bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Կրեատիվ Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ ՃՇ

Իրական պատմություններ՝ «Կամուրջշինի» մասին

20.12.2021

Երբ կամրջվում են ճանապարհներն ու բնակավայրերը, անցանելի դառնում կիրճերն ու գետերը, տարածությունն ու ժամանակը կարճող այդ յուրօրինակ անցուղիներն ասես ձուլվում են բնական լանդշաֆթին, դառնում նրա անբաժանելի մասը։ Բնության հետ ներդաշն՝ այդպես են կառուցվել հայոց հնամենի կամուրջները՝ իրենց վրա կրելով հայ ոսկեձեռիկ վարպետների շնորհն ու դարերի հեռուն միտված հայացքը:

Հայ շինարարն այսօր էլ է կառուցում կամուրջներ՝ կիրճերից վեր խոյացող, հզոր, հոյակերտ, ժամանակի շնչով ու մտքի հանդուգն թռիչքով: Իրենց հորինվածքով, կատարման վարպետությամբ, կառուցվածքի անթերի իրականացմամբ հուսալիություն ներշնչող բազմաթիվ ամրակայուն կառույցներ և դրանց մշտանորոգ տեսքի պահպանում. այսպիսին է հայ կամրջաշինության լավագույն ավանդույթները կրող կազմակերպության կեսդարյա գործունեությունը:

«Կամրջաշինական N486 մասնագիտացված գնացք», «N107 կամրջաշինական ջոկատ», այսօր արդեն՝  «Կամուրջշին»: Իր գործունեության տարիներին կազմակերպությունը կառուցել և վերակառուցել է տրանսպորտային շինարարության ավելի քան 120 օբյեկտներ՝ կամուրջներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ…

Կազմակերպության հիմնադիրը Վարդգես Աստվածատուրյանցն է, այժմյան ընկերության խորհրդի նախագահը՝ Վլադ Ասատրյանը։

Բարձունքներ նվաճողի փառահեղ ուղու մասին է պատմում «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրում (#7-8 (185-186), 2021թ․) տեղ գտած «Կամուրջ կառուցողին՝ ակնածանք ու խոնարհում» վերնագրով անդրադարձը։


Ներկայացնում ենք հատված հոբելյանական հրապարակումից

****
Պարզապես որոշեցին չօգնել

Խորհրդային վերջին տարիներին միութենական մինիստրությունը Անկարան շրջանցող մեծ ճանապարհի կառուցման պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ: Խոր ձորի վրա կամրջի իրականացման համար Մոսկվայում ընտրել էին Հայաստանի կամրջաշինական կազմակերպությունը՝ Միությունում միայն նա էր կիրառում սնամեջ նախալարված, տուփաձև բլոկներով կառուցվող բարձր հենասրաններ։ Արտասահմանում աշխատելու նման գայթակղիչ առաջարկը կարող էր  ցանկալի լինել խորհրդային երկրի պատերի մեջ պարփակված՝ որևէ այլ հանրապետության կազմակերպությունների համար, բայց ոչ՝ հայ կամրջաշինարարների:

Հրաժարվելու պատճառաբանություն, իհարկե, գտնվեց. դեռ պետք է ավարտին հասցնեին Ստեփանավանի, Աշտարակի կամուրջները, աշխատանքից շեղվել չէին կարող։ Պարզապես որոշել էին չօգնել և իրենց ուժն ու հնարավորութունները ներդնել Հայաստանում։

Ոչ թե՝ փողով, այլ՝ որակով

2010 թվականն էր: «Կամուրջշինը» մասնակցում էր միջազգային մեծ մրցույթի: Թեև ունեցած շրջանառու միջոցներով արտերկրի հարուստ կազմակերպությունների հետ մրցակցությունն անհավասար էր, սակայն հայ կամրջաշինարարները որոշել էին մասնակցել՝ զուտ հետաքրքրության և ուժերը փորձելու համար։

Ի մեծ ուրախություն իրենց՝ որակավորման փուլն անցան: Ու թեև կոմերցիոն փուլում զիջեցին մյուսներին, բայց չէ՞ որ որակի առումով հավասարի պես կանգնել էին միջազգային խոշոր ընկերությունների կողքին:

Ի դեպ, մրցույթին մասնակցող՝ միլիարդների շրջանառություն ունեցող թուրքական կամրջաշինական ընկերությունը դուրս էր մնացել հենց առաջին՝ որակավորման փուլից։

Մոլլայի ոչխարը

Արաքս գետի վրա, Իրանի սահմանին կամուրջ կառուցելիս՝ «Կամուրջշինը» խնդիրներ էր ունեցել գետափին այգի ունեցող թուրք մոլլայի հետ: Վերջինս թույլ չէր տալիս կտրել իր թթենին, բայց կամուրջը պետք է կառուցվեր: Որպեսզի մոլլայի սիրտը շահեն, կամրջաշինարարները խոստացել էին նրանից ոչխար գնել:

Եվ ահա կամուրջն արդեն գցված էր, և արդեն կարելի էր նշել «հաղթանակը»:

-Գնացեք՝ մոլլից մի թոխլի բերեք,- հանգիստ շունչ քաշելով՝ կարգադրում է «Կամուրջշինի» տնօրեն Վլադ Ասատրյանը:

Գյումրեցու աչքերով

Վահագնի (ժողովրդական լեզվով՝ Զամանլուկամ Զամառլու) գետի վրա «Կամուրջշինի» կառուցած նոր կամուրջը սրամիտ գյումրեցիներն ասոցացնում են մի ինչ-որ արտառոց, անհաս վարպետության հետ:

Երբ մեկին դիմում են «ուստա» բառով, պատասխանը լինում է ավելի քան պատկերավոր.

— Կռնա՞ Զամառլվա մոստը ես եմ շինել, օր ընձի կըսես «ուստա»:

Շինարարներն ու ՊԱԿ-ը

Դավիթաշենի կամրջի հենարաններն էին կառուցում։ «Կամուրջշին» ընկերության գլխավոր ինժեներ Արարատ Ղարիբյանը գնում է տեղամաս, տեսնում՝ աշխատողները չկան: Գետի ափին մի մարդ ձուկ էր բռնում: Հարցուփորձ է անում, նա էլ ասում է.«ԿԳԲ-ից  եկան տարան»:

Ղարիբյանը մտատանջության մեջ է ընկնում՝ ի՞նչ պիտի արած լինեն։ Դու մի ասա՝ Բրեժնևի մասին անեկդոտ են պատմել: Չգիտենինչ ճանապարհով՝ հասել է այնտեղ։ Մի օր պահել են, բաց թողել՝ պայմանով, որ էլ նման բան թույլ չեն տա:

Բարեկամական խորհուրդ

Կորեայում, օրինակ, մարդիկ կյանքին վերջ են տալիս՝ նետվելով մետրոյի գնացքի տակ։ Պետությունը կանխարգելիչ միջոցներ է ձեռք առել. գնացքի ժամանումից հետո են միայն բացվում կայարանի դռները։ Մեզանում ինքնասպանություններն ուղղակիորեն ասոցացվում են «Կիևյանից» նետվելու հետ։ Այստեղ ո՛չ տեխնիկական, ո՛չ ճարտարապետական առումով նման կանխարգելիչ միջոց ձեռք չես առնի։

Այսպես, մի անգամ «Կամուրջշինի» տեղամասի պետ Սամվել Սահակյանը տեսնում է, որ մեկն ուզում է նետվել Աշտարակի կամրջից: Վազելով մոտենում է բազրիքից կախված մարդուն և փորձելով նրան հետ պահել՝ բարեկամաբար ասում.

-Ախպեր ջան, էստեղից չեն նետվում, արի քեզ տանեմ «Կիևյան», ընդհանրապես էնտեղից են նետվում:

Աղբյուր՝ հեծանի միջից

Տեղ գետի նոր կամրջի կառուցումն ավարտելուց հետո չեն հասցնում ծածկույթն անել, և ամբողջ ձմեռ ու գարուն մնում է ձյան ու անձրևի տակ։ Ասֆալտապատելուց հետո հեծանի տակից սկսում է ջուր հոսել։ Երկար ուսումնասիրում են խնդիրը, հետո պարզվում է՝ հասարակ պատճառ է. ասֆալտանելիս՝ ճաք է առաջացել, հաջորդ օրն անձրև է եկել, ջուրը՝ վնասված տեղով հոսել։

Կամրջի համար ոչ մի վտանգավոր բան չկար, հարցն արագ լուծվեց, բայց հետաքրքիր էր տեսնել՝ ինչպես է բետոնե հեծանից աղբյուրի պես ջուր գալիս:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply