maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կրեատիվ Վովա Արզումանյան

Karapp-ը՝ ինքնազարգացնող աուդիոնյութերի ու աուդիոգրքերի հարթակ դառնալու ճանապարհին

04.07.2023

Ardi.am-ի զրուցակիցը Karapp հավելվածի հիմնադիր Շավարշ Կարապետյանն է։ Karapp ինքնազարգացնող աուդիոհավելվածը մատուցում է աշխարհի լավագույն ոչ գեղարվեստական բեսթսելերների հիմնական գաղափարներն ու վերլուծությունները աուդոսեղմագրերի միջոցով։ Շավարշ Կարապետյանի հետ զրուցել ենք հավելվածի ստեղծման նպատակների, անցած ճանապարհի մասին։

-Նախ շնորհակալ եմ Karapp-ին, այսինքն՝ ինքնակրթությանն անդրադառնալու համար: Ի սկզբանե նպատակն ու առաքելությունը միավորվեցին. առաջացավ ինքնակրթվելու բարձրորակ ու մատչելի տարբերակ ստեղծելու գաղափար: Քրտնաջան աշխատանքի շնորհիվ ծնվեց Karapp-ը: Իհարկե, այն հիմա բավական մեծ բարդություններ է հաղթահարում՝ հաշվի առնելով, որ նոր սովորություն և մշակույթ է առաջարկում հայ հասարակությանը, բայց վստահ ենք, որ կարող է շատ հյութեղ պտուղներ տալ ապագայում, որովհետև կրթական մակարդակի բարձրացումը մեր երկրի առանցքային խնդիրներից մեկն է այսօր և լուծման կարիք ունի:



Հավելվածում հանդիպեցի «Անսպառ գիտելիք սկուտեղի վրա» նախադասությանը։ Ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում գիտելիք ստանալը կարծես բոլորին հասանելի է դարձել, սակայն մատուցման եղանակներն են տարբեր։ Որո՞նք են այն գլխավոր ու կարևոր սկզբունքները, որ դուք եք որդեգրել։

-Իսկապես, այսօրվա աշխարհն առաջարկում է ամեն ինչ՝ հիմնականում գույնզգույն և փայլփլուն, ու շատ բարդ է զտել, թե ինչն է իսկապես կարևոր, տարբերել լավը վատից, բարին էլ՝ չարից: Karapp-ը ստեղծում է զտված բովանդակություն, և անհատը կարող է վստահել նրան որպես ինքնազարգացման ճշմարտացի աղբյուր. նմանատիպ կարծիքներ մենք ստանում ենք գրեթե ամեն օր, և դա մեզ առաջ շարժվելու ուժ է հաղորդում: Մեր գլխավոր սկզբունքը ծառայելն է և արժեք մատուցելը:

-Մեր ժամանակներում ինքնակրթությունն անհրաժեշտություն է։ Ինքնակրթվելու միջոցները տարբեր են, սակայն համոզված եմ՝ ճիշտ ճանապարհը միայն կարող է դրական արդյունք տալ։

-Ճիշտ ճանապարհը մշտապես ուղղորդման կարիք ունի: Երբ ինքնավստահությունդ այնքան է մեծանում, որ թվում է՝ արդեն շատ բան գիտես, սայթաքում ես: Ինքնակրթությունը անկանգ ուղի է, որը պետք է անցնել համեստորեն և դատարկ բաժակով:

-Խոսենք նաև արվեստի և ՏՏ ոլորտի կապի մասին։ Այդ առումով ինչպիսի՞ վիճակ է Հայաստանում։ Դրանք կարո՞ղ են զուգահեռ զարգանալ, ի՞նչն է նպաստում կամ խոչընդոտում։

-Եթե նայենք համաշխարհային միտումներին, կնկատենք, թե արհեստական բանականությունը որքան գեղագիտական նկարներ է սկսել ստեղծել, և մենք նույնպես օգտվում ենք նմանատիպ գործիքներից, ու առաջին հայացքից կարող է թվալ, որ վերջ՝ արհեստական բանականությունը պայքարից դուրս կմղի արվեստագետին: Բայց ինչ է իրական արվեստը, եթե ոչ հոգի․ ուրեմն մարդկանցից արվեստը խլել նշանակում է նրանցից վերցնել իրենց հոգի՞ն: Գուցե նման փորձ արվի ապագայում, բայց եթե չլինի հոգին, չի լինի նաև մարդը. վերջինիս ապրեցնում է ստեղծելու արարչական էությունը, առանց աստվածային սիրո մարդկությունը չի գոյատևի:

-Հատկանշական է, որ Karapp ընկերությունը հրատարակում է համաշխարհային բեսթսելլերներ։ Ինչպե՞ս եք կատարում ընտրությունը, այսօր արդեն ի՞նչ գրքեր եք հրատարակել և ի՞նչ եք նախատեսում տպագրել առաջիկայում։ 

-Karapp-ն այժմ կենտրոնացած է հավելվածի նյութերի ստեղծման և աուդիոգրախանութի զարգացման վրա, մենք հրատարակչական գործունեություն գրեթե չենք իրականացնում, չնայած ես մասնագիտությամբ հրատարակիչ եմ (ժպտում է- Վ․ Ա․): Առաջիկայում ծրագրում ենք դառնալ ինքնազարգացնող աուիդոնյութերի ու աուդիոգրքերի համահայկական հարթակ և դուրս գալ համաշխարհային շուկաներ: Առաջն Աստված:

Զրուցեց Վովա Արզումանյանը 

No Comments

Leave a Reply