gaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino siteleriistanbul escort bayancasibomBetofficePusulabetKlasbahisseosekabetsekabetcasibomcasibommeritking
Թանգարան Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

«Մինասը հաղթահարել է ժամանակը»

11.10.2022

Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռում 1982 թվականին բացվել է նկարչի թանգարանը: 1988-ի երկրաշարժից շենքն ամբողջությամբ փլուզվել է: Հիմա պահպանված է նախկին շենքի մուտքը միայն, որ գտնվում է թանգարանի նոր շենքի հարևանությամբ, իսկ կողքին կանգնեցված է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

Թանգարանի փլուզված շենքի մուտքը և երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

2005 թվականին վերաբացվել է Մինաս Ավետիսյանի թանգարանը՝ նոր շենքում, նոր ցուցադրությամբ:

Մինաս Ավետիսյանի թանգարանը Ջաջուռում

Թանգարանի այցելուներին դիմավորում է Մինասի մեծադիր լուսանկարը՝ մակագրված նրա խոսքով. «Արվեստը պահանջում է անկեղծություն, մեծ նվիրում, մտքերի ու զգացմունքների  խտացում: Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պետք է լինի…»:

Նախասրահում ցուցադրված են նկարչի վիտրաժները՝ արված լեհ բալետմեյստր Եվգենի Չանգայի բնակարանի դռների ապակիներին:

Չանգան Նովոսիբիրսկից գործուղվել է՝ երկու տարով աշխատելու Երևանի օպերայի և բալետի թատրոնում, Երևանում նրան հատկացրել են բնակարան, որտեղ հաճախ են հավաքվել բոհեմի ներկայացուցիչները: Մինասն իրեն ճնշված է զգացել այդ տան մռայլ, անգույն մթնոլորտում ու սկսել է նկարել դռների ապակիների վրա: Նրա այս ազատ էքսպերիմենտը ստացել է «Հորինվածք» անունը:

Նախասրահից աջ և ձախ հուշային սրահներն են, որոնցում ներկայացված են Մինասի անձնական իրերը, լուսանկարները, ալբոմները, անգամ՝ ձեռագիրը:

Մինաս Ավետիսյանի անձնական իրերը

Մինասի ձեռագիրը

Նախասրահից միջնապատով բաժանված հատվածում Մինասի որդու՝ Նարեկ Ավետիսյանի աշխատանքներն են՝ չորս որմնանկար, որ Մինասի «Հայկական հովվերգություն», «Թորոս Ռոսլինի ծնունդը», «Երեկո», «Լավաշ են թխում»  որմնանկարներից կրկնօրինակված հատվածներ են:

Նարեկ Ավետիսյանի աշխատանքները

Ցուցադրությունը շարունակվում է Մինասի որմնանկարներով՝ «Ցերեկ» և «Թորոս Ռոսլինի ծնունդը»:

Մինաս Ավետիսյան, Ցերեկ

Մինասի որմնանկարները, տարիներ տևած մանրակրկիտ, հետևողական աշխատանքի շնորհիվ, այժմ վերականգնված են և գտել են իրենց տեղը մեր հանրապետության տարբեր կարևոր հաստատություններում:

Մինաս Ավետիսյան, Թորոս Ռոսլինի ծնունդը

Բնականաբար, ցուցադրության կարևոր բաղկացուցիչ են Մինասի կտավները:

Մինաս Ավետիսյան, Խաչելություն

 Կտավներից հորդում է գույնի, տրամադրության, հոգեբանության հայկականությունն ու Մինասի վրձնի հանճարը:

Մինաս Ավետիսյան, Յայլաղում

Քանի որ միաժամանակ հնարավոր չէ ցուցադրության մեջ ներառել նկարչի բոլոր գործերը, ցուցադրությունը որոշակի փոփոխության է ենթարկվում ժամանակ առ ժամանակ. ներկայացվում են ստեղծագործություններ Մինասի թանգարանի պահոցից և Հայասատնի ազգային պատկերասրահից, որի մասնաճյուղն է Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանը:

Թանգարանի ցուցադրության մեջ ներկայացված է նաև Մինաս Ավետիսյանի բեմանկարչությունը՝ «Գայանե» բալետի բեմական և հագուստի էսքիզների տեսքով:

«Գայանե» բալետի թատերական էսքիզները

Ցուցադրության մեջ որոշակի հատված է տրամադրված Մինասի ընկերների ստեղծագործություններին:

Իմ այցելության ժամանակ ցուցասրահներից մեկում ներկայացված էին Մինասի աներոջ՝ Աշոտ Մամաջանյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը բացվել էր Թանգարանների գիշեր ծրագրի շրջանակներում:

Աշոտ Մամաջանյանի աշխատանքների ժամանակավոր ցուցադրություն

Թանգարանը նաև տեղի պատմությանն ու ազգագրությանն առնչվող նմուշներ է ցուցադրում: Դրանք հետաքրքիր են անգամ Մինասի խոր արվեստը ընկալելուն ոչ պատրաստ այցելուների համար: Այդ հատվածում, օրինակ, տեսնում ենք  Ջաջուռի ամենատարեց ուռենու լուսանկարը և տեղեկանում, որ Ջաջուռը հայտնի է եղել իր ուռենիներով: Հենց նրանցից էլ տեղանքն ստացել է իր անունը՝ Ջաջուռ, որ ստուգաբանվում է այսպես՝ ջոջ (մեծ) ուռենի, այսինքն՝ մեծ ուռենիների գյուղ:

Ջաջուռի ամենատարեց ուռենին

Մեկ այլ  լուսանկարում Ջաջուռի եկեղեցին է, որը, թեև խարխլված հիմքով, կանգուն է մինչև օրս: Եկեղեցին և այստեղ տեղադրված խաչքարերը գնդակոծել են թուրքերը 1918 թվականին: Այդուհետ աթեիզմի ջատագով խորհրդային իշխանության վաղ շրջանում շինությունը ծառայել է որպես ցորենի, գարու պահեստ: Մինասը ցանկանում էր այստեղ հիմնել արվեստի ստուդիա: Եվ հենց դրա շնորհիվ էլ փրկվել է շենքը:

Ջաջուռի խարխլված եկեղեցին

Ջաջուռի գերեզմանատան՝ հեծյալ խորհրդանշող երեք ձիարձաններից մեկի՝ Ամիրխան անունով անձի տապանաքարի լուսանկարն է թանգարանում: Ամիրխանից ծագել է Ամիրխանյանների տոհմը:

Ամիրխանի տապանաքարը

1950 թվին է կառուցվել Ջաջուռի աղբյուրը, որ համեմատաբար նոր շրջանի պատմության վկան է: Տեսնում ենք նաև Մինասի հայրական տունը՝ մեզ հայտնի նկարչի ծննդավայրի բնապատկերներից: Այն ևս, ինչպես նկարչի թանգարանը, տուժել է 88-ի երկրաշարժից, բայց մինչև հիմա կանգուն է կիսախարխուլ վիճակում:

Ջաջուռի աղբյուրը և Մինասի հայրական տունը

Մենք զրուցել ենք Մինասի որդու՝ Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի հետ: Մեր զրույցը ոչ միայն Մինասի թանգարանի և նկարչի թողած մշակութային ժառանգության, այլև գենետիկ շարունակության մասին է:

Արման Ավետիսյան

— Արմա՛ն, մենք երկու մեծ ցնցում ապրեցինք վերջին տարիներին՝ Քովիդ-19-ի համավարակը և չավարտվող պատերազմը: Ի՞նչ ռիթմով է աշխատում Մինաս Ավետիսյանի թանգարանն այս պայմաններում:

— Համավարակի ընթացքում, բնականաբար, թանգարանը փակ է եղել շուրջ ութ ամիս: Դրանից հետո սկսվեց շատ մեծ հոսք դեպի թանգարան, որովհետև մարդիկ երկրից դուրս գալ չէին կարողանում, և սա նպաստեց, որպեսզի ներքին տուրիզմը զարգանա: Հատկապես Գյումրու ուղղությամբ աշխուժացավ այն: Եվ քանի որ Ջաջուռը մոտ է Գյումրիին, այդ ալիքի մեջ հայտնվեց նաև Մինասի թանգարանը, և այցելուների թիվը կտրուկ աճեց: Իսկ պատերազմը, կարելի է ասել, որևէ ազդեցություն չի ունեցել այցելությունների վրա: Այդ ընթացքում մենք շատ այցելուներ ենք ունեցել և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից: Հատկապես ուրախացնող է, որ մեզ այցելում են  երիտասարդները: Այնպես որ, ծանր ժամանակներում երևի մշակույթը ձգում է ավելի:

— Վերջին տարիներին թանգարանների գործունեության կարևոր բաղադրիչ է համարվում կրթական հատվածը: Գյուղական վայրում գործող թանգարանն ունի՞ հնարավորություն կազմակերպելու կրթական ծրագրեր:

