Մարզերում մշակութային կյանքին նպաստում են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղերը։ Սեպտեմբերի 4-ին բացվեց շուրջ երկու տասնամյակ Լոռու մարզկենտրոնի զարկերակներից մեկը` ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի նոր մասնաշենքը։
![](http://ardi.am/wp-content/uploads/2023/09/371488990_875842020766001_4242354815096511736_n-1-1024x768.jpg)
«Եթե միասնական ջանքերով չկատարեինք մի շարք անհավատալի թվացող աշխատանքներ, դեռ երկար էինք սպասելու այս երանելի օրվան: Շնորհակալություն մեր ուսանողներին անհատապես, մեր ստուդիականներին, մեր բուհի բարեկամներին, որոնք ևս միացան մեր հոգնատանջ աշխատանքներին, բայց կարևորը ամբողջովին նոր գույքով շենքը պատրաստ է սկսելու իր առաքելությունը»,- ասաց ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի պատասխանատուն։
![](http://ardi.am/wp-content/uploads/2023/09/372261525_1260876067905176_671337658921386304_n-1024x768.jpg)
Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանը։ Տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին նոր մասնաշենքում։ «Մեզ համար առաջնայինը կրթության որակն է»,-վստահեցնում է մասնաճյուղի պատասխանատուն։
ardi.am
No Comments