bodrum escort bayangaziantep escortgaziantep escortantalya escort bayanmanavgat escort bayanmaltepe escortkurtköy escortkartal escortümraniye escortbostancı escortanadolu yakası escortKadıköy EscortAnadolu Yakası EscortAtaşehir EscortBostancı escortŞirinevler Escort Bayanizmir escortankara escortataşehir escortMarsbahismarsbahisjeux de pouletOnwin GirişMebbistipobetbetkom1wintrendyol indirim kodujojobet
ardi.am Թատրոն

«Կայարան» անունով թատրոնը

01.07.2022

«Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները»,  «Սեեեր ֆրանսիական ձևով»․․․ Նորաստեղծ «Թատրոն Կայարանը» իր դեռևս փոքր խաղացանկով հասցրել է գրավել հանդիսատեսին, հանդես գալ հյուրախաղով։ «Կայարանի» առաջին կանգառը Արարատի մարզն էր։ Արձագանքը՝ ոգևորիչ։  «Թատրոնի էջում  արարատցիները հիացական մեկնաբանություններ են թողել, խնդրել՝ կրկնել  ներկայացումը։ «Չարաճճի խոզուկների նոր արկածները» ժպիտ և ուրախություն էր պարգևել փոքրիկ հանդիսատեսին։ «Սա մեր առաջին հյուրախաղն էր Արարատում։ Արձագանքից դատելով՝ ներկայացումը կարող ենք համարել ստացված»,- ardi.am-ին պատմում է «Թատրոն Կայարանի» կազմակերպչական գծով փոխտնօրեն Անդի Սողոմոնյանը,  շնորհակալություն  հայտնում Արարատի մշակույթի կենտրոնի տնօրեն Աննա Մխիթարյանին, կազմակերպչական գծով կառավարիչ Հուրի Դավթյանին, համայնքապետ Ասլան Ավետիսյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են՝ Արարատում հանդես գալու։ 

«Թատրոն Կայարանը» գործունեությունն սկսել է անցյալ տարվա դեկտեմբերից։  Տնօրենը և պրոդյուսերը Արթուր Պետրոսյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ Կարո Քարաջյանը։
Նորաստեղծ թատրոնը գործում է Տիգրան Մեծի 80/1 հասցեում՝ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ։  Դահլիճը նախատեսված է 280 հանդիսատեսի համար, հնարավորություն կա ընդյալնելու և ընդունելու 400 հանդիսատեսի։  Հարց է առաջանում՝ գտնվելու վայրո՞վ է պայմանավորված թատրոնի անունը, թե՞ անունն է հարմարեցված գտնվելու վայրին։ Անդի Սողոմոնյանն ասում է, որ թատրոնի անունն ու հասցեն զուգադիպել են, «Կայարանը» ավելի շուտ թատրոնի «կանգառներն» է խորհրդանշում․ երբ մեկնում են հյուրախաղերի, ասում են՝ «Կայարանը» կանգ առավ, ենթադրենք, Արարատում։

Անդի Սողոմոնյանը

Իսկ փոխտնօրենը վստահեցնում է՝  կենտրոնից հեռու լինելը բացարձակ խնդիր չէ, տեղի բնակիչները շատ ակտիվ են, կենտրոնից և այլ թաղամասերից  նույնպես գալիս են, ավելին՝ մարզերից են գալիս, հաճախ խմբերով ՝ դասարանով, մանկապարտեզի կազմով և այլն։ Միևնույն հանդիսատեսը գալիս է երրորդ- չորրորդ անգամ։ 

Բազմաժանր այս թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը։ Կարևորում են ազգային արժեքների պահպանումը։ Ներկայացումները գունեղ են ու հետաքրքիր։ Դերասանները՝ փորձառու։

Հուլիսի 2-ին հանդես են գալու Հրազդանի դրամատիկական թատրոնում, հուլիսի 7-ին՝ Վայքի մշակույթի տանը, հուլիսի 9-ին՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։ Այնուհետև սպասվում է ևս երկու ներկայացում Երևանում։  

«Երկրորդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին․ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ կազդարարվի նաև թատրոնի պաշտոնական բացումը»,- ընդգծում է Անդի Սողոմոնյանը։ Հավելում՝ աշնանը Արցախ են մեկնելու, փառատոն է լինելու․․․

Ardi.am


No Comments

Leave a Reply