maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Կինո

Ինչքան մոտենում ես Արարատին, այնքան դառնում է անճանաչելի

01.08.2023

«Նոկտյուրն» և «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմերի ռեժիսոր Հայկ Բաբայանը հանդիսատեսին է ներկայացրել իր հերթական աշխատանքը՝ փաստավավերագրական «Արարատի հակառակ կողմը» ֆիլմը։ Թե ինչպիսին է բիբլիական լեռը հայզբոսաշրջիկի աչքերով, մեզ պատմում է հեղինակը։

-Հա՛յկ, ինչպե՞ս լեռնագնացությունը մտավ քո կյանք։ Արարատը բարձրանալն ինքնանպատա՞կ էր։

-Լեռնագնացությունը միշտ իմ տարերքներից է եղել։Կարող եմ որևէ միջին բարդության լեռ ընտրել ու առանց հատուկ հանդերձանքի բարձրանալ։ Առաջին պրոֆեսիոնալ վերելքս Արագածն էր։ Էությամբ արշավական չեմ, բայց վստահ եմ՝ լեռներու՛մ է ճշմարտությունը։ Պետք է գտնել։

Իմ կարծիքով՝ Արարատը ստեղծվել է աշխարհի արարումից հետո։ Այն գաղափար է, ինքնություն, փիլիսոփայություն։ Համոզվեցի, որ նաև ամենագեղեցիկ լեռն է․ ասում եմ՝ որպես մի մարդ, որը գագաթին սուրճ է խմել։

-Ի դեպ, սովորաբար հայ զբոսաշրջիկները մի խորհրդանշական բան են թողնում Արարատի վրա, օրինակ, մեր դրոշը։

-Չեմ ընդունում նման բաները։ Արարատի գագաթին դրոշ կարող ենք դնել այն ժամանակ, երբ լեռը մերը կլինի։ Թույլ ազգի հոգեբանություն է դրոշով քոնը դարձնել այն, ինչը քեզ չի պատկանում։

-Մինչև վերելքն ու վերելքի ընթացքում դժվարություններ եղա՞ն։

-Հանուն արդարության ասեմ, որ որևէ խնդիր չենք ունեցել։ Armenian Geographic ընկերությունն ամեն ինչ արել է օրենքի սահմանում։ Մենք լեռը բարձրացել ենք զբոսաշրջիկի ու հյուրի կարգավիճակով։ Սա մի քիչ թախծոտ իրողություն է, բայց աստիճանաբար այդ ամենին ուշադրություն չես դարձնում ու պարզապես հաճույք ես ստանում քո ճամփորդությունից։ Արարատի վրա «փոշիանում» են բոլոր ինտերնետային վիճաբանությունները, պատմական մոտեցումները։

Թվում է ՝ փոքր տարածություն է՝ 5165 մետր, բայց արի ու տես՝ ամենուրեք ժայռեր են, մեծ ու փոքր քարեր, իրար հաջորդող ուղիղ ու զառիվեր ճանապարհներ։ Հե՞շտ էր միաժամանակ բարձրանալն ու նկարելը։

-Հենց սկզբից լեռան բարձրության հետ կապված հետաքրքիր քննարկում եղավ։ Տեղացի քրդերը, որոնք ամեն օր հողաթափերով վերուվար էին անում, ասում էին, որ լեռան իրական բարձրությունը 5137 մետր է։ Ուրեմն ինչ-որ բան գիտեն։

Ֆիլմում ես հիմնականում ցույց եմ տալիս վերելքի հաճույքը, բայց իրականում ամեն ինչն էր խանգարում՝ տեխնիկական խնդիրները, շոգը, հոգնածությունը, ծարավը։ Նույնիսկ մի պահ եղավ, որ սկսեցի մտածել՝ գուցե գագաթին չհասնեմ։ Վերելքը տևում է 2-3 օր, բացի դրանից՝ ճամբարում քարաթափման վտանգ կա, ոչ ոք ապահովված չէ։ Այսինքն՝ դու գործ ունես նաև մահվան վտանգի հետ։ Ով ուզում է Արարատը բարձրանալ, պետք է ռոմանտիկան մի կողմ դնի ու ինքն իրեն հաշիվ տա՝ կարո՞ղ է, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է նկարելուն, տեխնիկապես և ֆիզիկապես չես կարող խմբին ասել՝սպասե՛ք, որ միզանսցեն ստանամ։ Բարդ է միաժամանակ բարձրանալը, տեղանքն ուսումնասիրելը, կադրեր գտնելը, վայելելը։

-Որպես այդպիսին կարծես թե Արարատի վերելքի ամբողջական վավերագրություն մինչ օրս չենք ունեցել։

-Դրա պատասխանը մեկն է՝ ռեժիսուրա։ Արշավականները նկարում են հիմնականում սոցիալական հարթակների համար։ Ես փորձել եմ այնպես անել, որ մարդիկ ամեն դետալը հաճույքով ու առանց աղմուկի դիտեն՝ ջրի հոսքը, քարերի ձևը։ Պահպանել եմ ֆոնային ձայները՝ մարդկանց շնչառությունը, քամու ձայնը։

Ֆիլմում շատ լուսագրեր կան, քանի որ մեր հանդիսատեսը թռուցիկ է դիտում կինոնկարը և միայն փնտրում-գտնում է այն, ինչ իրեն է հետաքրքրում։ Փորձել եմ ամեն ինչ մանրամասնել։

Կարծում եմ՝ ստացվել է։ Արձագանքը բավականին մեծ էր։

— Ֆիլմում հատուկ առանձնացնում ես ձիերի խցանումը։ Դա ի՞նչ էր։

-Արարատի վրա ձիերն օգտագործվում են որպես աշխատուժ՝ քրդերի ու զբոսաշրջիկների իրերը տեղափոխելու համար։ Կենդանիները մի պահ ագրեսիվ էին դարձել։ Ռեժիսոր լինելով՝ ես հասկացա, որ կյանքում շատ քիչ բան եմ տեսել։ Արարատ ասելիս մենք սառած կտավ ենք պատկերացնում, բայց հենց լեռան վրա կատարվող գործողությունները բնավ կապ չունեն վերնիսաժյան նկարների հետ։ Այստեղից էլ վերնագիրը՝ «Արարատի հակառակ կողմը»։

Ի դեպ, թե՛ քաղաքում, թե՛ լեռան վրա քրդերի վերաբերմունքը հայերի հանդեպ հարգանքի է արժանի։ Նրանք տանջանքով են ապրուստ վաստակում, հավանաբար այլընտրանք չունեն։

-Հա՛յկ, զգացմունքային բան կասեմ, բայց երբ ցույց էիր տալիս լեռան համայնապատկերը, ինձ թվաց՝ հայ ժողովրդին ես բնութագրում՝ քարքարոտ, ճաք տված, օտարացած։

-Ճիշտ ես, Արարատի վրա խորշեր են ձգվում ու չգիտես՝ որտեղ են դրանք ավարտվում։ Այնքան գեղեցիկ է․ ինչքան մերն է, այնքան էլ մերը չէ։ Արարատին պետք է արժանի լինել։

-Ֆիլմում մեջբերումդ հիշեցի՝ ինչքան մոտենում ես Արարատին, այնքան դառնում է անճանաչելի։ Սիրելու համար ճանաչե՞լ է պետք։

— Այո, և հակառակը, երբ սիրում ես, պահպանում ես։

-Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ հասար գագաթին։

-Բարձրանալիս անընդհատ մտքումս Նոյն էր։ Դու կարծես տեսնում ես նրա ուրվականն ու համոզվում, որ ինչ-որ բան եղել է։

Գագաթին զգում ես, որ աշխարհի կենտրոններից մեկում ես։ Ժամանակը կանգ առավ, շատ բան փոխվեց, ինչը հետո զգացի։ Կուզեի մնալ, երկար ուսումնասիրել և անգամ քնել այնտեղ, բայց լեռնագնացների ղեկավար կազմը նման արկածախնդրություն թույլ չէր տա։

-Ասում են՝ լեռը բնավորություն ունի։ Ինչպե՞ս կբնութագրես Արարատը։

-Արարատը մեծ աչքեր ունի ու լավ տեսնում է՝ ով և ինչի համար է իր մոտ գալիս։ Կարծես ծեր մարդ լինի, որը փռված հանգստանում է։ Մի քիչ երես առած է, խաղալ է սիրում։ Օրինակ՝ մեզ հետ կային մարզիկներ, որոնք չկարողացան մինչև գագաթ հասնել։ Նշանակում է՝ այստեղ միայն ֆիզիկական ուժի խնդիր չէ, լեռն է որոշում՝ դու կբարձրանա՞ս, թե՞ ոչ։

— Հա՛յկ, վերադառնալով մեր իրականությանը, կցանկանայի քո կարծիքն իմանալ Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Ինչքանո՞վ ես ինքդ ներգրավված պայքարի գործընթացին և ի՞նչ ելք ես տեսնում։

-Արվեստագետը հուզական մարդ է, ամեն ինչին չպետք է խառնվի։ Նա կարող է գործի դնել իր ունեցած միջազգային կապերը՝ խնդիրը բարձրաձայնելու համար։

Իմ կարծիքով՝ Արցախի հարցը չի լուծվելու, որովհետև դրա լուծումը ոմանց ձեռնտու չէ։ Իսկ մենք աղքատ երկիր ենք՝ մեր օգտին մի քանիսի պրոպագանդան գնելու համար։ Երբ մենք հասկանանք՝ ով է մեր թշնամին, գործը կհեշտանա։ Պիտի ասեմ, որ Արցախի ճանապարհը բացելու շուրջ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներն ահռելի աշխատանք են տանում։

-Հետագա ստեղծագործական ի՞նչ պլաններ ունես։

-Սցենարներ ու մտքեր կան, որոնք կցանկանայի կյանքի կոչել։ Ժամանակը ցույց կտա։

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply