maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Կոկիկ խոսքի մեկ-երկու գործոն

04.04.2024

Կոկիկ, վայելուչ է այն խոսքը, որը քերա­կանորեն ճիշտ և միաժամանակ պարզ է կառուցված, այսինքն՝ խոսողն իր դատո­ղություններն ու մտքերը ճիշտ է «դասավորել» և պարզ արտահայտել՝ անխաթար տրամաբանական զարգացմամբ։

Նախադասություններում բառերը միշտ պետք է կապակցել այնպես տրամաբանված, որ ո՛չ շարադասության, ո՛չ էլ հնչերանգի պատճառով չդժվարանա ստո­րոգման, ինչպես նաև որևէ լրացումի և նրա բուն լրացյալի հարաբերության ընկալումը։ Իսկ եթե տվյալ միտքը ծավալուն է, երբեմն ավելի լավ է այն արտահայտել առանձին նախադասություններով՝ խուսափելու հա­մար խճճված կազմություններից։

Ցանկացած քերականական կապակ­ցություն զարգացնելիս խոսողը չպիտի «աչքից հեռացնի» ստորոգումը (ենթակա­յի և ստորոգյալի կապը)՝ միաժամանակ ապահովելով նաև նախադասության հնչե­րանգային ռիթմը։

Համեմատենք հետևյալ երկու ձևակեր­պումները.

ա) Նա նուրբ կազմվածքով, բարի, խոնարհ աչքերով, գեղեցիկ լայն ճա­կատով պատանի էր։

բ) Նա նուրբ կազմվածքով պատանի էր՝ բարի, խոնարհ աչքերով, գեղեցիկ լայն ճակատով։

Երկրորդ տարբերակում լրացումներն ավելի ճիշտ են «բաշխված», նախադասությունը քերականորեն կուռ է, հնչերանգը սահուն բարձրանում է և ապա մարում, իսկ միտքն ավելի պարզ է ընկալվում, որովհետև ենթական ու ստորոգյալը չեն հայտնվել նախադասության տարբեր ծայրերում:

Շարահյուսական կանոնները չպահպանելու պատճառով հաճախ էլ պատահում է, երբ խոսելիս ակամա շեղվում ենք մտքից և այն չավարտած՝ ասես մի նոր նախադասություն ենք սկսում նույն միտքը շարունակելու հա­մար։ Ահա այդպիսի մի օրինակ. «Նա, ով չի կարողանում վճռորոշ պահերին արագ որոշում կայացնել, ոչ ոք այդպիսի մարդուն առաջնորդի դեր չի վստահի»։Այս նախադասությունը պետք է ձևակերպել հետևյալ կերպ. «Ոչ ոք առաջնորդի դեր չի վստահի այն մարդուն, որը վճռորոշ պահերին չի կարողա­նում արագ որոշում կայացնել»։

Խոսքը կառուցելիս երբեմն անհրաժեշտ է պարզ ուշադրություն՝ մտքային սխալներ թույլ չտալու համար։ Օրինակ՝ «Առաջին պարտեզի ծաղիկներն ավելի փարթամ էին երկրորդ պարտեզից»։ Այստեղ համադրության սխալ կա, որից խուսափել կարելի էր՝ նախադասությունը կազմելով այսպես․«Առաջին պարտեզում ծաղիկներն ավելի փարթամ էին, քան երկ­րորդում»։

Հարկավոր է բացառել նաև ձգձգված կամ կրկնվող խոսքը, երբ նույն միտքը հնարավոր է արտահայտել ավելի հակիրճ և ամփոփ (եթե միայն տվյալ կրկնությունը հատուկ չի կատարվել՝ հեգնական, սաստ­կական, լիրիկական­ ռիթմիկ կամ մի այլ նպատակով)։

Այսպես՝ հաճախ մենք սկսել, ձեռնար­կել, կարողանալ, ունակ լինել և նման այլ բայերի հետ լրացմանը զուգահեռ գոր­ծածում ենք մեկ այլ բայ նույնպես, մինչդեռ դրա կարիքը չկա, երբ տվյալ լրացումն ինք­նին բայանուն գոյական է կամ գործածվում է իր բայանվանական նշանակությամբ։ Օրինակ՝ «սկսեցին իրականացնել պեղումները» ասելու փոխարեն կարող ենք պարզապես ասել՝ «սկսեցին պեղումները», փոխանակ ասելու՝ «ունակ է նման սխրանքի դիմելու», ասել՝ «ունակ է նման սխրանքի» և այլն։

Երբեմն, եթե նախադասության մեջ զեղ­չումներ չանենք, ավելորդաբանություն է ստացվում։ Օրինակ՝ «Նա թեքեց իր գլու­խը և ուշադիր նայեց իր ընկերոջը»։ Այս միտքը կարելի էր ձևակերպել այսպես․«Նա թեքեց գլուխը և ուշադիր նայեց ընկերոջը»։ Սակայն երբեմն էլ, հակառակը, փութկոտ զեղչումները կարող են հանգեցնել նախադասության քերականական պատկե­րի անլիարժեքության։ Օրինակ՝ «Նա սիրում էր Դիլիջանը և տեղափոխվեց ապրելու»։ Հայերենն այստեղ անպայման պահանջում է տեղի պարագան, և նա­ խադասությունը ճիշտ կստացվի այսպես․ «Նա սիրում էր Դիլիջանը և տեղա­փոխվեց այնտեղ ապրելու»։

Եվ վերջում անդրադառնանք այսօր շատ տարածված մի լեզվական խնդրի, որի մասին քիչ է խոսվում։ Երբ պատմողական բովանդակության հեղինակը չափից շատ է վախենում՝ չլինի՞ թե շարադրանքը գրական չստացվի, իրականում հետևանքը լինում է այն, որ խոսքը, հատկապես գեղարվեստական խոսքը զրկվում է թթվածնից, վերածվում անշունչ վարչական փաստաթղթի։ Այսպես՝ հայերենը չունի «ձեռք առնել» դարձվածք․ ունի «ձեռ առնել» դարձվածք, որը «գրականացնելով»՝ ոչինչ չենք ստանում պատկերի ճշմարտացիության տեսանկյունից։ Ավելի լավ է արտահայտությունը փոխարինել «ծաղրել» բառով, քան թե այն դարձնել «ձեռք առնել»։ Նույն կերպ՝ պետք չէ ասել․ «Մեկ հարց տամ»։ Պետք է ասել․ «Մի հարց տամ»։ Պետք չէ ասել․«Միքայելը ցանկացավ դուրս գալ, այնուհետև նա մտափոխվեց»։ Պետք է ասել․ «Միքայելն ուզեց դուրս գալ, հետո միտքը փոխեց»։ Այսինքն՝ միշտ հարկավոր է հետևել խոսքի բնականությանը։

Նշան Աբասյան

No Comments

Leave a Reply