maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

Մակարավանքի լեգենդն ու առօրյան

03.08.2023

Մակարավանքը, որ նաև հիշատակվում է Ագռավավանք անունով, 13-րդ դարի հայկական վանական համալիր է, գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին։ Սրբավայրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է  Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

Մակարավանքի մասին պատմական հիշատակություն է թողել Կիրակոս Գանձակեցին: Ըստ նրա վկայության՝ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը և նրա դուստրը վարագույր են գործել Մակարավանքի համար։

Վանական համալիրը ուխտավորների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Այստեղ մշտապես լինում են հայեր և օտարերկրացիներ, որոնց ջերմ ընդունելության է արժանացնում Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիրը:

Տեր Արշավիր

Հերթական ուխտագնացությանս ժամանակ մերձավոներիս ու ամենաթանկերիս՝ Հայրենիքիս և նրա պահապան զինվորյալների համար մոմերս վառելուց հետո մոտենում եմ Տեր Արշավիրին, որը պատին քանդակված արևի ժամացույցով ճշտում է. «Ժամը 13:20-13:30-ի սահմաններում է»: Այդուհետ բոլորիս հրավիրում է շրջայցի:

Մակարավանքի արևի ժամացույցը

Մակարավանքի տարածքում կան մի քանի եկեղեցիներ: Առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 7-րդ դարում. այսպես է մեկնաբանում Տեր Արշավիրը:

7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին

Մյուս երեք եկեղեցիները նրա շուրջ կառուցվել են վեց դար հետո: Դրանցից մեկի վրա հսկա խաչքար է, որի հետնամասում վերից վար արձանագրված է, որ Վարդանը իր չորս եղբայրների հիշատակի համար է կառուցել եկեղեցին:

13-րդ դարի եկեղեցին՝ խաչքարով

7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քարերի շարվածքները միատեսակ չեն: Սա նշանակում է, որ այս տարածքում միայն այդ եկեղեցին է եղել՝ խոնարհված վիճակում:  Նորերը կառուցելուն զուգահեռ՝ վերականգնել են նաև խոնարհված հին եկեղեցին. սրանով է բացատրվում քարերի շարվածքերի տարբերությունը:

Երկրորդ եկեղեցին իր ճարտարապետությամբ Հայաստանում միակն է: Հիմքը քառանկյուն է, վրայի շինությունը՝ ութանկյուն կլոր, իսկ ներսից՝ խաչաձև: Եկեղեցին ունի երեք սուրբ սեղան:

13-րդ դարի երկու փոքր եկեղեցիները

Գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1204 թ.՝ Հովհաննես Ա վանահոր տարիներին: Քարերը բերվել են տեղի քարհանքից:

13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու մուտքը

Այս եկեղեցու բացառիկ զարդաքանդակներից է հրեշտակի դեմքով խոյակը: Ես լուսանկարեցի այն, թեև վստահ չեմ, որ իմ ունեցած տեխնիկայով արված լուսանկարում հստակ տեսանելի է հրեշտակի դեմքը:

Հրեշտակի դեմքով խոյակը

13-րդ դարի Ս. Աստվածածինն ունի երկհարկանի Ավանդատուն:

Ս. Աստվածածնի Ավանդատունը

«Հայկական վանքերն առանձին Նշխարատուն չեն ունեցել,- ասում է Տեր Արշավիրը,- իսկ Մակարավանքում և՛ Սեղանատուն է եղել, և՛ Նշխարատուն: Ցավոք սրտի՝ Նշխարատունն այժմ խոնարհված է: Բայց եթե քարերի շարվածքին նայեք, կտեսնեք, որ այն մի փոքր թեքությամբ է բարձրանում վեր: Սա ենթադրել է տալիս, որ Նշխարատունը կամարաձև միացած է եղել Գավթին, որն իր ճարտարապետությամբ տարբերվում է մյուս վանական համալիրների Գավիթներից»:

Ս. Աստվածածնի խոնարհված Նշխարատունը

Մեր մյուս եկեղեցիներում Գավիթը նախատեսված է միայն մեկ եկեղեցու համար, այն չի միավորում վանական համալիրի բոլոր եկեղեցիները: Իսկ Մակարավանքում չորս եկեղեցական կառույցներ միավորվել են իրար հետ միակ Գավթի շնորհիվ:

Բացի այդ՝ Մակարավանքի գլխավոր եկեղեցու դիմաց եղել է Զանգակատուն, որի հիմքերն են միայն պահպանվել: Ըստ մասնագետների՝ այն կառուցվել է Գավթից առաջ: «Այսինքն՝ եթե դա էլ հաշվենք,- հավելում է Տեր Արշավիրը,- կստացվի, որ հինգ եկեղեցական կառույց միավորվել են մեկ Գավթի շուրջ: Հետևաբար, հասկանալի է դառնում, որ այս Գավիթը կառուցվել է ամենավերջում՝ մյուս եկեղեցական կառույցներից հետո»:

Ս. Աստվածածնի Գավիթը

Երևանի Փակ շուկայի զարդաքանդակներն արված են Մակարավանքի Սուրբ սեղանի զարդաքանդակների նմանությամբ:

Սուրբ սեղանի զարդաքանդակներից

Զարդաքանդակների մեջ Տեր Արշավիրը կարևորում է հատկապես մեկը, որն ունի աստվածաշնչյան բովանդակություն. պատկերում է Հովնան մարգարեին՝ կետի երախից դուրս գալիս:      

 Աստվածաշնչյան թեմայով զարդաքանդակը

Դեռևս խորհրդային տարիներին Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը և պետշինի համապատասխան մասնագետները ուսումնասիրել, պեղել և բարեկարգել են հուշարձանախմբի տարածքը։ Այդ աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված բազմաթիվ սրբատաշ քարեր, զարդաքանդակներ, վիմագիր արձանագրություններ, խաչքարեր, որոնց մեծ մասն այսօր կարելի է տեսնել վանքի տարածքում:

Վանական համալիրի խաչքարերից

Ի զարմանս և ի տխրություն մեզ՝ տեղեկացանք, որ հետխորհրդային շրջանում՝ երեսունմեկ տարի շարունակ, համալիրում չի եղել էներգամատակարարում, այն վերականգնվել է ընդամենը ամիսներ առաջ:

Երբ Տեր Արշավիրն ավարտել էր շրջայցը, ուխտավորներից մեկը լրացրեց նրա պատմությունները՝ Մակարավանքի մասին պահպանված հայտնի լեգենդը յուրովի ներկայացնելով: Մենք, սակայն, կհիշեցնենք լեգենդի առավել ճշգրիտ տարբերակը, համաձայն որի՝ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու նրա միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր վարպետ Մակարը նկատում է, որ ո՛չ քարերն են առաջվա պես տաշված, ո՛չ էլ զարդաքանդակներն են նույնը։ Վերևից հարցնում է, թե ինչու է այդպես։ Նրան պատասխանում են, որ որդին հիվանդ է։ Մակարը հասկանում է՝ որդին այլևս չկա։ Այդուհանդերձ, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո արդեն վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ կոչում Մակարավանք։

Տարիներ առաջ Երուսաղեմ կատարած ուխտագնացության ժամանակ, երբ մտանք Գեթսեմանի այգի, մեզ հավաստիացրին, որ այնտեղ կան ծառեր, որոնք լսել են Հիսուսի աղոթքը: Տեսնելով Մակարավանքի կամարակապ մուտքի առջև տարածված անտառի հաստաբուն, բազմագալար արմատներով ծառերը՝ մտածեցի, որ դրանց մեջ էլ կան այնպիսիք, որ լսել են վարպետ Մակարի սրբազան ուխտի շշուկներն ու որդուն կորցնելու ցավի հառաչները:

Մակարավանքի ծառերը

Ես, իհարկե, փորձեցի մեր կարևորագույն սրբավայրերից մեկի մասին հավաքածս տեղեկություններն ինչ-որ կերպ փոխանցել ընթերցողին, սակայն անհնար է փոխանցել այն ոգեղեն շունչը, որը թևածում է Մակարավանքի շուրջ ու հնամյա պատերից ներս: Այն զգալու համար պետք է ուղղակի ուխտագնացության մեկնել սրբազան համալիր և չմոռանալ առ Աստված աղոթք ու աղերս հղել մեր վտանգված Հայրենիքի ու կարեվեր ժողովրդի փրկության համար: 

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply