maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՕրԸնթաց Հրատապ

«Լռությունն ինձ դրդում է գրել». մահացել է Թոնի Մորիսոնը

09.08.2019

Կյանքից հեռացել է գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոնը, որը լուսավորեց սևամորթ Ամերիկայի կյանքը՝ իր «Սիրելին», «Սողոմոնի երգը» և «Ողորմություն» գործերով: Նա 88 տարեկան էր:                                              

Իր վեցտասնամյա ստեղծագործական կյանքի ընթացքում նա գրել է 11 վեպ, 5 մանկական գիրք, 2 սցենար և օպերա: Լինելով պրոֆեսոր՝ դասավանդել է երիտասարդ գրողների սերնդին:

Իր ստեղծագործությունների ճկուն լեզվով, աֆրոամերիկյան կենցաղային կերպարների ստեղծմամբ և ողբերգական սյուժեների ընդգրկմամբ նա մնաց ամերիկյան գրականության պատմության մեջ՝ որպես առաջադեմ և ազդեցիկ գրող:

-Լռությունն ինձ դրդում է գրել: Այնքա՜ն բան կա չասված ու չարված,- ասել  է նա իր հարցազրույցներից մեկում:

Մորիսոնը ծնվել է 1931 թվականի փետրվարի 18-ին Օհայոյի Լորայն կոչվող բնակավայրում:

Սարսափ պատմությունները, աֆրոամերիկյան ֆոլկլորը միշտ եղել են նրա ընտանեկան կյանքի մի մասնիկը: Մորիսոնը հատկապես հիշում էր իր տատիկին, որն իր զրույցներով թեթևացնում էր սևամորթ աղջիկների ծանր աշխատանքը:

Թոնին մանկուց լավ ընթերցող է եղել. հատկապես սիրել է Ջեյն Օսթինի, Ռիչարդ Ռայթի, Մարկ Տվենի և շատ այլ հայտնիների գործերը:

Գումար աշխատելու համար մաքրել է սպիտակամորթ ընտանիքների տները և օգնել Լորայնի հասարակական գրադարանի աշխատողներին:    

Քոլեջն ավարտելուց հետո Մորիսոնը որոշում է դիմել Հովարդի համալսարան: Վարձը վճարելու համար հայրը ստիպված է լինում համատեղել մի քանի աշխատանք:

Արդյունքում՝ Թոնին ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան՝ գրելով Ուիլյամ Ֆոլքների և Վիրջինիա Վուլֆի մասին իր թեզը:

Մորիսոնը, ավարտելով ուսումը, դասավանդում է Տեխասի հարավային համալսարանում: Այս ընթացքում նա սկսում է աշխատել իր առաջին՝ «Ամենակապույտ աչքերը» նովելի վրա: Այն պատմում է մի սևամորթ աղջկա մասին, որը, դառնալով սպիտակամորթ գեղեցկության չափանիշների գերին, խնդրում է Աստծուն իր աչքերը կապույտ դարձնել: «Ես ցանկանում էի կարդալ այս գիրքը, բայց ոչ ոք չէր գրել այն: Հետո մտածեցի, որ կարող եմ ինքս ստեղծել դա»,- ասում է Մորիսոնը The Guardian-ի հետ զրույցում: Վերջիվերջո, վեպը տպագրվում է The New York Times ամսագրում և արժանանում բազմաթիվ դրական կարծիքների:

Մորիսոնը Իտալիայում

-Ես ծախսել եմ իմ ամբողջ կյանքը նրա համար, որ իմ գրքերում սպիտակ հայացքը գերիշխող չլինի,- տեղեկանում ենք Մորիսոնի մասին վավերագրական ֆիլմից:

1974 թվականին տպագրում է Սև գիրքը՝ իր աֆրոամերիկյան անթոլոգիան՝  համեմված սևամորթների մարդաբանության, պատմության և մշակույթի տարրերով:

1981 թվականին Newsweek ամսագրում տպագրվում է Մորիսոնի 4-րդ՝ «Երեխան» վեպը: Նա դարձավ առաջին սևամորթ կինը, որի երկը տպագրվեց ամերիկյան հայտնի ամսագրում:

Նրա նշանավոր ստեղծագործությունը՝ «Սիրելին» (1987), ունի իրական հենք. սևմորթը սպանում է իր աղջկան, որպեսզի վերջինս չընկնի ստրկատիրոջ ձեռքը: Վեպը ստացավՊուլիցերյան մրցանակ :

1990-ականները լի էին հաղթանակներով. 1993-ին՝ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում, 1996-ին՝ Ազգային գիրք հիմնադրամի մեդալ, 1998-ին՝ «Սիրելին» գործի մոտիվներով ֆիլմի նկարահանում:

-Դժվար է պատկերացնել ամերիկյան ժամանակակից գրականությունն առանց Թոնի Մորիսոնի,- ասում է Օփրա Ուինֆրին:

«Գրելով ես ազատվում եմ ցավից : Սա այն տեղն է, որտեղ ինձ ոչ ոք չի ասում ինչ անել: Սա այն տեղն է, որտեղ իմ երևակայությունը ազատ է, և ես անում եմ լավագույնը: Ինձ համար ամեն ինչ դառնում է անէական, երբ գրում եմ»,- գրել է Մորիսոնը:

Նյութի աղբյուր՝ https://time.com/5630489/toni-morrison-dies/

Թարգմանիչ՝ Դավիթ Մովսիսյան

No Comments

Leave a Reply