bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletOnwin GirişMebbisjojobetmatbetholiganbetgrandpashabetbetkomtipobettrendyol indirim kodubim aktüelkayseri evden eve nakliyatdeneme bonusu veren sitelertipobetCasibombets10kredi hesaplamaa101 aktüelholiganbetvevobahisbelugabahiscasibombetnisbetorspinslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netholiganbet
ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ

12.08.2022
Վարդան Հակոբյան

Նախաբան

Սովորական, իրարից չտարբերվող օրերից մեկն էր: Խճճված անհայտ-անծանոթ հեղինակների տխուր-միանման պատմվածքների մեջ, դրանք միայն թերթելով` ձևացնում էի, թե կատարում եմ ամսագրի գրական աշխատակցի` սեղանի հետ ինձ ժառանգված պարտականություններս, երբ բաց դռնից հնարավորինս անաղմուկ ներս սողոսկեց ու կիսաձայն բարևելով՝ սեղանիս մոտեցավ քսանամյա մի երիտասարդ: Առանց գլուխս վեր բարձրացնելու՝ աչքիս պոչով նկատեցի, որ թեև անփույթ, բայց, թերևս, յուրօրինակ ճաշակով էր հագնված. բարձրահասակ էր, կանաչերանգ սև մազերով, սպիտակամաշկ ու դալկադեմ, փոս ընկած, բայց և տարօրինակ փայլ ունեցող աչքերով (Հավանաբար այսպես կսկսեին իրենց հերթական վեպը տասնիններորդ դարի և բոլոր ժամանակների դասականները. ինչևէ, ես վերցրածս դասերը չեմ մոռանում և ուրիշների պես ապերախտ չեմ ուզում լինել): Իհարկե, ուշադրության ոչ մի նշան ցույց չտվեցի ու ստիպեցի մի քանի րոպե հիմար վիճակում, անորոշության մեջ կանգնել սեղանիս մոտ, սակայն չսպասեցի, մինչև անհամբերություն ցուցաբերի, և քանի դեռ շփոթահար էր ու երկչոտ, մի կերպ բարեհաճեցի գլուխս վեր բարձրացնել: Նա կրկին բարևեց նույնքան կիսաձայն-երկչոտ ու զգուշությամբ սեղանիս դրեց ինչ-որ մրոտած թղթերի կապոց: Ցուցադրական անուշադրության մատնեցի այն, միայն թեթևակի գլխով անելով` «եղավ», ու կրկին հայացքս ուղղեցի դիմացս աննպատակ դրված էջին: Տղան, վերջապես հասկանալով, որ խիստ կարևոր գործով զբաղված մարդու հետ գործ ունի, շնորհակալություն-ներողություն խնդրեց ու հեռացավ՝ անգամ մոռանալով տեղեկանալ, թե երբ կարող է պատասխանս ակնկալել: Հենց այդպե՛ս էլ պետք է վարվել բոլոր ասֆալտածին դեղնակտուցների հետ, թե չէ կարծում են, եթե մի քանի էջ բան են խզմզել, արդեն ուշադրությանս են արժանի, իսկ մենք, որ մեր ամբողջ կյանքն ենք նվիրել գրականությանը, պարտավոր ենք իրենց կարդալ (Այստեղ ստիպված եմ անցում կատարել. ցավոք, մեր օրերի ընթերցողը բնավ համբերություն չունի, թե չէ կարող էի մի քանի էջ պատմել անցածս կյանքի ճանապարհի և արարվածքների մասին)։ 

Նրա գնալուց հետո իսկույն էլ պատմվածքը վերցրեցի ձեռքս, սակայն առաջին իսկ տողերը կարդալուց հետո նետեցի մերժված նյութերի կույտի վրա՝ անիծելով աշխատանքս: Ինքներդ դատե՛ք. ահավասիկ կարդացածս առաջին նախադասությունը. «Ես գիտեի, որ պիտի մեռնեմ: Ինձ պարզ էր, որ կան անբուժելի հիվանդություններ, որ ամեն օր իմ պես հազարավոր երիտասարդներ են մահանում, որ մահն անքննարկելի է, որ չարժի կյանքից կառչել…» Մի՞թե համաձայն չեք, որ նման մանկամիտ, տհաս ստեղծագործություն չի կարելի ներկայացնել բարձրաճաշակ ու լավատես ընթերցասեր հասարակությանս:

Պրոֆեսիոնալ համբերությամբ սպասում էի, թե երբ կներկայանա դալկադեմ երիտասարդը, որպեսզի նրբանկատորեն մերժեմ պատմվածքը և մեծահոգաբար, առանց ժամանակս խնայելու, մարդասիրաբար բացատրեմ, թե ինչ հրաշալի երևույթ է կյանքը, պատմեմ, որ իր տարիքում մենք թեև կիսասոված էինք ապրում, բայց կյանքով լի, կարդում էինք այն ամենն, ինչ բերում էին մեր հարազատ գյուղերի գրադարանները, և թաքուն երազում էինք թեկուզ կյանքի վերջում մեր գրականության դասականների դասում դասվել: Բայց (պատահեց այն, ինչ հաճախ է պատահում սիրածս գրքերում) մի արևոտ օր, երբ քայլում էի տուֆաշեն մայրաքաղաքիս փողոցներում, աջակողմյան նրբանցքից լսվող գոռգոռոցները գրավեցին ուշադրությունս: 

Ես չէի կարող բաց թողնել որևէ հետաքրքիր բան տեսնելու հնարավորությունս ու շտապեցի ձայների ուղղությամբ։ Հինգհարկանի շենքի շքամուտքի մոտ մարդիկ էին խմբվել, իսկ նրանց կենտրոնում, արնոտ ու գետնատարած, մեջքի վրա էր ընկած նա… հենց այն երիտասարդս… Մանկուց չեմ սիրել արյուն ու հանգուցյալներ… Ես չկարողացա մոտենալ։ Հեռվից էի հետևում իրադարձություններին ու լսում խոսակցությունները… Նա ցած էր նետվել շքամուտքի երրորդ հարկի պատուհանից՝ մոտ տասը մետր բարձրությունից… Ոչ ոք չէր ճանաչում ինքնասպանին, նա այդ շենքում չէր ապրում ու ոչ մեկին էլ հյուր չէր եկել։ Զարմանում էին, թե ինչու է հենց իրենց շենքն ընտրել կամ ինչու հենց երրորդ հարկից նետվել… Շուտով եկավ շտապօգնության ավտոմեքենան, նրան տեղափոխեցին պատգարակին ու դեմքը ծածկեցին… 

Հաջորդ առավոտյան՝ աշխատասենյակս մտնելուց ու տաք սուրճի գավաթը սեղանիս դնելուց հետո, առաջին հերթին գտա նրա պատմվածքը: Վրան ո՛չ անուն-ազգանուն կար, ո՛չ հասցե, ո՛չ էլ գոնե հեռախոսի համար: Անկեղծորեն խոստովանեմ. մի պահ մտածեցի կարդալ, միջից ինձ գոնե մի քիչ պիտանի բան գտնել, որից հնարավոր կլիներ մի նոր պատմվածք ստեղծել (կարևորն արվեստն է, ոչ թե՝ հեղինակը. մահն` իր ճամփով, կյանքն` իր): Սակայն կարդալուց հետո ինձ զգացի այն հռոմեացի զինվորի պես, որն ամենահանրահայտ խաչվածի պատմուճանը ճղճղում էր, որպեսզի մի կտոր էլ իրեն հասնի:

Չկարծեք, թե կարծիքս բարենպաստ դարձավ պատմվածքի հանդեպ. սակայն տղան մահացել էր, ու, գուցե, սա նրա կյանքի միակ հիշատակն է աշխարհին:

Արդարացիորեն կարող եմ ինձ պատմվածքի համահեղինակը համարել, քանի որ նախաբան եմ գրել (որն արդեն կարդացիք), կրճատել եմ մեծ մասը, խմբագրել եմ, գտել-դրել եմ համարյա բոլոր ենթավերնագրերը, տեղ-տեղ վերափոխել-պարզեցրել և ամենակարևորը` ավելացրել եմ վերջաբանս և մեկնաբանություններ, առանց որոնց այս խզմզանքն անհասկանալի կմնար: Ավելին, իմ մեկնաբանություններն ավելի կարևոր և հետաքրքիր են (առնվազն՝ ինձ), քան նրա թյուրիմաստ պատմությունը։ Իսկ քանի որ նրա անունը, չնայած բոլոր ջանքերիս, անհայտ մնաց, հրապարակում եմ իմ անվան տակ:  

ՆՈՐ ԷԴԻՊԱԿԱՆ

Ես գիտեի, որ պիտի մեռնեմ: Ինձ պարզ էր, որ կան անբուժելի հիվանդություններ, որ ամեն օր հազարավոր մարդիկ են մեռնում, որ երբեմն մահն անքննարկելի ու անվիճելի է, որ կյանքից կառչելը սովորաբար ավելի վատ հետևանքներ է ունենում, քան պարզապես հանձնվելը և այլն, և այլն. սակայն այդ ամենը երբևէ չէր առնչվել իմ անձին: Թեև ցավերս երբեմն-երբեմն այնքան էին նեղում, որ մահը նույնիսկ ցանկալի էր, սակայն միակ բանը, որ կրկնակի էր դարձնում բոլոր տառապանքներս, իզուր ապրած տարիների մասին ափսոսանքն էր: Ընկալելի չէր այն, որ մորս տառապեցնելով՝ աշխարհ եկա, շնչեցի, կերա, սիրեցի` միայն այդ ամենն անելու ու մեռնելու համար. ինչպես ինչ-որ մի բույս: Մահվան սպասումն ամեն ինչ անիմաստ-ունայն էր դարձնում, ուստի երբ հոգեհարազատ տողեր փնտրելիս բացեցի ունայնության երգիչ Ժողովողի գիրքը, ցանկանում էի ընդամենը համակերպվել-խաղաղվել, բայց ավաղ… ինձ ուրիշ ճանապարհ հանդիպեց: Ի մխիթարություն էի կարդում ամեն ինչը ոչնչի հավասարեցնող տողերը, երբ չհավատացի աչքերիս… «Քո սերմը կանուխ ցանի՛ր»…, իսկ քիչ անց` «Քամիին մտիկ անողը չի ցանի և ամպերին նայողը չի հնձի»… (Չե՞ք կարծում, որ մի քիչ բարդ է տասնութ կամ քսանամյա պատանու համար. ինձ պարզ է, որ սրանք այստեղից-այնտեղից թռցրած մտքեր են. չընկալված, չմեկնաբանված ենթատեքստը և բուն՝ արտահայտվողին հակառակ իմաստը չվերծանված բարբաջանքներ են հնչում պատանու բերանով)։


Անսպասելի հույսի հորձանքն ամբողջովին կլանեց ինձ. բոլոր ցավերս դադարեցին, հայացքս պարզվեց, ու մարմնիս բոլոր բջիջները խաղացին: Կյանքս՝ այն, որը միայն իմը լինելու դեպքում մահվանից առաջ ընդամենը դատարկ հնչյուն էր, դեռ չէր վերջացել, քանի որ կարող էի սերմ ցանել՝ ո՛չ քամուն, ո՛չ էլ մի այլ արգելքի «մտիկ» տալով, թեկուզև`առանց հնձելու հույսի: Սերունդ տալը կյանքի հետ քվիտ դուրս գալու իմ միակ հնարավորությունն էր. ես պիտի փորձեի պարտքերս վերադարձնել, գոնե չնչինս հատուցել-մխիթարել ծնողներիս՝ ապագա թոռնիկով (Այստեղ տղան անկեղծ է, քանի որ ճշգրտորեն վերարտադրում է իրեն բնորոշ փողոցային մտածողությունն ու տրամաբանությունը և բացարձակապես զուրկ է մարդկային մեծագույն արժանիքից՝ համակերպման ունակությունից)։ 

Իհարկե… իհարկե, կարող էի միայն երազե՛լ ՆՐԱՆԻՑ հետնորդ-զավակ ունենալը… նրանից, ում անհետացո՛ւմն էր ինձ գամել անկողնուն, սակայն անհույս էր… հուշերից զավակներ չեն ծնվում… 

․..Ամառային մայրամուտ Սևանի ափին, ուղիղ, կանաչին խփող սև մազեր, միջահասակ, բայց սլացիկ մարմին, լողափնյա կիսամերկ ծանոթություն և մի ողջ կյանքի ձգվածություն ունեցող յոթ անբաժան օր, այդքան էլ՝ համարյա անքուն գիշերներ…. Սիրահարվեցի միանգամից ու անմնացորդ, ինքնամոռաց ու անվիճելի: Գուցե ինձ խելագարի պես էի պահում, բայց կարծում եմ՝ դա սիրո ու բնության գրկում միանգամայն բնական էր: Երբեմն ինձ ամենակարող, ուժս անսպառ էի համարում, ու ոչ ոք չէր վիճարկում: Զգում էի նրա ամեն զգացումը, կանխատեսում էի յուրաքանչյուր ցանկությունն ու չէի վրիպում նույնիսկ մանրուքներում: Խելագարի պես հաճույք էի ստանում նրա մարմնի ամեն մասից, ծալվածքից ու կորությունից, մատների նրբությունից, իրանի գծագրությունից, շրթունքների պրկությունից, մազերի խաղից, մաշկի նրբությունից. շնչառությունից, երբ քնած էր, ձայնից ու հայացքից, երբ արթուն էր … (Ակնհայտորեն, տղան կիրքը շփոթել է սիրո հետ… մի բան, որ բնորոշ է քաղաքածիններին)։  


Մեր մարմիններն ու հոգիները մեկ-միասնական կամերտոն դարձան. բավական էր ձեռքերի թեթև, թեկուզ՝ պատահական հպում, ու մեր բջիջները միաձայն էին հնչում: Մեր զգացմունքները կյանք-ջրվեժով դեպի վեր բարձրացող կաթիլներ էին, երկրի ձգողականության բանալ ուժին սեփական` միմյանց ձգող ուժը հակադրող ու հաղթող կաթիլներ: Սերը մեր արյունն էր, ու մենք կրում էինք այն. շնչում էինք՝ այն սնելու համար, սրտամկանով մղում էինք դեպի մեր բոլոր բջիջներն ու hետ էինք քաշում՝ կրկին մղելու համար, ու սիրո ներկայությունն անընդհատ էր:     
       
Յոթ անքուն, խելագար օրեր-տարիներ… 

(Համաձայնեք, որ տղան ընկել էր մի փորձված ու բազմագաղտնիք կնոջ լարած թակարդը, որի հետևանքներից դեռ ոչ մի դեղնակտուց չի խուսափել «եթե ոչ այս, ապա մեկ այլ կյանքում», ինչպես կասեին ռոմանտիկ հերոսավեպերի դրական կերպարներն անխուսափելի մահվանից առաջ…):

Իսկ նա անհայտացավ այնպես, ինչպես հայտնվել էր: 

Ես չէի կարող նրանից հեռու լինել, չէի կարող մենակ կամ ուրիշների հետ լինել ու չիմանալ դա… Մի ամբողջ օր, ցերեկ ու գիշեր անցավ, մինչ հասկացա իմ զգացողություններից անկախ իրականությունն ու սկսեցի որոնել… Այդ հետո, հետո հիշեցի միասին լուսացրած վերջին առավոտվա նրա խոսքերը` «ես ուզու՛մ եմ քեզնից երեխա ունենալ, բայց չեմ ուզում, որ նրա հայրը դու լինես»… այսպիսին էր նրա հրաժեշտը … և քանի- քանի անգամ են այդ բառերը նորից ու նորից հնչել չունեցածս ականջներում… (Բարբաջանք, անբարոյական ու անբնական բարբաջանք)։ 

Շարունակելի

Վարդան Հակոբյան (Արտո)

No Comments

Leave a Reply