bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան, Անվերնագիր պատմություն

03.07.2022

Ի տարբերություն շատերի՝  ես չեմ հիշում ինչպես ծնվեցի և դարձա այս աշխարհի բնակիչ։ Մոռացությամբ՝ ես քչերից մեկն  եմ։ Մինչև իսկ մտածում եմ՝ միակը։ Մարդկությունն՝ այնտեղ, ես՝ այս կողմում, ես՝ ինձ հետ։ Իմ մայրը Լաուր Բեժանյանն է, շատ հմայիչ մի կին, բայց ոչ՝ հունաց սիրո աստվածուհու չափ լուսավոր ու գեղեցիկ, այժմ էլ, երբ իր չորրորդ տասնամյակի մեջ է, ոչ մի ահել թե ջահել տղամարդ չի կարողանում նրա կողքով անտարբեր անցնել, շրջվում է ու ետևից դիտում, ցանկանալով նրան գիրկն առնել ու շնանալ։ Լաուր Բեժանյանը մեջքով զգում է այդ ցանկասիրությունը և ավելի գայթակղիչ քայլ քայլում՝ խենթացնելով նրանց։ Մի օր ականատես եղա ոնց մի տղամարդ ետևից գրկեց Լաուր Բեժանյանին, սեղմեց-սեղմվեց նրան և արժանացավ Լաուրի շառաչուն ապտակին։ Նույնիսկ դրանից հետո տղամարդը Լաուր Բեժանյանին բաց չէր թողնում։ Ուրիշները դա անում էին մտքով, որ, թերևս, սեռական կրքի ավելի խոր ու զգայական դրսևորում է։

Մայրս՝ Լաուրը, ինձ չի սիրում՝ ատելու աստիճան։ Ես դա տեսնում եմ նրա կանաչ աչքերի արտահայտությունից՝ սև ներկով շպարված, երկար թարթիչներով, կարծես վագրի աչքեր լինեն, բայց չեմ վախենում, թե նա կհոշոտի ինձ, չէ որ 23 տարի առաջ, մի անձրևոտ գիշեր ինձ ծնած մայրս է՝ Լաուր Բեժանյանը։ Երբ համալսարանում էկզիստենցիալիզմ էի ուսումնասիրում՝ գոյության նորագույն փիլիսոփայությունը, մի օր, առաջին ու վերջին անգամ, ես նրան հարցրի. «Մայր, ինչո՞ւ ինձ չես սիրում»։ Նա չպատասխանեց։ Նույն պահին ես հարցը կրկնեցի. «Ասա՛, մա՛յր»։ Նա սիգարետ վառեց և մեղրամոմե շուրթերով վերջապես ասաց. «Դու ուզում էիր ինձ սպանել»։ Ես, որ հավ էլ չեմ մորթել, շփոթվեցի. «Այդ ե՞րբ, մայր»։ Եվ Լաուր Բեժանյանը՝ իմ հարազատ մայրը, պատմեց. « Ծննդաբերելու վերջին շաբաթը, ինչպես հետո ինձ ասաց պրոֆեսոր Աբգար Սիրունյանը, շատ սիրուն մի տղամարդ, կարծես ոչ թե գինեկոլոգ, այլ սիրահար խաղացող դերասան լիներ, դու իմ մեջ շուռ եկար՝ գլուխդ մնաց ետևում, ոտքերդ՝ առաջ, ոնց որ չորս ու ավելի ոտք ունենայիր, ոտքերդ դեմ էիր արել իմ դռանը և չէիր ուզում լույս աշխարհ գալ, ես ցավից ոռնում էի, արյուն թափում, շունչս կտրվում էր, աչքերս մթնեցին,  քիչ մնաց մեռնեի, և արդեն 23 տարի մեռած կլինեի, եթե պրոֆեսոր Աբգար Սիրունյանը ինձ պատռելով քեզ դուրս չքաշեր։ Ինչո՞ւ էիր ուզում ինձ՝ քո մորը, սպանել»։ «Շնորհակալություն, պրոֆեսոր Աբգար Սիրունյան» – ասացի ես։ «Մայրասպան» – ասաց Լաուր Բեժանյանը։ Պրոֆեսոր Աբգար Սիրունյանը լուռ մնաց, որովհետև մի քանի տարի առաջ մահացել էր ոչ թե ծննդաբերելուց, այլ սրտի կաթվածից։

