Տիգրան Ձիթողցյանի ստուդիայի շաբաթօրյա բաց դռների օրվա շրջանակում հուլիսի 23-ին ելույթ ունեցավ դանիաբնակ դաշնակահարուհի Մարիանա Շիրինյանը՝ ներկայացնելով Շոպենի ստեղծագործությունները։
Մարիաննա Շիրինյանը միջազգային մրցույթների դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է եկել Բավարիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Նիցայի, Գյոթեբորգի, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Օսլոյի, Հելսինկիի և Կոպենհագենի Ֆիլհարմոնիկ, Մյունխենի, Գյոթեբորգի և BBC սիմֆոնիկ, Kammerakademie Potsdam և այլ նվագախմբերի հետ։ Համագործակցել է դիրիժորներ Միքայել Բալկեյի, Լոուրենս Ֆոսթերի, Զոլտան Կոսիսի, Անտոնելլո Մանակորդայի, Յուն Մարկլի, Էվա Օլիկայնենի, Դանիել Դաիսկինի, Կշիշտով Ուրբանսկիի և այլոց հետ։
Դասավանդում է Օսլոյի Երաժշտության նորվեգական ակադեմիայում, Steinway ընկերության արտիստ է, 2020-ից Նորվեգիայի Valdres Sommersymfoni գեղարվեստական ղեկավարներից մեկը։
Tigran art Studio-ն ամեն շաբաթ՝ Ժամը 13:19-ին բաց է հանրության համար։ Արվեստանոց-ստուդիան գտնվում է Զորաղբյուրում՝ Տիգրան Պետրոսյան 15 հասեցում։ Այստեղ ներկայացված է 14 աշխատանք, 15-րդը՝ անավարտ։ Մեր հարցին՝ կավելանա՞ն աշխատանքները, Տիգրան Ձիթողցյանը պատասխանեց՝ ես աշխատում եմ․․․
Ardi.am
No Comments