maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անաիդա Մովսիսյան ԳիտաՆյութ

Ինչպես «թարգմանել» ժամանակը

23.03.2024

Ներկայումս, երբ օրեցօր աճում է հետաքրքրությունը թարգմանությունների հանդեպ, շատ արդիական է դրանց առանձին իրողությունների քննությունը: Դա  հնարավորություն է տալիս ծանոթանալու ինչպես սեփական, այնպես էլ օտարների փորձին: Թարգմանական բարդ խնդիրներից մեկն էլ բնագրի և թարգմանության միջև եղած ժամանակային տարածությունը փոխանցելն է, որին անդրադարձել են բազմաթիվ թարգմանաբաններ:

Գեղարվեստական ստեղծագործությունները կարող են թարգմանվել գրվելուց անմիջապես հետո կամ էլ տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ անց: Ելնելով թարգմանության ժամանակից՝ ընդունված է դրանք բաժանել երկու տեսակի՝ համաժամանակյա և տարաժամանակյա: Ի դեպ, համաժամանակյա  տերմինը պետք չէ շփոթել համաժամանակյա բանավոր թարգմանության հետ, որը կոչվում է նաև «սինխրոն» թարգմանություն[1]:

Համաժամանակյա թարգմանությունը կատարվում է բնագրի ստեղծման  ժամանակաշրջանում, այսինքն՝ հեղինակը և թարգմանիչը ժամանակակիցներ են: Այս դեպքում թարգմանչի գործը բավականին դյուրին է, եթե  նույնիսկ ժամանակակից գրողը ստեղծագործել է պատմական թեմաներով: Թարգմանիչը առանց դժվարության կարողանում է զանազանել բնագրի լեզվական տարբեր շերտերը, մանավանդ հնաբանությունները, հասկանալ դրանց  ոճական գործառույթը և ըստ այդմ էլ  որոշել թարգմանության սկզբունքը: Այս ամենի փոխանցումը բարդանում է տարաժամանակյա թարգմանության դեպքում: Հասկանալի է, որ այս դեպքում հեղինակը և թարգմանիչը ժամանակակիցներ չեն, և վերջինիս համար քիչ ավելի բարդ է  լեզվի բնական հնացումը  ոճական  առումով գործածված հնաբանություններից տարբերելը[2]: Իհարկե, երկու դեպքում էլ կարևոր է այն հանգամանքը, թե  որքանով են թարգմանչը և թարգմանության ընթերցողը ծանոթ բնագրի լեզվի մշակույթին:

Ժամանակի ընթացքում  ստեղծագործության լեզուն կարող է այնքան  հնանալ, որ հաճախ նույն լեզվակիրների համար անհրաժեշտություն է առաջանում հին տարբերակը «թարգմանելու» նոր գրական լեզվով: Փոփոխությունները տարբեր են լինում: Օրինակ՝  «Դոն Կիխոտ» վեպի իսպաներեն բնագիրը նորացնելիս կատարվել են հիմնականում ուղղագրական և քերականական շտկումներ, իսկ Շեքսպիրի թատերգությունների դեպքում դրանք ավելի շատ են: Ահա թե ինչ է գրել «Համլետի» մերօրյա թարգմանիչ Ա. Թոփչյանը. «Ժամանակակից անգլերենով անհնար է Շեքսպիր կարդալ, քանի որ բացի քերականական խնդիրներից, դժվարություններ է առաջացնում նաև գրողի ինքնատիպ բառապաշարը…. Բազմաթիվ բառեր, որոնք կարող են  ժամանակակից անգլիացուն այսօր առաջին հայացքից ծանոթ թվալ, իրականում գործածված են բոլորովի ուրիշ իմաստով»[3]:

Կարելի է առանձնացնել տարաժամանակյա թարգմանության մի քանի տեսակներ.

1. Թարգմանիչը և հեղինակը ժամանակակիցներ չեն, և հեղինակը ստեղծագործել է իր ժամանակի թեմաներով:

2. Թարգմանիչը և հեղինակը ժամանակակիցներ չեն, և հեղինակը ստեղծագործել է պատմական թեմաներով:

Այս դեպքում կարծես ստեղծվում է կրկնակի տարածություն և կրկնակի ոճավորում՝ թարգմանչի ապրած ժամանակից մինչև հեղինակի ապրած ժամանակը և հեղինակի ապրած ժամանակից մինչև իր ստեղծագործությունում պատկերված ժամանակը: Oրինակ՝ նման ժամանակային տարածություն «պետք է հաղթահարի» թարգմանիչը  Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը» թարգմանելիս:

3. Թարգմանիչը և հեղինակը ժամանակակիցներ չեն, հեղինակի ստեղծագործությունում պատմականը և ազգայինը միաձուլված են: Օրինակ՝  Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» թատերգությունում հանդիպում են և՛ պատմական, և՛ ազգային իրակություններ[4]:

Վերը նշված բոլոր տեսակներն էլ թարգմանության գործընթացում տարբեր բարդություններ են առաջացնում. ստեղծագործության բնույթը և ժամանակը, որը բաժանում է թարգմանությունը բնագրից, իրենց ազդեցությունն են ունենում թարգմանչի ստեղծագործական նպատակների և թագմանության լեզվական առանձնահատկությունների վրա:

Տարաժամանակյա թարգմանության դեպքում ամենից բարդը այն ստեղծագործությունների թարգմանությունն է, որոնք հեղինակը գրել է իր ապրած ժամանակի գրական լեզվով և արծարծել է այդ ժամանակաշրջանի համար արդիական  թեմաներ:

Ի՞նչ լեզվով թարգմանել նման գործերը: Ըստ լեզվաբան Ֆյոդորովի՝ եթե բնագրի  լեզուն իր ստեղծման պահին իր ընթերցողի համար ժամանակակից է եղել, ապա թարգմանության լեզուն էլ պետք է ժամանակակից լինի իր ընթերցողի համար, բայց  այնպիսի բառապաշարով և այնպիսի քերականական ձևերի կիրառությամբ, որոնք անուղղակիորեն կմատնանշեն տեքստի պատմականությունն ու ժամանակային  տարածությունը: Ինքնին հասկանալի է, որ, օրինակ, 17-րդ դարի ֆրանսերենով գրված ստեղծագործությունը դժվար թե հնարավոր լինի թարգմանել 17-րդ դարի ռուսերենով, որովհետև իր ժամանակակից տարբերակի համեմատությամբ ռուսերենը ավելի անհասկանալի է: Բնականաբար լեզուների զարգացումը  տարբեր  է՝ պայմանավորված ազգերի և  երկրների պատմական զարգացումով [5]:   

Տարբեր մոտեցումներ են հանդես բերել «Դոն Կիխոտի» ռուսերեն և հայերեն թարգմանիչները՝ Ն. Լյուբիմովը և Վ. Սարգսյանը: Դա երևում է նույնիսկ մեկ հատվածի համեմատությունից:

«Продолжая взывать к своей даме Дон Кихот отложил в сторону щит, обеими руками поднял копье и с такой силой опустил его на голову погонщика, что тот упал замертво… Засим Дон Кихот подобрал свои доспехи и, как ни в чем не бывало, снова стал прогуливаться. Малое время спустя другой погонщик, не подозревавший о том, какая участь постигла первого… вздумал напоить мулов, но как скоро он приблизился к водопойной колоде и, чтобы освободить место, стал снимать доспехи, Дон Кихот, ни слова не говоря и на сей раз ни у кого не испросив помощи снова отложил в сторону щит и снова поднял копье… Хозяину надоели выходки гостя и, чтобы положить им конец, вознамерился он сей же час, пока не стряслось горшей беды, совершить над ним этот треклятый обряд посвящения»[6].

«Ասելով այս խոսքերը և ուրիշ նման բաներ՝ դեն նետեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը  և այնպիսի ուժով իջեցրեց ջորեպանի գլխին, որ նրան գետին տապալեց ամենաողբալի վիճակով… Այդ անելով՝ դոն Կիխոտը հավաքեց իր զենք ու զրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց իր զբոսանքը՝ նույնքան անվրդով, որքան առաջ: Քիչ անց, կատարվածից անտեղյակ, քանզի առաջին ջորեպանը դեռ ուշքի չէր եկել, հայտնվեց երկրորդ ջորեպանը, որը նույնպես ուզում էր իր ջորիները ջրել: Եվ երբ սա փորձեց վերցնել զենք ու զրահը, որ բացեր գուռի բերանը, դոն Կիխոտը, առանց որևէ բառ արտասանելու և առանց որևէ մեկից օգնություն հայցելու, նորից դեն նետեց վահանը, նորից բարձրացրեց նիզակը և վեր բերեց ջորեպանի գլխին…. Իջևանատիրոջը դուր չեկան հյուրի կատակները, և նա որոշեց անհապաղ շնորհել նրան այդ գրողի տարած ասպետի տիտղոսը, քանի դեռ ուրիշ փորձանք չէր եկել»[7]:

Բնագրի բառապաշարի մի մասը ժամանակակից իսպաներենում  հնաբանությունների է վերածվել: Ե՛վ Ն. Լյուբիմովի, և՛ Վ. Սարգսյանի  թարգմանություններում պատմաբառեր փոխանցված են. ռուսերեն տարբերակում՝ щит, копье, доспехи ևն,  հայերենում՝ վահան, նիզակ, երախակալ, զրահ ևն: Բայց Լյուբիմովը  գործածել է նաև քերականական հնաբանություններ, որոնք բնորոշ են  հին ռուսերենին՝ այդ կերպ փորձելով ստեղծել ժամանակային տարածություն, ինչպես՝ взывать, засим, малое время, коль скоро, на сей раз, сей же час, испросив, вознамерился, горший, треклятый  ևն: Իսկ հայերեն  տարբերակում հնաբառեր կամ հնացած քերականական կառույցներ չկան, և դրանից ստեղծագործությունը ավելի ժամանակակից է դարձել, այսինքն՝ Սարգսյանը ժամանակային տարածությունը չի կարողացել կամ չի ցանկացել փոխանցել: Նշենք նաև, որ «Դոն   Կիխոտի» բնագրի իսպաներեն նորացված տարբերակը կարդացողը  զգում է պատմականության կնիքը, և թարգմանիչները պարտավոր էին այդ կոլորիտը պահպանել:

Կան թարգմանական մի շարք հնարքներ, որոնք անհրաժեշտ է կիրառել  տարաժամանակյա թարգմանության ժամանակ՝ պատմական և որոշ դեպքերում էլ ազգային կոլորիտը պահպանելու համար: Իհարկե,  շատ հաճախ ստեղծագործության սյուժեն, պատկերված միջավայրը, կերպարները, նրանց վարքը  հուշում են այն գրվելու ժամանակի մասին: Բայց չենք կարող ժխտել, որ մեծ դեր ունի նաև ստեղծագործության լեզվական կողմը:

  Տարաժամանակյա թարգմանության դեպքում տեքստի ժամանակային  ոճավորման հիմնական միջոցները (ինչպես տեսանք վերևում) բառային և քերականական հնաբանություններն են:

Այդ բառաշերտի թարգմանության հետաքրքիր սկզբունք է գտել Խաչիկ Դաշտենցը. «Ես  թարգմանում եմ արդի հայերենով, օգտագործելով մեր հին և նոր լեզվի հարուստ բառապաշարը: Ի դեպ է ասել, որ իմ օգտագործած անգլոհայ  բառարաններից մեկը հրատարակվել է 1821 թվին Վենետիկում: Այդ բառարանը կազմել է Բայրոնի հայոց լեզվի ուսուցիչ Հարություն Ավգերյանը, և այդ գործին մասնակցել է նաև Բայրոնը: Դա մի զարմանալի ճոխ բառարան է և, ի բախտավորություն  ինձ, պարունակում է շեքսպիրյան անգլերենի գրեթե ամբողջ բառամթերքը հայերեն բացատրությամբ և հոմանիշների ընդարձակ ցանկով»[8] :

Շատ ավելի բարդ է իմաստային հնաբանությունների կիրառությունը. նման բազմաթիվ օրինակների ենք հանդիպում  Հովհ. Մասեհյանի՝  «Համլետի»  թարգմանությունում[9]:

Օրինակ՝

Քաղաքագետ ուդերի մի համագումար

Հենց այս րոպեին նրանով է զբաղված [10]:

Աշունքի վերջին, երբ մաքիները վարար դառնալով

Սկսան ընկնել խոյերի ետև… (511)։                         

Այստեղ  համագումար բառը կիրառված է իր գրաբարյան նշանակությամբ, այն է՝ մի տեղ միասին գումարված՝ ժողովված, համախումբ: Իսկ վարար ածականը ունեցել է վավաշոտ, կրքոտ իմաստները, և այդ բառով բնութագրել են կանանց[11]:

Տարածված կարծիք է, որ բնագրերը չեն հնանում, իսկ թարգմանությունները՝ այո: Այդ պատճառով էլ նույն ստեղծագործությունը կարող է թարգմանվել մի քանի անգամ: Սակայն Մասեհյանի թարգմանությունների դեպքում ժամանակը կարծես թե աշխատել է հօգուտ թարգմանչի. թարգմանության լեզվի բնական հնանալը ընդգծում է ժամանակային հեռավորությունը:

….Այսպես քնի մեջ մի եղբոր ձեռքով

Զրկվեցա կյանքից, թագից, թագուհուց.

Թաղվեցա մեղքիս բողբոջանքի մեջ…. (25)։

Պատմաբառերը մեծ մասամբ պատմական, նաև ազգային իրականություններ են և   մեծ մասաբ ժամանակային առումով կապված են բնագրի հետ: Պետք է ուշադիր լինել դրանք փոխանցելիս, որովհետև թարգմանության տարբեր սկզբունքները տարբեր խնդիրներ են լուծում: Իսկ հնարքները բազմազան են՝ նկարագրական թարգմանություն, մոտավոր համարժեքով փոխարինում, տառադարձում, պատճենում ևն:    

Ակսել Բակունցը Ն. Գոգոլի «Տարաս Բուլբայի» հայերեն բավականին հաջողված   թարգմանությունում պատմական և ազգային իրակությունների փոխանցման տարբեր սկզբունքներ է կիրառել.

Տառադարձություն ՝  наказ — նակազ, кафтан — կաֆտան, батько — բատկո, десятин — դեսյատին, есаул — եսաուլ, рада —  ռադա, панич — պանիչ, степь – ստեպ,

Նկարագրական թարգմանություն՝  диадема — շողշողուն ապարոշ, кастел — կաթոլիկների եկեղեցի,  бадья – փայտյա դույլ,

Մոտավոր թարգմանություն —  харчи — շիլա,  горелка — արաղ, кабак —  գինետուն, бандура- փանդիռ,  шаровары — շալվարներ, бублики —  բլիթներ[12]:

Ինչպես երևում է օրինակներից, նկարագրական և  մոտավոր թարգմանության դեպքում իրակությունները ավելի հասկանալի են, իսկ տառադարձելիս պահպանվում է ազգային և պատմական բներանգը: Սակայն տառադարձելիս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե որքանով է թարգմանության ընթերցողը ծանոթ բնագրի լեզվական մշակույթին: Եթե ծանոթությունը բավարար չէ, ապա տողատակում կարելի է բացատրություններ տալ: Թարգմանությունը ամենից շատ տուժում է մոտավոր համարժեքների ընտրության դեպքում: Վերևում բերված օրինակներից  որպես մոտավոր համարժեք կիրառված бандура և փանդիռ  բառերը  պատմաբառեր են, բայց бандура-ն ուկրաինական ազգային նվագարան է, իսկ փանդիռը՝ հայկական, կամ кабак-ը սովորական գինետունը չէ, այլ նախախորհրդային Ռուսաստանում ցածր կարգի հաստատություն, որտեղ մեծ մասամբ հավաքվում է կասկածելի հասարակություն: Կարծում ենք՝ վերջիններս հաջողված թարգմանություններ չեն:

Թարգմանիչը չպետք է  ժամանակակից դարձնի  դասական ստեղծագործությունը, այսինքն՝ պետք է զերծ մնա ժամանակակից լեզվին բնորոշ կառույցներից, մանավանդ բառային նորակազմություններից: Այլ է, սակայն, թարգմանչի կողմից ստեղծված նորաբանությունների դերը, որոնք  կարող են փոխարինել բնագրի հնաբանություններին: Այդպես է վարվել, օրինակ, Մասեհյանը «Համլետը» թարգմանելիս: Նա ստեղծել է բազմաթիվ նոր բառեր, ինչպես՝ առինքնացույց, գահընկերուհի, դյուրամեռ, երկնահամբույր, զինամարտ, ինքնահարձակվել, զուգախառնվել, խաղասուր, խոհիկ, խռվամազ, կայթապար, կայծասփյուռ,  կողաքարշ, հարսնասեղան, հարցահույզ, հյուսարձակել,  մեծաբարբառ, միջնաժամ, ոսկելից, որոգայթապատ, չարանենգություն, չքմեղել, պատիրք, ռազմակուռ, սանձազուրկ, սիրախոսանք, ունայնասեր, փակարան, քնանոց ևն[13]:  Այս բառերից շատերը ավելի բնական են հնչում տեքստում, ինչպես.

Մնացեք բարով, վրնջուն նժույգ, շռնչուն շեփոր,

Ոգևառ թմբուկ և ականջ պատռող սրիիգ սրաձայն (169)։

Ամառվա հյուրը, տաճարաթռիչ այս ծիծեռնակը,

Իր սիրակառույց բնակարանով ապացուցում է,

Թե երկնքի շունչն իր անուշ բույրով գրավիչ է այստեղ (227):

Արդարացի լինելու համար ասենք, որ այս նորաբանություններից բոլորը չէ, որ հաջողված են և շատ հաճախ արհեստականություն են հաղորդում թարգմանությանը:  Սակայն Մասեհյանը հետաքրքիր բառընտրության և բառակազմության  շնորհիվ ստեղծել է ինքնատիպ մի լեզու, որը դարձել է շեքսպիրյան հայերեն:

Դասական երկը թարգմանելիս պետք է առաջնորդվել չափի յուրահատուկ զգացումով, մանավանդ  հնաբանություններ գործածելիս: Պուշկինի «Մարգարեն» գրված է աստվածաշնչյան թեմաներով, ուստի հարուստ է հնաբանություններով:

Перстами легкими как сон

Моих зениц коснулся он.

Отверзлись вещие зеницы,

Как у испуганной орлицы.

Моих ушей коснулся он, —             

И их наполнил шум и звон[14]:

Այս հատվածում Պուշկինը գործածել է երեք հնաբանություն՝  перст (ձեռքի մատ), зеница (աչք, բիբ), отверзтись (աչքերը բացվել): Ե.Չարենցը գրաբարյան բառերի կիրառության հարցում, և ոչ միայն այս հատվածում, չափավոր է եղել, ինչը չի կարելի ասել Տ. Հախումյանի թարգմանության մասին:  

Մատունք թեթև, ինչպես երազ, Դրեց նա իմ աչաց վրա          Եվ զգոն աչունք իմ բացվեցան Զերթ աչ արծվի ահաբեկված            Նա ականջներն իմ շոշափեց – Եվ շռինդ ու գանչ առա ես մեծ[15]:                                            Տ. Հախումյան  Մատները թեթև, նման նիրհի, Հպեց նա քնքուշ իմ աչքերին. Բացվեցին աչքերն ամենատես` Ահաբեկ արծվի աչքերն ինչպես: Իմ ականջներին դիպավ ապա Եվ աղմուկ ու կանչ առան նոքա[16]:                                              Ե. Չարենց  

Նույն   հատվածի թարգմանությունում Տ. Հախումյանը կիրառել է մատունք, աչաց, աչունք, աչ, բացվեցան, զերթ, գանչ  բառային և քերականական  հնաբանությունները, ինչի պատճառով բանաստեղծության ընկալումը դժվարանում է:

Կան որոշ հնաբանություններ էլ, որոնց փոխանցումը կարևոր չէ, որովհետև ժամանակակից ընթերցողի համար առանձնապես արժեքավոր տեղեկույթ չեն պարունակում: Օրինակ՝ Շեքսպիրը իր «Տասներկուերորդ գիշերը»  կատակերգությունում ծաղրել է լոնդոնյան վերնախավի քաղքենիությունը, նրա պուրիտանական գաղափարախոսությունը: Վերջիններիս, օրինակ, արգելում էին Աստծո անունը հնչեցնել, այդ պատճառով հեղինակը գործածել է Յուպիտերի անունը: Այս  դեպքում թարգմանիչը կարող է ազատ լինել, որովհետև մեր օրերում Փառք Յուպիտերին արտահայտությունը երգիծական երանգ չունի նույնիսկ անգլիացու համար, ուստի կարելի է թարգմանել Փառք Աստծուն բառակապակցությամբ[17]:

Թարգմանությունում պատմական կոլորիտ կարելի է ստանալ՝ օգտագործելով նաև սեփական գրականության փորձը. չէ՞ որ նման մի բան են անում գրողները պատմական վեպի վրա աշխատելիս: Վեպի լեզուն ժամանակակից է, նրա հերոսները չեն խոսում անցած-գնացած օրերի լեզվով, իսկ պատմականությունը ստեղծվում է քերականական, ոճական բազմաթիվ իրողությունների շնորհիվ: Պատմականությունը ստեղծվում է գեղարվեստականության շնորհիվ: Թարգմանիչ Ն. Լյուբիմովը գրում է.  «Ուսումնասիրելով ռուս դասականների գործերը …. ես այնտեղ գտա արտահայտություններ, որոնք, իմաստով համարժեք լինելով Սերվանտեսի արտահայտություններին, միանգամայն հասկանալի են ժամանակակից  ընթերցողին, բայց միաժամանակ դրանց շնորհիվ ժամանակային տարածության  տպավորություն է ստեղծվում»[18]: Օրինակ՝ նա «Сразу виден художник» նախադասության փոխարեն օգտագործել է «сейчас видно» հնաբան կառույցը[19]:  Թվում է, թե փոքր ոճական հնարք է, բայց ժամանակային տարածությունը  փոխանցված է:

Բարձր ոճի բառերը ևս կարող են ստեղծել ժամանակային հեռավորության որոշակի պատրանք, մանավանդ կան լեզուներ, որոնց հնաբանությունների շերտը    սահմանափակ է: Օրինակ ՝ ֆրանսերենում պատմականությունը ստեղծվում է գրական-գրքային բառապաշարի շնորհիվ: Նման բառապաշար է գործածել Ա. Թոփչյանը «Համլետը» թարգմանելիս:

ՀԱՄԼԵՏ              

Երկրի չափ մեծ օրինակներ

Դրդում են ինձ. վկա՝ այս հոծ, թանկ բանակը,

Որ նրբազգաց, կիրթ իշխան է առաջնորդում.

Նրա հոգին, ոգևորված ասվածատուր

Հավակնությամբ, անտես գալիքն արհամարհած,

Ենթարկվում է՝ ինչ խախուտ է և անցողիկ,

Բախտի, մահվան ու վտանգի սպառնալիքին,

Հանուն ձվի մի կճեպի[20]:

Հոծ, նրբազգաց, ասվածատուր, հավակնություն  բառերը որոշակի հանդիսավորություն, վերամբարձություն են ստեղծում, բայց, իհարկե, չեն կատարում ոճական այն գործառույթը, ինչը կարող էր կատարել գրաբարյան բառաշերտը: Ողղակի Թոփչյանը ընտրել է թարգմանական այդ սկզբունքը:

Ամփոփենք.  թարգմանաբանության բարդ խնդիրներից մեկը՝ այսպես կոչված ժամանակային տարածությունը փոխանցելիս պետք է հաշվի առնել հետևյալը.

