maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonjojobetsahabetpiabellacasinosahabetjojobetdeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommatbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommatbetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelbahsegel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Հուսանք, որ երկինքը հուսախաբ չի անի

01.09.2023

           

Օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ Կարինե Ռաֆայելյանի «Մենիկ»՝ պատմվածքների և «Փոխատեղումներ»՝ գրախոսությունների, թարգմանությունների, հարցազրույցների ժողովածուների շնորհանդեսը: «Փոխատեղումներ»-ում, ի թիվս տարբեր տարիների բանասիրական աշխատանքների, ներառված են նաև հեղինակի՝ Ardi.am կայքում հրապարակված գրախոսություններն ու հարցազրույցները:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ գրքերի լույս ընծայման առթիվ և ներկայացնում նրա՝ շնորհանդեսն ամփոփող խոսքը: Առաջիկայում կհրապարակենք նաև շնորհանդեսի ընթացքում բանասիրության թեկնածու, «Հայաստան» հրատարակչության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի ելույթի տեսագրությունը:

Ardi.am

Հուսանք, որ երկինքը հուսախաբ չի անի

Միշտ իմացել եմ, որ շնորհանդեսների ժամանակ հույզերը իշխում են իրատեսական չափանիշների վրա, և գնահատականները լինում են գերադրական հարթություններում: «Մենիկ» և «Փոխատեղումներ» գրքերիս շնորհանդեսը, ինչպես և ենթադրվում էր, չեղավ բացառություն այս իմաստով: Մկրտիչ Սարգսյանի հետ հարցազրույցում, որ ընդգրկված է «Փոխատեղումներ» գրքում, նա պատմում է, որ Անահիտ Սահինյանն իր հոբելյանի առիթով հոդված է տպագրել «Գրական թերթում» և «ավել-պակաս» իրեն գովել: Ինքն էլ կատակել է, թե պետք չէր էդքան գովել. «էդպես ես կփչանամ»: Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօրվա շռայլ գովեստներից հետո ես չեմ փչանա և անգամ չեմ մեծամտանա: Մանավանդ որ, դրա համար ժամանակ չունեմ, լիքը գործ կա:

Եվս երեք գիրք այս պահին սպասում են լույս աշխարհ գալու իրենց հերթին, որոնցից մեկը, կարծում եմ, կհրատարակվի շատ մոտ ապագայում: Դա այս տարվա երրորդ և վերջին գիրքս է՝ «Արդի դեմիրճյանագիտություն» վերնագրով: Առիթն օգտագործեմ և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենին՝ Վահագն Սարգսյանին, շնորհակալություն հայտնեմ այդ գրքի տպագրությունը ԳԱԹ հրատարակությամբ իրականացնելու առիթով: Գիրքը չափազանց արժեքավոր խոսք է դեմիրճյանագիտության մեջ և կարևոր խողովակ՝ Դեմիրճյանի գրական անհայտ ժառանգությունը հանրությանը հասցնելու առումով:

Մյուս երկուսը ևս, գոնե ինձ համար, շատ կարևոր գրքեր են: Մեկն իմ կազմած և վաղուց հրատարակվելու իր ժամանակին սպասող «Հայը. ինքնանկար» ժողովածուն է, որում ընդգրկված են Դեմիրճյանի «Հայը» խոհագրության համապատկերին մեր բազմաթիվ գրողների հայապատումների գրականագիտական վերլուծությունը և հեղինակային տեքստերը: Հաջորդը, որ հավանաբար կհրատարակվի երկու գրքով, կներկայացնի «Իրատես» թերթում տասներկու տարի շարունակ ամենաշաբաթյա հաճախականությամբ տպագրված իմ հարցազրույցների ընտրանին:

Բնականաբար, գեղարվետսական գործերն էլ շարունակում են գրվել ու, տա՛ Աստված, որ մի օր դրանք էլ կարողանամ ներկայացնել գրքի տեսքով:

Ընդամենը ցանկանում եմ ասել, թե ինչ մղումներից ծնվեցին այս գրքերը:

Երբ ես կրտսեր դպրոցական էի, և մենք դաստիարակվում էինք հայրենասիրության, հանուն հայրենիքի անձնազոհության կոչերի հոլովույթում, ինձ անվերջ տանջում էր այն միտքը, թե ես արդյոք բավականաչափ հայրենասե՞ր եմ, ես պատրա՞ստ եմ մեռնելու հանուն իմ հայրենիքի, ինչպես Օլեգ Կոշեվոյն ու Զոյա Կոսմոդեմյանսկայան: Չէ՞ որ այն ժամանակ նրանք էին մեր հերոսները, ոչ թե Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, Կոմանդոսը, Արցախյան առաջին, երկրորդ, երրորդ ու Աստված գիտի, թե էլի որերորդ պատերազմի հերոսները կամ, ասենք, Ավարայրի նահատակները: Այո՛, այն ժամանակվա դասագրքերում, ինչպես մեր հանրապետության  օրհներգում թմբկահարվում էր հանուն հայրենիքի մեռնելու, ոչ թե ապրելու և հայրենիքի բարօրությանը նպաստ բերելու հրամայականը:

Ստացվել է այնպես, որ վերջին երեք տարում ես ամեն օր մեռնում եմ հայրենիքիս համար ու ամեն օր հառնում՝ «Ի հեճուկս շարունակվող մահվան» (սա Խաչիկ Մանուկյանի գրքի՝ իմ գրախոսության վերնագիրն է, որ այսօր այնքա՜ն ընկալելի է  դարձել): Մեռնել-հառնելու միջակայքում ինքս ինձ հարց էի տալիս, թե ի՞նչ կարող եմ անել, որ ինձ անպետք, անօգտակար չզգամ այս ճգնաժամային իրավիճակում: Ու հասկացա, որ մեր հայրենիքի համար ծանր և ոչ ծանր (եթե եղել են այդպիսիք) ժամանակներում մենք, իբրև փրկօղակ, կառչել ենք գրից, գրքից, մշակույթից: Վերհիշեցի Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցի» հերոս Հուսիկի վարքն ու որոշեցի գիրք հրատարակել:

Սկզբում՝ «Փոխատեղումներ»-ի գաղափարն էր միայն: Հետո ինքս ինձ դատափետեցի, որ անտեսում եմ պատմվածքներս, որոնցում այս դժոխային երեք տարիների ապրած-զգացածս է գլխավորապես: 

2022 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տարելիցի օրը, գրեթե երկու տարի ոչ մի տող չգրած մարդս որոշեցի, այնուամենայնիվ, ինչ-որ բան գրել, այնպիսի բան, որը հորինված չէ, ուրիշից լսած չէ, արհեստական չէ, ո՛չ ընդդիմադիրների, ո՛չ իշխանամետների ջրաղացին է ջուր լցնում: Էսպես ծնվեց «Արուսի տատն ու մադամ Դընյովը» պատմվածքը: Զգացի, որ երբ գրում եմ, ասես ինչ-որ պաշտպանական թաղանթ եմ ստեղծում իմ շուրջ, կտրվում իրական աշխարհից և հաջողեցնում տեղափոխվել-ապրել գեղարվեստական գրականության պայմանական աշխարհում: Այդպես գրվեցին այս գրքի 15 պատմվածքներից 9-ը:

Երբ հավաքված-կազմված էր «Փոխատեղումներ»-ը, առանց երկար-բարակ մտածելու՝ վերցրի «Մենիկ»-ի նյութերն ու գնացի իմ հարգարժան խմբագրի՝ Նորայր Ադալյանի տուն: Նրա խոսքով բացվող գիրք ունենալը իսկապես մեծ պատիվ է ու պատասխանատվություն:

Հետո միսուարյուն առան գրքերս: Ըստ իս՝ շատ գեղեցիկ կազմերով ձևավորվեցին: Անպայման պիտի շնորհակալությունս հայտնեմ «Մենիկ»-ի կազմին դրված մորս դիմանկարի հեղինակ Մանվել Կապլանյանին, «Փոխատեղումներ»-ի կազմի հետ կապված իմ մտահղացումները հրաշալիորեն, բարձր պրոֆեսիոնալիզմով իրագործած զարմուհուս՝ Նարե Կարապետյանին, «Նուռ» հրատարակչության խմբագիր Լուսինե Մարգարյանին և առհասարակ բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են ինձ գրքերը տպագրելու գործում:

Շնորհակալություն մեր անվանիներին, որ չեն մերժել հարցազրույցի իմ հրավերները, և այսօր նրանց խոսքը պետք է կարդալ՝ իբրև խրատանի: Արամ Ղարաբեկյանը 2008-ի հարցազրույցում ասում էր՝ «Մենք կանգնած ենք չունենալու եզրին»: Հիմա արդեն հատել ենք այդ եզրը: Չգիտեմ՝ ինչպե՞ս պիտի գտնենք հետդարձի՝ տունդարձի ճամփան:  

«Հարցազրույցներ» բաժինը ոչ պատահաբար սկսել և ավարտել եմ մեր հայրենիքի պաշտպանների՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վիկտոր Սաղաթելյանի և այսօր իր ու մեր տուն-Արցախը զենքով պաշտպանող, նրբագույն բանաստեղծ Բորիկ Բաղդասարյանի կերպարներով: Նրանք են ինձ համար  ամենակարևոր մարդիկ՝ մեր զինվորյալները: Եվ իմ մեծ երազանքն է մի օր հանդիպել-գրկել 26-ամյա այդ տաղանդավոր տղային՝ Բորիկին, որին երբեք չեմ տեսել և միայն համացանցի շնորհիվ եմ կարդացել նրա բանաստեղծությունները, հետո իմացել, որ այդ քնարական գործերի հեղինակը 2016-ի Ապրիլյան քառօրյայի, 2020-ի 44-օրյայի և մինչ օրս չավարտված պատերազմի նվիրյալ զինվորն է:

            Իմ երկրում հիմա նեղություն է, ալյուրը՝ քիչ,

Բայց իմ բեռները միշտ երկնքից են եկել:

Այս տողերը Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» ժողովածուից են, որի մասին գրախոսությունը ևս կա «Փոխատեղումներ»-ում: Այս տողերն այսօր առավել քան բնութագրական են Արցախի ու արցախցիների համար: Մեր հայրենիքի այդ առավել կարեվեր եզերքում երկնքից եկող բեռների սպասումն ամենաառարկայականն է: Հուսանք, որ երկինքը հուսախաբ չի անի:

«Գրախոսություններ» բաժնում հիմնականում ընդգրկված են այն բանախոսությունները, որ գրվել են Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում պարբերաբար կազմակերպվող հանդիպումների առիթով, երբ հյուրընկալել ենք մեր ժամանակի լավագույն գրողներին: Այդ աշխատանքը, ինչպես գիտեք, տուն-թանգարանի գործունեության կարևոր բաղադրիչն է:

«Փոխատեղումներ»-ի մի բաժնում էլ հավաքել եմ ռուսերենից արված իմ թարգմանությունները, որոնք տպագրվել են տարբեր պարբերականներում: Դրանք բավական բարդ տեքստեր են, հեշտ չի եղել թարգմանել: Եվ թերևս, դրանց հրատարակությունը բնավ էլ իմ գործառույթի մեջ չէր մտնում: Բայց քանի որ գործն արդեն արված էր, ես չցանկացա, որ այն մնա իմ համակարգչի թղթապանակներում ու մի օր պարզապես կորչի-անհետանա:

Շնորհակալ եմ այս պատկառելի հաստատության՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին, փոխտնօրեն Ռուզան Բարսեղյանին, հանդիսավար Գայանե Սամվելյանին՝ իրենց հարկի տակ իմ գրքերին արժանացրած մեծ պատվի համար:

Շնորհակալ եմ բոլոր ելույթ ունեցողներին՝ Էդվարդ Միլիտոնյանին, Վահագն Սարգսյանին, Աելիտա Դոլուխանյանին, Ալիս Հովհաննիսյանին, Հակոբ Մովսեսին, Հովիկ Հովեյանին, Նանեին, Խաչիկ Մանուկյանին, Հովիկ Վարդումյանին, որ իրենց խոսքով թևավորեցին ինձ ու հավաստիացրին, որ արածս գործն ինչ-որ բան արժե, այնուամենայնիվ:

Աստված մեր հայրենիքի ու մեր ազգի հետ թող լինի նաև այսուհետ և չզրկի մեզ մեր տանը տանտիրոջ իրավունքով ապրել շարունակելու ու մեր համեստ գործն անելու բախտավորությունից:

Հ.Գ. Երբ պատրաստ էր այս հրապարակումը, ես էլեկտրոնային նամակ ստացա մեր ժամանակի տաղանդավոր արձակագիր Վահագն Գրիգորյանից, որում անդրադարձել էր պատմվածքներիս ժողովածուին: Համարձակվում եմ նյութին կցել այդ նամակից մեկ հատված. «Լիովին համամիտ եմ Նորայր Ադալյանի որակումներին։ Կյանքով լի գործեր են, ուշադրության  է արժանի նաև թեմաների ընտրությունը, առօրյա խոսակցական լեզվի հմուտ և տեղին օգտագործումը։ Խորը տպավորել են, հիմա էլ հիշում եմ «Լույսի վրեժը», «Երթուղային վարժանք», «Բումերանգ» գործերը, նաև «Համայնական արտաքնոցների հմայքը» և «Պետպատվերով դրախտը», հատկապես այս վերջին երկուսը …. Մի խոսքով, Կարինե, կարծիքս միանգամայն դրական է, ձեզ հետ համաձայն չեմ միայն «Արուսի տատն ու մադամ Դընյովի» հարցում։ Մենք Ֆրանսիայի, ֆրանսիացիների վրա մունաթ գալու ոչ բարոյական, ոչ առարկայական որևէ հիմք չունենք։ Դեռ Րաֆֆին է 19-րդ դարում ասել․ «Եթե խորը քննենք մեր պատմությունը, մեր տխուր անցյալը, կհասկանանք, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը մենք ինքներս ենք… Վահագն Գրիգորյան»։ 

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply