maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ Մարինե Թաթոյան

«Մաթեմիկը Արցախում» ծրագիրը շարունակվում է

13.04.2024

«Մաթեմիկ» ՀԿ-ն ստեղծվել է 2021 թվականին Լոռու մարզում։  Հետագայում ծրագրի շրջանակները մեծացել են. կամավոր հիմունքներով ծրագրին են մասնակցում բազմաթիվ ուսուցիչներ և դպրոցահասակ երեխաներ ՀՀ-ից և Սփյուռքից։  Նպատակը մաթեմատիկայի և բնագիտական առարկաների զարգացումն էր Հայաստանում և Արցախում։ Այժմ մասնագիտական բնագավառների ցանցը նույնպես ընդայնվել է և առաջնահերթություն  տրվում է ոչ միայն բնագիտամաթեմատիկական, այլև հումանիտար և մնացած մյուս հոսքերին` ըստ աշակերտների նախասիրությունների բազմազանության։

 «Քանի որ երեխաների հետ աշխատում են կամավոր ուսուցիչներ, երեխաների մեջ ձևավորվում է կամավորության մշակույթը և դրա կարևորությունը։ Այսինքն` բազմաթիվ երեխաներ, ավարտելով ծրագիրը և դպրոցը,  միանում են մեզ` որպես կամավորներ և համակարգում են տվյալ աշխատանքը կամ օգնում են ծրագրի կազմակերպման հարցերում»,- ասում է «Մաթեմիկ» ՀԿ-ի հիմնադիր, մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Առուշանյանը։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո,  քանի որ Արցախի կրթական համակարգը պարբերաբար կաթվածահար էր լինում, առաջացավ գաղափար` ինչ-որ կերպ մեղմելու այս իրավիճակը։ Ստեղծվեց «Մաթեմիկը Արցախում» ծրագիրը։ Այն մինչև Արցախի ամբողջական կորուստը նախ` կապի միջոց էր կամավոր ուսուցիչների և տարերայնորեն հոսանքազրկվող  և պարբերաբար շրջափակման մեջ հայտնվող Արցախի երեխաների միջև։ Այդ ընթացքում ծրագրին մասնակից արցախցի սաները դպրոցական դասընթացներին զուգահեռ մասնակցում էին «Մաթեմիկի» խմբակներին և գրանցում տարբեր հաղթանակներ այս կամ այն բնագավառում, հաջողությամբ հանձնում քննություններ և ընդունվում բուհեր։

«Ես կամավորական հիմունքներով դասավանդում էի երեխաներին և մտածեցի, որ  հաստատ մենակ չեմ, որ  մեծ թվով մարդիկ պատրաստ են անելու նույն բանը` փոխանցելու  իրենց գիտելիքները մեր երեխաներին»,- ասում է ծրագրի հիմնադիրը։

«Մաթեմիկը Արցախում» ծրագիրը մի կողմից՝ ձևավորել է ամուր ընտանիք արցախցի պատանիների և կամավոր ուսուցիչների միջև, մյուս կողմից` դարձել  կրթական մի ծրագիր, որը տալիս է լայն հնարավորություններ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին: Հնարավորությունները տարբեր են, բայց ամենակարևորն այն է, երբ բոլորը բացահայտում են իրենց ներուժը: Շատ կամավոր ուսուցիչներ չեն ունեցել դասավանդման փորձ, ունեցել են մտավախություն, որ ինչ-որ բան չի ստացվի, բայց արդյունքները խոսում են այն մասին, որ նրանք հաջողել են: Մեր արցախցի պատանիների ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ ոչ թե կրթությունը, որը ստանում են ծրագրի ընթացքում, այլ ժպիտը, հույսը, աչքերի փայլն ու նպատակասլացությունը:

Նախքան Արցախի շրջափակումը որոշել էինք ծրագիրն ավարտել, բայց մեր ամփոփիչ առցանց հանդիպմանը հասկացանք, որ «Մաթեմիկը Արցախում» ծրագիրն իսկապես ավարտ չի կարող ունենալ։ Այս պահին էլ դասերը շարունակվում են, չնայած երեխաները հիմա Հայաստանում են, բայց գաղափարը մեկն է` հանուն կրթության»,- ասում է «Մաթեմիկ» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Նարեկ Փիլոյանը։

«Մաթեմիկը Արցախում» ծրագրի համակարգող Եվգինե Մնացականյանը, որը նաև ֆոնդհայթայթման մասնագետն է, նշում է, որ գաջեթներով, նոթբուքներով, սմարթֆոններով և նյութերով օգնում են այն սաներին, որոնք դրանց կարիքն ունեն։ «Մենք նաև ներդրում ենք անում ապագայում հայրենասեր ու կրթված հայրենակիցներ ունենալու գործում։ Հենց նրանք էլ ապահովելու են մեր հայրենիքի միասնականությունը, զարգացումը ու գրագետ ապագան»,- ասում է նա։

Անգլերենի ուսուցչուհի Նառա Սարգսյանի խոսքերով`  «Մաթեմիկը Արցախում» ծրագրին առցանց ձևաչափով մասնակցող սաները ոչ միայն չեն զիջում առկա ձևաչափով մասնակից սաներին, այլև լուրջ հաջողություներ են գրանցում։

«Այս ծրագրին միացա, որովհետև Արցախի կորստից, այդքան զոհերից հետո տեղս չէի գտնում։ Ցանկանում էի որևէ կերպ օգտակար լինել։  Այս ծրագրին միանալը ինձ համար մեծ մխիթարություն էր։ Ամեն ինչ անում եմ, որ դասերը լինեն հետաքրքիր։ Ամեն դասընթացին անգլերեն զրուցում ենք Արցախի մասին, պատմում ենք Արցախից։ Ես նրանց ասում եմ` մի՛ մոռացեք, որ դուք Արցախից եք և անպայման  վերադառնալու եք… Սկզբում երեխաները փոքր-ինչ թույլ էին անգլերենից, բայց հիմա արդեն անգլերեն խոսում են։ Հրաշալի երեխաներ են, ես նրանց շատ սիրում եմ», -ասում է ուսուցչուհին:

Ծրագրի մասնակից սաներից է Թագուհի Սարգսյանը։ Վերջինս Մարտակերտի շրջանի, ինչպես ինքն է ասում` փոքր ու շատ գեղեցիկ Զագլիկ գյուղից է։ Այժմ բնակվում էՎաղարշապատ քաղաքում և սովորում  տեղի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում։ Մասնակցում է  հայոց լեզվի, մաթեմատիկայի, ծրագրավորման, անգլերենի խմբակներին։ Ուզում է ծրագրավորող դառնալ. «Ցանկանում եմ ապագայում դառնալ ծրագրավորող, և եթե հարցնեն ինչու, ես կարող եմ շատ ու շատ պատճառներ թվարկել, առաջին հերթին կասեմ՝ ինձ դուր է գալիս այս մասնագիտությունը, այն շատ պահանջված մասնագիտություն է։ Հիմա տեխնիկայի դար է, և նորանոր տեխնոլոգիական հնարավորությունների ստեղծումը օրեցօր դառնում է ավելի անհրաժեշտ, իսկ մոտ ապագայում, համոզված եմ, որ պետության հզորությունը կպայմանավորվի արհեստական բանականության զարգացածության մակարդակով։ Ես շատ եմ ցանկանում ապագայում տեսնել հզոր և անկախ Հայաստան, իսկ դրա համար անհրաժեշտ  է ունենալ զարգացած տեխնոլոգիաներ»։

Մարինե Թաթոյան