bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Անի Անտոնյան Արցախ

Նռան գինի

03.04.2021

Զորացրվելուն մնացել էր 110 օր։

Կիրակի ուշ էինք զարթնել․ անկողինս էի հավաքում, երբ շտաբի պետը եկավ, հրամայեց արագ հագնվել ու դիվիզիոնի նկուղ իջնել։ Զինանոցում զենք, հանդերձանք ստացանք, ավտոպարկում հրանոթները կցեցինք մեքենաներին ու գնացինք կրակային դիրք։

Չէինք հասկանում՝ ինչ է կատարվում. ճանապարհին արկերը թափվում էին մեր «Ուրալ»-ների կողքին։ Ինչքան նշանակետ տվեցին՝ 90 տոկոսով խոցեցինք։ Ամեն խոցելուց հետո հրամանատարները կապ էին տալիս, թե՝ ընտիր ա, փախչում են, առաջ ենք գնում։ Դրանից ավելի էինք ոգևորվում․ «դուխներս» հազար էր։ Անօդաչուներն ամեն օր մի հրանոթ էին խփում, արագ փոխարինում էինք դրանք։ Օրական մոտ 300 արկ կրակելուց հրանոթի ասեղիկը մաշվում էր ու լռվում։ Մարտունի թիվ 2 զորամասից ահանգին նահանջել էինք, բայց, միևնույն է, հավատում էինք, որ հետ ենք գնալու։ Շտաբի պետ Մխիթար Միրզոյանը կատակով ասում էր․ «Տղե՛րք, Ժդանում (ներկայիս՝ Բեյլագան, հեղ․) մի բարձրահարկ շենք եմ տեսել։ 6-րդ հարկի տունն իմն ա, ձեռք չտաք»։

Անօդաչուի հարվածից առաջին զոհերը եղան՝ միանգամից 14 հոգի։ Հաջորդ օրը՝ ևս հինգը։ Հրամանով ցրվեցինք դեպի անտառը, որ մեզ էլ չթիրախավորեն։ Պատմում են, թե ոնց էր մեր մարտկոցի հրամանատար Արման Ավետիսյանը ծնկել ու ձեռքերով հողն էր փորում՝ հատ-հատ կանչելով տղերքին։ Ամեն օր հույսով սպասում էինք, որ կռիվն «էսօր- էգուց» կպրծնի։ Վերջն իրար գլուխ հավաքվեցինք ու հասկացանք, որ ուրիշ ելք չկա՝ պիտի կռվենք։ 

Օգնություն էինք ստացել։ Տղերքին ուրախացնելու համար ես ու կամավորներից մեկը հագնում էինք կոստյումն ու дубленка-ն, որոնք ուղարկել էին ամերիկահայ տիկին Լաուրան ու մի դպրոցի տնօրեն։ Շրջում էինք թաքստոցներով, ձևացնում՝ իբր Մինսկի խմբի համանախագահներն ենք, եկել ենք՝ հարց լուծելու։ Երբ խաղաղ էր լինում, հանում էինք խաղաքարտերը, հումորներ անում, խոսում մեր կյանքից ու երազանքներից։ 

«Լայկա» ցեղատեսակի շուն ունեինք, կոմբատն անունը Բուցեֆալ էր դրել։ Երկու ամիս դոշիս պառկած էր քնում։ Խեղճ կենդանին շոգին չէր դիմանում, բաղնիքում ջուրը պահում էինք վրան։ Վախ չուներ, կողքի դիրքից միշտ հավ էր գողանում։ Մի պայթյունից հետո չապրեց։

Ահավոր ցրտեր էին լինում․ հրանոթների մոտ հերթապահելիս վառում էինք արկղերը, երշիկով բրդուճներ անում ու ամբողջ գիշեր նստում կրակի շուրջ։ Այդքան վատի մեջ այնքան լավ օրեր եղան։ 

Կիրովականցի Ալբերտ կար՝ ցնդածի մեկը․ երկու անգամ վիրավորվեց։ Լսել էինք, որ շտապօգնության մեքենայի մեջ մահացել է․ կոմբատը տեղը չէր գտնում։ Մի օր զանգ եկավ, Լոռվա բարբառով մեկը թե՝ մարտկոցի Աբոն ա։ «Ա՛յ տղա, էս դու չե՞ս մեռել»,- ուրախությունից ձայնին չէինք հավատում։ Աբոն էլ ծիծաղում էր, թե ում զանգում է՝ նույն հարցն են տալիս։ 

Կամավորները գալիս-գնում էին, մենակ Գնունին ու Գոռը մինչև վերջ հավատարիմի պես մնացին։ Գնունին բանկի աշխատող է, «դոկտոր» էինք ասում․ վիրավորներին առաջին օգնություն էր ցույց տալիս, հոգեբանի պես խոսում հետները։ Մեկ-մեկ ջղայնանում էր, ջուր տաքացնում, որ իր ձեռքով «փնթիներիս» լողացնի։

Կոնֆետների հետ նամակներ էինք ստացել։ «Մեր բեսեդկան դատարկ ա առանց քեզ»,- ինձ էր հասել։ Խչոն իր նամակը դրեց գրպանը, ասաց, որ մի աղջիկ հասցե ու հեռախոսահամար է թողել։ Ամեն օր մի անկյունում կառանձնանար ու հեռախոսով կխոսեր։ Ուշ իմացանք, որ մեր հոգու հետ է խաղում։ 

․․․Շտաբի պետի մահը բոլորից ծանր տարա։ Կռվից առաջ միշտ մտնում էի մոտը, թե՝ ինչ կլինի, բանակի «բատինկա» չհագնեմ, գոնե մեկ-մեկ ոտքերս հանգստանան։ Ձեռքը գցում էր ուսիս ու խոստանում, որ նորը կտա։ Սարի վրա կանգնած՝ էնքան էր մեր հաջողությունից գոռացել, որ ձայնը լրիվ կտրվել էր։

Երևանցի Վիրաբը հրանոթի լավագույն հրամանատարներից էր. որ ոլորտից հարց տայիր` պատասխան ուներ: Վիրաբի հերթապահության գիշերը վեր կացա, տեսնեմ՝ մեն-մենակ ցեխի միջով արկերն է քարշ տալիս դեպի մառան, որ չթրջվեն։ Մոտեցա, օգնեցի․ փաթաթվեց ինձ ու ասաց․ «Սևո՛, գիտե՞ս, քեզ ամենաշատն եմ սիրում»։ «Թումո»-ում դասախոս էր, երազում էր նոր խաղեր ստեղծել:

Մարգարին վերջին անգամ տեսա մեր թաքստոցում, ասացի՝ գնա, քնենք։ Թե բա՝ խոսում ենք, էլի, կգնամ։ Առավոտյան իմացանք, որ շտապօգնության մեքենայով տարել են։

Ղափանցի Յուրոյի հետ շատ էի կապված։ Վարսավիր էր, մաքրության տիպար․ զոհվելուց հինգ րոպե առաջ ժամանակ էր գտել, համազգեստը լվացել, կոշիկները՝ վաքսել։ Անունը Մոնթե էինք դրել։ 

Արթուրն ու հայրն էլ գնացին։ Արթուրը սիրած աղջիկ ուներ․․․

Մեր դիվիզիոնը նահանջել էր Գիշի։ Հրանոթները տեղավորեցինք նռան ծառերի տակ, տասն օր այնտեղից կրակեցինք։ Մի օր բլրի գլխին շոգից թմրել էի ու քնել։ 15 րոպե հետո արթնացա աչքերիս ծակոցից։ Երբ իջնում էի տղաների մոտ, անօդաչուն մի քանի արկ գցեց հենց այն տեղում, որտեղ պառկած էի։ Երկրորդ անգամն էր, որ հրաշքով փրկվեցի։ Էդ պատերազմում ես չպիտի մեռնեի։ 

Նոյեմբերի 9-ին` 1:30-ի կողմերը, թշնամու անօդաչուն երկնքում պտտվեց ու գնաց։ Սպաներից մեկը հաղորդեց, որ կռիվը վերջացավ։ Եկան ծնողները․․․ 

Գևոր քեռիի հետ մերոնց համար Գիշիից երեք պարկ նուռ էի դրել։ Դադիվանքում նկարվելիս ռուս խաղաղապահները հարցրել էին․ «Что везешь в машине?»։ Թե՝ гранат։ Բոլորին խառնել էր իրար։ Տանը հոպարն իմ ուղարկած նռից գինի էր քաշել։ 

Մեզ տեղափոխեցին Մարտունու դպրոց, հետո՝ Մարտունի թիվ 3 զորամասի գումարտակ։ Ինձ տարան առաջնագիծ՝ Խնուշինակ գյուղի մոտակայք, որտեղից մոտ 100 մետր հեռավորության վրա թշնամին էր։ 10 օր երկու կողմի զինվորներով իրար էինք նայում, գոռում իրար վրա, բայց ոչ ոք չէր կրակում։ 

Զորացրվեցի․․․

Մամային ծաղիկներ տարա կյանքում առաջին անգամ։ Կահույքի մեջ երկու տարի պահած դուդուկիս վրա մի փոշի չկար։

Անի Անտոնյան

Պատմության հերոսը ծնունդով Զովաբեր գյուղից, դուդուկահար Սևակ Սահակյանն է։ 

No Comments

Leave a Reply