maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibomholiganbetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Մեր երկիրը շատ մերկացավ

08.08.2023

Եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը։
Սոս Սարգսյան


«Վերնատուն» հրատարակչությունը  լույս է ընծայել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի «Երկիրը երկիր է»՝ հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ժողովածուն: Այն կազմել և խմբագրել է Արմեն Սարգսյանը։ Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկ գիրք ևս   ընթացքի մեջ է (կազմող՝ Սերգեյ Առաքելյան), որում ներկայացվելու են անվանի արտիստի  կյանքն ու գործունեությունը։ 

-17 տարեկանից խաղացել  է թատրոնում, 88-ից հասարակական գործունեություն է ծավալել։  89-ին նա հիմնադրեց «Հայ ազգային միությունը»՝ համախմբելով նվիրյալ մտավորականների, գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների։ Սննդամթերք ու հանդերձանք էին ուղարկում Արցախ, չգիտեմ՝ որտեղից ու ինչպես էին հայթայթում, հետագայում իմացա, որ նաև զինամթերք են ուղարկել։ Օգնում էին  Սումգայիթից բռնագաղթածներին․ և՛ ֆինանս էին տրամադրում, և՛ գյուղատնտեսական գործիքներ՝ հողը մշակելու համար, շատերին էլ ուղարկեցին Արցախ՝ տուն, անկյուն ունենալու։ Եվ այդ ամենի գլխին Սոս Արտաշեսիչն էր կանգնած։ Նա ազնիվ, անաչառ մարդ էր, և կարծում եմ՝ դրա համար էլ վստահել են նրան, ուներ նաև առաջնորդի հմայք ու համախմբելու կարողություն։ Հետաքրքիր անձնավորություն էր, ցանկացած միջավայրում մարդկանց ուշադրությունն  իր վրա էր սևեռում,  որովհետև  ձգողական մեծ ուժ ուներ։  Նույնը թատրոնում էր․ երբ բեմ էր բարձրանում, բեմը լցվում էր։

Իսկ տա՞նը։

-Շատ պարզ։ Պահանջկոտ չէր։  Ես՝ որպես հայ կին, աշխատում էին ամեն ինչ տեղը տեղին լինի։ Բայց նա բնույթով այնպիսին էր, որ երբեք ոչնչից չէր դժգոհում։ Չէր սիրում նաև խրատներ կարդալ, իր ուզածն ու պատկերացրածը պարտադրել։ Երեխաներին երբեք նկատողություն չէր անում, համարում էր, որ մարդը, եթե սխալ է գործում, ապա  պետք է կարողանա ինքն իր համար պարզել ու հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ 

-«Երկիրը երկիր է» գրքում  կարծես թե շեշտադրվել են Սոս Սարգսյանի պետականաշինությանը վերաբերող մտորումները։ 

-Այո, և վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ նա ավելի շատ հասարակական գործիչ էր, քան կինոյի ու թատրոնի դերասան։ Փլուզումը եղավ, և մշակութային, կինո կյանքը կանգնեց։ Թեև, կարծում եմ, եթե շարունակեր իր գործունեությունը, նույն ակտիվությունը չէր ունենա, արդեն տարիքով էր, բացի դրանից՝ իրեն հարմար դերեր չէին առաջարկում։ Այդ հզորությամբ ո՛չ ռեժիսոր կար, ո՛չ կինոկերպարներ։ Ավելի շատ խորհում էր ու իր խոհերը հանձնեց թղթին։ Դրանք, կարծում եմ, կարող են ուղեցույց լինել հայ ժողովրդի համար՝ ինչպես ապրել, ինչպես գործել, ինչպես սիրել երկիրը, պետությունը։ Դրանով էլ է ինքը հզոր։ Քիչ դերասաններ կային, որ նաև մտածող էին, ա՛յ, ինքը այդպիսի դերասան էր։

-Ձեր միտքը շարունակելով՝ «Երկիրը երկիր է» գրքից մեջբերեմ․ «Հենրիկ Մալյանը ընտրում էր իր ֆիլմերը դերասանների համար։ Ինձ համար ընտրեց «Նահապետը», Մհեր Մկրտչյանի համար՝ «Կտոր մը երկինքը», իսկ հիմա ռեժիսորները տարված են իրենց գաղափարներով»։ Տիկին Սարգսյան, կայի՞ն դերեր, կերպարներ, որ նա ցանկացել է, բայց չի հասցրել կերտել՝բեմադրել կամ խաղալ։ 

-Ես գիտեմ, որ տևական ժամանակ աշխատում էր բեմադրել Հրանտ Մաթևոսյանի «Տերը»։  Ալբերտ Մկրտչյանի հետ քննարկում էին, նա էլ էր ոգևորված։ Բայց չհասցրեց, հիվանդացավ, ու երկար տարիներ պայքարում էր ապրելու համար, ես էլ՝ իր հետ, բնականաբար։ Շատ էր ուզում նաև «Քեռի Վանյա»-ն բեմադրել։

-Թատրոն, հայրենիք, ընտանիք նրա նվիրականն տարածքնե՞րն էին։

-Նա եթե նվիրվում էր, նվիրվում էր ամբողջությամբ․ ընտանիքին՝ հարյուր տոկոսով, թատրոնին՝ հարյուր տոկոսով, ընկերությանը՝ հարյուր տոկոսով, էլ չեմ ասում՝ հայրենիքին․․․ Ես հիշում եմ, որ երբ  1996-ին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան ստացավ, դժգոհությունների ալիք բարձրացավ, թե ինչպես կարելի է Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքից ստանալ այդ շքանշանը։ Նա շատ պարզ պատասխան ուներ․ ես ստացել եմ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ ՀՀ նախագահից, իմ արած աշխատանքի համար է, իմ պետության շքանշանն է, ո՞նց կարող եմ հրաժարվել։ Նման դեպքերում մենք ընտանիքով սատարում էինք նրան, ներկայացնում նրա պատկերացումները։ Եվ մարդիկ, պատկերացրեք, համոզվում էին։

-«Մենք պիտի վաղուց արդեն շատ հարցեր լուծած լինեինք։ Էսօր արդեն, իմ կարծիքով, պիտի Հայաստանը լքող չլիներ, որովհետև կյանքը պիտի էնպիսին լիներ, որ մենք ուզենայինք մնալ հայրենիքում»։ Արտագաղթի թեման այսօր ևս արդիական է։ 

-Այն, ինչի մասին խոսել  է 30 տարի առաջ, այսօր էլ արդիական է, արտագաղթ այսօր էլ կա, որն անտանելի է մեր երկրի համար, որովհետև, գիտեք, գնացողը չի վերադառնում, քիչ բացառություններովյ, եթե վերադառնում էլ են, արդեն այն տարիքում, երբ պետութան համար ոչինչ չեն կարող անել, ավելի շատ հողն է ձգում։ Իմ շրջապատում էլ շատերը գնացին,  ես չեմ կարծում, թե դա ճիշտ է, պետք է մնաս, դժվարությունները  հաղթահարես։ Մութ տարիներին (Մաշտոցի պողոտայում էինք ապրում) հարևաններից շատերը  «լևի լույս» ունեին,  եկան ասացին՝ ուզո՞ւմ եք ձեզ համար էլ քաշենք, չհամաձայնեց, ասաց՝ ոնց որ ժողովուրդն է ապրում, այնպես էլ ես պետք է ապրեմ։ Այսպիսին էր նա։ Բարոյական է։ Մտավորականի պատկերացում է, այսպես պետք է մարդն ապրի, լինելով պետական մրցանակի եռակի դափնեկիր՝ համեստ էր ու ոչ պահանջկոտ։ 

-Ասում է՝ ես վայելում եմ իմ հայրենիքը։ Եթե նա այսօր ողջ լիներ, նույնը կասե՞ր։

-Անպայման,  նորից եմ կրկնում, այսօր այս կառավարությունն է, վաղն ուրիշն է լինելու, քո հայրենիքից ո՞նց կարող ես հրաժարվել կամ ուրիշ կերպ մոտենալ այդ հարցին։ Մեկնելը նա համարում էր դավաճանություն։
Ես հիշում եմ ծննդյան 80-ամյակի ելույթը․․․ շատ կտրուկ բաներ էր ասում, եթե նախարար ես նշանակվել,  դու պիտի ծառայես ժողովրդին, ոչ թե ժողովուրդը քեզ։ Ինչ կասեր հիմա՝ չեմ պատկերացնում։ Հաղթանակից հետո երջանկացել էր, ցնծություն էր, հուզմունքից չէր կարողանում քնել։  Հիմա ինչ կլիներ՝ ես չեմ պատկերացնում։ Մենք ամեն ինչ տանուլ տվեցինք, երբեմն մտածում եմ՝ ինչ լավ է, որ հիմա չկա։

-Եթե լինեին նրա նման մարդիկ, գուցե շատ բաներ այլ կերպ լինեին։

-Կարող է, գիտեք, Սարգիս Մուրադյանի, Հենրիկ Իգիթյանի նման, ի վերջո, Ազնավուրի, Քըրքորյանի․․․ Մեր երկիրը շատ մերկացավ, ու փոխարինող չկա։ Նա կարծում էր, որ փայլուն երիտասարդություն ունենք,  բայց հասարակության մեջ այդ մթնոլորտը չի ձևավորվել։ Ինչո՞վ  ենք դաստիարակում նոր սերնդին, գարեջրի փառատոնո՞վ։ 120 հազար մարդ Արցախում սովի է մատնված, այստեղ խրախճանք են կազմակերպում, գարեջրի տոն, խորովածի տոն․․․ Մենք ի՞նչ օրինակ ենք այսօր, վա՛տ օրինակ ենք։ Ես կարծում եմ, որ նա շատ կհուսահատվեր։ Այսօրվա  երիտասարդությունից էլ կհիասթափվեր։ Ես շփվում են ուսանողների հետ, նրանք  հիմնականում փակվել են, չեն ուզում այդ ծանր վիճակը տեսնել, հասկանալ, երևի դա էլ է բացատրելի, փախչում են  իրականությունից։  Մտածում են՝ մի կյանք պետք է ապրեն, ինչո՞ւ չապրել հանգիստ, ինչպես գերմանացին կամ իտալացին։  Պապս ասում էր՝  հայի ճակատագիր, հիմա եմ հասկանում՝ ինչ է դա․ դարերով կոտորվել ենք, դարձել փախստական, տուն-տեղ կորցրել, հարազատներին կորցրել․․․ 

-«Ես երազում եմ, որ Թուրքիայի հետ այս նոր գործընթացի մասին խոսելիս մենք չարտասանենք սահման բառը»։ Նրա երազանքները կապված էին հայրենին մաքուր պահելու, սիրելու, չլքելու, հողերը վերադարձնելու, մշակույթը զարգացնելու և այլ հարցերի հետ։ Եվ ասում է՝ «Ուրեմն եթե բոլորս երազենք,  եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը»։ Կարծում եք՝ չի իրականանում, որովհետև քի՞չ են երազողները։

-Միայն երազելը չէ, երկիրը ծրագիր պետք է ունենա։ Ինչպես ունեն հրեաները, մեր հարևան պետությունները, ցավոք։ Հիշում եմ, երբ սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», ինքն իրեն պատերով էր տալիս՝  ի՞նչ դիվանագիտութուն, ի՞նչ է նշանակում սահման, ո՞վ է գծել Հայաստանի սահմանը, ամբողջը զավթած հողեր են, եթե Հայաստանը համաձայնում է այդ սահմանին, հրաժարվում է Նախիջևանից, Արծվաշենից, Գետաշենից․․․ Այսօր արդեն կարող ենք ասել՝ Հադրութից, Շուշիից․․․  այսօր Արցախն է, վաղը կլինի Սևանն ու Եղեգնաձորը։

-Ի՞նչ ելք եք տեսնում։

-Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է այդ վիճակից դուրս գալ, դա կլինի հեքիաթային շրջադարձ։ Ոչինչ չեմ կարող ասել՝ վատի ու ամենավատի եզրին ենք․․․ Մեկ հոգու բան չէ, պետք է հավաքվեն, խորհեն ու ամենակարևորը․․․  հայրենասեր լինեն։ 

No Comments

Leave a Reply