maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան ԼուսաԳիր

Լուսանկարչի արվեստանոց․ Տաթև Դուրյան

05.03.2023

Տաթև Դուրյան։ Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում: 2015 թվականից աշխատում է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Հայաստանում անցկացվող պետական մեծ համաժողովների լուսանկարների հեղինակ է։ 2019 թվականից եղել է ՀՀ ՄԻՊ գրասենյակի լուսանկարիչը, աշխատել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, այժմ աշխատում է նրա հիմնադրամում։ Տաթև Դուրյանի հեղինակած լուսանկարները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում, Հայաստանի մասին պատմող ֆոտոգրքերում:




— Տաթև, ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիր լուսանկարչի մասնագիտությունը։ 

— Լուսանկարչությամբ զբաղվում եմ 2012-ից, երբ հիասթափվեցի լրագրությունից և նոր ու ավելի հետաքրքիր բան գտա ինձ համար․ գնեցի իմ առաջին թվային ֆոտոխցիկն ու սկսեցի ինքնուրույն սովորել: Լուսանկարիչ ընկերներս էքսպոզիցիայի մի քանի կարճ դասընթացներ արեցին, ու սկսեցի․․․ «բզբզել»: Ինձ դուր էր գալիս լրատվական դաշտը, բայց գրել չէի ուզում: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելիս մի շատ կարևոր բան հասկացա․ ուզում էի այնպիսի մի բան անել, որ համ արժեք ունենար, համ էլ ինձ համար կարևոր լիներ: Օրվա մեջ տասնյակ լրատվականներ նույն ինֆորմացիան տարբեր ոճով, տարբեր բառամթերքով հրապարակում են․ մեկը՝ մի-քիչ շուտ, մյուսը՝ մի-քիչ ուշ: Ուշացածներին քչերն են ուշադրություն դարձնում, իսկ առաջիններն էլ մոռացվում են հաջորդ օրը: Ստացվում է, որ դու անում ես մի բան, որը ակնթարթի կյանք ունի: Լուսանկարը հաճախ ավելին է պատմում, քան երկարաշունչ տեքստը, բացի դրանից՝ գնալով արժեքը, նշանակությունը մեծանում են։ Այդ ժամանակ ծանոթացա «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիր Ֆելիքս Առուստամյանի հետ, որը սկսեց ինձ սովորեցնել լուր նկարել: 2015-ին «Արմենպրեսում» աշխատանքի անցա որպես բիլդէդիթոր, իսկ 2018-ից սկսեցի իմ պրոֆեսիոնալ գործունեությունը որպես լուսանկարիչ, վավերագրող, ֆոտոլրագրող: 

— Աշխատանքի ընթացքո՞ւմ, թե՞ աշխատանքից դուրս ես ավելի շատ ու ավելի ազատ նկարում։

— Երբ վստահ ես քեզ վրա ու գիտես հնարավորություններիդ սահմանը, բոլոր տեղերում էլ ազատ ես նկարում: Կաշկանդող բաներ աշխատանքի ընթացքում շատ կարող են լինել` թիկնապահները, ամբոխը, ցենզուրան, վատ լույսը, բայց, միևնույն է, էդ պահին դու անում ես լավագույնը, ինչ կարող ես: Աշխատանքից դուրս, դե, այլ միջավայր է, բայց էդ հանգիստ վիճակն էլ ինձ` ալարկոտիս, կարող է խանգարել, որ ստանամ այն, ինչ կարող եմ: Հետո էլ ես միշտ եմ աշխատանքի մեջ, նույնիսկ երբ հանգստանալու եմ գնում: Ֆոտոլրագրությունը մասնագիտություն չէ, այլ կենսակերպ, միշտ պետք է զգոն և ուշադիր լինես:



— Դո՞ւ ես ընտրում պահը, կադրը, թեման, թե՞ կադրն է քեզ «որսում»։ 

— Էսպիսի չարաբաստիկ արտահայտություն կա՝ «լուսանկարչի բախտ»: Ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել ամեն մեկին չի հաջողվում, և բախտի բան է, թե ինչպիսի լույս կլինի այդ ժամանակ: Լուսանկարչի որոնումները կարևոր են, բայց պահն է թելադրում, թե կադրը ինչպիսին կլինի: Դու պավիլիոնում չես, ոչ միշտ ես լավ լուսավորված սրահում և դու չես լույսի «տերը»: Բայց այ, թե որ ռակուրսից ու ինչ հեռավորությունից ես նկարում, դա արդեն դու ես ընտրում: Ահա թե ինչու տարբեր լուսանկարիչների՝ նույն վայրից արված կադրերը  տարբերվում են:

— Ժամանակը կանգնո՞ւմ է, թե՞ շարունակում է ապրել լուսանկարներում  (Դորյան Գրեյին հիշեցի…):

— Ժամանակը կանգնում է, ու դրանից հետո լուսանկարն է սկսում ապրել: Ես միշտ ցանկացել եմ կյանքում իրական հրաշք գտնել։ Եվ երբ սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, ժամանակը կանգնեցնելու և ապրեցնելու հնարավորությունը դարձավ մեծ նվեր ինձ համար։

— Բացի լուսանկարչությունից՝ այլ հետաքրքրություններ, նախասիրություններ ունե՞ս։

— Հետաքրքրությունները շատ են` գրքեր, ֆիլմեր, մարդիկ…

Ցուցահանդես նախատեսո՞ւմ ես։ 

— Հստակ ծրագրեր դեռևս չունեմ։ Վերջերս մի նախագիծ եմ մտահղացել, որ սկսել եմ դանդաղ իրագործել, մի գուցե հետո ցուցահանդես դառնա: Այսօրվա գեղեցկության չափանիշներն ու միանման արտաքինով ու դիմագծերով աղջիկներն ինձ ստիպում են պատմել բնական գեղեցկության ու իրական զգացմունքների մասին: Տեսնենք՝ ինչ կստացվի: Մի քանի վավերագրական նախագծեր էլ կան, բայց դրանք էլ դեռ շատ հում են։

— Ո՞րն է մինչ օրս արված  ամենալավ աշխատանքդ կամ գուցե աշխատանքների շարքը։ 

— Ամենալավը դեռ առջևում է:  Մինչև հիմա նկարածներս կդժվարանամ առանձնացնել, որովհետև շատ տարբեր են:  Բայց պիտի ընդգծել Աղավնոյում արված ֆոտոշարքը: Դժվար էր էնտեղ գտնվելն ու առավել ևս նկարելը  գյուղը, տուն-տեղը թողնել պատրաստվող մարդկանց: Առաջին անգամ էի էդպիսի վիճակում հայտնվում․ օգնել չես կարող, միայն կարող ես նկարել ու բոլորին պատմել, թե ինչ էր կատարվում:


— Լուսանկարելիս մտածո՞ւմ ես, որ մի օր դրանք պատմելու են մեր ժամանակի մասին։ Ըստ այդմ՝ պատասխանատվության ի՞նչ զգացում են ենթադրում կադրի ծնունդն ու վավերագրումը։

— Լուսանկարելիս միայն այդ պահի մասին եմ մտածում ու անում եմ այն, ինչ կարող եմ այդ պահին: Եթե էնպիսի նյութ է, որը չի կրկնվելու, այդ ժամանակ փորձում եմ ավելի շատ կադրեր անել, որ հետագայում մարդիկ ամբողջական տեղեկություն ունենան վայրի, իրադարձության կամ մարդու մասին: Բայց, առհասարակ, դու ես ընտրում ռակուրսն ու մատուցման ձևը և պատասխանատու ես մարդկանց առաջ, թե ինչ ես հրամցնում։



— Կա՞ն սահմանագծեր, որ չպետք է անցնի լուսանկարիչը, կադրեր, որ պետք է բաց թողնել կամ չտարածել։ 

— Դե, մեր ժամանակներում սահմաններ չկան, այն ամեն մեկիս խղճին է: Պրոֆեսիոնալ մասնագետը գիտի՝ ինչն է պետք նկարել, ինչի վրա աչք փակել: Հնարավոր է, որ ոչ մի կայք չհրապարակի սկանդալային լուսանկարը, բայց դու հո կարո՞ղ ես դնել  սոցիալական էջերում ու տարածել:

Հիշո՞ւմ ես հետաքրքիր դեպք լուսանկարչական առօրյայից։

— Նման դեպքերը շատ են: 2019-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն էի նկարում։ Ազգային պատկերասրահ այցելեցին։ Նման այցերի ժամանակ վերահսկողությունը խիստ է, ու դժվար է շատ մոտենալը կամ քո ուզած կադրն անելը: 

Պատկերասրահից դուրս գալիս այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ աստիճանավանդակին Զոհրաբ Մնացականյանի ու Լավրովի դիմաց հայտնվեցի մենակ։ Չգիտեմ՝ ոնց էի շրջանցել թիկնապահներին։ Նեղ տարածություն էր, փորձեցի հետ-հետ բարձրանալով՝ ազդագրի ֆոնին երկուսին խոսելիս նկարել, սակայն սայթաքեցի ընկա աստիճանների վրա: Քանի որ ուրիշ մարդ չկար կողքիս, երկուսով մոտեցան, ձեռք մեկնեցին, օգնեցին բարձրանալ, համոզվեցին, որ ամեն ինչ նորմալ է, ժպտացին ու շարունակեցին իրենց զրույցը: Նկարը, իհարկե, չստացվեց, բայց լավ ու ծիծաղելի հիշողությունը մնաց:

-Կնոջ ձեռագիրը տարբերվո՞ւմ է։  

— Անկեղծ ասած, չգիտեմ, դա պետք է գործընկերներս ու ինձ հետևողներն ասեն: Ինձ թվում է, այնքան էլ չի տարբերվում, ուղղակի իրավիճակներ են լինում, որ կանանց այլ կերպ են դիմավորում ու ընդունում, կանայք ավելի քիչ են ծեծկռտուքների ու նմանատիպ վիճակներում հայտնվում, ու դա հօգուտ կանանց է գործում, իհարկե: Կանայք կարող են էնպիսի տեղերում հայտնվել, որտեղ տղամարդիկ այնքան էլ ցանկալի չեն:



-Առհասարակ ինչո՞վ են առանձնանում աշխատանքներդ։

— Իմ նկարները ես եմ, իմ տեսածն ու ընկալածն են, մեկ ուրիշը նույն տեղում ու նույն ժամին հայտնվեր, հաստատ մի ուրիշ բան էր նկարելու: Փորձում եմ իմ միջով անցկացնել ու իմ պրիզմայով մատուցել նկարը, չգիտեմ ինչքան է հաջողվում, բայց փորձում եմ։

-Ինքնանկարին ինչպե՞ս ես վերաբերվում։ 

— Ես նկարվել չեմ սիրում, միշտ խուսափում եմ, միշտ տեսախցիկի հակառակ կողմում եմ: Ինքնանկարներն էլ ընդունում եմ, երբ մարդը հումորով ու անկեղծ է մոտենում սեփական անձին: Գեղանկարչությունն այլ է, էնտեղ հայտնի ինքնանկարներ կան, որոնք անխոս լավագույններից են: Բայց լուսանկարչության մեջ՝ չգիտեմ: Էս աշխարհում, քեզնից բացի, լիքը այլ բաներ կան լուսանկարելու համար:

Զրուցեց Արմինե Սարգսյանը
Լուսանկարների շարքը՝ այստեղ

No Comments

Leave a Reply