maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Իսրայել Ասրյան Կինո

Ջիմ Քերրի․ իրական ողբերգական պատմությունը

31.07.2020


Ջիմ Քերրիի վայրի կերպարը, դեմքի խելագար արտահայտությունները և հումորի տարօրինակ զգացումը աշխարհին ստիպում են ծիծաղել դեռ 80-ականներից։

Ակնհայտ էր, Քերրիի հումորը սահման չէր ճանաչում, նա պատրաստ էր շատ հեռու գնալ՝ երկրապագուներին ծիծաղ պարգևելու համար։    

«Էյս Վենտուրա․ ընտանի կենդանիների խուզարկուն» ու «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերին ուղեկցեց հաջողությունը կինովարձույթում։ Չնայած  ձեռքբերումներին՝ Քերրին պայքարում էր իր ներսի քաոսի դեմ, որն սկսվել էր մանուկ հասակում և վնասում էր նրան հասուն տարիքում։  Նրա հիմար  ձևանալն ու հակվածությունը կատակերգությանը որակվում են պաշտպանիչ վահաններ, որոնք թաքցնում են տխրությունը։

Ընկճախտից մինչև անօթևանություն, փորձություններ, դժբախտություններ․․․ նրա զգացածը ծիծաղը չէր։ Դա Ջիմ Քերրիի իրական ողբերգական պատմությունն էր։

Երբ նկարահանումների գրաֆիկը մի փոքր թեթևացավ, դերասանը մանկական գիրք գրեց։ Եվ դա հեռու էր հեքիաթային ձևաչափից, որն ունեն  մանկական գրքերի մեծ մասը։

«Երեխաները ունեն խոր զգացմունքներ, խոր մտքեր, հարցեր, ինչին մեծահասակները բավարար  ուշադրություն չեն դարձնում։ Նրանք մտածում են կյանքի ու մահվան մասին, մտածում են՝ ինչ կլինի, եթե ինչ-որ բան պատահի մայրիկի հետ։ Ինչ է լինում, երբ ինչ-որ բան  է պատահում ինձ հետ,- ասել է հոլիվուդյան դերասանը լրագրողին։- Հիշում եմ՝ ինչպես էի փակվում լոգարանում ու արտասվում, որովհետև մտածում էի, որ ծնողներս կմահանան։ Նրանք թակում էին դուռն ու հրամայում, որ դուրս գամ։ Չգիտեմ՝ հաղթահարեցի՞ այդ վախն այն ժամանակ»։
Նրա վախերն ուժեղացան, երբ  մայրը սկսեց ազատ խոսել իր մահվան մասին։ Ջիմը յոթ տարեկան էր, երբ ընթրիքի սեղանի շուրջ մայրն ասաց, որ իր ուղեղի աշխատանքը անհավանական արագությամբ վատթարանում է, և ինքը ամեն րոպե կարող է մեռնել։ «Նման բաները ցնցում էին հոգիս ամբողջությամբ»,- խոստովանում է դերասանը։

Լքում է դպրոցը

10 տարեկանում Քերրին նամակ է գրում  Քերոլ Բերնետի շոուին՝ հույսով, որ նրանք հնարավորություն կտան իրեն ցույց տալ իր կատակերգությունն ու «150 ձայները»։ Նրան պատասխան նամակով մերժում են՝ խորհուրդ տալով մնալ դպրոցում ու լավ սովորել։

Ցավոք, Քերրիին չի հաջողվում հետևել այդ  խորհրդին։  Նրա հայրը կորցնում է հաշվապահի աշխատանքը։ Որպեսզի օգնի ընտանիքին ծայրը ծայրին հասցնել, «Ամենակարող Բրյուսի աստղը»  16 տարեկանում լքում է դպրոցը։

«Այդ ժամանակ մենք աղքատության մեջ էինք։ Մենք բոլորս աշխատանքի ընդունվեցինք մի վայրում,  որտեղ ամբողջ ընտանիքով պետք է պահակ ու դռնապան աշխատեինք։

Դպրոցից հեռանալը նաև լավ  կողմ ուներ։ Նա համառորեն աշխատում էր  կատակերգական դրվագների վրա, ինչը շուտով արդյունք տվեց։ 

Դարձավ անօթևան դեռահաս

 Քերրին կարողացավ դժվար ժամանակները ծիծաղի աղբյուր դարձնել։ Հոր՝ աշխատանքը կորցնելուց հետո ընտանիքը երկար ժամանակ անտուն է մնացել։  Կատակերգական տեսարաններից մեկում նա ասում է՝ պատկերանցում էի, որ արշավի եմ գնացել։

Հայելին նրա միակ ընկերն էր

Կարծես թե ֆինանսական դժվարությունները քիչ էին, Ջիմ Քերրին մանուկ ժամանակ   նաև մենակության նոպաներ էր ունենում։ Երբ նրան հարցրին, թե արդյոք նրա մանկությունն ինչ-որ ձևով անսովոր է եղել, նա ցնցող խոստովանություն արեց․
«Դե, ես  ժամանակի մեծ մասն անցկացնում էի իմ սենյակում՝ հայելուն նայելով։ Ես  չգիտեի, որ պետք է շփվեմ»։ Քերրին ժամեր է ծախսել հայելու առաջ՝ տարբեր դեմքեր ընդունելով  և նկարագրել է դա նոստալգիկ ձևով՝ պնդելով, որ պարզապես «լավ ժամանակ է անկացրել»։

Տառապել է ընկճախտով

Ջիմ Քերրին ինքն իրեն նկարագրել է որպես «տարօրինակ, լուրջ մարդ», բայց պարզաբանել է, որ այդ լուրջ անձնավորությանը նա չէ, որին տեսնում է հանրությունը։
Եվ դա կարելի է վերագրել ընկճախտի դեմ դերասանի պայքարին։ Սակայն որոշ ժամանակ անց նա կարողացել  է հասնել այն կետին, որտեղ ինքը «երբեմն երջանիկ է»։ 

Ալկոհոլից ու թմրանյութերից հրաժարվելուց և սուրճի ընդունումը սահմանափակելուց հետո Քերրին հայտնաբերում է, որ իր հոգեկան առողջությունը բարելավվել է։

Անգլերենից թարգմանեց Իսրայել Ասրյանը
Նյութի և լուսանկարների աղբյուր՝  nickiswift.com

No Comments

Leave a Reply