  • Ժամանակային ոճավորման հիմնական միջոցները հնաբառերն ու պատմաբառերն են: Պակաս կարևոր չէ նաև իմաստային և քերականական հնաբանությունների տեղին կիրառությունը:
  • Ժամանակային հեռավորության պատրանք են թողնում նաև թարգմանչի  ստեղծած հեղինակային նորաբանությունները:
  • Բարձր ոճի բառերը ևս կարող են պատմականության կոլորիտ ստեղծել:
  • Իրակությունները  շատ հաճախ պատմական իրողություններ են անվանում, և դրանք թարգմանելիս պետք է ճիշտ ընտրել թարգմանական այն սկզբունքը, որը կօգնի ժամանակային տարածությունը  փոխանցել:  
  • Միաժամանակ պետք է խուսափել նորաբանությունների կիրառումից և չթարգմանել ոճական և իմաստային առուով ոչ կարևոր  հնաբանությունները:

Վերը թվարկած սկզբունքներին հետևելու դեպքում կարող է ստեղծվել հաջողված թարգմանություն միայն այն դեպքում, երբ այս ամենին են միանում  թարգմանչի օժտվածությունը, բնագրի լեզվի և ստեղծագործությունում պատկերված միջավայրի լավ իմացությունը:

Անաիդա Մովսիսյան

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ 


[1]  Վ. Վինոգրադովը ռուսերենում սինխրոն թարգմանության տարբեր տեսակների  համար առաջարկում է синхронный և синхронический տերմինները: Տե՛ս  В.  С.  Виноградов, Введение в переводаведение, М., 2001, էջ 73:

[2]  Տե՛ս նույն տեղում:

[3] Ուիլյամ Շեքսպիր, Համլետ, Անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները  Արամ  Թոփչյանի, Եր., 2013, էջ 5:

[4] Տե՛ս С. Влахов, С. Флорин, Непереводимое в переводе, М., 1986, էջ 68:

[5] Տե՛ս նույն տեղում:

[6] Мигель Сааведра де Сервантес, Хитроумный идальго Дон Кихот Ламанчский, Часть I (Пер. с исп. Н. Любимова),  М., 1963, с. 43-44.

[7] Միգել դե Սերվանտես, Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի, հ. I (թարգ. իսպ.  Վ. Սարգսյան),  Եր., 2010, էջ 46-47:

 [8] Խ. Դաշտենց, Իմ աշխատանքը շեքսպիրյան թարգմանությունների վրա, Շեքսպիրական, հ. 1, Եր., 1966,  էջ 164:

[9] Մասեհյանի թարգմանությունների լեզվի մանրամասն քննությունը տե՛ս Վ.  Առաքելյան, Հովհ. Մասեհյանի շեքսպիրյան թարգմանությունների լեզվական արվեստը, Շեքսպիրական, № 1, Եր., 1966, էջ 135-161:

[10] Վ. Շեքսպիր, Ընտիր երկեր, թարգմ. Հովհ. Մասեհյան, հ. 1, Եր., 1951, էջ  76: Այսուհետ նշված թարգմանությունից կատարված մեջբերումների էջերը կտրվեն կից:

[11]  Ս. Ղազարյան, Գրաբարի բառարան, Եր., 2000, հ 2:

[12] Մեջբերված օրինակները ըստ Н. В. Гоголь, Собрание сочинений в девяти томах, Т. 2,  М., “Русская книга”, 1994, с. 3- 22, Ն. Վ. Գոգոլ, Ընտիր  երկեր, Տարաս Բուլբա, թարգմ. Ա. Բակունց, Եր., 1982, էջ 450 — 588 գրքերի:

[13] Վ. Առաքելյան, նշվ. աշխ., էջ 150-153:

[14] А. С. Пушкин, Пророк, Полное собрание сочинений в десяти томах, т. 2, Л., 1977, с. 304.

[15] Ա. Ս. Պուշկին, Մարգարե, թարգմ. Տ. Հախումյան, «Գրական թերթ», 1936, հ. 16:

[16] Ա. Ս. Պուշկին, Մարգարե, թարգմ. Ե. Չարենց, Ե. Չարենց, Երկերի ժող. 4 հատորով, հ. III, Ե., 1987, էջ 530:

[17] Տե՛ս Иржи Левый, Искусство перевода, М., 1974, էջ 74:

[18] Любимов Николай, Перевод — искусство, М., 1982, с. 94 — 96.

[19]  Նույն տեղում:

[20] Ուիլյամ Շեքսպիր, Համլետ, Անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները Արամ Թոփչյանի, Եր., 2013, էջ 111:

No Comments

Leave a Reply