— Միանշանակ դժվար է այդ հարցին պատասխանել: Նախ՝ գյուղում չկան մեծ թվով դպրոցականներ: Եղածներն էլ բարդ կացության մեջ են թե՛ սոցիալական առումով, թե՛ հոգեբանական: Ինքս շատ ցանկանում էի, որ կրթական ծրագրեր իրականացնենք, նույնիսկ մեկ-երկու անգամ փորձեցինք: Շիրակի մարզի սահմանային գյուղերի երեխաների համար արեցինք ծրագիր, կազմակերպվեց մրցանակաբաշխություն, մեծ ոգևություն կար նախաձեռնության շուրջ, մասնակցեցին բազմաթիվ համայնքներից եկած երեխաներ: Բայց հետո ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրինք ծրագիրը, ինչի համար շատ ցավում եմ:

— Թանգարանի ցուցադրությունը բազմաբնույթ է: Սա չի՞ շեղում այցելուի ուշադրությունը Մինասից:

— Ցուցադրությունը փոփոխվում է ժամանակ առ ժամանակ: Մինասի ընկերների գործերը դեռևս 1982 թվականից են թանգարանում, դրանք կլինեն մշտապես: Իսկ պապիկիս՝ Աշոտ Մամաջանյանի գործերը շուտով կհավաքվեն, և դրանց տեղում կլինեն Մինասի գործերը: Միտումը Մինասի թատերական էսքիզները ցուցադրելն է:

— «Գայանե» բալետի բեմական և զգեստների էսքիզներն արդեն իսկ ներկայացված են: Այլ գործե՞ր էլ կլինեն այս ժանրում:

— Այո՛: Նախատեսված էր մեծ ծավալով ներկայացնել Մինասի բեմանկարչությունը, որովհետև այն զգալի մաս է կազմում նրա ստեղծագործության մեջ: «Գայանե», «Անտունի» բալետների ձևավորումները ամենահայտնիներն են: Բայց նա արել է նաև այլ գործեր. մեկ տարի եղել է օպերային թատրոնի գլխավոր նկարիչը: Ու մենք մտածում ենք, որ պիտի ցուցադրվի նրա ստեղծագործության այդ բաժինը: Իհարկե, դա որոշակի ֆինանսական ներդրում է պահանջում, և շատ բան մենք մեր ուժերով ենք անում:

— Մինասի որմնանկարների վերականգնման գործընթացը կարելի՞ է ավարտված համարել: Որտե՞ղ են հանգրվանել վերականգնված որմնանկարները: Քանի՞սն են դրանցից Երևանում:

— Ուրախությամբ կարող եմ նշել, որ շուրջ ութ տարի տևած աշխատանքներից հետո Մինասի բոլոր որմնանկարները, որ գտնվում էին Շիրակի մարզում՝ Վահրամաբերդ, Ազատան գյուղերում, Գյումրի քաղաքում, վերականգնվել են: Երկու որմնանկար էլ Երևանում կար, որոնք չեն վնասվել և վերականգնելու խնդիր չի եղել: Ավելին ասեմ՝ որմանկարների վերականգնման ծրագրում ներառվել են նաև այլ նկարիչների՝ Հակոբ Հակոբյանի և Ռաֆայել Աթոյանի գործերը: Կան նաև այլ հայ նկարիչների որմնանկարներ՝ արված 1960-70-ական թվականներին, որոնք փրկելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել: Հակառակ դեպքում՝ դրանք ուղղակի կկորչեն: Մինասի որմնանկարներից յուրաքանչյուրն այսօր ունի իր մշտական տեղը: «Թորոս Ռոսլինի ծնունդը» և «Ցերեկ» որմնանկարները Ջաջուռում են, ինչպես տեսաք: «Հայկական հովվերգություն»-ը Գյումրու քաղաքապետարանում է, «Գորգ են գործում»-ը՝ Գյումրու պատմամշակութային անշարժ հուշարձան համարվող՝ «Փարիզ» հյուրանոցի շենքում, «Աղբյուրի մոտ»-ը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքում, «Արմենիա»-ն՝ Վահրամաբերդ գյուղի մշակույթի նոր տանը: Երևանում են որմնանկարներից վեցը: «Լավաշ են թխում», «Հանդիպում», «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարները  գտնվում են Երևանի վերաքննիչ դատարանի շենքում, «Գիշեր»-ը՝ Երևան մեգամոլում, «Խաչքարի մոտ»-ը և «Աղբյուրի մոտ»-ը՝ ՀՀ կառավարության թիվ 1 շենքում: Երկու որմնանկար էլ՝ «Երկանք»-ը և «Թել են մանում»-ը, գտնվում են «»Զվարթնոց» օդանավակայանում: «Երկանք»-ը «Զվարթնոցի» նախագահական տերմինալում է, այն տեսանելի չէ լայն հանրության համար: Բայց շատ կարևոր է, որ Հայաստան ժամանող բարձրաստիճան այրերն իրենց ծանոթությունը մեր երկրի հետ սկսում են հենց Մինասի որմնանկարով, այսինքն՝ հայ մշակույթով:

— Հայաստանի թանգարաններին հրահանգած է կազմել տարհանման ենթակա ցուցանմուշների ցանկ: Այսպիսի հրահանգ տրվե՞լ է Ջաջուռի թանգարանին:

— Ես նման հրահանգ չեմ ստացել: Նույնիսկ զարմացած եմ: Կարծում եմ՝ միանգամայն տրամաբանական կլիներ, որ մեզ էլ հրահանգավորեին զբաղվել այդ գործով: Չէ՞ որ մենք գտնվում ենք Թուրքիայից ընդամենը 11 կմ հեռավորության վրա:

— Ասացիք, որ երիտասարդներ են հաճախ այցելում թանգարան: Մինասին իսկապես արժևորելու, գնահատելու ունակ մարդկանց շա՞տ եք հանդիպել նրանց մեջ, թե՞ ընդամենը եկել են թանգարան՝ պարզ հետաքրքրությունից դրդված, այստեղից-այնտեղից Մինասի անունը պատահաբար լսած լինելով:

— Համարյա  ինքներդ պատասխանեցիք Ձեր հարցին: Այցելուները զանազան են: Կա նրանց մեջ այնպիսի մի շերտ, որը չի էլ գիտակցում՝ ուր և ինչու է եկել: Բայց այդուհանդերձ, նրանց մեջ զարմանալի մի բան կա, չգիտեմ՝ ազգային ենթագիտակցություն է, ինչ է, որը նրանց մղում է լինելու Մինասի թանգարանում: Իսկ երիտասարդների մի մեծ տոկոս գալիս է թանգարան՝ խորապես գիտակցելով, թե ով է Մինասը, թե ինչն է իրեն բերել նրա թանգարան: Նույնիսկ Մինասի ֆանատներ կան երիտասարդների մեջ, որն ինձ շատ ուրախացնում է: Մեծ լինելու համար պետք է ժամանակի քննությունը բռնել: Եվ այդ քննությունը կարողանում են բռնել, եթե ներդրումն է շատ մեծ ազգային մշակույթի, ազգի պատմության մեջ: Մինասը դրանցից մեկն է. նա հաղթահարել է ժամանակը, որովհետև այնքա՜ն մեծ է նրա ներդումը: Մինասի ստեղծածը փոխանցվել է սերունդներին և դարձել ազգային լինելիության շատ կարևոր գրավականներից մեկը: Այդպիսի արժեքներով է որոշվում՝ մենք ժողովո՞ւրդ ենք, թե՝ ցեղ, ցեղախումբ: Եթե ժողովուրդ ենք, ուրեմն պիտի ունենանք այդ ամբողջը: Եվ մենք ունենք այդ ամբողջը: Հետևաբար, ժողովուրդ ենք: Սա շատ հասարակ բանաձև է, նոր բան հնարել պետք չէ:

— Այո՛, անքննելի է, որ Մինասը հաղթահարել է ժամանակը իր թողած մշակութային ժառանգությամբ: Բայց յուրաքանչյուր մահկանացու շարունակվում է նաև իր զավակների կենսագրության մեջ, շատ կարևոր է, թե նա ինչ գենետիկ հետք է թողել իրենից հետո այս աշխարհում: Ի՞նչ տոհմածառ ունի Մինասը, ովքե՞ր են նկարում նրա գերդաստանում: Նարեկ Ավետիսյանի մասին, անշուշտ, գիտենք բոլորս: Իսկ մյուսնե՞րը:

— Նկարում է իմ աղջիկը՝ Մարի Ավետիսյանը: Շատ լավ է նկարում, ի դեպ: Նարեկի որդին է իսկապես օժտված նկարիչ՝ Մինասը:

— Այսինքն՝ Մինաս Ավետիսյան կրտսե՞րը: Կարծում եմ՝ դժվար բան է այդ անունը կրելը: Մեծ պատասխաատվություն է:

— Այո՛, այդպես է, որ կա:

— Իսկ Դուք չե՞ք նկարում:

— Ես գիտակցական կյանքիս ընթացքում երբեք չեմ նկարել: Դա եղել է միայն փոքր տարիքում: Դե, երևի պետք էր ինչ-որ մեկը, որ զբաղվեր Մինասի գործերը պահպանելու, համակարգելու աշխատանքով: Եվ ես դարձա այդ մեկը:  

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply