maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Մամուլում տարածված կետադրական սխալները

05.10.2023

Եթե չհաշվենք բացառիկ ստեղծագործական շարադրանքները, մյուս բոլոր «սովորական» կապակցումների համար ժամանակակից հայերենն ունի հստակ սահմանված կետադրական կանոններ, իսկ ավելի ճիշտ՝ տարորոշված են կետադրական նշաններին «հատկացվող» քերականական գործառույթներն ու «կշիռները»։ Սակայն մեդիադաշտում այսօր սակավ չեն կետադրական սխալները, մինչդեռ հարկ է նկատել, որ տարբեր տեքստերի խայտաբղետ, կամայական կետադրությունը ընթերցողներին ավելի է խճճում՝ չնպաստելով հստակության և որոշակիության հաստատմանը։

Այսպես՝ թվում է, թե ամենահեշտ բանն է դերբայական դարձվածները նախադասության կազմում տարբերակելը, իսկ որ դրանք նախադաս և հետադաս դիրքերում տրոհվում են բութով, գիտենք դեռ դպրոցից։ (Միայն համակատար դերբայով կազմություններն են, որ ընդհանրապես չեն տրոհվում, քանի որ ստորոգյալին համընթաց գործողություն են ցույց տալիս՝ գրելիս, խոսելիս, պատմելիս և այլն)։ Բայց զարմանալիորեն կայքերում անչափ հաճախ է հանդիպում նախադաս և հետադաս դերբայական դարձվածների՝ ստորակետով տրոհումը։ Պարզապես պետք է հիշել, որ դերբայական դարձվածի կազմում դիմավոր բայ չի լինում՝ ի տարբերություն երկրորդական նախադասության։ Այսպես՝ «Մինչ Արամի գալը՝ Աշոտն արդեն տեղում էր»։ Բայց՝«Մինչ Արամը կգար, Աշոտն արդեն տեղում էր»։ Երկու նախադասություններում էլ նախադաս հատվածը ժամանակի պարագա է, միայն թե առաջինում այն «սովորական» ժամանակի պարագա է, իսկ երկրորդում՝ արդեն ժամանակի պարագա երկրորդական նախադասություն, այսինքն՝ քերականորեն առավել ինքնուրույն միավոր (առաջին օրինակում մինչ-ը կապ է, իսկ երկրորդում՝ շաղկապ)։ Նույնպիսի օրինակ է՝

ա) Նախքան Արամի գալը՝ Աշոտն արդեն տեղում էր։

բ) Նախքան Արամը կգար, Աշոտն արդեն տեղում էր։

Առհասարակ, պետք է հիշել, որ թեև բո՛ւթն էլ, ստորակե՛տն էլ տրոհության նշաններ են՝ շատ առումներով իրար նման, սակայն բութն ավելի թույլ, ավելի «զգայուն» տրոհման համար է՝ մի տեսակ ուշադրություն հրավիրելու, որևէ նուրբ քերականական կապ «հուշելու» նպատակով։

Սա, թերևս, բութի տրոհումը տարբերակելու ամենաառանցքային բանաձևն է։ Բութը բառերի ավելի անմիջական հարաբերություն է ընդգծում, իսկ ստորակետի դեպքում էականը հենց տրոհում-անջատումն է։ Ստորակետը կիրառում ենք, երբ ավելի շատ մի խոսքային միավորը մյուսից անջատելու, առանձնացնելու կարիք կա (թվարկում, խոսքի աստիճանական զարգացում, քերականորեն հավասարազոր գործողությունների հաջորդականություն և այլն), իսկ բութը հարաբերություն է շեշտում, կապ է ընդգծում։ Ճիշտ նույն պատճառով է, որ անհրաժեշտ է բութ կիրառել նաև հետևյալ դեպքերում․

1․ Ըստ, չնայած, հանդերձ, հակառակ, համաձայն, շնորհիվ և նման կապերով ու կապական բառերով առաջադաս կամ հետադաս լրացումները (հիմունքի և զիջման պարագաները) տրոհելու դեպքում, օրինակ՝ «Ըստ Արմենի՝ նրանք տեղ էին հասել գիշերվան մոտ», կամ՝ «Չնայած հոգնությանը՝ բոլորը կամենում էին ժամ առաջ անցնել ցանկապատի նորոգման աշխատանքներին».

2․ Նախ, ապա, առաջին, երկրորդ և նման այլ բառերի ուղեկցությամբ կատարվող թվարկումների ժամանակ (դրվում է այդ բառերի վրա), օրինակ՝«Նախ՝ դուք նրան սխալ եք հասկացել, երկրորդ՝ եթե անգամ սխալվել է, այն ուղղելու հնարավորություն ունի».

3․ Խոսքի ամփոփում, մեկնաբանություն բերող այսպես, այսպիսով, այն է, օրինակ, ասել է թե, այսինքն, ուրեմն և նման բառերի վրա։

Ի դեպ, ուշադրություն դարձրեք վերջում թվարկված բառերից մեկի գրությանը՝ «ասել է թե»․ կարող է թվալ, թե հարադրության մեջ թե ստորադասական շաղկապը կա, և այն պետք է տրոհել ստորակետով, ինչպիսի սխալներ ևս շատ հաճախ են նկատվում։ Իրականում, սակայն, այս թե-ն վաղուց արդեն հարադրավոր բարդության անքակտելի բաղադրիչ է դարձել՝ կորցնելով իր առանձին քերականական նշանակությունը։ Ճիշտ նույնն է նաև այս բառերում․ ահա թե, միայն թե, կարծես թե, այ թե, հազիվ թե, չլինի թե, այնպես որ, իսկապես որ, մանավանդ որ և այլն, և այլն։

Բացի այդ՝ հայերենն ունի նաև թե համադասական շաղկապը, որը չի տրոհվում իրար հակադրվող երկու բառեր կապակցելիս, օրինակ՝ կին թե տղամարդ, ծեր թե մանուկ, այսպես թե այնպես և այլն։

Այստեղ նշենք նաև, որ մանավանդ, հատկապես, միայն և այսօրինակ բառերը երբեմն, դրվելով շաղկապներից առաջ, նրանց հետ միասին մի առանձին շաղկապ են կազմում և դարձյալ չպիտի իրարից տրոհվեն, օրինակ՝ «Երեխան չէր ուզում մեկնել, մանավանդ որ մայրիկն իրենց չէր միանալու», կամ՝ «Դժվար է դասարանում աղմուկը լռեցնել, հատկապես որ ոչ մեկը չի ենթարկվում մյուսին»։

Եվ մի վերջին անդրադարձ․ կան նաև շատ վերաբերականներ, որոնք ևս պետք չէ տրոհել։ Ինչքան էլ դրանք նախադասության անդամ չեն դառնում, սակայն երբեմն իմաստայնորեն այնքան միաձույլ են «հարևան» բառերին, որ տրոհումը բոլորովին ընդունելի չէ։ Այսպես՝ ստորակետներով անջատել պետք չէ հետևյալ վերաբերականները․ երևի, կարծես, ասես, գուցե, միգուցե, հենց և այլն։

Նշան Աբասյան

No Comments

Leave a Reply