maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Կինո

«Մաքրագործում» և կորոնավիրուս, կինո և կյանք

18.03.2020

Կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» (անգլ.՝ Purification) պոետիկ-վավերագրական ֆիլմը հետարտադրական փուլում է, առաջնախաղը նախատեսվում է եկող տարվա աշնանը: Թե՛ ռեժիսորը, թե՛ ֆիլմը երկար ճանապարհ են անցել: Շվեդիա, Լատվիա, Ուկրաինա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Լեհաստան, Թուրքիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա …. շուրջ 15 երկրում է նկարահանվել ֆիլմը: Սեգ Կիրակոսյանի ստեղծագործական «շուրջերկրյա» ճանապարհորդությունը տևել է մեկ տասնամյակ: Չի շտապել կադրեր հավաքելիս, չի շտապում նաև հանրությանը ներկայացնելիս: Աշխարհի տարբեր երկրներում ստեղծված այս ֆիլմը աշխարհի համար է: Աշխատանք պետք է տարվի նաև ֆիլմի համաշխարհային տարածման ուղղությամբ:

«Մաքրագործումը»  ներկայացնում է մարդկության զարգացման տարբեր փուլերը: Ուղերձը հետևյալն է՝ տեխնոլոգիական և ստեղծագործական զարգացումն օգտակար է, քանի դեռ ագահությունը գերիշխող չէ: Ֆիլմը մեծ հաշվով մարդ-բնություն հարաբերությունների, ներդաշնակության և հակասությունների մասին է: Ունի սցենարական հստակ գիծ, յոթ հիմնական գլուխներ՝ Արարչագործություն, Հայտնություն, Աշխատանք, Հանգիստ, Ագահություն, Անհետացում, Վերածնունդ և Մաքրագործում:

Ֆիլմի բյուջեն շուրջ 500.000 եվրո է։ Բյուջեի զգալի մասը ծախսվել է արտադրական փուլում: Մնացած հատվածի ֆինանսավորման համար նախատեսվում է դիմել կինոհիմնադրամներին, գործարարներին, միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև արվեստասեր հանրությանը: Ստեղծագործական խումբը բաց է արվեստով ոգեշնչվող ցանկացած անձի մասնակցության համար, լինի կամավորական աշխատանք, նյութատեխնիկական աջակցություն, թե առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաք:

ardi.am-ը մի շարք հարցեր է ուղղել Սեգ Կիրակոսյանին՝ նոր ֆիլմի, դրան նախորդած ու սպասվող աշխատանքների մասին: Զրուցել ենք նաև այս օրերի թիվ մեկ թեմայի՝ COVID-19-ի մասին:  Կարելի ասել, որ «Մաքրագործումը» ուղղակիորեն առնչվում է  համաշխարհային այս իրավիճակին, ավելին՝ երբ մարդկությունը հաղթահարի ներկայիս ճգնաժամը, մի օր այս օրերի անդրադարձ կտեսնենք ֆիլմերում:

— «Մաքրագործում» ֆիլմի համար Հայաստանում նկարահանումներ արե՞լ եք:

— Այո՛, բավականին շատ, որովհետև Հայաստանում պտտվելիս էլ տեսախցիկը միշտ մոտս է լինում: Օգտագործել եմ կադրեր մարզերից: Նաև  2018-ի հեղափոխությունից հարուստ վավերագրական նյութեր կան, որոնք ֆիլմում ներկայացված են կոնտեքստից կտրված:

— Ֆիլմի լեզո՞ւն:

— Ֆիլմում երկխոսություն  չկա, տեքստը շատ քիչ է ու օգտագործվում է իբրև միջավայրային ձայն: Թրեյլերի մեջ գերմաներեն խոսք է հնչում, և միտումնավոր թարգմանություն չկա, որովհետև ես այնտեղ չեմ դրել խոսք, որը պետք է հասկանանք: Կարելի է ասել՝ տեքստը երաժշտության դեր է կատարում (երբեմն թրեյլերը հավաքում են հենց երաժշտության վրա):

— Երաժշտություն լինելո՞ւ է, ո՞վ է հեղինակը:

— Շատ է լինելու, կասեմ, երբ ֆիլմում օգտագործելու իրավունքը հեղինակներից ձեռք բերեմ:

— Մինչ «Մաքրագործումը» ի՞նչ ֆիլմեր եք հեղինակել: Որտե՞ղ եք ներկայացրել:

— Մոտ տասը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ունեմ: Հիմնականում ցուցադրվել են Հանրային հեռուստատեսությամբ: Մի լիամետրաժ վավերագրական ֆիլմ ունեի, որ փառատոների էի ուղարկելու, բայց «Ոսկե ծիրանում» ներկայացնելուց հետո որոշեցի ընդհատել ցուցադրությունը և այլևս չտարածեցի: Հայաստանում ապրող ընտանիքի մասին է: Չնայած ունեմ ընտանիքի թույլտվությունը, բայց մինչև երեխան չմեծանա, չէի ցանկանա ցուցադրել:

-Ես դիտել եմ այդ ֆիլմը, հիշում եմ, որ նախապես խնդրեցին՝ չլուսաբանել այն: Հետաքրքիր ֆիլմ էր, ու դժվար էր մեկ-երկու տողով դրա մասին չգրելը:

— Ի դեպ, հիմա բավականին երջանիկ շարունակություն ունի այդ պատմությունը: 

— Ֆիլմը նո՞ւյնպես շարունակություն կունենա:

— Հնարավոր է երեխայի աչքերով ներկայացնեմ: Այս պահին դադար եմ տվել: Իսկ փառատոների առումով՝ ամենատարածվածը «24/04 նվագախումբ» ֆիլմս է: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումը ինձ էին վստահել՝ նկարահանել, թե ինչպես են 47 երկրի 123 երաժիշտ գալիս Հայաստան՝ նվագելու: Ցեղասպանության թեման  դժվար է դուրս հանել, որովհետև համարում են քարոզչություն, հարևան երկրներից հակազդեցություն կա, որ ֆիլմը փառատոներում չընդգրկվի: Բայց ֆիլմի դրամատուրգիական գիծն այնպես եմ կառուցել, որ զուտ քարոզչություն չի դիտվում փառատոնի կազմակերպիչների կողմից, այլ  դիտվում է որպես ֆիլմ:

— Այս օրերի մասին: Երկրագնդի թիվ մեկ թեման համավարակն է: Կարելի է՞ ասել, որ կորոնավիրուսի տարածումը բնություն-մարդ մենամարտ է:

— Բնությունն ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ, առարկաների և ուժերի հավասարակշռման միջոցներ։ Հնարավոր է՝ կորոնավիրուսը դրանցից մեկն է և առիթ է վերաիմաստավորելու մեր վարքագիծը։ Հիմա մենք երջանիկ ենք ոչ թե ոսկով, օժիտով, ճոխություններով, այլ ապահով անկյուն ունենալու հնարավորությամբ՝ սիրելի անձանց հետ։ Շատ կարևոր է, թե մենք՝ մոլորակի բնակիչներս, որ ելքով կնախընտրենք դուրս գալ ճգնաժամից։

Հետաքրքիր նկարներ, տեսանյութեր են հրապարակվում, Դուք գործի դրե՞լ եք տեսախցիկ, հնարավո՞ր է՝ մի օր Ձեր ֆիլմերից մեկում տեսնենք կադրեր այս օրերի մասին:

— Ցանկացած իրավիճակում աշխատում եմ չկորցնել դրականը տեսնելու հնարավորությունը: Արտակարգ դրությունն այլոց համար տանը մնալու հնարավորություն և պարտականություն է, ինձ համար՝ այդ ամենը սերունդների ու արխիվներիս համար արձանագրելու հնարավորություն: «Մաքրագործում» ֆիլմում կհայտնվեն կադրեր Երևանի ավտոբուսների և մետրոյի վագոնների ախտահանման գործընթացից: Հնարավոր է՝ շատ շուտով ներկայացնեմ  նաև «Նկար կորոնավիրուսի ժամանակներում» վերնագրով ֆիլմ. այն արդեն նկարահանված է, բայց քանի դեռ հանրայնացնելու որոշում չունեմ, կխուսափեմ հավելյալ տեղեկություններից: Կարծում եմ՝ այս մի ամսում նոր թեմաներ կհայտնվեն, որ ինձ կկանչեն նկարելու: Իհարկե, անվտանգության կանոններին հետևում եմ:

Արմինե Սարգսյան

«Մաքրագործում» ֆիլմի թրեյլերը

No Comments

Leave a Reply