bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Նորայր Ադալյան, Քարտուղարուհու վեպը-3

08.10.2019

Սկիզբը՝ այստեղ

-Որքան հիշում եմ,- ասաց Խիկարը,- ուսանողական տարիներին դու թափառում էիր մի տղայի հետ:

-Լավ եք հիշում, պրոֆեսոր:

-Ո՞վ էր,- չարությամբ հարցրեց Խիկարը:

-Թորոսը, պրոֆեսոր, պատմության ֆակուլտետից:

-Հը՛, Թո-րոս, մի անուն էլ լինի՞,-  ծաղրեց Խիկարը:

-Բա Թորոս Ռոսլի՞նը, պրոֆեսոր ջան:

-Այդտեղ Ռոսլինն է արժեքավորում Թորոսին և ոչ հակառակը: Դու սիրո՞ւմ էիր նրան:

-Ռոսլինի՞ն:

-Այդ անբան Թորոսին, ախչի:

-Նա էր ինձ սիրում:

-Պա՜հ…

-Ինձ սիրողը անբան չի կարող լինել,- ուսանողական ընկերոջը պաշտպանության տակ առավ Մանեն:- Երբ նա իմացավ՝ Ձեզ սիրում եմ, շատ լուրջ ասաց՝ ես նրան կսպանեմ:

-Ռոսլինի՞ն:

-Ձեզ, պրոֆեսոր, ի՞նչ Ռոսլին, Ձեզ էր ուզում սպանել՝ կարծելով Դուք էլ ինձ եք սիրում, ես շատ վախեցա:

-Եթե ինձ չի սպանել, ուրեմն դասական անբան է: Թող գա հիմա սպանի:

-Բայց Դուք ինձ չեք սիրում:

-Թող սպանի, թող սպանի,- կրկնեց Խիկար Բալյանը:

-Չի կարող:

-Ինչո՞ւ:

-Նա բանտում է, ցմահ:

-Իհարկե Ռոսլինը:

-Ոչ,- ասաց Մանեն,- պատմաբան Թորոսը, որը նկարել չգիտեր:

-Ուրեմն նաև անտաղանդ է եղել:

-Նա սպանեց Մանուշին, որը չցանկացավ իրեն կին դառնալ: Մանուշը շատ գեղեցիկ էր, իսկ Թորոսի չափ տգեղ տղամարդ քաղաքում երևի չկար, բայց հոգին լավն էր, պրոֆեսոր, ոչ մի օր առանց սիրո չէր ապրում, լուսավոր հոգի՝ տգեղ մարմնի մեջ: Նա կարող էր նաև ինձ սպանել:

-Քո ամուսնու անունը Թորո՞ս է:

-Ջորջ:

-Չէի՞ր կարող մի կարգին անուն ընտրել, գոնե Թորոս լիներ և հիմա գար ու սպաներ ինձ:

-Ես նրան չեմ սիրում, օր ու գիշեր փող է հաշվում և ինձ մոռացել է:

-Երբ տուն գնաս, նրան ասա պրոֆեսոր Խիկար Բալյանը սիրում է քեզ, գուցե տղամարդու արժանապատվություն ունենա ինձ սպանելու:

-Սուտ խոսել չեմ կարող, պրոֆեսոր:

-Սուտն էլ ճշմարտություն է,- ասաց Խիկար Բալյանը:- Ժամանակի և տարածության մեջ մենք ապրում ենք հարաբարեկանության օրենքներով: Ինչո՞ւ չես գրում:

-Ես ուզում եմ՝ Դուք ինձ այնպես սիրեք, ինչպես ես եմ սիրում Ձեզ:

-Նման հավասարում հնարավոր չէ, երկուսից մեկը սիրում է ավելի շատ:

-Ես,- ասաց Մանեն:

Կեսօրն անց էր՝ ժամը երեքն անց տասնհինգ րոպե՝ ըստ երկու լուսամուտների միջնամաս պատին գտնվող ժամացույցի, որը, իհարկե, պայմանականություն էր: Նրանք երկար լռեցին, որի ընթացքում ժամացույցի ճոճանակը մի քանի զարկ խփեց:

-Երբ չես մտածում, դարձյալ տանջալից մտածում ես,- վերջապես ասաց Խիկար Բալյանը:- Խնդրում եմ՝ պահարանից վերցրու կանաչ կազմով գիրքը, կարծես վերևից երկրորդ դարակում է՝ ապակու հետևում, ու կարդա առաջին նախադասությունը:

Մանեն գրապահարանից գրքերն այս ու այն կողմ արեց, բայց կանաչ կազմովը չգտավ:

-Լավ,- ասաց Խիկարը,- արի նստիր իմ դիմաց: Շատ վաղուց եմ կարդացել, բայց փորձեմ հիշել: Ներող կլինես, եթե որոշ բառեր մոռանամ: Չասված բառերը դու գրիր, թույլ եմ տալիս:

-Շնորհակալություն վստահության համար, պրոֆեսոր:

-Գրեցի՞ր:

-Դեռ ոչինչ չեք խոսել:

-Ուրեմն՝ այսպես: «Կանցնեն շատ տարիներ և գնդակահարության պատի տակ կանգնած գնդապետ Աուրելիանո Բուենդիան կմտաբերի ձմեռային այն իրիկունը… ձմեռայինը ջնջիր, հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»:

-Ո՞վ է Բուենդիան, պրոֆեսոր:

-Ես,- ասաց Խիկարը:

-Մի՛ մեռիր, պրոֆեսոր, թող ես մեռնեմ,- Մանեն փարվեց Խիկարին՝ ցանկանալով իր մարմնով պատսպարել նրան:

-Բոլոր մարդկանց մեջ Բուենդիա կա ծնված օրից,- ասաց Խիկարը՝ Մանեին գրկելով,- մարդիկ մեռնելուց առաջ երազում են տեսնել տարօրինակ, խորհրդավոր ու վեհ բան՝ չհալչող սառույցի ադամանդե փայլը:

-Ես եմ քո սառույցը,- նրա դեմքին արցունքոտ համբույրներ տեղալով՝ ասաց Մանեն,- ինձ մի՛ հալեցրու, մեղք եմ:

-Բոլոր սիրող հոգիները մեղք են ու երջանիկ,- Խիկարն էլ Մանեին էր համբուրում,- ի՜նչ տաք սառույց ես:

-Բունեդիա… Բուենդիա,- կրկնում էր Մանեն,- իմ գնդապետ:

-Քանի՞ տարեկան ես, Մանե:

-Ե՞րբ:

-Այս րոպեին:

-Քեզնից փոքր եմ քառասունմեկ տարով,- Մանեն դարձյալ մտերմիկ ու անմիջական դերանունով խոսեց պրոֆեսորի հետ:

-Մեկ-ը սարսափելի է,- ասաց Խիկարը:

-Մեկ է, էլի:

-Չէ, Մանե, այս մեկը թակում է հիսուն-ի դուռն ու լուսամուտները, հատակն ու առաստաղը: Երանի քեզնից մեծ լինեի ոչ ավելի, քան քառասուն տարով:

Խիկարը, իհարկե, չտեսավ Մանեի մեղմ ու սիրալիր ժպիտը և տխրեց ու վախեցավ, կարծես գնդակահարության պատի առջև կանգնած լիներ՝ սպասելով մահացու կրակոցին, որը չհնչեց ոչ այդ օրը և ոչ էլ հաջորդ օրերին: Եղան ուշ նոյեմբերյան քամիներ: Անձրև էր թափվում: Հետո ձյուն տեղաց:

Արդեն մթնել էր, երբ Մանեն զանգահարեց ամուսնու բջջային հեռախոսի վրա.

-Բարև, Ջորջ: Ի՞նչ ես անում:

-Հաշվում եմ, սիրելիս,- պատասխանեց Ջորջը:

-Ինձ չսպասես, ես ամուսնանում եմ:

-Կույրի՞ հետ:

-Դու ավելի կույր ես, քան նա:

-Սպասիր… գուցե տուն վերադառնաս, ի՞նչ պետք է անեմ առանց քեզ,- անհանգստացավ Ջորջը:

-Սիրուհիներիցդ մեկին կին առ,- ասաց Մանեն:

-Դինա՞ն…

-Նա տանտիրուհի չի դառնա, բոզ է:

-Բա ո՞վ…

-Ոչ էլ Արուսը: Քեզ խորհուրդ կտամ տուն բերես Ժաննային, շատ հանեղ տոլմա է պատրաստում, նաև գեղեցիկ է և բավականին գրագետ, քեզ մոտ կարող է նաև քարտուղարուհի աշխատել, միայն խնդրում եմ իմ մահճակալին չպառկի, եթե ինձ մի քիչ հարգում ես, մահճակալիս չմոտենաք: Զգեստներս դիր ճամպրուկների մեջ ու բեր պրոֆեսորի տուն, դու գիտես տեղը, ինձ մի քանի անգամ մեքենայով ուղեկցել ես և վազել Ժաննայի գիրկը, անամոթ կնամոլ: Արծաթե խաչը չմոռանաս, ծնողներիս նվերն է իմ կնունքի օրը, արծաթե շղթայով կախված է մահճակալիս գլխավերևում:

-Ոսկեղենդ չեմ տա,- ասաց Ջորջը:

-Ինձ ոսկի պետք չէ,- ասաց Մանեն:

-Իսկ քեզ ի՞նչ է պետք, վերջապես կասե՞ս իմանամ:

-Սերը, Ջորջ:

-Չհասկացա: Ոսկուց ավելի՞:

-Աշխարհի ամբողջ փողն ու ոսկին մի սիրային համբույր չարժե,- ասաց Մանեն:

-Էդ ծերուկ պրոֆեսորը քեզ լրիվ գժվեցրել է:

Անձրևն ու քամիները դադարել էին: Մեղմ ու անուշ ձյուն էր գալիս՝ լուսավորելով երկար գիշերը:

Երբ օրը բացվեց, նրանք դեռ երջանիկ գիշերվա մեջ էին:

Մանեն ելավ անկողնուց, ամբողջովին մերկ կանգնեց ննջարանի կանգուն հայելու առջև ու լսեց մարմնի դյութիչ երաժշտությունը:

-Հագնվիր,- ասաց Խիկար Բալյանը,- տղամարդու համար կինը պետք է միշտ գաղտնիք մնա:

Այժմ նրա աչքերը տեսնում էին ավելի պայծառորեն, քան երբևիցե:

Կանցնեն շատ տարիներ: Ձյուն կիջնի Մանեի վարսերին: Միայն աչքերը կշողան անշեջ սիրուց, որը սկիզբ առավ այն անմոռանալի օրը, երբ Խիկար Բալյանը մտավ լսարան և ասաց՝ «Սերը դրամա է»: Այժմ էլ Մանեն չհամաձայնեց այդ կարծիքին, քանզի սերը իր համար ծիածան էր:

Մանեն իր առաջին ամուսնուց պարտքով փող կխնդրի և կհրատարակի հոգեբանության պրոֆեսոր Խիկար Բալյանի հիշողությունների գիրքը՝ ըստ իր գրառումների և ամբողջովին բաց ու անկեղծ խոստովանական առաջաբանով:

Էլի շատ թե քիչ ժամանակ կանցնի, մի քանի անգամ կփոխվեն տարվա եղանակները, և նա մահվան մահճում վերջին պահին ափսոսանքով կգիտակցի, որ այլևս չի կարողանա Ջորջի պարտքը վերադարձնել:

Լուսանկարը՝ anunner.com -ից

No Comments

Leave a Reply