bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ԴիտաՆյութ

Մեր մասին՝ մեծերի շուրթերով

22.09.2021

Հայաստանի անկախության 30-ամյակը նշելու տարատեսակ նախաձեռնությունների շարքում առանձնահատուկ է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագիծը, որի հեղինակն է Արայիկ Մանուկյանը:  

Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր է ներառում նախագիծը՝ հնչեցնելով հայ մեծերի խոհերը՝ մեր ու մեր հայրենի եզերքի խութաշատ ընթացքի, ձեռքբերումների,  կորուստների, սխալների, դրանք շտկելու հնարավորությունների մասին:  

Նախագիծը կյանքի են կոչել շնորհալի ստեղծագործողներ. ռեժիսոր՝ Սոնա Ալեքսանյան, համակարգչային մոնտաժող ու ձևավորող՝ Հովհաննես Մարտիրոսյան, դերասան՝ Բաբկեն Չոբանյան, օպերատորներ՝ Տիգրան Գալստյան, Արմինե Գրիգորյան, Նարեկ Մելոյան: «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ»-ի կայացման հարցում իրենց ներդրումն ու գործուն աջակցությունն են ունեցել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «ԱրթԶ» կրթամշակութային ընկերությունը: 

Ֆիլմաշարը ներկայացնում է տասը անվանիների. Կոստան Զարյան, Հրանտ Մաթևոսյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Լևոն Ներսիսյան, Սոս Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Վարդգես Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Լևոն Խեչոյան: Նախագծի հեղինակները չեն բացառում, որ այս ցանկը կարող են համալրել նաև այլ երևելիներ:

Մենք, որ այսօր առավել, քան երբևէ ունենք մեր իմաստուն մեծերից դասեր առնելու անհրաժեշտությունը, վստահաբար կարող ենք անսալ այս ֆիլմաշարում բարձրաձայնվող ճշմարտություններին և անել կարևոր հետևություններ: Այս գիտակցումով էլ Ardi.am կայքը հաջորդաբար և որոշակի պարբերականությամբ կներկայացնի բոլոր տասը տեսաֆիլմերը՝ հույսով, որ անորոշության մեջ խարխափող մեր ազգին դա կօգնի փոքրիշատե կողմնորոշվելու ճակատագրական իր երերումի այս ժամանակահատվածում:  

Ardi.am

No Comments

Leave a Reply