Լաուր Բեժանյանն այնքան է հուզված իր ողջ-մեռած վիճակից, որ վրա ու վրա սիգարետ է ծխում։ Ես նրա բերանից վերցնում եմ մխացող սիգարետը և զգում նրա շուրթերի քաղցր մեղրաբույրը։ «Ներիր, մայր»։ Նա ինձ չի ներում։ Եվ մենք շարունակում ենք ապրել իրար հետ և միմյանցից հեռու, կարծես տարբեր աշխարհամասերում։ Մեր միջև Սառուցյալ օվկիանոսն է, որին չի մոտենում նույնիսկ սպիտակ կետաձուկ Մոբի Դիկը։

Երեկ կեսգիշերին, երբ քնած չէի, երազումս տեսա Աբգար Սիրունյանին։ «Բարև, պրոֆեսոր։ Երբ երկրորդ անգամ ծնվելու լինեմ, քեզ խոստանում եմ՝ 180 աստիճան շուռ  չեմ գա մորս՝ Լաուր Բեժանյանի հղի աշխարհում, որ նա ինձ ծնելիս ցավ չզգա ու չմեռնի»։ Պրոֆեսորն ասաց. «Ապրես, տղաս, դու շատ բարի ես» – և շոյեց գլուխս։ Երազում ես մտածեցի՝ իմ հայրը պրոֆեսոր Աբգար Սիրունյանն է։

– Մայր, ինձ ծանոթացրու հորս՝ Աբգար Սիրունյանի հետ, դժվար է անհայր ապրել։

– Իսկ ինձ հե՞շտ է ապրել առանց ամուսին,ասաց Լաուր Բեժանյանը և բերանը սիգարետ առավ։ Ես, որ արդեն ծխող էի, իմ վառիչով ծխեցրի նրա սիգարետը։

Լաուր Բեժանյանը իր ծնողների՝ Գրետա Թալալյանի և Խիկար Բեժանյանի միակ զավակն է, ոչ բարով ինձ զոքանչ ու հայրացու, քանի որ ես հայտնի կամ անհայտ հայր չունեմ։ Կյանքումս նրանց տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ ոտքերով առաջ ընկած ծնվեցի ու մարդ դարձա։ Նրանք ինձ ատում են ավելի, քան Լաուրը, հակառակ այն բանի, որ ես չսիրելով սիրում եմ նրանց՝ իբրև բնական ու հարազատ-արյունակից թոռ։ Նաև ատում են իրենց դստերը՝ Լաուր Բեժանյանին, նրան համարելով համաշխարհային պոռնիկ, որ 16 տարեկանում, գաղտնի կապով, ի հեճուկս մեր ազգային բարոյականության, հղիացել է ոմն Գագո Գոգոյանից և ծնել ինձ՝ անօրենիս, Գագո Գոգոյանի քիթ-մռութով։ Մեր հանդեպ այս թրքական ատելությունն ու թշնամանքը նրանց գոյաբանության արմատն է, ավելի Գրետա Թալալյանի, քան հորացուիս, որովհետև, ինչպես շշնջում են մեր գավառական քաղաքում, Գրետան էլ է իր դստերը՝ Լաուր Բեժանյանին, ամուսնուց թաքուն շփումով կամ շփումներով լույս աշխարհ հանել։ Մինչև իսկ շշնջում են այդ տղամարդու անուն-ազգանունը՝ Հմայակ Կաղինյան, որ կաղ չէ, այլ մեծահարուստ, հորացուիս հարազատ ընկերը, որ նրանց ամուսնության քավոր կանգնեց և իր վրա առավ հարսանիքի բոլոր ծախսերը։ Կարելի է ենթադրել, թե նա Գրետայի հետ  սեր ու բան էր անում հարսանեկան փողերի ու նվերների դիմաց։ Նաև շշնջում էին, որ Լաուր անունը ոչ թե զոքանչս և հայրացուս են դրել, այլ Գագո Գոգոյանը, ի հիշատակ անժամանակ մահացած իր կնոջ։ Գավառական քաղաքում նույնիսկ բամբասանքն առավել ճշմարիտ է, քան ճշմարտությունը։ Գրետա Թալալյանի ծանոթներն ու անծանոթները իրար շշնջում էին, թե գիտես, եթե չգիտես՝ իմացիր, Գրետան հրապարակավ ատում է Լաուրին, որովհետև ժամանակին ինքն է ճիշտ նրա նման պոռնկացել, հիմա մեղադրելով աղջկան, փորձում է թաքցնել իր մեղքը և մեր աչքին հրեշտակ երևալ, բայց մենք ապուշ չենք, մենք հայ ենք, օրինակ՝ կաշառակերությունը բոլորից շատ ու բարձրաձայն դատապարտում են կաշառակերները։

