bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortistanbul escort bayancasibomBetofficePusulabet
Կերպարվեստ Մարտիրոս Ոբնեցի

Կտավը՝ ձոներգ մայրերին

03.03.2024
Ստեփան Աղաջանյան, «Մոր դիմանկարը»

19- րդ դարի 80-90 -ականներից սկսած` հայկական գեղանկարչությունը սրընթաց վերելք ապրեց։ Եվ առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ ասպարեզ էր մտնել մեծատաղանդ գեղանկարիչների մի աստղաբույլ (Մ. Սարյան, Գ. Բաշինջաղյան, Ե. Թադևոսյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ս. Աղաջանյան, Հ. Արծաթպանյան, Վ. Գայֆեճյան), որոնք կրթություն էին ստացել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ուսումնարանում, Մյունխենի, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում` որպես ուսուցիչներ ունենալով ոչ միայն ամենահայտնի վարպետներին (Վ. Սերով, Մ. Կլոդտ, Վ. Պոլենով, Ժ. Պ. Լորան և ուրիշներ), այլև հնարավորություն ունեցան իրենց արվեստը զարգացնելու Ֆրանսիայում (բացի Հմայակ Արծաթպանյանից, Վահրամ Գայֆեճյանից)։ Հիշյալ գեղանկարիչներից ոմանք կրթվել են նաև հանրահայտ Ժուլիեն ակադեմիայում, Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Իսկ Փարիզը այդ ժամանակ արվեստագետների յուրօրինակ Երուսաղեմ էր. աշխարհի չորս ծագերից Փարիզ էին գալիս գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, բոլոր նրանք, ովքեր ինքնահաստատվելու, կայանալու նպատակ ունեին։ Բնականաբար, անհնար էր չյուրացնել ֆրանսիական արվեստի ձեռքբերումները` շփվելով Մոդիլիանիի, Մանեի, Մոնեի, Ռոդենի, Ռենուարի և մյուս մեծությունների հետ։ Ուստի պատահական չէ, որ, օրինակ, իմպրեսիոնիզմը հայկական գեղանկարչություն մուտք գործեց շնորհիվ Եղիշե Թադևոսյանի արվեստի։ Մինչդեռ Ստեփան Աղաջանյանի արվեստը, եթե մեկ նախադասությամբ բնութագրելու լինենք, անվանի գեղանկարչի առաքելությունը հայկական կերպարվեստի պատմության մեջ այն է, որ հայկական ռեալիստական նկարչությունն ու դիմանկարչությունը հասցրել է զարգացման նոր աստիճանի: Նրա լավագույն կտավներից մեկը իրավամբ համարվում է «Մոր դիմանկարը»: Գեղանկարիչն ինքը եղել է դերձակի որդի: Ծնվել է 1872 թվականին: Կրթություն է ստացել Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեալական ուսումնարանում: Ապա մեկնելով Ֆրանսիա՝ սովորել է Մարսելի նկարչական ստուդիայում, Փարիզի հանրահայտ Ժուլիեն ակադեմիայում։ Ստեփան Աղաջանյանը օժտված էր բնորդի ներաշխարհը տեսնելու, վեր հանելու բացառիկ կարողությամբ: Հենց դա էլ մշտապես ձգտել է պատկերել իր կտավներում։ Ֆրանսիայից վերադառնալով՝ ապրել է Շուշիում, հետո՝ Բաքվում, Դոնի Ռոստովում՝ դասավանդելով գեղանկարչություն: Անցյալ դարի 20-ական թվականներից բնակվել է Երևանում: ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է: Բազմաթիվ հետաքրքիր և հուզիչ կտավներ ունի, որոնցից մեկն այս պահին ձեր առջև է: Պատկերված է գեղանկարչի խորթ մայրը՝ Մինան: Հակառակ գոյություն ունեցող այն տեսակետին, թե գեղանկարչին հուզել է փաստը, որ իր մայրը խորթ էր գենետիկորեն, փոխարենը, սակայն, շատ հարազատ էր մարդկայնորեն, և հենց այս գաղափարն էլ ընկած է նկարի հիմքում, կարծում ենք՝ այդպես չէ, և հարկ չկա արվեստում ստեղծագործության ասելիքը անձնականացնել: Ստեփան Աղաջանյան գեղանկարչին հետաքրքրել է առհասարակ մայր երևույթը։ Ուստի նա մորը կերպավորել է շուշեցու տարազով, միջին դասի կանանց բնորոշ հագուկապով, ոչ միայն կոլորիտի ապահովման, այլև ցույց տալու համար այն միջավայրը, որում ժամանակին ապրել է իր մայրը: Իսկ մայրը նստած է սեղանի մոտ, ձեռքերի մեջ՝ տերողորմյան: Վերջինս շատ գործածական էր 19-րդ դարավերջի հայ կանանց կողմից: Կտավում մենք տեսնում ենք պարկեշտ, համեստ, առաքինի, հեզաբարո, բարեհոգի մի կնոջ, որի դեմքի մի մասը և ձեռքերը լուսավորված են, որոնք էլ գեղանկարչի համար եղել են առաջնային: Ձեռքերը տանջված, հազար ու մի դժվարություններ տեսած ձեռքեր են: Դեմքը անժպիտ է, զուսպ, սակայն ուշադիր դիտելիս կնկատենք, թե ինչքան բարություն կա նրանում, նահապետական կնոջ այդ տիպական կերպարում: Գեղանկարիչը միտումնավոր է լուսավորել մոր դեմքի կեսը՝ մեր ուշադրությունը այդպես կենտրոնացնելով մոր դիմագծերի վրա, որտեղ ամփոփված է նրա ապրած կյանքը, ոչ դյուրին կյանքը, ինչի վկայությունն են կնճռոտ ձեռքերը: Եվ ձեռքերի կնճիռները, որոնք հաստատում են այդ կնոջ չարչարանքով ապրած կյանքը, այդ կյանքը ցույց տալու համար է գեղանկարիչը մոր ձեռքում պատկերել է տերողորմյան, միևնույն ժամանակ այդ տերողորմյան մեզ հուշում է կնոջ սոցիալական դասը, կարգավիճակը, ինչին նա հասել է անդադրում աշխատանքի ու մեծ մաքառումի գնով: Կտավի հետին պլանը, ֆոնը զարդարում է հայկական գորգի մի ֆրագմենտ, ինչը կտավին շքեղություն և ազգային կոլորիտ է հաղորդում: Սեղանի ծածկոցը նույնպես այդ նպատակին է ծառայում:

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր, «Մոր դիմանկարը»


Գեղանկարիչներից շատերն են վրձնել իրենց մոր դիմանկարը, որոնցից մեկն էլ ամերիկացի Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերն է (1834-1904թթ.), որի «Մոր դիմանկարը» հայտնի ու սիրված է աշխարհում: Ջեյմս Ուիսթլերի կտավում մայրը նստած է կիսադեմով։ Գեղանկարիչը իր մորն այդ դիրքով է վրձնել՝ ընդգծելու համար այն մեծ տարածությունը, որ ընկած է մոր և որդու միջև, և կարևորելու՝ այդ հեռուներին հառած մոր մտահոգ հայացքը: Այդ նույն մտահոգությունը առկա է նաև Ստեփան Աղաջանյանի կտավում: Բայց հայ գեղանկարչի նկարում, կարծում ենք, մոր դիրքի ընտրությունը շատ ավելի սրտամոտ ու հարազատ է, քանի որ մայրը նայում է դեպի մեզ՝ կտավը դիտողներիս, և լավագույնս է ներկայացնում մայրական սիրո բացառիկությունը, մոր կերպարի խորքայնությունը: Ուշադիր նայելիս կնկատենք, որ գեղանկարչի մայրը բնավ էլ մեզ չի նայում, ինչպես թվում է առաջին պահին, նա մեր ուսի վրայով նույնպես մտախոհ նայում է դեպի հեռուն, ուր ապագան է, վաղվա օրը՝ անորոշությամբ լի: Եվ հենց այստեղ է հայ գեղանկարչի ընտրած կոմպոզիցիայի յուրահատկությունը. նույնիսկ մեր ներկայությունը ի զորու չէ նրան՝ գեղանկարչի մորը կտրելու իր մշտարթուն մտորումներից, մտահոգությունից: Այդ կինը, որ ամբողջ կյանքում մաքառել է, բազում անքուն գիշերներ լուսացրել՝ պահպանելու իր օջախն ու իր գերդաստանի քիչ թե շատ բարվոք կյանքը, այսօր էլ, իր այդ տարիքում անհանգիստ ու մտահոգ է գերդաստանի վաղվա օրվա համար: Գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը, մոր կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր բացառիկ միասնություն, իր այս կտավը դարձրել է յուրատեսակ հուշարձան, ձոներգ՝ նվիրված մայրերին։

Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)

No Comments

Leave a Reply