maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Իսկ Հրաչօ-ն դիտում էր նկարից

06.04.2022

Օրեր առաջ զանգահարեց Հրաչօ-Հրաչյա Մաթևոսյանի ավագ որդին՝ Արտակը:

-Հայրիկի 85-ամյակն է, ուզում ենք մտերիմների մի փոքր խմբով հավաքվել մեր տանը, միասին մի կտոր հաց ուտել:

Որքա՜ն Հրաչօ-ական էր այս մի նախադասությունը, ի՜նչ ջերմ ալիք տարուբերվեց իմ ներսում:

Հավաքվել էինք Հրաչօ-ականներով ու վայելում էինք Հրաչօ-ի և Հայկանուշի զավակների տան անուշաբույր մթնոլորտը:

Տիկնոջ՝ Հայկանուշի հետ

Արտակ և Վահագն որդիները, Արևիկ հարսիկը, Մանե, Սոնա թոռնուհիները Մաթևոսյան ավանդապաշտ գերդաստանի օրենսդրության նախանձախնդիր հետևորդներն են պարզապես: Վստահ եմ, որ Կարեն Սմբատյանի հեղինակած դիմանկարից իր տարեդարձին եկածներիս ու հատկապես մեզ հյուրընկալածների երթուդարձին հետևող Հրաչօ-ի՝ հավերժին փարված հոգին փառավորվում էր՝ լի հպարտությամբ ու խանդաղատանքով:

Կարեն Սմբատյան, Հրաչյա Մաթևոսյանի դիմանկարը

Բոլորս պատմելու-հիշելու մեր բաժինն ունեինք, բոլորիս ներսում կարոտն էր երկրայիններիս աշխարհը լքած մեր մեծի հանդեպ:

Նայում էի սեղանի շուրջ հավաքվածներին ու հիշում նրացից յուրաքանչյուրի մասին Հրաչօ-ի թողած գիրը: Համո, Դավիթ, Արտակ, Վահագն, Մանե, Սոնա, Վեվա Մաթևոսյաններ, Մաթևոսյան ընտանիքի Վերժինե, Արևիկ, Թինա հարսներ, Հասմիկ Պապյան, Գագիկ Գինոսյան, Կարինե Խոդիկյան, Հովհաննես Պապիկյան, Վաչագան Սարգսյան:

Լուսանկարը՝ Մանե Մաթևոսյանի

Հանրածանոթ, թե անհայտ, տաղանդավոր-տիտղոսավոր, թե շարքային մահկանացու, շնչավոր, թե անշունչ՝ Հրաչօ-ի գրչի տակ դառնում էին հավասարաչափ կարևոր, հավասարաչափ սիրելի, հավասարաչափ երկյուղածության, պատկառանքի, մանրամասնորեն քննվելու արժանի: Նրա հերոսները «Հայոց մեծապուճուր աշխարհի» բնակիչներն են, որոնց նկարագրություններում անպակաս է լոռեցու հումորը: Բայց այդ բոլորի մեջ մի առանձնակի վիթխարիությամբ շեշտադրվել է «Հրանտախպոր» (այսպես է կոչել Հրանտ Մաթևոսյանին Հրաչօ-ն «Աշխարհը աշուղինն է» պատմվածքում) կերպարը:  «Աշխարհը աշուղինն է» պատմվածքը իմ ամենասիրելիներից է: Մանկության մշտարթուն կարոտ ու երազ է նրանում՝ Հրանտախպոր կերպար-առանցքով, որի անվան շուրջ հյուսվող յուրաքանչյուր պատմություն լուսաթաթախ է: Այս կեպարը առավել խորն է ու ամբողջական «Կաղնիներ» էսսեում: Հրաչյա Մաթևոսյանն այն գրողն է, որը բացառիկ վարպետությամբ ստեղծել է Հրանտ Մաթևոսյանի գրական կերպարը: Այսքան ավարտուն, տպավորիչ, կենդանի գրական հերոսի հաճախ չէ, որ կարելի է հանդիպել գեղարվեստական գրականության մեջ: Դա հաջողվել է Հրաչյա Մաթոսյանին, նրա շնորհիվ մենք այսօր ունենք Հրանտ Մաթոսյանի գեղարվեստական կերպարի փաստը, և սա հայ գրականության շատ մեծ ու կարևոր հարստություններից է:  

Մաթևոսյանի գրականությունը՝ ջերմ, մտերմիկ, անկաշառ, անմիջական շնչով ստեղծված, ոչ թե օրվա, պահի, այլ մշտամնա պարագաների համար է, և ժամանակի ամենակուլ փոշին չի կարող աղավաղել դրանց հմայքն ու արժեքը:

