maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ալվարդ Բաղդասարյան Թանգարան

Ճամփորդություն Քանաքեռում

03.01.2023

Այս անգամ քայլերս տարան դեպի Քանաքեռ․․․

Քանաքեռը  Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Գտնվել է պատմական Կոտայք գավառում: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքեր բնակատեղին հիմնել է Նոյի Քամ որդին`ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, որ հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում`Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է քույր, որ բնակվել է այն վայրում, որտեղ այժմ գտնվում է Քանաքեռը: Սովորության համաձայն՝ տեղի բնակիչներն այդ աղջկան կոչել են Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Երրորդ ավանդության համաձայն՝ Քանաքեռ տեղանունը ծագել է «Քա՛, նա քեռն…» արտահայտությունից: Իբր թե մի անցվոր կին, տեսնելով նահատակված քրոջ գերեզմանի վրա սգացող եղբորը, ձայն է տվել ընկերուհուն. «Քա՛ (այսինքն՝ աղջի), նա քեռն ողբա զկորուստ…», և այս արտահայտության առաջին բառերն էլ՝ Քա+նա+քեռ, հետագայում դարձել են գյուղի անունը: 1958 թվականին Քանաքեռը միացվել է Երևանին։

Հասնում եմ Աբովյանի տուն-թանգարան։ Առաջինը, ինչ տեսնում եմ, Աբովյանի արձանն է` վեհ ու ամուր կանգնած։ Ինձ դիմավորում են թանգարանի աշխատակիցները, ուղեկցում տնօրենի մոտ։ Սյուզաննա Խոջամիրյանը` թանգարանի տնօրենը, նախ պատմում է Մեծ քանաքեռցու տան մասին, որը գտնվում է թանգարանի տարածքում։ Նրա խոսքով՝ տունը, ըստ երևույթին, Երևանում պահպանված ամենահին տունն է, սակայն Աբովյանների տոհմական տունը միայն այդ հատվածում չի եղել․ «Աբովյանների կալվածքները շատ մեծ են եղել, գրեթե ամբողջ Քանաքեռում բազմաթիվ կալվածքներ են ունեցել։ Վկայություններ կան Աբովյանի պապի՝ պարոն Ապովի բարեգործության մասին, թե ինչքան հյուրասեր և հյուրընկալ է եղել․ ասում են, որ չկար մի ճամփորդ, մի օտարական, որ անցներ այս ճանապարհով և գոնե մի կողով մրգի հյուրասիրություն չստանար։ Երբ ծնվում է Խաչատուր Աբովյանը, Աբովյաններն այլևս կալվածքների տերերը չեն լինում, և Աբովյանը մեծանում ու ապրում է այն տանը, որի տարածքում գտնվում է տուն-թանգարանը»։

Աբովյանի տուն-թանգարանը կառուցվել է 1938-ին։ Սյուզաննա Խոջամիրյանը նշում է, որ սկզբում տան իրերը, թանգարանային նմուշները ցուցադրվել են հենց տան տարածքում, իսկ հետագայում՝ արդեն թանգարանում։ Աբովյանի տունը և թանգարանը համարվում են պատմական հուշարձան իրենց բացառիկ ճարտարապետության շնորհիվ։

Թանգարանի տարածքում ևս մեկ պատմական հուշարձան կա՝ Աբովյանի արձանը։ Աբովյանի անհետացման 60-ամյակի առթիվ` 1908-ին,  Վերնատանը բարձրացնում են Լուսավորչի արձանը ունենալու հարցը` համարելով, որ դա պետք է լինի հայ մտավորականության գնահատականն Աբովյանին, ով իսկապես լուսավորիչ էր հայ ժողովրդի համար։ Այդպիսով՝ դիմում են կառավարությանը։

Ընդամենը վերջերս գիտահետազոտական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Աբովյանի արձանը կանգնեցնելու գաղափարը բարձրացվել է շատ ավելի վաղ, ինչի մասին հրատարակվել է «Նոր դար» թերթում։ Ս․ Խոջամիրյանը պատմում է, որ սկզբում որոշված է եղել արձանը տեղադրել Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ հայացքը դեպի Հրազդանի կիրճը, որպեսզի եկեղեցու ճեմարանի, դպրանոցի սաներն ամեն օր հաղորդակից լինեն Լուսավորչին։ Սակայն գործին ընթացք չի տրվել, և Թումանյանը բարձրաձայնել է դրա անհրաժեշտության մասին։ 

Տնօրենը շարունակում է ուշագրավ մանրամասներ ներկայացնել․ «Մոտ 100 տարի առաջ Փարիզում ձուլվեց Անդրեաս Տեր-Մարուքյանի կերտած Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանի ձուլման վճարի բավարար չլինելու պատճառով այն 12 տարի մնաց ձուլարանում։ 1925-ին արձանը Երևան տեղափոխելու ճանապարհին անհետացավ, ապա մի քանի ամիս, որպես Եվրոպայի անանուն հեղափոխականի արձան, դրվեց Բաթումի կենտրոնական հրապարակում»։

70 տարի անց վերջապես հաջողվեց արձանը տեղադրել Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա Խ. Աբովյանի անվան հրապարակում։

1950-ից սկսվեց արձանի երևանյան «ճամփորդությունը», այն մի վայրից մյուսն էր տեղափոխվում։ 2 տարի մնում է կրկեսի տարածքում, բայց աբովյանականները հարց են բարձրացնում, որ արձանը պետք է տեղափոխվի և այլն։ Տանում են Հրազդանի կիրճ, տեղադրում մանկական երկաթուղու տարածքում, մանկական երկաթուղին էլ վերանվանում Խաչատուր Աբովյանի անունով։ Երկաթուղու ամենածաղկուն տարիներին նրան նորից մեծարում են, պատկառում։ Սակայն մի քանի տարի հետո արձանը նորից ապամոնտաժում են անհայտ պատճառով և տանում-տեղադրում Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ մի անշուք վայրում, միգուցե բարձրադիր, բայց մարդկանց համար անհասանելի։ Նորից աբովյանականները  հարց են բարձրացնում, որ մարդիկ պետք է առնչվեն Լուսավորչի հետ․ շատերն ուխտի էին գնում հենց արձանի մոտ։ Դիմում են իշխանություններին ու այդտեղից տեղափոխում 1964-ին։ Ի վերջո՝ 14 տարի անց, արձանը գալիս է հայրական տան բակ` Քանաքեռ։

Ի՞նչն էր այդ բազմաչարչար արձանի «սար ու ձոր գցելու» դրդապատճառը: Գուցե նա իր կատարելությամբ «ստվե՞ր էր գցում» ուրիշների աշխատանքների վրա և օգնում արվեստագետներին զանազանել «սևն սպիտակից»: Վերջապես,  «բազում կրակների միջով անցնելով», տարագիր արձանը հանգստություն է գտնում։

Պատմությունը, սակայն, սրանով չի ավարտվում։ Ցավոք, 1990-ականներին, երբ երկրում բարձիթողի վիճակ էր, և պատերազմից հետո շատերը զենք ունեին, մի հարբած թափառաշրջիկ զենքով կրակում է արձանի վրա և գլխի, պարանոցի, թևի,  «Վերքի» վրա փամփուշտի 9 հետք թողնում։

Ի վերջո, մտավորականների պայքարն ու մաքառումները հասնում են իրենց նպատակին։ Մեծ լուսավորչի արձանը  վերջապես տեղ է գտնում այնտեղ, որտեղ պետք է լիներ։

Տպավորված Աբովյանի արձանի պատմությամբ՝ դուրս եմ գալիս տնօրենի սենյակից և շտապում տեսնել Աբովյանի տունը։ Այս անգամ ինձ ուղեկցում է թանգարանի էքսկուրսավար Մարինե Խաչատրյանը։ Տունը բաղկացած է 4 հարկաբաժիններից․ այն ժամանակ սենյակները հարկաբաժին էին անվանում։ Սկզբից հացատուն ենք մտնում։ Տեսնում եմ թոնիրը, կահ-կարասին, որը հատուկ էր միայն հարուստներին։    


Շարունակում եմ պտտվել տան ներսում։ Հաստ պատերով, ցածր դռներով տուն է։ Անցնում եմ հյուրասենյակ։ Անմիջական իրը, որն առնչվել է Աբովյանի հետ, օրորոցն է։ Էքսկուրսավարը հիշեցնում է, որ ընտանիքը շատ հարուստ է եղել, ինչի մասին վկայում է փայտե փորագրված հայելին, որը բացառիկ նմուշ է։ Այն ժամանակ ապակիներ չէին եղել, և մարդիկ ճաղավանդակներին յուղած թղթեր էին կպցրել։ Ապակիները հետագայում ավելացվել են լուսավորության համար։ Լույսը հիմնականում երդիկից էր ընկնում, իսկ մյուս սենյակներում օգտագործվել են կենդանական ճարպով վառվող ճրագամաններ։ Հյուրասենյակի մեջտեղում սնդուկ եմ տեսնում։ Էքսկուրսավարի խոսքով՝ սնդուկների մեջ զգեստ են պահել, ինչպես նաև վրան նստել։ Ի դեպ, ըստ էքսկուրսավարի, առաջին անգամ բարձր աթոռն ու սեղանը, դանակ-պատառաքաղն Աբովյանն է բերել հայոց աշխարհ։ Տունը կառուցված է պարսկական ոճով։ Բուխարու մոտ հիմնականում քնում էին տարեցները։ Առաջ շարժվելով՝ հասնում ենք սառը մառան, որտեղ քնել էին Աբովյանի ծնողները։ Մառանը պետք է մի փոքր ցուրտ լիներ, որ մրգերը չփչանային։ Մառանում են պահվում գյուղատնտեսական գործիքները` փոցխը, մանգաղը, եղանը, ինչպես նաև կշեռքը, խնոցին։ Չորրորդ  հարկաբաժինը պատշգամբն է՝ տիպիկ 19-րդ դարի կենցաղը ներկայացնող պատշգամբ։ Հարուստների տունը երկու մուտք է ունեցել․ մեկը պատշգամբից է բացվել՝ պատվավոր հյուրերի, մյուսը` տան անդամների ելումուտի համար։ Իսկ տան գլուխը ծածկված է վեղարով` անձրևներից պաշտպանելու նպատակով։

Աբովյանի տան պատկերով հիացած՝ դուրս եմ գալիս, անցնում արձանի մոտով, վերհիշում թանգարանի տնօրենի պատմածը, նորից հիացած նայում արձանին և նկատում փամփուշտի հետքերը։ Շարունակում եմ քայլել Աբովյանի/Քանաքեռի նեղ ու կարճ փողոցներով։ Հասնում եմ Աղասու փողոց․ այնքան սիրված է եղել Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը և հատկապես՝ Աղասու կերպարը, որ Քանաքեռի փողոցներից մեկն անվանակոչվել է նրա անունով։

Թանգարանի հարակից տարածքում հայ և էստոն ժողովուրդների բարեկամության աղբյուր-հուշարձանն է։ Տեղադրվել է 1964-ին։ Հայկական տուֆից պատրաստված, դեմ հանդիման կանգնած երկու հուշաքարերի վրա պատկերված են հայ և էստոն ժողովուրդների դուստրերը: Հայաստանի ծիծեռնակն այցի է գալիս էստոնուհուն, էստոնական ճայը՝ հայուհուն: Հայ աղջիկը մատուցում է խաղող, իսկ էստոնուհին ժպիտով նայում է հայուհուն: Աղբյուր-հուշարձանի վրա փորագրված է․ «Այս աղբյուրի պես և Արարատի նման թող հավերժ լինի հայ և էստոն ժողովուրդների բարեկամությունը, որի սկզբնավորողն անմահ Աբովյանն է»: Հետաքրքիր են պատերի նիստերից դուրս եկող կողաքարերը, որոնց միջից տարիներ առաջ ջուր էր հոսում «առվակ-կամրջի» մեջ։

Քանաքեռում երկու եկեղեցի կա` Սուրբ Հակոբն ու Սուրբ Աստվածածինը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին 1679 թ. աղետալի երկրաշարժից է տուժել։ Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ այն 1695 թ. վերակառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոսը` Աղասին, թաղված է եկեղեցու բակում։

Իսկ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է նույն երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում՝ թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով։ Եկեղեցու արևմտյան ճակատին տեղ-տեղ ագուցված են 1504, 1571, 1621 թվագրություններով գեղաքանդակ խաչքարեր։ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը պետական միջոցներով վերանորոգել է եկեղեցին։ Էքսկուրսավարի հետ մտնում ենք եկեղեցի, նստում, աղոթում, հիանում եկեղեցու ճարտարապետական կառուցվածքով ու դուրս գալիս։

Էքսկուրսավարը նշում է, որ Քանաքեռը հատակագիծ չի ունեցել, այդ պատճառով այստեղ խառը կառուցված, իրար մոտ տներ են։

Վերջին կանգառը Պետևանի խաչքար-մահարձանն էր, որն ընդգրկված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։  

Ժամանակին՝ մինչև Քանաքեռի՝ Երևանի մաս դառնալը, այն կառուցվել է գյուղի ծայրամասում՝ հյուսիսային կողմում, իսկ այժմ գտնվում է Քանաքեռի կենտրոնում։ Էքսկուրսավարի խոսքով՝ խաչքարին քանաքեռցիները նաև Ամենափրկիչ են անվանում։ Պետևանը հարուստ առևտրական է եղել։ Այն տարածքում, որտեղ հիմա իր գերեզմանն է, ժամանակին Պարազ անունով մի մարդու այգիներն էին։ Պարազն  այգին վաճառել էր Պետևանին։ Ըստ մի ավանդապատումի՝ շատ դարեր առաջ մի օտար բռնակալ բազմաթիվ հայերի է գերել ու տեղահանել։ Բռնակալը, որի անունը հայտնի չէ, անբուժելի վերքեր է ունեցել, ասում են թե՝ ժանտախտ։ Գերյալների մեջ եղել է մի հայ բժիշկ՝ հեքիմ Արամը։ Վերջինս խոստացել է բուժել հիվանդին՝ պայմանով, որ նա հայ գերիներին բաց կթողնի և թույլ կտա վերադառնալ հայրենիք։

Բժիշկը բուժում է բռնակալին, վերջինս էլ կատարում է իր խոստումը և ազատ արձակում գերյալներին։ Նրանց հետ հայրենիք է վերադառնում նաև բժիշկը, որը, սակայն, ճանապարհին մահանում է։ Ի պատիվ իր բարի գործի՝ բժշկին թաղում են մահարձանի առաջ և տալիս Ամենափրկիչ անվանումը։ Այնքան մեծ է մարդկանց հավատը, որ գալիս են ու այստեղ աղոթում։ 

Տպավորված Քանաքեռով, Աբովյանի ոդիսական արձանի պատմությամբ` հրաժեշտ եմ տալիս էքսկուրսավարին և քայլում առաջ։ Իսկապես, Քանաքեռն Աբովյանով է շնչում, ամեն վայր նրան է հիշեցնում։ Անվերջ կարելի է խոսել Քանաքեռի մասին, բայց միանշանակ այցելությունը պարտադիր է։ 

Ալվարդ Բաղդասարյան

No Comments

Leave a Reply