maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Լռությունից անդին (2)

11.01.2024

Սկիզբը՝ այստեղ

Մաս 2

Պատահաբար-ինքնաբերաբար    

Համատեղ կյանքի յոթ տարվա ընթացքում ամուսինը Մարոյին տեսել էր բոլոր հնարավոր և անհնարին վիճակներում, բայց այս անգամ իր առանձնասենյակի դուռը բացել ու ներս էր մտել բոլորովին ուրիշ, անծանոթ Մարո:
Գևորգը չէր հասցրել մտածել, թե ընտանեկան անհաշիվ վեճ ու կռիվներում մշակված մարտավարության որ հնարը պիտի բանեցնի այս անգամ, ինչպես պիտի դիմակայի անխուսափելի աղետին: Մարոն նրան պարզապես չէր տվել այդ հնարավորությունը:

-Փողն էլ է քո ձեռքին, գենետիկ հիմնավորումն էլ: Գնա, տուն բեր էդ դժբախտ արարածին, նա մեղք չունի, որ աննամուս ծնողներից է ծնվել,- ասել էր առարկություն չհանդուրժող տոնով:

Երեկոյան թրթռացող մոմից կիսալուսավորված բնակարանի դուռը բացվել էր, ու ներս էր լցվել կեղտակուր բարուրի մեջ փաթաթված Հրայրի ճիչը:

Գևորգն ու Սաթենն էին տուն բերել ոչ մեկի երեխային:  

Երբ Սաթենն իր հրեշտակային դեմքով ու Գևորգը՝ չգիտես ինչ դեմքով մտել էին հյուրասենյակ, Մարոն գնացել-փակվել էր ննջարանում ու մնացել այնտեղ մինչև լուսաբաց:

«Հիմա սա ի՞նչ է կոչվում՝ անողնաշարությո՞ւն, ինքնաստորացո՞ւմ, էշությո՞ւն, մազոխի՞զմ…»,- ինքն իրեն հարցնում էր Մարոն ու մնում անպատասխան: Մարոյի ներսում լուռ, անարձագանք դատարկություն էր:

Ողջ գիշեր նորածնի գրեթե չընդհատված ճիչը Մարոյին ստիպել էր ինքն իրեն հավաքել: Երբևէ չմայրացած Սաթենն ու ցնցակաթվածից տարուբերվող Գևորգը հարց լուծող չէին այս իրավիճակում: Լույսը բացվելուն պես Մարոն հրավիրել էր մանկաբույժ հարևանուհուն և խնդրել զբաղվել երեխայով:

Մինչ մայրը կճանապարհեր բժշկուհուն, վեցամյա Գարոն խփել-շուռ էր տվել սենյակի անկյունում դրված իր նախկին օրորոցը: Մարոն ու մանկական կերի հետևից դեղատուն վազած Սաթենը սենյակ էին մտել այն պահին, երբ Գարոն օրորոցից դուրս ընկած բարուրը ցնցում ու Հրայրից էլ բարձր ճչում էր.

-Գլուխս տարար, ձենդ կտրի, թե չէ լուսամուտից կշպրտեմ:  

Գիշերվա մղձվանջը և Գարոյի գազանությունը Սաթենին ստիպել էին կյանքում առաջին անգամ լինել վճռական.

-Էս երեխան բոլորիդ խանգարում է: Ես կտանեմ իմ տուն: Ոնց կկարողանամ, էնպես էլ կպահեմ:

Մարոն ձայն չէր հանել: Նա հասկացել էր, որ իր անտրամաբանական քայլից, որի անունը, ըստ ընդունված չափանիշների, մարդասիրություն է, ոչ ոք չի շահել իրականում: Ու իր արածի բեռը, ստացվում է, պիտի կրի Սաթենը, երբեք ինքն իր համար չապրած, հիմա էլ ուրիշի համար ապրելու նոր թեմա գտած Սաթենը:

Էսպես սկսվեց Հրայրի կենսագրությունը, նրա, որ քսանութ տարի հորը քեռի պիտի ասեր, Մարոյին՝ ծյոծյա, Գարոյին՝ ոչինչ, Սաթենին՝ Սաթեն՝ բոլոր հնարավոր բառերի փոխարեն:

Մայր, հայր, եղբայր, քույր, տատ, պապ, մորաքույր, հորաքույր… այս բառերը, որ այնքա՜ն բնական էին հնչում ուրիշ երեխաների շուրթերից, Հրայրի համար ձաղկող մտրակներ էին: Նա վախենում էր այդ բառերից: Երբ դպրոցական էր, դասագրքում դրանց հանդիպելիս աչքերն ամուր փակում էր ու երազում, որ դասատուն իրեն էդ դասը չհարցնի: 

Հրայրի օրորոցի մոտ կախված կարպետը Սաթենի մոր օժիտն էր: Հրայրը դեռ բարուրում էր, որ Սաթենը նկատեց նրա տարվածությունը կարպետով: Նա՝ ծծակով շիշը բերանում, սևեռվում էր նախշերի վրա ու կարճ ժամանակ անց քնում: Սաթենը Հրայրի մեջ տեսնում էր իր հոր՝ շինարար Գարեգինի տոհմը շարունակողին: Հոր նախագծով էին կառուցվել իրենց գավառական քաղաքի բոլոր աչքի ընկնող շինությունները, որոնցից շատերը զարդաքանդակներ ունեին քիվերին ու դրանդիներին: Սաթենն այդ զարդաքանդակների նախշերը «գողացել», գունավոր թելերով ասեղնագործել էր իրենց տան վարագույրների, սփռոցների, սրբիչների վրա: Իսկ նրա հյուսած բլուզները, գլխարկները, վզնոցները շատ պահանջված էին փոքր քաղաքում: Երբ ծնողների մահից հետո եղբայրը որոշել էր վաճառել հոր նախագծով ու ձեռքերով կառուցված իրենց տունը, Սաթենի կարծիքը չէր էլ հարցրել: Պարզապես տան արժեքավոր իրերն իր երևանյան բնակարան տեղափոխելու նման նաև Սաթենին էր տեղափոխել: Հյուսել-ասեղնագործելու նրա վարպետությունը պետք էր եկել նաև Երևանում: Սաթենն աշխատանքի էր անցել տեքստիլ արտադրանք թողարկող ֆաբրիկայում և կարճ ժամանակ անց նեղլիկ սենյակ ստացել հանրակացարանում: Եղբոր տանը պատահաբար-ինքնաբերաբար հայտնված Սաթենի համար փրկություն էր եղել իր անկյունն ունենալը: Հավաքել էր քիչումիչ իրերը, տեղափոխվել հանրակացարան՝ գլուխն ազատելով եղբոր և հարսի անհաշիվ-անիմաստ կռիվների հանդիսատեսը լինելու ցավից:

Հրայրը երկրորդ պատահաբար-ինքնաբերաբար հայտնվածն էր Գևորգի տանը, և անկոչ հյուրի նրա կարգավիճակն առավել քան ծանոթ էր Սաթենին:

Երբ եղբոր ընդարձակ բնակարանից նորածնին տարավ իր նեղլիկ կացարան, անմնացորդ տրվեց ներսում բանտված մայրական զգացմունքներին: Այստեղ, առանց կաշկանդվելու, առանց հայտնվելու սրա-նրա բազմիմաստ հայացքի նշանառության տակ, կարող էր գուրգուրել ու փայփայել իր հարազատին:

Սաթենը, թերևս առաջին անգամ, ձևակերպել էր իր կյանքի մեծագույն առաքելությունը՝ մեծացնել, մարդ դարձնել այդ մերժված երեխային:

Վեց տարեկան էր Հրայրը, երբ ձեռքից բռնած՝ տարել էր նկարչական դպրոց ու սրտի թրթիռով հետևել ապագա նկարչի նախ՝ խարխափուն, ապա օր օրի առավել ինքնավստահ դարձող քայլերին:

Հրայրի նկարներով զարմացող-հիացողների շրջանակն անկասելիորեն ընդարձակվում, լրջանում էր: Դպրոցում, քաղաքում, հանրապետությունում ու նրանից դուրս տարբեր ցուցահանդեսների մասնակցեց՝ հետզհետե ավելի հասուն նկարներով ներկայանալով: Դեռահաս տարիքից նրա գործերով սկսեցին հետաքրքրվել հայաստանցի ու օտարերկրացի հավաքորդները: Իր ու բոլորի համար անսպասելի՝ Հրայրը դարձավ թանկ վաճառվող նկարիչ, երբ դեռ բարձրագույն կրթություն չէր էլ ստացել: Իսկ համալսարանն ավարտելուց հետո հայրենիքում և արտերկրում ունեցած ցուցահանդեսներն այլևս կյանքի օրինաչափություն էին: Շուտով նրա նկարներով զբաղվեցին արվեստի գործակալները: Դա Հրայրին փրկեց իր համար տհաճ տուրևառի վիճակներից ու ընձեռեց ազատ ստեղծագործելու հնարավորություն:

(Շարունակելի)

No Comments

Leave a Reply