maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան. «Էմբրիոն»

26.03.2022

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել մեր ժամանակի լավագույն արձակագիրներից մեկի՝ Նորայր Ադալյանի «Էմբրիոն» վիպակների ժողովածուն։ Գրքում զետեղված են երեք վիպակներ, որոնք թարգմանվել են նաև օտար լեզուներով (ռուսերեն, գերմաներեն, սլովեներեն): Վիպակներն արտացոլում են ժամանակակից մարդու հուզաշխարհը և մտածողությունը, որոնք գրողի երկարամյա ստեղծագործական հետաքրքրություններից է: Շապիկի նկարը՝ Ռաֆֆի Ադալյանին է: Գրքում տեղ գտած նկարները՝ Ռաֆֆի և Ռուբեն Ադալյանների: Շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի:

Գիրքն առկա է երևանյան գրախանութներում։ Առցանց պատվերը՝ հրատարակչության ֆեյսբուքյան էջից։

Ներկայացնում ենք հատված գրքից

Մորս անունը Զարուհի է։ Հայրս նրան մեղմ ու սիրալիր ձայնով ասում է Զարո։ Նրա ամեն խոսքում Զարոն կա։ «Զարո, վերջին նորությունը գիտե՞ս, ատոմային սուզանավ է պայթել, Զարո»։ Իսկ երբ լեզվին որևէ նախադասություն չի գալիս, Զարոն միշտ ներկա է՝ առանց սկիզբ ու շարունակության։ «Զզվեցրիր, Համլետ»,- ոչ չարությամբ դժգոհում է մայրս։ Կարճ լռություն, ապա հորս նույն ձայնը՝ «Սրանից հետո, Զարո, ինձ քո կողքին լինե՞լ, թե՞ չլինել, այս է խնդիրը»։ Մայրս չի պատասխանում։ «Զարո»,- ասում է հայրս, որի մեջ ոչ հարց կա, ոչ պատասխան։ Համլետ հայրս լավն է, ազնիվ ու բարի, առանց նրա, միայն մորս միջոցով, ես չէի գա այս աշխարհը, բայց ես ավելի կապված եմ մորս, ասես նա ես լինեմ։

Մայրս գեղեցիկ է, միջահասակ, նրբակազմ, թուխ մաշկով, այնքան կանացի, որ ոչ մի լիարժեք տղամարդ չի կարող նրա մոտով անտարբեր անցնել։ Նույնիսկ կանայք են հիացած ու նախանձալից նայում նրան՝ ինչո՞ւ իրենք էլ նրա պես հրապուրիչ չեն։ Ոմանք մինչև անգամ անհանգստանում են, վախենում, թե իր ամուսինը կսիրահարվի մորս կամ մայրս ուզած ժամանակ իրենով կանի նրան, բայց ես հո գիտեմ, որ դա այդպես չէ, նա ոչ մեկին նույնիսկ մտքի ծայրով ցանկասեր աչք չի գցում՝ նրան գայթակղելով քաշելու իր կողմը։ Սակայն, ապրելով մորս խորքում, ես տեսնում եմ, որ նրա ներքին կինն առավել գեղեցիկ է ու կանացի, քան այն, ինչ երևում է շատերին, այդ ներքինն է մասամբ շողարձակում նրա երևացող մարմնի վրա՝ աչքերում, շուրթերին, պարանոցին, ուսերին, վարդագույն-բուրավետ կոկոններով կրծքերի թրթիռներում, մեջք ու կոնքի շշուկներում, որոնք, առայժմ միայն ինձ համար զգալի, մի փոքր ծանրացել են՝ իմ ծանրության պատճառով։ Եթե Զարոն իմ մայրը չլիներ, ես օտարի նման կսիրահարվեի նրան և մի օր, երբ չափահաս դառնայի, առանց հաշվելու մեր տարիքային տարբերությունը, կամուսնանայի նրա հետ։ Իսկ նա՞… Երբեմն նրա առանձին միկրոշարժումներից, որոնց չի կարող հայտնաբերել ամենատես միկրոսկոպն անգամ, զգում եմ, որ նրա ներքին կնոջ լիբիդոն էլ անգիտակցաբար ու տարերայնորեն ինձ է ձգտում, ջերմ ցոլանքներ տալիս։ Այդ հրաշք կայծերը բնության ձայների առկայծումներն են մարդու մեջ, շատերից քչերի, ում հոգին չի ծնվում և չի մեռնում, թռչում է ոչ հորիզոնական հետագծով, այլ ուղղահայաց, հասնելու այնտեղ՝ լույսի հավերժական շրջանագծին։
 
Ես աղջիկ չեմ, այլ տղա։ Դա միայն ես գիտեմ։ Չառնելով ծնողներիս և որևէ մեկի համաձայնությունը, ես իմ անունը դրել եմ Էմբրիոն։



No Comments

Leave a Reply