Նրա հնչեցրած մտահոգություն-հարցերն արդիական են նաև այսօր: «Մեր ժողովրդի անունը հա՞յ է, թե՞ մենակ»: «Տունը… երկիրը դրախտ դարձնե՞լն է հեշտ, թե՞ դժոխքի վերածելը»:

Իսկ մեր անկախության մասին Հրաչօ-ի դիտարկումը պարզապես անքննելի է ու վերժամանակյա. «Անկախության փողը փչեց ու փող բերեց փողասերներին …. Անկախությանը հասնելու համար միայն վեց հարյուր տարի երազել ենք: Օ՜, անկախություն: Իբր մենք հող ունենք, տեղ ունենք, ամեն ինչ տվել ենք օտարին, զավթել են, իրենցով արել: Մեր երազած անկախությունը որտե՞ղ հանգստանա, որտե՞ղ ինքնահաստատվի»:

Հարցեր, պատասխաններ, պատասխանների մեջ՝ նոր հարցեր, նոր որոնումներ, որոնց միջոցով հայի ցավին գերի հեղինակը բոլորիս մեջ կարողանում է բորբոքել մեր արժանապատվության, պահանջատիրության, ազգանվիրության անթեղված կրակը: Ուրեմն, պետք է ինքներս մեզնից չօտարվելու, մեր հենքն ու արմատը տարորոշելու համար հաճախ թերթենք Հրաչյա Մաթևոսյանի գրքերը և դրանց էջերում ճանաչենք մեր անցյալը, ներկան ու, տա՛ Աստված, ապագան: Ճանաչենք դրանց հեղինակին, որը գրող լինելուց բացի, համարձակ քաղաքացի էր. ինքն իրեն խոցելի դարձնելու չափ համարձակ:

Գրողի մտահոգությունները աղաղակող էին: Հայաստանի ողջ տարածքը սահման է, ու սահմանամերձ տարածքները դատարկ են: Մենք սովորել ու վարժվել ենք կորցնելու խայտառակ արհեստին, կողոպտվելու, թալանվելու դժբախտությանը: Իսկ մեկ օրվա կորցրածը հարյուր տարում չի կարելի հետ բերել: Ներկան կորցնելով, պապական ունեցվածքը կորցնելով՝ չի կարելի ապագայի հետ հույսեր կապել: Մենք օտարվել ենք ինքներս մեզնից: Բարոյականությունը տեղ չի գտնում իր համար մեր պատմական հողում, մեր` Խորենացի տված հողում, թեև այդ հողն արդեն անկախ է: Ահա Հրաչօ-ի մտահոգությունների, անհանգստությունների տարածությունը:

Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր վերծանել նրա վերջին գիրը՝ «Իրատես» թերթի համար հարցազրույցիս նյութը: Այն ևս մեկ վկայություն է, որ վերջին շնչում էլ Հրաչյա Մաթևոսյանը մարտնչող, համառ քաղաքացի էր: Բայց և խիստ հուզական մի անձնավորություն: Ահա մի հատված այդ թանկ ու անկրկնելի զրույցից, որ հրապարակվեց հետմահու. «… Իմ մայր Արուսը՝ ծնված Սանահինում, իր Մարիամ մորը կորցրել է, երբ եղել է յոթ ամսական: Իր ախպեր Ոսկանի հետ որբ-որբ մեծացել են: Շնողի, Հաղպատի, Ճոճկանի, Արճիշի բարեկամների պահածն է մայրս: Ավելի շատ՝ Արճիշի: Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևի» անուշ տանջահար իմ մայրը …. Արուս անունն իմ թուլությունն է, իմ սերը, իմ թախիծը: «Փայլուն Արուսյակ, ով սիրո՜ն, սիրո՜ւն…»: Մենք տխուր ու թախծոտ ժողովուրդ ենք: Տխրությունը, դարդ ու ցավը անկոչ հյուրեր են՝ չուզես էլ պիտի գան: Դու փորձիր գտնել ուրախության մի հովիտ: Անցածի հետևից չեն ընկնի, անցածն անցած է: Դու մտածիր օրվա մասին, գալիք սերունդների»:

Թվում է, թե Հրաչօն ցավին տրվող, ցավից խեղճացող տեսակ էր, բայց նրա խոսքն ու գիրը (հատկապես՝ գիրը) միշտ ապրեցնելու, հուսադրելու լույս են իրենցում անթեղել: Եվ այդ լույսը հատկապես առկայծուն էր, երբ նա իր ընտանիքի, թոռների միջավայրում էր:

Թոռնուհու՝ Մանեի հետ

Ապրենք, հիշենք մեր Հրաչօ-ին, չմոռանանք նրա կարևորագույն, գլխավոր պատգամը՝ «Պինդ կացեք»-ը: Այն այսօր մեզ անհրաժեշտ է առավել, քան երբևէ:

Կարինե Ռաֆայելյան

Ardi.am-ն առաջարկում է վերընթերցել Հրաչօ-ի «Կաղնիներ» էսսեն, որի արդիականությունը պարզապես ապշեցնում է:

Հրաչօ և Հրանտ

                            Հրաչօ, «Կայծահեղ Հրանտ»

                                             Կաղնիներ

       Լորենու թախիծով, բուրմունքով, փխրունությամբ՝

Քեզ՝ արմատակալ Կաղնի Հրանտ Մաթևոսյան՝ ակնածանքով

Թե սա կյանք է, թողեք ապրեմ կաղնու նման,

Իմ անտառի լեզվով հարբեմ կաղնու նման,

Նենգ թշնամուց, կայծակներից ձեզ պաշտպանեմ,

Դուք հավերժեք, ես տապալվեմ կաղնու նման, կաղնու նման:

Հենց Աստված աշխարհ եկավ, Աստված հենց սերը աշխարհ բերեց, հենց քարն աշխարհ եկավ, հենց ջուրն աշխարհ եկավ, հենց ձայնն աշխարհ եկավ, հենց ծառն աշխարհ եկավ, հենց գույնն աշխարհ եկավ, հենց լույսն աշխարհ եկավ, հենց սերը, սե՜րն աշխարհ եկավ, աշխարհն աշխարհով մեկ եղավ ու ինքն իրեն ասաց. «Մեջների խորթը ես չեմ, դու էլ աշխարհ արի, աշխա՛րհ… »: Ու աշխարհ եկավ աշխարհը, տեսավ, ժպտաց, զարմացավ, ինքն իր ականջին ասաց, էս ի՜նչ սիրուն աշխարհ է. Աստված կա, Աստծո տված սեր կա, ջուր կա, լույս կա, ցերեկ կա, գիշեր կա: Ամեն ինչի մեջ՝ եղիցի լույս… Բոլորն իրար ձուլված, բոլորն իրար ձայնի, իրար համար սիրո ձայն պահած, լռություն պահած, շշուկ պահած, իրար թիկունք, իրար ծոց, մեկի ձայնը մյուսի ականջին… Հիանում է աշխարհն ու ինքն իրեն հարցնում՝ ինչո՞ւ ինքն ուշ աշխարհ եկավ: Աշխարհը չէր հասկանում, թե ինքը երկինք է, երկիր է, խառն է, բայց զգում էր, որ թեկուզ աշխարհը քոնը լինի, պիտի հենվես մեկին: Երկինքը հենարան չունի, երկիրը մեծ է: Լույսին հենվելը գեղեցկություն է, վայելք է ապրել լույսերի մեջ: Բայց ո՞ւմ հենվես: Լույսի ձայնի՞ն: Բայց որտե՞ղ է լույսի ձայնը: Աշխարհը մտավ անտառ, գտավ Կաղնի ծառը: Զգաց, որ շատ է հոգնած: Քներ, երանի քներ անտառում: Անտառի համերգի մեջ ննջեր երկար: Հենվեց Կաղնուն: Զգաց Կաղնու ուժը: Զգաց, որ հզոր է Կաղնին: Կյանք է՝ կայծակներ կան, շանթեր կան, որոտներ կան, որ պիտի պահ տալ միայն կաղնուն:

Մարդ ես, աշխարհ ես եկել, պիտի զորավոր լինես, քո մեջ պիտի ուժ ունենաս, ամեն մի հուսահատ քո մեջ պիտի կաղնեուժ տեսնի: Հենց կաղնի: Թեկուզ կաղնու հառաչ: Թեկուզ կաղնու ստվեր: Կաղնու ստվերը նույնպես զորավոր է, իսկ երբ սահում ու կաղնու վրա իր կռինչն ու զորավոր ստվերն է թողնում արծիվը, հրաշք պատկեր է ստեղծվում: Մարդը պիտի չկորցնի էդ պատկերը: Կաղնու շվաքը նույնպես կյանք է: Կյանք չլիներ, կայծակներն ի՞նչ գործ ունեն կաղնու հետ:

Մարդ ես, աշխարհ ես եկել: Քո մեջ պիտի կաղնու ազնիվ շառաչ ունենաս, կաղնու համբերություն, կաղնու ըմբոստություն, կաղնու հասակ, կաղնու նման պիտի զոհվել իմանաս: Կաղնու ուժ պիտի ունենաս: Դու պիտի գաղտնիք պահել իմանաս: Ու թե մեկը կայծակ ունի պահելու, քեզ է վստահելու:

Կաղնի՜… էնպես եմ ուզում, որ գոնե մեկ օր, Աստծո տված գեթ մեկ օր, քո մեջ մարդ չտեսնել, չեմ կարողանում: Տեսնել քեզ էնպես, ինչպես ծնվել ես, հասակ նետել:

Քեզ ո՞վ Սողոմոն Իմաստուն կոչեց, ճյուղատարած, հպարտ հասակով իմ վիթխարի: Մեծ իմաստունի նման ներող եղիր քո խենթ զավակին: Էս աշխարհում ո՞ր կաղնի ունեցողը խենթ չէ: Փարվում եմ արմատներիդ զորավոր, մտնում կեղևիդ մեջ, մագլցում թևաճյուղերիդ միջով: Հոսում եմ հասակդ ի վար, հասակդ ի վեր, հասնում քո սուրբ կատարին, հասնում արմատներիդ ու աղերսում թախանձագին՝ ներող եղիր մեղավորիս:

Ներող եղիր, Կաղնի՛, մեր անտառի Սողոմոն Իմաստուն:

Զի միայն հզորները, զորեղները, զորավորները, արմատները քար ու ժայռի մեջ խրածները, սաղարթները երկինքների լազուրներում սուզածները կարող են մեծսիրտ ու խորհոգի լինել ու կարող են ներել անգամ իրենց բորբ կրակների միջից, ներել իրենց տաք ու հոգնած մոխիրների, անուշ անթեղների, քամու շնչով խառնվող մոխիրների միջից ներել:

Ներող եղիր, իմ ապուպապ, իմ հայր, իմ զավակ, իմ ես, իմ երեկ ու այսօր, իմ վաղվա օր, իմ շունչ ու հոգի Կաղնի: Կայծակն ինչո՞ւ է քեզ խփում: Արևն օծվում ու երդվում է քեզնով, դրա՞ համար: Քո՛ մեջ սողոսկած, քո՛ մեջ ապաստանած ու պատսպարան գտած թզուկներին, քո արմատի վրա կանգնողներին ու քո կատարից աշխարհին նայողին խփելու համար: Ու խփում է հենց քեզ, Կաղնի: Կաղնի չլինեիր՝ թող չխփեր:

Դեռ մանկուց եմ լսել, մեծերից եմ լսել, հայրենի հողի փրկության համար նահատակվածների համար են ասում՝ ընկավ Կաղնու նման: Հեքիաթ չէի ուզում լսել, բայց ուզում էի տեսնել ընկնող Կաղնի: Եվ ուզում էի տեսնել էն հերոսին, որ ընկնում է Կաղնու նման… Հետո… Ոչ միայն Կաղնի, այլ կաղնուտներ տեսա ես: Տեսա կաղնուտ զինվորների, որ հայրենի հողի փրկության համար ընկնում են Կաղնու նման: Միշտ պիտի տեսնենք, թե հայրենի հողի փրկության համար Կաղնու նման ինչպես են կուրծք պարզում հողի զավակները, հայրենիքի որդիները: Նահատակվողները զտարյուն կաղնի են լինում: Նահատակի համար տնկել են կաղնի, որ նրա անուն-կյանքը հավերժի Կաղնու նման: Ազատության մեր մեծ նահատակը’ Վարդան Զորավարը, Կաղնի է դարձել: ժողովուրդը դարեդար բերանբանել է՝ Վարդան Զորավարի Կաղնի: 1500 տարի շառաչելուց հետո տապալվել է Զորավար Վարդանի Զորավոր Կաղնին: Տապալվել է Վարդանի նման: Ու նույն տեղում, Զորավար Վարդանի Կաղնու արմատների վրա Զորավար Բաղրամյանն է Կաղնի տնկել: Սա հեքիաթ չէ: Սա երբեք էլ հայոց լեգենդ չէ: Եթե լեգենդ է, ապա Հայոց Կաղնու հյուսած լեգենդն է իր որդիների մասին, Վարդան Մամիկոնյան, Հովհաննես Բաղրամյան զորավարների լեգենդն է Հայոց Կաղնու մասին: Գուցե Հայոց Կաղնու լեգենդն է իր զորավար զավակների մասին: Չգիտեմ: Եթե էս երկնքի տակ Կաղնի կա ու կա Կաղնու ճշմարիտ պատմություն, ես ի՜նչ պիտի հասկանամ, ես շատ բան չգիտեմ: Բայց գոհ եմ աշխարհից, որ տեսնում եմ արծվի թևերի ստվերը Կաղնու վրա: Արծվի ստվերը Աստծո, երկնքի բարևն է, համբույրն է իր Կաղնուն:

Կաղնի՜… Անունդ տալիս ինչո՞ւ եմ մտքով ընկնում իմ չքնաղ Լոռի աշխարհի դյութական անտառները: Սարեր, ի՜նչ սարեր, ձորեր, ի՜նչ ձորեր: Քո ծմակների պռունկներին, լեռնալանջերում, ձորաշուրթերին դեռ մանկութ օրերին շատ եմ տեսել կայծակներից խանձված, կայծակնահար կաղնիներ: Խանձվել են, կայծակնահարվել, միայն թե պահեն անտառը, միայն թե անտառը ձորը չընկնի, ջրատար չլինի: Ջրի տարած է՝ անտառ լինի, թե մարդ: Չպահես անտառդ՝ փախչելու է սարդ, հողդ է փախչելու, էլ չփորձես ծարավել, էլ դու ծարավ կոտրող աղբյուր չունես:

Կաղնի՜… Դու իմ անգիրն ես եղել մտքիս մեջ: Ես քեզ տեսել եմ, զգացել ամեն մի պահ: Պապիս յոթ խրատից մեկը սա էր՝ տղամարդը մի քիչ Կաղնի կլինի: Կաղնի լինենք, կայծակն էլ շամփրի ու իջնի, ձեն չհանենք: Խանձվենք՝ ձեն չհանենք: Ընկնենք՝ ձեն չհանենք: Ընկնելու ժամանակ թող անտառն գգա, թե ի՜նչ սարեր են եղել Կաղնու մեջ: Անտառի սերն, անտառի ցավն իր մեջ թաքուն պահել ու ձեն չի հանել Կաղնին:

Կաղնի: Կաղնեմարդ: Կաղնին փորձում է պահել իր անտառը: Կաղնու պահած անտառի ցավը միշտ տանելու է: Էս ժողովրդի ցավը, սերը տանող մի Կաղնեմարդ միշտ էլ պակասել է:

Կաղնին ձորից լեռն է բարձրանում: Բարձրանում է հանգի՜ստ, խաղա՜ղ… Սարն է բարձրանում, որ սարի հետ նկարվի երկնքի կապույտ ծիրի մեջ: Ես հիմա զգում եմ Կաղնու ծուռ, հեգնախառն ժպիտը. «Կաղին սարն է բարձրանում, որ սարի հետ նկարվի կապույտ երկնքի ծիրի մեջ»: Կաղնին կապույտ ծիրով, շարմաղ անձրևներով, ծիածաններով չի սիրում զարդարվել: Կաղնունը կայծակն է, որոտն է, շանթն է: Կաղնին լավ գիտի, որ արևն իր կապույտ երկնքով նաև իր համար է ստեղծվել: Աշխարհին է տալիս: Կսովորի կապույտին, կսովորի շարմաղ անձրևին, կսովորի սիրո խոսքերի ու էլ չի դիմանա կայծակներին: Ինքը լավ է զգում իր փոթորիկները, իր կարկուտները, իր շանթերը: Իր սերը, իր ուժը նրանց համար է: Սիրտը բաց է ամենքի համար, աշխարհի առաջ:

ՏԵՍԵԼ ԵՄ, թե ինչպես է վերից վար խանձվել քո հասակը, կայծակների շեկ շամփուրներից թրատվել ես դաժանորեն, բայց քո հառաչը, քո վիրավոր տնքոցը քո մեջ ես խեղդել, որ անտառը չլսի, էս մեծ աշխարհում ոչ մեկը չլսի քո վիրավոր հառաչանքը: Ե՛վ արցունքդ ես պահել, և՛ արյունդ ես պահել, միայն թե անտառը, աշխարհը չտեսնեն: Հառաչելը, ինքն իր մեջ կուչ գալը, իր մեջ կծկվելն ու գալարվելը վայել չէ զորեղներին: Կաղնի, դու սևաթուխ, ծանրածալ ամպերի գոռոցից ու խոր շառաչից ես հասկանում գլխիդ գալիքը: Կայծակի որոգայթները դեռ ամպերի մեջ, դեռ չծնված, դեռ երկնքում իր լախտի խաղը չսկսած դու արդեն զգում ես կայծակի հրաշք խաղը և նենգ խանձահոտը: Դու չես փախչի կայծակից, դու սիրում ես կայծակը, զի գիտես, որ այն միայն քեզ համար է ծնվել: Ու կխանդես քո կաղնեսիրով, եթե քեզ համար ծնված կայծակը ուրիշի կուրծքը մխրճվի: Քո ուժի ու քո խելքի համար են կայծակները: Քո ներսի մարդեղեն, զորավոր կայծակներից ո՞ւր պիտի հեռանան երկնային կայծակները: Առանց կայծակի խաղի, առանց կայծակի երկնային պարի քո կյանքը ինչի՞ նման կլիներ: Դու լավ գիտես՝ քո հզոր ուժով երկար ես կանչելու վաղուց մարած ու դեռ նոր ծնվող կայծակներին: Դու թե քնած արցունք ունես, չի արթնանալու ու չի արթնանալու հառաչանքդ: Տեսնող չի լինելու: Եվ մեր հնարածն է, թե հառաչանքով ընկավ կաղնին: Հարվածի պահին բոլորն աչք են փակում, որ չտեսնեն իրենց գլխին իջնող հարված: Երբ աչք են բացում, դու արդեն քեզ վրա ես վերցրած լինում հարվածը: Վտանգի պահին դու ես բացում աչքերդ, հանկարծ կայծակն ուրիշ տեղ չխփի: Եվ ո՜նց է ժպտում մարդը, երբ կայծակն իրեն է քաշում Կաղնին. «Կաղնին կայծակն իրենով արեց, Կաղնին կայծակը քաշեց»: Կաղնի, աշխարհում դեռ ոչ մեկը չի տեսել դժվար, ուշ ծաղկողիդ արցունքը: Ընկնելիս նույնպես արցունք չես ցույց տալիս: Էդ ի՜նչ Աստված, էդ ի՜նչ մարդ է նստած քո ներսում, Կաղնի, որ ընկնելիս անգամ մտածում ես՝ վնաս չտալ, տակով չանել քո շրջապատի ծառ ու թփերը:

Մեր անտառի մեծ ու հին Աստվածն ես, Կաղնի՛:

Դու միակն ես, որին աստվածային բախտ է տրված՝ կայծակների փունջը բռնել ու մարել իր ներսում, թաղել իր արմատների հողում:

Լախտախաղի են կանչում կայծակներին, ասես հետները կոխ են բռնում, միշտ փորձում քո հզոր ձեռքերով բռնել գլխիդ իջնող կայծակը, ու միշտ շեկ ճարպիկը ծռվում ու հին կարոտածի նման փաթաթվում-խփում է քեզ: Դու գիտես, ծնված օրից գիտես, որ կայծակը քեզ համար է ստեղծվել, որ դա երկնքի մեծագույն պարգևն է քեզ: Դու էլ ծնվել գիտես, արմատներդ ասես երկինք են հասնում, սաղարթներդ խոնարհվում են գետնին, ճյուղերդ կոտրում ես հաճախ, որ մեղմես ցավդ: Միայն թե փրկես անտառը: Միայն թե փրկես անունդ: Պատիվդ փրկես:               

Ես տեսել եմ, թե ինչպես ես կուրծքդ դեմ անում հողմերին, ինչ արդար մոլեգնությամբ ես զսպում հողմերի ներխուժումը քո արքայական տիրույթները, ինչպես ես հանդարտեցնում հողմերի կատաղությունը, դարձնում հլու-հնազանդ ու բռնելով դրանց անզոր ու հնազանդ ձեռքերը՝ ներս բերում, ասես հրավերք անում անտառի խորքերը որպես հովք ու զովք: Էլ ո՞վ է տվել փոթորիկը, էլ ո՞ւր են հողմերը:

Կաղնի, անտառի համար դու լեռ ես, դու բերդ ես անառիկ:

Դու տան սյուն ես դարձել, դարձել օրորոցի ճաղ, դու գութանի մեջ ես մտել, դարձել օջախի ծուխ: Դու հայացք ես դարձել: Քեզ նայող երեխան հզոր այր է դառնում:

Կաղնի՜… Սոսյաց անտառի նման դու սրբություն չես եղել: Բայց դու նույնպես եղել ես պաշտամունք, բարձր դուռ ես եղել մեզ համար և եղել ես օրենք, գերագույն օրենք: Դու անտառի օրինաստեղծն ես ու օրինապահը: Դու քեզ թափ տալ գիտես: Տարին մի երկու անգամ դու թափ ես տալիս քեզ, քո վրայից էնքան չոր ճյուղեր են թափվում, որ յոթ կրակ էլ արվի, չեն պրծնի քո ճյուղերը: Քո կրակը մարդ է հուշել, մոխրիդ մեջ մարդ է եղել:

Կաղնի՜… Դու իմ ապուպապ: Դու իմ նախնիների զորություն: Զորության խորհրդանիշ:

Դու եզան նման, ձիու նման օգնել ես մաճկալին, հեծյալին, գեղջուկին, օգնել ես բոլորին: Հենց անտառին ես օգնել: Դու չես թողել, որ հողմերը, քամիները տանեն քո լեռան լանջերի, մեր երկինքը լաջվարդ դարձնող հողերը: Դու խանդ ունես՝ ամեն մի հնարով պահել հողը: Չես թողել, որ լերկանան մեր սարալանջերը: Դու հող պահող զինվոր ես եղել, մաճկալ ես եղել, գեղջուկ ես եղել, Կաղնի: Լեռնցու բնավորությունդ արմատներիդ մեջ է, Կաղնի: Դու քո խորգնա արմատներով աղբյուրներ ես ծնել, սնել, աղբյուրներ ես պահել, ջրեր ես պահել: Դու օրոր ես ասել մեծ անտառին ու արթնացրել քո ազնիվ զրույցով: Ու շատերն են ասել՝ Մեծ Կաղնու հողը, Մեծ Կաղնու աղբյուրը, Մեծ Կաղնու այգին… Իսկ Մեծ Կաղնու հեքիա՞թը: Դա սերունդներից սերունդ եկող հեքիաթ է: Կաղնու հետ՝ հեքիաթը կա: Կաղնին չկա՝ հեքիաթը կա, որ նոր հեքիաթներ ու կաղնուտներ է ստեղծում:

Քո կատարներին, որպես փառքի և վայելումի իջևանատուն, խաղաղ պահերին արծիվներն են իջել ու համ առել քո կաղնուտ արևներից: Արևներին մոտիկ են իջել ու քո արևով են զգացել արևի համը: Արծիվները բույն չեն դնում կաղնու կատարներին, ճյուղարանքներում: Արծիվներն էս աշխարհի բանը դեռ ձվում գիտեն: Երկինքը, կաղնու կատարները վայել են արծիվներին: Երկնքոտ թևերով քո հեքիաթների էջերն են սրբում արծիվները: Եվ կտցում են վաղուց մոռացված բառերը հի՜ն-հին կաղնիների փառահեղ լեգենդների: Եվ զգում են, որ դու ամեն ինչ ունես, բացի հեքիաթից:

Հազար բան, հազար հողմ ու արհավիրք, բայց… եկանք: Դարեր շարունակ իրար նայելով եկանք: Ամեն ինչ ունեցանք, բայց երբեք չունեցանք մի խելոք-խելացի թշնամի: Անգութ, բիրտ թշնամիներն աշխարհում նույնպես մեզ են բաժին ընկել: Մեր թշնամիները չեն մոռացել ու մեր եկեղեցիների, վանքերի, մեր գյուղերի, շեների, մեր ձեռագրերի, մեր այգիների հետ նաև մեր անտառներն են ոչնչացրել:

Հիմա գլուխ եմ խոնարհում մեծիդ առջև ու խնդրում աղերսում, որ ներող լինես: Ներող եղիր, Կաղնի, Աողոմոն Իմաստուն, իմ պապ, իմ հայր, իմ զավակ, իմ ես, իմ սեր, իմ շունչ ու հոգի, ներիր անգութիս: Ես չգիտեի, որ ես՝ խենթս, անճարս, անզորս, մոլորվածս, ցուրտ ձմեռվա ճիրանների մեջ կուչ եկածս, մրսողս, նաև նա, որ տեսնում է, թե ինչպես են մրսում իր զավակները… Կաղնուտները հասուն արտ դարձան, կանաչ արտ դարձան, հնձվեցին, մորթվեցին վայրենաբար, անգթորեն: Քո մոխիրները կարող են ներել նրանց, ովքեր քո վրա ձեռք բարձրացրին, կացին բարձրացրին, ժամանակակից տեխնիկայով սկսեցին հարվածել քեզ: Հողմերին, կայծակներին չհանձնվեցիր, բայց ինչ հեշտ ես հանձնվում, Կաղնի, աչք չունեցող մարդուն: Ներող եղիր, էս անտեր խոսքն ո՞վ է հնարել՝ ներող եղիր, ներողություն: Անտառ ենք ոչնչացնում, ժողովուրդ ենք մատնում սովի, աղքատության, ժողովուրդ ենք կտրում արմատից, երկրից, ցաքուցրում ենք աշխարհով մեկ ու հանցագործների փոխարեն միամիտ մեկն է, սիրտը բռնելով, կանչում. «Ներող եղիր, ավերված կաղնուտ, կաղնու զորություն, ներող եղիր: Դու փրկել ես էս հողը, մեզ ես փրկել, որ ուժ առնենք ու ձե՞ռք բարձրացնենք: Գարնան քո բաժին առաջին իսկ կայծակն ինձ նվիրիր, Կաղնի…»:

Կաղնի… Կաղնուտ… Անգամ բնակավայրեր ունենք՝ Կաղնուտ անունով: Հայաստանի կաղնուտներին մեծ վնաս ենք հասցնում մենք՝ Հայաստանի կաղնուտների զավակ կոչվածներս: Կաղնիները, կաղնուտներն զգացին, որ մենք դրսից եկած թշնամիներ չենք, բայց չհասկացան, թե ինչո՞ւ ենք թշնամու նման ոչնչացնում, հնձում: Վերջին ձմեռները՝ եկան ու մեզ մղեցին անճար հանցանքների: Հանցագործություն էր քեզ վրա ձեռք բարձրացնելը, անտա՛ռ, Կաղնի՛, ինչո՞ւ անզոր գտնվեցիր: Մի մեծ բանակ, մի հաղթող բանակ պսակազերծեցինք: Ամեն մի հանցանք գործեցինք: Ինչպե՞ս և ո՞ւմ պիտի ապաշխարենք: Ապաշխարելու հող ու կաղնուտ է պետք: Մենք հոշոտեցինք մեր կաղնուտները, մեր անտառները: Մեր հողերը մեր աչքի լույսի նման փախչում են: Նրանց պահող անտառները, կաղնուտները ո՞ւր են: Անտառի մոխիրը՝ մեր աչքերի մեջ: Ներող եղիր քո փրկարար կրակով, քո տաք մոխիրներով: Երանություն կլիներ սառը մոխիրդ շաղ տայիր վրաս: Սառը մոխրիդ մեջ անգամ տաք պծեռուկներ կան:

Ներող եղիր: Բայց հիմա էս ո՞ր իշխանավորի, ո՞ր դավաճան արքայի ու թագավորի փոխարեն պիտի ներողություն խնդրեմ:

Քո պարտության հետ ժողովուրդն է պարտվում, անտա՛ռ, անտառի տեր Կաղնի:

Նորից կբարձրանաս, կհառնես նորից, իմ Կաղնի, իմ անտառ: Հայոց երկինքն առանց իր կաղնիների, իր անտառների անգույն ու տխուր կլինի: Եվ կապույտ չի լինի մեր երկինքը, եթե դու քո ազնիվ ձայներն ու կանաչ կանչերը չընծայես նրան:

Հենց իմ սրտի միջից կբարձրանաս դու: Անտառն առանց քեզ անտառ չի լինի: Ու ժողովուրդն առանց անտառ պահող Կաղնու ժողովուրդ չի լինի: Առանց քո ուժի, քո հենակի, քո նեցուկի էլ ի՞նչ անտառ: Եվ մարդը, քեզ սովոր, ստվերիդ սովոր, քո ուժին սովոր մարդն առանց քեզ չի կարող ապրել:

Դու մոխրի մեջ էլ, կրակների մեջ էլ մնում ես Կաղնի: Դու վաղուց բառի մեջ ես, հնչյունի, գույնի: Ու նախ պիտի բարձրանաս մեր սրտի, մեր հոգու հողում, մեր արյան երակներով պիտի սնենք քեզ, մեր ձեռքով արմատներդ պիտի պահ տանք ժեռ ու քարքարոտ մեր հողերում: Եվ դու, միայն դու և քեզնից սերված տղաներն են երկրի մեջ լցնելու մեր աչքերն էն ամենով, ինչ կորցրել ենք մեր ապրած-չապրած կյանքի վերջին տարիներին: Ո՞ւր է մեր մեռնեմ-հառնեմը:

Կաղնի՛, դու մեր հաղթանակն ես: Առանց Կաղնի չի կարող ապրել մեր անտառը: Կաղնիների նման կայծակնահարվեցին, խանձվեցին, ընկան ազատամարտի մեր տղաները: Կաղնուտները պիտի հառնեն: Եվ ժողովրդի մեջ պիտի հառնեն ազատամարտի էն տղաները, որ Կաղնի ու անտառ են հիշեցնում: Երկինքը խեղճ ու անտեր կլինի: Եվ խորթ, խորթից էլ խորթ կլինենք մենք մեր հողի և երկնքի համար: Հավատի իմ սերը ես պահել եմ քո արմատների, քո սաղարթների, քո կրակների, քո մոխիրների մեջ: Իմ սիրո արծիվներն իրենց թևերն ամրացնելու են քո կրակների մեջ, սավառնելու են քո գլխավերևում: Կաղնին իր երկնքում միշտ պիտի արծիվ ու երկինք ունենա, երկինքն ու արծիվն իրենց շնչի տակ միշտ զգալու են քո մեծ գոյության շնչառությունը, միշտ վեհ ու ջղաձիգ, միշտ ասպետ ու զինվոր իմ Կաղնի: Աստված մի արասցե, թե կորցնենք մեր հոգու, մեր աչքի տեսած Կաղնին ու կաղնուտը, կկորցնենք դեպի տուն տանող ճամփան: Իսկ ճամփան կորցնողը մեռնում է անհուշ, անհիշատակ: Թաթար-մոնղոլի ժառանգ պիտի կոչվի նա, ով շարունակելու է նրանց նախնիների կիսատ թողած ավերածությունները:

Կաղնի՛, թափ տուր քեզ:

ժողովուրդ, միայն քո հողի, քո անտառի արմատների վրա թափ տուր քեզ: Քո հողից հենց հեռացար, էլ մի՛ մտածիր քեզ թափ տալու մասին, էլ ո՛չ թև կունենաս, ո՛չ էլ ուժ:

Կաղնի՛, մեզ ոգի տվող Կաղնի՛: Դու ճամփա մնա ու մնա որպես ցեղի հիշողություն:

No Comments

Leave a Reply