bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
Ալիս Հովհաննիսյան ԳրաԴաշտ

Մեծ Արջն ու Պստիկ Խոժոռը

13.10.2022

Վերջին դժբախտություններից հետո Զարինեի մտքի պատկերաշարում իր ու իր ամուսին Փոքր Արջի մարտական ընկերներից, ազգականներից ով ասես չի հայտնվել: Հենց այս շարքում էլ հաճախակի հայտնվում է Մեծ Արջը: Կարծես ուզում է մխիթարանքի խոսք ասել Զարինեին. թեև կարող էր նեղված լինել մինչև այս պահը, որ ինքը արդեն վաղուց չկա, իսկ հարազատ ընկերը՝ Փոքր Արջը, նոր է միայն մահացել ու այն էլ ոչ թե ռազմի դաշտում, ինչպես ինքը, կամ ինչպես Զարինեի եղբայր Կարոն՝ զենք տեղափոխելիս, այլ ընդամենը՝ Կորոնայից…

Դեռ մինչև իր ու Փոքր Արջի Կորոնայով հիվանդանալը՝ կապիտուլյացիայի լուրին հաջորդած առաջին իսկ օրից էր հայտնվել Զարինեի հոգու խորքերից օրվա ընթացքում մի քանի անգամ փղձկոցի պես դուրս մղվող հառաչը: Հիվանդանոցում ինքը՝ 70, Փոքր Արջը 60  տոկոսով ախտահարված թոքերով, լրիվ կամազուրկ, ամբողջ էությամբ բժիշկների խնամքին էին հանձնվել: Ի՜նչ կլինի, կլինի: Փոքր Արջի նման մարդը, որի անսպասելի կոշտ որոշումներով Առաջին ու Երկրորդ Արցախյանի օրերին միշտ նրա կողքին կանգնած Զարինեն հիացել ու զարմացել է, ինչպես՝ որպես կին, այնպես էլ՝ որպես մարտական ընկեր, դարձել էր անտարբերության չափ բարի ու վստահող: Չլինի՞ սա ամուսնու կյանքի այն անսպասելի փուլն էր, երբ նա էլ ոչինչ չուներ ծրագրելու, կարգադրելու ո՛չ ուրիշների և ո՛չ էլ ինքն իր համար:

Մեծ Արջի պստիկ կինը հենց այն պահին հարցրեց. «Մյուսում իջնո՞ւմ եք»,- երբ որձկոցի ու փղձկոցի պես հայտնվող հառաչը առավոտից արդեն երրորդ անգամ ուզում էր դուրս մղվել Զարինեի սրտի խորքերից, իսկ դեժավյուի՝ վայրկյաններ տևող պատկերաշարում հենց սա էր՝ Մեծ Արջի Պստիկ Խոժոռը, որ ակնթարթորեն չափեց իրենից երեք գլխով բարձր Զարինեի հասակը: Չճանաչեց, քանի որ մակերեսային էր իր սուղ հայացքը, ինչպես միշտ: Դե, ի՞նչ հասկանաս: Նա կռված տղերքի հետ ներկա է եղել Փոքր Արջի հոգեհանգստին, բայց քանի որ Կորոնայից մահացածների միայն հարազատներին էին թույլ տալիս սգո սրահում լինել, իսկ դրսում հավաքվածները պետք է մեկ ու կես մետր հեռավորություն պահպանեին միմյանցից, Զարինեն ու Պստիկ Խոժոռը մոտ քսան տարի չհանդիպած մնացին: Բայց մեկ է՝ ո՞նց կլինի՝ Պստիկ Խոժոռը իրեն տեսներ ու չճանաչեր:

«Հա, իջնում եմ»,- շփոթվեց Զարինեն, բայց հիշեց որ կոմունալներն է վճարելու. «Չէ՛, չեմ իջնում: Դուք առա՛ջ անցեք»: Ուրեմն միմյանց հետ «Դուք»-ով խոսելու ժամանակների՞ն հասանք: Մի ընտանիք չէի՞նք բոլորս: Մեծ Արջի Պստիկ Խոժոռի առարկություն չվերցնող կոշտ ձայնն անսպասելի ասաց. «Ձեռքդ իջեցրո՛ւ, որ անցնեմ»: Զարինեն, շփոթահար բարձրացրեց աջ ձեռքը, ձախը զբաղված էր, շոգելուց հանել էր թեթև վերարկուն, ծալել թևին, կառչեց բռնակի ավելի բարձր հատվածից: Պստիկ Խոժոռի մետաղական ձայնը նորից խոսեց. «Չէ՛, ես էդտեղից չեմ անցնի»: Զարինեն չափեց իր ձեռքի բարձրությունն ու Պստիկի ցածրությունը: Շարժմունքի մեջ երևի ընդգծված էր իր չհասկանալը, այնպես որ Պստիկ Խոժոռը հարկ համարեց նոր կարգադրություն անել. «Էն մյուս կողմից բռնվե՛ք, որ ես անցնեմ»: Այս անգամ «Դուք»-ով խոսեց, որ իմանան՝ ինքը քաղաքավարի խոսել էլ գիտի: Բայց ինչո՞ւ է ավտոբուսով ճամփորդում: Ո՞ւր է սրա «Մերսեդեսը»… Չլինի՞… Բայց ո՞նց «չլինի»: Արդեն բոլորն էլ գիտեն Մեծ Արջի եղերական մահը… Նույնիսկ պատճառները… Զարինեն՝ մի քանի մետրի վրա ինքն էր տեսել ու կյանքում միակ անգամը ուշաթափվել: Ուշքի գալուց հետո պատմեց բոլորին… Հադրութի մոտ մարտերով առաջ էին գնում, ու ոչ մի նահանջի հրաման դեռ չէին ստացել, առավոտվա տասի մոտակայքում Մեծ Արջը կանգնեց գրադից եկող արկի դիմաց… Թեև դրա կարիքը չկար…

Զարինեն սուսուփուս ձեռքը մի կերպ հարմարեցրեց մյուս կողմի բռնակին՝ անցած օրերի նման շփոթահար, զարմացած Պստիկ Խոժոռի հզոր արժանապատվությունից: Ավտոբուսի պատուհանից նայեց հիմա արդեն մայթով՝ գեներալին վայել, զինվորական քայլքով ընթացող, քիթը արժանապատիվ ցցած Խոժոռին: Բայց վայրկյան չանցած, անհայտ մի ուժի մղումով նետվեց ավտոբուսի դեռևս բաց դռնից: Սկսեց գնալ Պստիկ Խոժոռի ետևից:

Փոքր Արջի ու գործարար եղբոր ընդմիշտ բացակայությանը, ինքն իր գլխի տերը լինելուն դեռ շատ անպատրաստ էր Զարինեն: Ուրախության պես մի բան զգաց, որ կարողանում է վայրկյանը մեկ փոխել որոշումը: Ուզում էր իմանալ, թե ուր է գնում Պստիկ Խոժոռը, ինչպես է գնում: Հի՛, հի՛, ասում են՝ սիրեկան ունի: Կարծես թե դա Զարինեի շատ էլ պետքն է:

Նույն խոժոռ ու գոռոզ տեսքով՝ Առաջին պատերազմի օրերին ու դրանից հետո էլ գիտեին՝ «Սա Մեծ Արջի տիկինն է»: Ոչ այնքան այսուայն բանի հարկավորությունից, որքան նրա տիրական, ասես անձամբ վաստակած իրավունքի հնչեղությունից ազդված, տեղնուտեղը բավարարում էին նրա պահանջածը. իր մատնանշած գրադարանում նրան տնօրեն նշանակեցին: Նրա պահվածքը ամենևին չէր տուժել, երբ իշխանափոխությունը մի քանի օր անց նրան զրկեց այդ դիրքից:

Լիքը բեկորներ մարմնի տարբեր մասերում՝ Մեծ Արջը Առաջին Արցախյանից վերադարձավ Պստիկ Խոժոռի պարտքերի մեջ թաղված: Օգնեցին մարտական ընկերոջը, միասին գործ դրին, փակեցին պարտքերը… Ամեն ինչ կարգին էր, մինչև Մեծ Արջի Պստիկ Խոժոռը նորից սկսեց ծեծել էսուէն դռները. «Հա՛, գիտենք, Դուք Մեծ Արջի տիկինն եք»: Բայց դռներն արդեն փակվել էին: Մարտական ընկերները, Փոքր Արջն էլ նրանց հետ, թքում էին աշխարհի աննամուս ընթացքի վրա: Արդարամտության, առյուծասրտության սիմվոլ Մեծ Արջ, էդ ի՜նչ օրն էիր ընկել… Քո անունը լսելուց թուրքերի մարմնով սառնաշունչ քամիներ էին անցնում: Սկսել էիր ձախուաջ խաբել: Պարտատերերիդ հաշիվը կորցրած՝ դեռ նորանոր զոհեր էիր փնտրում. մեկից վերցնես, մյուսին տաս: Հազարից մեկ հաջողվում էր, բայց Պստիկ Խոժոռը միշտ գտնում էր նրանից փողերը կորզելու հնարը: Մեծ Արջն էլ, թեև զարմանում էր, թե ո՞նց կարող է իր նման աժդահա մարդը էսքան դմբո լինել, ո՜նց է կարողանում էս, էս, էս թիզուկեսը իրենից խոստումներ ու անմիջապես էլ դրանց կատարումը կորզել… Բայց գլուխը կախ հանձնվում էր… Պստիկը շատ հեշտ ապացուցում էր, որ Մեծ Արջի գլխավոր պարտատերը ինքն է…

Երբ Պստիկ խոժոռը ման էր գալիս իր «Մերսեդեսով» (լա՜վ վարորդ էր. երբեք կարգ չէր խախտում), նույն ժամանակ Մեծ Արջը արդեն ամաչում էր Երևանի փողոցներով քայլել, փողոցներով, որտեղ նախկինում տղա երեխաների ծնողները մատնացույց էին անում պատերազմի հերոսին, նկարվում էին հետը: «Լա՛վ նայեք, դուք ձեր աչքերով Արցախյան հերոս Մեծ Արջին եք տեսնում»,- պուճուրիկները նստում էին նրա հաղթ ուսերին, երբեմն՝ երկու ուսին՝ մեկական երեխա…

Պստիկ Խոժոռը Մեծ Արջի՝ Ավանում գնած տունը շնորհավորելու եկած մարտական ընկերների գովեստը բանի տեղ չէր դրել: Ասել էր. «Էս կողմի պատը քանդելու եմ, այ՛ էս կողմի վրա երկու սենյակի հիմք եմ գցելու»: Շատ չանցած՝ Մեծ Արջը քանդել էր էդ պատը, երկու նոր սենյակ սարքել իր հուժկու ձեռքերով՝ ճիշտ և ճիշտ էնպես, ինչպես կսարքեր Պստիկ Խոժոռը, եթե հրաշքով մտած լիներ Մեծ Արջի զորեղ մկանունքի մեջ, և նախագիծն էլ, իհարկե, իրենը լիներ…

Երկրորդ Արցախյանին բոլորը մի մարդու պես հավաքվեցին Մեծ Արջի ու Փոքր Արջի շուրջը, մեկնեցին առաջնագիծ…

Մեծ Արջը Զարինեին ասել էր. «Դրան կասես (նկատի ուներ իր կնոջը՝ Պստիկ Խոժոռին)՝ էս կռվից հետ եկողը չեմ»:

Զարինեն օպերայի արտիստների ու ուրիշների հետ ցանցեր էր գործում. Փոքր Արջը կարծում էր, թե հաջողվել է կնոջը համոզել, որ էդ տարիքում նա արդեն կռվելու ընդունակ չի: Զարինեն գործում էր ու չէր կարողանում ինքն իրեն համոզել, թե ամեն ինչ ճիշտ է անում, և ընդհանրապես՝ թե այս ցանցերը մի բանի պետք են:  Բայց տեսնում էր, թե մյուսները՝ պատկառելի մարդիկ, ինչ հավատով են անում էս գործը, ամաչում էր ու ավելի մեծ եռանդ ներդնում: Հենց սկզբից էլ հասկացել էր, որ Փոքր Արջը իրեն խնայելու համար էր դրել էս ու այլ մանր-մունր, ասենք՝ ծխախոտ ու պեչենի հավաքելու, փաթեթավորելու գործին: Զարինեն մի օր ինքն իրեն երդվեց. «Կյանքում էլ երբեք ցանց չեմ գործելու՝ ով էլ լինի համոզողը»: Իրենին հասավ, գտավ ամուսնու ջոկատը, կանգնեց Փոքր Արջի կողքին: Ամուսինը գոհ էր, ամեն առիթով ասում էր. «Զարինեիս պես կրակե՛լ սովորեք, էլի»:

Պատերազմում Զարինեն տեսնում ու աչքերին չէր հավատում, թե էս ո՞նց են մեկը մյուսին հաջորդում Մեծ Արջի ու Փոքր Արջի՝ իրենց ջոկատի հաղթանակները: Սրանց  նմաններին ոչ մի կինոյում չենք տեսել… Մեծ Արջի արարքից հետևություններ եղան… Կարո՞ղ է զինվորականի իր անսխալական բնազդով առել էր դաժան պարտության հոտը… Կարո՞ղ է մեռնելը գերադասեց էդ ամենի ականատես-վկան լինելուց… Կարո՞ղ է…

Մեծ Արջի հսկա մարմնի մասունքը տեղավորվել էր մի փոքրիկ դագաղում: Պստիկ Խոժոռը խստորեն հետևում էր հոգեհանգստի ու թաղման կարգուկանոնին:

Զարինեն Պստիկ Խոժոռից որոշ հեռավորության վրա կանգնեց, աչքը նրա վրա պահելով՝ մոտեցավ «սիգա» ձուկ վաճառողին, իբր գինն է հարցնում, մինչ Պստիկ Խոժոռը կանգնել էր մի ցուցափեղկի առաջ,  ծխելով դիտում էր մանեկենների հագուստները: Ծխելը վերջացրեց, մտավ խանութ: Զարինեն իր պայուսակի պարունակությամբ այդ թանկ խանութից մի չնչին գնում անգամ չի կարող անել: Մինչդեռ Պստիկ Խոժոռը անհասկանալի տրամաբանությամբ արժանապատվորեն շարքերով շուռումուռ է տալիս տեսակ-տեսակ հագուստները, երևի հարցեր է ուղղում խորհրդատու աղջիկներին, սրանք սիրով ու հոժարությամբ պատասխանում են: Ի վերջո, նա իր նոր հագուստով դուրս եկավ խանութից, փող տվեց դռանը նստած մուրացիկ կնոջը, շոյեց նրա գրկում նստած երեխայի գլուխը, քայլեց: Զարինեն նույնպես փող տվեց մուրացիկին, բայց երեխայի գլուխը շոյել չկարողացավ. մազերի մեջ ոջիլներ էին վխտում: Պստիկ Խոժոռը արդեն մտնում էր Մաշտոցի պողոտայի խորտկարաններից մեկի դռնով: Զարինեի դիրքը շատ հարմար էր. տեսնում էր, թե ներսում ոնց է շարժվում Պստիկ Խոժոռը: Ինքն էլ մտավ, մեջքով նստեց էնպես, որ հայելու մեջ երևա, թե ինչ է պատվիրում նա: Մոտ տասը րոպե տևեց մինչև մատուցողը նրա սեղանին դրեց խորոված հավի մի մեծ կտոր, աղցան, պանիր, գինի, հյութ… Ինքն էլ նույն բաները պատվիրեց: Այսօր կոմունալ վճարումների վերջին օրը չի,  ուրեմն ինչո՞ւ չփորձենք դրամապանակի պարունակությունը ա՛յ էսպես ծախսել: Ուտում էր Զարինեն: Համից չէր կշտանում: Պստիկ Խոժոռը ծամում էր դանդաղ, երբեմն նայում էր փողոցի կողմը, բայց հիմնականում կենտրոնացած էր սեղանին շարված ուտելիքի վրա: Կյանքում Զարինեն խորովածի բազում տեսակներ էր կերել: Ընկերներից-ազգականներից մեկը լավ էր պատրաստում, մյուսը ավելի լավ, բայց սրա նման համով խորոված չէր կերել երբեք: Ու ահա եկավ առավոտից հոգոց-փղձկոցի արդեն չորրորդ անգամ հոգու խորքերից դուրս թռչելու պահը: Հոգոց-փղձկոցը դուրս թռավ գրեթե անձայն, բայց դրան հաջորդածին Զարինեն չէր սպասում: Վազեց դեպի զուգարան, նստեց զուգարանակոնքին, սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Այսպես ի խորոց սրտի լացել էր իր մայրիկի, Կարոյի ու Փոքր Արջի թաղմանը: Լվացվեց: Դեռ չէր հասկանում՝ ինչո՞ւ է լացում, մինչև մի կին մոտեցավ, հարցրեց. «Ինչո՞վ օգնեմ»: Զարինեն չդադարող հեկեկոցների միջից ասաց. «Վերջերս ամուսնուս ու եղբորս եմ կորցրել»: Կինը ինչ-որ բաներ ասաց, ու կարծելով, թե ինչ որ պետք է արեց, գնաց: Զարինեն դեռ լրիվ չէր գիտակցել, որ ինքը մտքում կռիվ է սկսել Փոքր Արջի դեմ: «Ա՛յ մարդ,- տեսնելով, որ ծորակների մոտ մենակ է, արցունքները կուլ տալով, կիսաձայն խոսեց նա Փոքր Արջի հետ,- մենք էս ինչո՞ւ ենք մեզ զրկել աշխարհի հաճույքներից: Մենք մարդ չէի՞նք: Ինչո՞ւ մեր մտքով չի անցել գոնե մի օր մտնել մի սրճարան, գոնե մի բաժակ կոֆե խմել: Ինչո՞ւ ենք մտածել, թե կոֆեն միայն մեր կամ մի ուրիշի տանը պետք է խմենք, իսկ շուրջը ամեն օր ու ամեն տեղ բսնող սրճարաններն ու ռեստորանները ուրիշների համար են միայն»: Մի քիչ էլ կռվեց Փոքր Արջի հետ: Հանգստանում էր ոնց որ, բայց ուշքը Պստիկ Խոժոռի կողմն էր: Հո չի՞ գնացել արդեն: Չէ, չէր գնացել: Հիմա նրա սեղանին տորթի երկու մեծ կտոր է, բնական հյութ, մատուցողը սուրճն է դնում սեղանին: Հեռանալիս աչքով արեց մյուս մատուցողին, ծիծաղեցին: Զարինեն մտքում հաշվեց իր դրամապանակի պարունակությունը, պատվիրեց մի կտոր տորթ, սուրճ: Էդ ի՜նչ համով էր, ու ինչքա՜ն թանկ:

Երբ Պստիկ Խոժոռն իր հպարտ քայլվածքով մտավ Գեղեցկության սրահ, Զարինեն հագավ իր կապույտ թիկնոցը, որ հանկարծ Պստիկ Խոժոռը չնկատի, թե իրեն հետապնդող կա: Դրեց մուգ ակնոցը, մայթի նստարանին նստեց այնքան, մինչև Պստիկ Խոժոռը դուրս եկավ՝ մազերի գույնը բացացրած, ֆենած, նայում էր եղունգներին, որ իհարկե նույնպես հարդարել, ներկել էին ներսում:  Կարո՞ղ է ճիշտ են ասում, որ սա սիրեկան ունի: Կանգ առավ Շահումյանի անվան դպրոցի մոտ, նրան երկու ուսուցչուհի մոտեցան, հարգանքով ներս ուղեկցեցին:

Զարինեն էլ մտավ, հայտնվեց դպրոցի դահլիճում, վերջին շարքերում երեխաները տեղ տվեցին, նստեց: Օրվա հերոսուհին արդեն բեմի վրա էր՝ փառավորապես բազմած իրեն հատկացված աթոռին: Նրա արժանապատիվ պահվածքը՝ բեմում ծաղկամանների մեջ դրված ծաղիկների ֆոնին, արդեն իսկ առինքնող էր այնքան, որ եթե հանկարծ դեմքին խոժոռ հայացքի փոխարեն ժպիտ հայտնվեր, կխախտվեր ողջ ներդաշնակությունը:

Զարինեն տան ճանապարհին, տանը չէր կարողանում ազատվել Պստիկ Խոժոռի հմայանքից, մանավանդ որ նա բեմից էսպիսի բառեր ասաց. «Դե, ես ի՞նչ, սիրելի՛ երեխաներ, դուք պետք է տեսնեիք Մեծ Արջին: Նրա նմանին դուք ոչ մի տեղ չեք տեսել ու չեք տեսնի: Մանկատանը միասին ենք մեծացել: Երբ փոքրիկ էինք, ես նրանից մի քիչ բոյով էի, հենց նեղացնում էին, վազում էր մոտս. ինձնից բոլորը վախենում էին: Էնքան բարի էր, նույնիսկ իրեն ծեծողներին էր սիրում: Էսպես մեծանում էինք, մինչև հայտնվեց նրա հորեղբայրը, որդեգրեց, տարավ: Արդեն մեծ էինք, ապրում էի մենակ, վարձով, ինքնուրույն կյանքս էի դասավորում: Մի օր հայտնվեց մի աժդահա մարդ: Պարզվեց՝ մանկությանս ընկերն է: Ասաց. «Պուճուր ժամանակ ինձ շատ ես պաշտպանել, հիմա պաշտպանելու հերթն իմն է: Արի՛ ամուսնանանք»: Ամուսնացանք: Սկսվեց պատերազմը: Նրան արդեն մեր ու թշնամու բանակներում ճանաչում էին որպես Մեծ Արջ: Սպանում էր թուրքերին ու խղճում էր նրանց կանանց, երեխաներին, մայրերին: Սպանում էր ու անիծում պատերազմ հորինողին:

(Մեծ Արջը անիծել չգիտեր, բայց հայհոյելուց նրան հավասարը չկար): Այսքան սահուն ու երկար խոսելիս Զարինեն երբեք չէր տեսել Պստիկ Խոժոռին: Երբ ուսուցիչներից մեկը տվեց նախօրոք պատրաստած իր հարցը. «Իսկ Դուք ի՞նչ ապրումներ ունեիք պատերազմական օրերին»: «Ես չգիտեմ, թե ինչ ապրումներ  ունեի: Եվ ունենո՞ւմ էի ապրումներ: Օր ու գիշեր կրկնում էի՝ չսպանե՛ք իմ Մեծ Արջին: Եթե սպանեք, ուրեմն իմացե՛ք՝ սպանել եք աշխարհում ապրած մի հազվագյուտ էակի: Մի հազվագյուտ էակ էլ նրա ընկերն էր՝ Փոքր Արջը: (Զարինեն ցնցվեց. հո չի՞ նկատել իրեն): Իմ փոխարեն՝ շատ ճիշտ կլիներ՝ Փոքր Արջի կնոջը հրավիրեիք էստեղ: Հա, նա պետք է նստած լիներ էստեղ՝ իմ տեղում: Նա երկու պատերազմներում էլ Մեծ ու Փոքր Արջերի կողքին կռվել է նրանց հետ հավասար, վիրավորվել է մի քանի անգամ՝ գլխից, ոտքից: Նրա մարմնի մեջ հիմա էլ դեռ բեկորներ կան: Հենց լավացել է, էլի կանգնել է Մեծ ու Փոքր Արջերի կողքին: Ա՛յ, նրա՛ն հրավիրեք: Մի շատ ճանաչված գրողի (անունը չեմ հիշում), անձամբ պատվիրել եմ, որ գիրք գրի էս երեքի չլսված, չտեսնված գործերի մասին, բայց էնպես, որ մարդիկ կարդան էդ անհավատալի բաները ու մտածեն՝ հավատա՞նք, թե՞ չհավատանք: Ու վերջում իրենցից անկախ հավատան»:

«Կզանգեմ, կխոսեմ»,- որոշեց Զարինեն, ու հենց էդ պահին հեռախոսը զնգաց. կապի մյուս կողմից հնչեց Պստիկ Խոժոռի մետաղե ձայնը:  «Բարև, դու էդ ինչի՞ էիր իմ հետևից գալիս: Ուզում էիր իմանալ ո՞վ է իմ նոր սիրեկանը»: «Ինձ ոչ ոք քո սիրեկանների մասին ոչինչ չի ասել»,- շփոթահար խոսեց Զարինեի ձայնը: «Քեզ խնայել են, ա՛յ թե ինչի չեն ասել»:

Իսկ այն, ինչ Պստիկ Խոժոռն ասաց այնուհետև, տեղ չէր գտնում Զարինեի մտքաշարում: «Որովհետև քո հանգուցյալ ախպերն էր իմ սիրեկանը»: Զարինեի սսկված լռությունը որպես շարունակության սպասում դիտելով՝  նա էլի խոսեց. «Բա մի օր չհարցրի՞ր ախպորդ, թե ինչո՞ւ է իր տունը գրավ դրել»: Զարինեի ներսից արդեն հինգերորդ անգամ ուզում էր դուրս գալ ու դուրս եկավ փղձկոց-հառաչը: «Զենք էր առնում, տանում Ղարաբաղ»: «Հա՛ զենք էլ էր առնում, ուղարկում, մեկ-մեկ էլ ինքն էր տանում անձամբ, ճիշտ ես, հենց էդ ճանապարհին էլ խփեցին,- թողեց, որ մի քիչ շունչ քաշի Զարինեն ու շարունակեց:- Հանգստացի՛: Ախպորդ տունը գրավից հանել եմ: «Մերսեդեսս» ինչի՞ ծախեցի: Բա ինչո՞վ եմ Մեծ ու Փոքր Արջերի ու քո մասին գիրք գրողին վճարելու»: Կարճ դադարից հետո մետաղե ձայնը երևի կյանքում առաջին անգամ մեղմացած ասաց. «Բա ի՞նչ անեի, թողնեի ախպորդ գեղեցկուհի կինն ու երեք երեխեքը փողոցում մնայի՞ն»:

Ասում են՝ Զարինեն ու Պստիկ Խոժոռն ընկերացել են: Երբեմն միասին կերուխում են անում, ցուցահանդեսներ ու թատրոններ են գնում: Բայց Զարինեն դեռ չի իմացել, թեև շատ է ուզում իմանալ, թե ո՞վ է հիմա Պստիկ Խոժոռի սիրեկանը:

Ալիս Հովհաննիսյան

No Comments

Leave a Reply