– Գրետան կաշառակե՞ր է,– հարցնում էին իրար։

– Իհակե,– պատասխանում էին գավառական քաղաքում։

Խիկար Բեժանյանը քավորի հետ հաճախ օղի էր խմում և թեթևակի կասկածում կնոջը։ Այդ թեթև կասկածանքն էլ բավական էր, որ նա, լավ հարբած, նրան ծանր ու մեծ ծեծեր։ Իսկ խումարանալով, հետաքրքրվում էր. «Մեր փչացած Լաուրն ումի՞ց է»։ «Քեզանից, իմ կյանք» – պատասխանում էր Գրետան։ Խիկարի սիրտը քաղցրանում էր՝ «Չմեռնեմ ու քեզ սիրեմ»։

Անհավատալի է, բայց հավատացեք, շատ տարիներ հետո ես պատահաբար ծանոթացա Հմայակ Կաղինյան քավորին և նրան հարցրի՝ «Քավոր, հարգելիս, իմ մայր Լաուր Բեժանյանի  հայրը դո՞ւ ես»։ «Բա ո՞վ պետք է լիներ։ Դու էլ ես իմը» – ասաց նա։ «Բայց քեզ հեչ նման չեմ»։ «Ճիշտ հորենական պապս ես» – ասաց նա։ Ամբողջ աշխարհը հավատաց, բայց ես չհավատացի։ Ես արդեն մի քիչ էկզիստենցիալիստ էի և մտածեցի՝ աշխարհը կարող է սխալվել և սխալվում է ամեն րոպե, ճշմարտությունը որոնիր մեկ մարդու մեջ, որ այս դեպքում ես եմ, Հմայակ Կաղինյանը չի և ոչ էլ Գագո Գոգոյանը, ոչ իսկ, մանավանդ, Խիկար Բեժանյան անուն-ազգանունով մի մարդ, ով չի մեռնում՝ շարունակելով ատել մորս և ինձ… Հոգիս վերջնականապես խաղաղվեց, երբ նախ՝ մտքիս ծայրով, ապա և ամբողջ միտք ու հոգեղենությամբ եկա հանգեցի այն ճշմարտությանը, ըստ որի՝ տիեզերքն անասնագոմ չէ, որտեղ ցանկանան իրար կցվել հայր ու դուստր։ Այդուհանդերձ սրտիս սառույց կապեց՝ բա որ ցանկանա՞ն…

– Մայր,– ասացի մորս,– ոնց որ քո հայրը իմ հայրն է։

Նրա լռությունը ինձ շատ կասկածելի թվաց։

– Պարոն Խիկար,– զանգահարեցի Խիկար Բեժանյանին,– դու իմ հա՞յրն ես։

Նրանից էլ պատասխան չեղավ։

Միտքս, ինձնից անկախ և հակառակ իմ կամքի ու ցանկության, հա՜ պտտվում էր գավառական քաղաքի փողոցներով ու նրբանցքներով, ասես մերկ ու ոտաբոբիկ լինեի, ինչպես մայրական դռնից դուրս գալիս, և որոնում իմ հորը, սիրտս տրոփում էր մենակության վախի պես մի զգացմունք, մի՞թե հնարավոր է ապրել առանց սիրո և բարեկամության։ Կյանքը կատակերգություն է,– լսեցի մեռած պրոֆեսոր Աբգար Սիրունյանի ձայնը,– քո հայրը ես եմ, ես քեզ լույս աշխարհ հանեցի։ Չէ, պրոֆեսոր, ես ուզում եմ կենդանի հայր ունենալ, չեմ ուզում լինել կատակերգության մասնակից։

Սև շուկայում, որ ձգվում էր Դավայաթաղից մինչև Սարի թաղ, որտեղ վաճառվում էին աշխարհի հայտնի ու անհայտ շատ իրեր՝ պատերազմական տարիների զինվորական զգեստներ, մատնաքաշ հաց, խաշած լոբի, հնամաշ գրքեր, օգտագործված գրենական պիտույքներ, մետաղյա ու թղթե հին դրամներ, կնճիթավոր կավե սափորներում պահվող սառը ջուր, որ շատ պահանջված ապրանք էր գավառական շոգ քաղաքում, պիոներական վզկապներ, դեղորայք, գինի ու բաստուրմա, արդուկ ու ինքնաեռ, մուրճ, մեխ ու կացին, բաժակ, ափսե, դանակ ու պատառաքաղ, ամեն բան կարելի էր գտնել այդ շուկայում, նույնիսկ ցարական ու նորագույն շքանշաններ, որոնց տերերը վաղուց մեռել էին հերոսաբար և անհիշատակ։ Մարդիկ ներկայացնում էին նույնքան և ավելի խայտաբղետ մի պատկեր իրենց հագուստ-կապուստով։ Մեկը վաճառում էր իր հագի ֆրակը, մյուսը՝ երկարաճիտք կոշիկն ու կրկնակոշիկը, մեկ ուրիշը՝ ծաղկավոր թիթեռ փողկապ, երրորդ թե չորրորդը՝ կեղծ ոսկուց պատրաստված մատանին, վզի շղթան ու ատամնաշապիկը՝ որպես զտարյուն ոսկի։ Մեկն էլ կիթառ էր նվագում՝ հույս փայփայելով, թե կգա Շոպենը և այն կգնի։ Ամեն ինչ վաճառվում էր, ամեն բան գնվում ու վաճառվում։ Նույնիսկ կային մարդիկ, աղքատներ, որոնք իրենց էլ կտային արևածաղկի ձեթով, աղ, սոխ ու պղպեղով համեմված մի ափսե խաշած լոբու դիմաց։

Չեք հավատա, շուկայում ես հանդիպեցի քնձռոտ միրուքով մի մարդու, որ կրծկալներ էր վաճառում, այնքան մեծ, կարծես ծաղկախոտ արոտից եկած կովի համար կարված լինեին։ Հավատացեք՝ Գագո Գոգոյանն էր, որին մինչ այդ չէի տեսել։

– Ես եմ։

– Դու ես,– ասաց նա։– Էս լիֆը նվիրում եմ մորդ,– և մի կրծկալ մեկնեց ինձ, որի բաժակներից մեկը կապույտ էր, մյուսը՝ կանաչ, կապույտ ու կանաչ դաշտերի նման։– Մամայիդ բարև կանես իմ կողմից։

Լաուր Բեժանյանը չզարմացավ, երբ կրծկալը տվեցի նրան, ժպտուն աչքերով շնորհակալությամբ ինձ նայեց և կրծկալի բաժակները պահեց կրծքին՝ որոշելու իրեն հարմա՞ր են գալիս։

– Մի քիչ մեծ չի՞,– հարցրի ես։

– Չէ, – ասաց նա, – ճիշտ իմ չափն է ու գեղեցիկ, շրջվիր հագնեմ։

Ես շրջվեցի և առաջին անգամ Լաուր Բեժանյանի կոկոն վարդերով կրծքերը, որոնք ինձ կաթ էին տվել 23 տարի առաջ, մերկ ու մերկ տեսա։

– Անամոթ, – ժպտաց Լաուրը։

– Գագո Գոգոյանից է, բարևում էր քեզ։

– Դու էլ նրան բարևիր, ասա ես նրանից նեղացած չեմ։

– Նա իմ հա՞յրն է։

– Չգիտեմ, ազնիվ խոսք, չգիտեմ։

– Ո՞վ գիտի։

– Ոչ ոք։

Ես հավատացի մորս և տխրեցի, որ Գագո Գոգոյանը իմ հայրը չի, ուրիշինն է։

– Ես և՛ քո մայրն եմ, և՛ քո հայրը,– նկատելով տխրությունս, ասաց Լաուր Բեժանյանը։

Տխրությունը շարունակվեց, որովհետև միանգամայն տեղին տրամաբանեցի՝ հնարավոր չէ Լաուր Բեժանյանի փարթամ կրծքերով կնոջ մեջ մայր ու հայր լինեն միաժամանակ։ Ես ցանկացա նրանից վտարել մորս, մանավանդ նա ինձ ատում էր, ինչո՞ւ նրան չսպանեցի 23 տարի առաջ, և այնտեղ իբրև հայր թողնել միայն Գագո Գոգոյանին կամ պրոֆեսոր Աբգար Սիրունյանին, թեկուզ և Խիկար Բեժանյան աներոջս, ծանոթ-անծանոթ ով ուզում է լինի, միայն ոչ որևէ կինարմատ։ Սակայն բնությունը ինձ արգելեց դա անելու։ Ես մնացի անհայր և շարունակեցի որոնել նրան։ Ամեն տղամարդու մեջ  գտնում էի հորս և կորցնում։

– Մայր, սիրելիս, ճի՞շտ է, որ դու իմ հայրն ես։

– Ես քո հայրը չեմ և ոչ էլ մայրը, մենք օտար ենք իրար։

Նրա «օտար» բառը, որ ասվեց մի հատուկ շեշտադրությամբ, վերք եղավ սրտիս վրա։

– Մի՞թե կարող ես ապրել միայնակ։

– Ապրում եմ առանց ապրելու։

Կարծես այդ խոսքը ոչ թե նա ասաց, այլ ես։

Մեռնելուց առաջ անգրագետ Խիկար Բեժանյանը և Գրետա Թալալյանը կտակ թելադրեցին իրենց կիսագրագետ հարևան Պարգև քահանային։ Նրանց եղած-չեղած ունեցվածքը գյուղի խրճիթն էր և տնամերձ այգին ու տնտեսությունը։ Տունը կտակեցին Գագո Գոգոյանին, բայց քահանան նրա փոխարեն իր անունը գրեց։ Պտղատու այգին հասավ գյուղի ամենատարեց կնոջը՝ իննսունամյա Հեղնար տատին, որի վրա Խիկար Բեժանյանը միշտ էլ աչք էր ունեցել, փսփսում էին՝ երիտասարդ ժամանակ նույնիսկ կցվել են իրար, և Հեղնար տատի Իվան որդին Խիկարից է։ Կտակատուների այս ցանկությունը ևս քահանա Պարգևը շրջափոխեց՝ այգին գրանցելով իր կնոջ՝ Լալազար Ֆլորյանի անունով։ 18 ածան հավերն ու ոսկեկատար 3 աքլորները քահանան տվեց իր քրոջը, այնինչ դրանք գյուղական ինքնուս բժշկուհի Համասփյուռ Փիլոյանին էին կտակված։ Բազմազավակ մայր խոզն ու խոճկորները գնացին ոչ թե կոշկակար Տիրան Տիրանյանին, այլ Պարգև քահանայի աստվածային թեթև ձեռամբ բաժին դարձան իր եղբորորդուն՝ Մնացական Ջրկիրյանին։ Մեկ կով կար, դա էլ հակառակ կտակատուների ցանկության, քահանան գրանցեց իր մոր վրա, որը եկեղեցու մոմավաճառն էր։ Քահանայի սիրուհի Զարուհին ստացավ Գրետա Թալալյանի արծաթ գոտին։ Ոսկեղեն ու փող չկար, որ քահանան բաժաներ իր հարազատների ու բարեկամների մեջ։ Շատ տարիներ մեռնողների հետ ապրելով պատկից հարևանությամբ՝ Պարգև քահանան լավ գիտեր նրանք ինչ ունեն ու չունեն։

– Բա ձեր ամուսնական ոսկե մատանիները, հո գերեզման չեք տանելու, ո՞ւմ եք կտակելու, ի՞նձ…

– Սովի տարի էր, ծախեցինք ու կերանք,– հիշեցին ամուսինները:

– Աստված ների ձեզ, զավակներս,– բա սուրբ մատանին կծախե՞ն։

– Տեր հայր, մեռնելո՞ւ ենք։

– Շուտով։

Ես, իհարկե, որևէ ակնկալիք չունեի այդ կտակից, մարդկային  գոյաբանությունը ոչ թե նյութի վրա է, այլ հոգու և հոգեղենության, բայց Լաուր Բեժանյանը՝ իմ մայրը, մահացու վիրավորվեց։

– Ես ծնողներ չունեմ,– ասաց նա։

Իզուր փորձում էի նրան հանգստացնել։

– Դու ես  մեղավոր։

– Ինչո՞վ…

– Որ 23 տարի առաջ պառկել եմ Գագո Գոգոյանի հետ։

– Ապացույց ունե՞ն։

– Դու։

– Գագո՞ն է իմ հայրը։

– Եթե քո ձեռքով ինձ կրծկալ է նվիրում, ուրեմն քո հայրը նա է, պրոֆեսոր Աբգար Սիրունյանը չի։

– Գուցե Հմայակ Կաղինյան քավո՞րը։

– Այդ էր պակաս։

– Ո՞վ…

– Ես նրան չեմ ճանաչում։

– Հա՞յրդ…

– Զզվելի։

Մենք ապրում էինք տարբեր սենյակներում և մի քանի շաբաթ իրար չտեսանք։ Կարծես գտնվում էինք տարբեր քաղաքներում։ Իմ սենյակը լուսամուտ չուներ։ Դռնից ելնում էի միջանցք և փախչում փողոց, որտեղ շատ մարդ կար, իրականում՝ ոչ ոք, միայն ես։ Պայուսակիս մեջ մի գիրք՝ «Էկզիստենցիալիզմի փիլիսոփայական հիմունքները», որը համալսարանի գրադարանից էի գողացել և վախենում էի ութերորդ անգամ կարդալ։ Որոնում էի մի կին կամ տղամարդ, որը կկարդար իմ փոխարեն։ Դեմս ելավ մի կին և ասաց. «Եհովա, շուտով աշխարհը կկործանվի, ամուսնացիր ինձ հետ»։ Լաուր Բեժանյանը չէր, բայց շատ նման էր նրան, կարծես հարազատ մայրս լիներ։ Ում պատահում էի՝ թվում էր հայրս է։ Մտածում էի՝ գոյության դաշտում հայրն ավելի կարևոր է, քան մայրը, թեև գիտեի՝ ինձ ու մայուսներին մայրերն են ծնել։ Տեղին ու անտեղի, ճիշտ ու սխալ մտածում էի՝ սկիզբը տղամարդիկ են, եթե նրանք կանանց չհղիացնեն, մարդկությունը կվերանա, կմնան գայլերը։ Հորս որոնելով, ես, անկասկած, կխելագարվեի, եթե չգտնվեի մի բարձր գիտակցության աստիճանին։

– Հա՞յր…

– Ես քո հայրը չեմ,– ասաց Գագո Գոգոյանը։– Էս տրուսը նվիրում եմ մորդ,– և ինձ մեկնեց դափնետերևի պես մի վարտիք, որ հազիվ թե կարողանար ծածկել Լաուր Բեժանյանի կնոջը։– Չմոռանաս մորդ իմ կողմից բարև անել։ Ես նրանից նեղացած չեմ, ինչքան էլ ցանկացա, չթողեց իրեն առնեմ գիրկս։

– Քսաներեք տարի առա՞ջ…

– Մինչև հիմա էլ նրան սիրում եմ։

– Դու իմ հայրն ես։

– Չէ, տղա ջան։

– Պրոֆեսո՞րը…

– Ոչ էլ նա։

– Անհնար է լինել առանց հոր։

– Լավ նայիր քավորին։

– Միայն ոչ նա։

– Հարցրու մորդ,– ասաց Գագո Գոգոյանը։

– Նա լուռ է։

– Ով որոնում է՝ նա կգտնի,– ասաց Գագո Գոգոյանը։

Հայր ունենալով, որ կողմ էլ գնացի, ես հորս չգտա, կարծես գետնի տակ էր անցել։ Նա ինձ չգտավ, թեև գետնի վրա էի։ Ուզեցի գետին մտնել, որ նրան իմանամ՝ միրուքո՞վ է, թե՞ անմիրուք։

– Մայր, օգնիր ինձ, խնդրում եմ։

– Ասացի՝ ես եմ քո հայրը, ուրիշ հայր չունես այս աշխարհում։

«Աստղազարդ է երկինքը շենքերից վերև»։ Լաուր Բեժանյանը դառը սուրճ եփեց, որն ինձ քաղցր թվաց։ Մենք լուռ նայում էինք իրար։ Ես առաջին անգամ էի տեսնում նրան։ Նա էլ ինձ մինչ այդ չէր տեսել։ Երբ կեսգիշեր եղավ, նա ասաց՝ «բարի գիշեր», և մեկնեց իր սենյակը։ Ես գնացի քնելու, բայց մինչև լույս աչք չփակեցի՝ մտածելով նրա մասին։ Նա աշխարհի հրաշքներից է, որին ոչ թե մարդու ձեռքն է ստեղծել, այլ Աստծո։

Առավոտյան և ամբողջ օրը ես նրան չհանդիպեցի։

– Մա՜յր,– ձայն տվեցի, և պատասխան չեղավ։

Ես մտնում եմ նրա ննջարանը և շշնջում՝ մայր… Նա բմբուլե սպիտակ բարձն առել է գիրկն ու… Օ՜, բնություն… Մի՞թե ինձ է գրկել։ Հակառակ նրա՝ բարձի հազիվ տրոփող սիրտը իր վերջին շունչն է արտաշնչում։

Երբ նրան բարձի հետ Թոխմախ Գյոլի գերեզմանոցում գերեզմանափորները ահեղ փոսն էին պարանով իջեցնում, ես մտածեցի՝ թաղում ենք ոչ միայն Լաուր Բեժանյանին, այլև իմ սիրելի հորը։ Նաև՝ ինձ։

Տանը չկար մի անկյուն, որ աչքիս քուն բերեր։ Մեկ իմ մահճակալի վրա էի պառկում, մեկ էլ՝ մորս։ Մի գիշեր, գտնվելով Լաուր Բեժանյանի մահճակալին, կարծես մի քանի րոպե ննջելով, դարից երկար երազ տեսա։ Մեր գավառական քաղաքն անապատացել է, դարձել անմարդաբնակ կղզի անծայրածիր օվկիանոսի մեջ։ Արևից շիկացած ավազուտներում ոչ մի կենդանի շունչ։ Ոռնում է շոգ քամին։ Ավազե ամպեր են լողում երկրի ու երկնքի միջև։ Միայն մի տեղ սառնորակ ջուր է բխում։ Միայն մի տեղ կրակ կա, որի բոցը գալարվելով բարձրանում է դեպի լուսինը և լուսավորում նրան իր կայծերով։ Ջրի ու կրակի հարևանությամբ միայնակ բարդին է՝ խշշում է ու շորորում, ինձ հիշեցնելով մորս, որը նաև իմ հայրն է։ Ես հավատում եմ՝ նրանք ապրում են։ Դուք մի՛ հավատացեք։

Ես իմ անունը չասացի։ Երկար և ուշադիր նայեք բարդուն, լսեք նրա խշշոցը, աշխարհի և ոչ մի կետում նրան չեք տեսնի, միայն այս անվերնագիր պատմության էջերում։ Այդ բարդին ես եմ:

No Comments

Leave a Reply