bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexper
Արմինե Սարգսյան Թատրոն

Իրականության ու երազանքի միջև․ «Ճախրող լամպը»

03.06.2021

Վուդի Ալենի «Ճախրող լամպը» թատերգության համանուն բեմադրությունն այս տարվա մարտից Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում է։ «Ճախրող լամպը» բեմադրել է Մերի Մարգարյանը։ Դերերում՝ Նարեկ Բաղդասարյան, Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Հարություն Սարգսյան, Մխիթար Ավետիսյան, Միլենա Ղազարյան։ Հերթական ցուցադրությունը նախատեսվում է հունիսի 11-ին։ Մեր զրուցակիցը Մերի Մարգարյանն է։

Մերի Մարգարյան

****
— Մերի, ինչո՞ւ ընտրեցիք այս գործը, և ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված ներկայացման հաջողությունը։

— Ինձ համար շատ կարևոր է, որ սրտամոտ լինի գործը, բացի այդ, բարձրացվեն հարցեր, որ հուզում են ոչ միայն ինձ, այլ շատերին։ Թատերգությունը կարդացել եմ Նարինե Գրիգորյանի առաջարկով։ Եվ մեծ ցանկություն ունեցա այն հանդիսատեսին հասցնելու։
Վուդի Ալենը ապրել է ԱՄՆ-ում, գործը գրվել է 80-ականներին, դեպքերը տեղի են ունենում 40-ականներին։ Եվ հետաքրքիր է, որ լրիվ ուրիշ ժամանակ, ուրիշ միջավայրում ապրող մարդը զգացել է նույն բաները, ինչ ես եմ զգում այսօր այս միջավայրում։

Բուն գործից ինչքա՞ն եք շեղվել։ Մեկնաբանությունը, շեշտադրումները շա՞տ են փոխվել։

— Մի փոքր շեղվել եմ բուն թատերգությունից, բայց չեմ հակասել, չեմ բերել մի բան, որ բնագրում առհասարակ չկա։ Որովհետև այդ դեպքում ստեղծագործությունը սկսում է «դիմադրել»։ Շեշտադրումներն, այո, մի փոքր փոխվել են։ Թատերգությունն ավելի շատ մոր մասին է, ներկայացման մեջ առաջ եմ տարել Փոլի կերպարը։

— Փոլի դերում Նարեկ Բաղդասարյանն է։ Ինչպե՞ս է նա հաղթահարել աճպարարական հնարքները։

— Հրավիրեցինք աճպարար Գագիկ Դանիելյանին․ նա ընտրեց աճպարարական հնարքները, որ պետք է ցուցադրվեին ներկայացման մեջ, սովորեցրեց Նարեկին, օգնեց ռեկվիզիտները ձեռք բերել։

— Փոլը բարդույթներ ուներ, վախենում էր բեմից, ինքնամփոփ էր։ Հերոսի նախատիպը Վուդի Ալե՞նն է։

-Այո, փոքր հասակում Վուդի Ալենը բարդույթներ, վախեր է ունեցել։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ մայրը ճնշել է նրան։ Մոր վերահսկող կերպարը շատ է հանդիպում ռեժիսորի առաջին ֆիլմերում։ «Ճախրող լամպ»-ում ինքնակենսագրական տարրերն ակնհայտ են, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ փոքր հասակում Վուդի Ալենը ցանկացել է հրաշագործ դառնալ։

— Ներկայացման հերոսներից մեկը վստահ է, որ երազանքները չեն իրականանում, սակայն ճախրող լամպը հակառակն է ցույց տալիս։ Կարծում եմ՝ այսօր, հետպատերազմական այս դժվարին ժամանակներում, էլ ավելի ակտուալ է այս ներկայացումը։

— Երկու տարբեր կերպարներ են ներկայացված․ մեկը (Ջերրի Ուեքսլեր), ով փորձում է կոմիկ դառնալ, բայց առաջին իսկ անհաջող փորձից հրաժարվում է իր երազանքից, մյուսը (Փոլ Փոլլակ), չնայած դժվարություններին, չի հանձնվում։ Ճախրող լամպը արտացոլում է երազանքների իրականացումը։ Կյանքը շատ տխուր կլիներ, եթե մարդիկ չգնային երազանքների հետևից։ Դժվար շրջան է, շատերը կորցրել են հույսը, բայց երբ հասկանում ես, որ մեկ կյանք ունես, ուղղակի ուզում եմ ոչ թե համակերպվել, այլ պայքարել։


— «Ճախրող լամպը» մեծ բեմում Ձեր առաջին բեմադրությունն է։ Աշխատել եք և՛ փորձառու, և՛ մեծ բեմում առաջին քայլերն անող դերասանների հետ։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել այս առումներով։

— Օրինակ, Նարինե Գրիգորյանը եղել է իմ դասախոսը, նա է ինձ սովորեցրել՝ ինչպես զգալ, ինչ անել։ Այս դեպքում ես պետք է ասեի՝ ինչպես խաղալ, ինչ անել։ Դա ինձ անբնական էր թվում, բայց ես գիտեի՝ ինչ եմ ուզում ստանալ, ու շատ արագ անցավ այդ լարվածությունը։

Իրականում նրանց երկար տարիների փորձը օգնեց ինձ։ Հարություն Սարգսյանի և Միլենա Ղազարյանի հետ աշխատանքը հետաքրքիր էր նրանով, որ միասին «բացվեցինք»․ դա մեր առաջին աշխատանքն էր մեծ բեմում։

— Ի՞նչ եք նախապատրաստում հաջորդիվ։

— Համազգային թատրոնում բեմադրելու եմ «Գծավորը» մանկական ներկայացումը։ Անհայտ գործ է, նկարագրությունն էի կարդացել։  Հետաքրքրեց, պատվիրեցինք Ռուսաստանից։ Բեմ կբարձրանա նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին։ Աշխատանքները սկզբնական փուլում են։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply