maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobet girişjojobetgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomjojobetjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomdeneme bonusujojobet girişgiriş jojobetextrabet giriş216jojobetmatbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otellericasibomcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommatbetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelbahsegel
Արցախ ԳրաԴաշտ Տաթև Խաչատրյան

«Նրանց հիվանդանոցային առօրյան վստահորեն ունի գրական գույների կարիք»

05.11.2020


 
«Դարակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Հասմիկ Ավագյանի հետ զրուցել ենք   «Դարակի»՝ «Գիրքը՝ զենք» նախագծի, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորներին գրքեր նվիրելու նախաձեռնության  մասին։ 

— Ինչպե՞ս ծնվեց «Գիրքը՝ զենք» նախագիծը և ինչո՞վ է այն առանձնանում։

— «Գիրքը՝ զենք»-ը իրավիճակի հրամայականն էր: Մենք չէինք կարող սահմանափակվել միայն «Դարակ» հրատարակչության կողմից հիմնադրամին նվիրաբերում անելով, որովհետև բոլորիս պարտքն է այս օրերին անել ավելին, քան երբևէ: Սա նախագիծ էր, որով կարելի էր մեծ թվով մարդկանց ներառել հիմնադրամի ֆոնդը համալրողների ցանկում, և կարող եմ ասել, որ մենք հաջողեցինք: Ծրագրի առանձնահատկությունը, իհարկե, գիրքն էր: Այն կրում էր 2 գաղափար՝ բանակ և մշակույթ: Մշակույթը նոր զարկի կարիք ունի այս իրավիճակում, ինչը փաստում է ծրագրի շուրջ հետաքրքրությունը: Մենք փորձեցինք ինչ-որ չափով վերադարձնել ընթերցողին դեպի գիրք, և հենց սրանով էր պայմանավորված «Գիրքը՝ զենք» անվան ընտրությունը. ըստ մեզ՝ թիկունքն ամուր է նաև գրքով ու գիտելիքով:



— Ի՞նչ կասեք ծրագրի արդյունքի և շարունակականության մասին։

— Ծրագիրը տևել է 15 օր, ներառված են եղել հրատարակչության 8 անուն գիրք: Այս ընթացում շուրջ 250 գիրք է վաճառվել, և գրքի ողջ արժեքը ընթերցողներն իրենք են փոխանցել հիմնադրամի ֆոնդին: Կարծում եմ, որ հենց սա էր ծրագրի հաջողության գրավականը. այսպես վստահությունը մեր նկատմամբ բարձր էր: Ծրագրի շրջանակներում փոխացված ընդհանուր գումարը գերազանցել է 1.100.000 դրամը, իսկ մեր քարտեզը հատել է նաև Հայաստանի սահմանները: Այս պահին ծրագիրն ամփոփել ենք, որովհետև մեր ռեսուրսը պետք է ուղղեինք նոր՝ վիրավորում ստացած զինվորներին գրքեր նվիրելու ծրագրին: Հետագա զարգացումների մասին, իհարկե, կհայտարարենք։


— Ի՞նչ գրքեր եք նվիրում:  Ի՞նչ գրականություն են նախընտրում զինվորները։

— Նվեր տրվող գրքերի ցանկում ներառել ենք «Դարակի» հրատարակած բոլոր 60 անուն գրքերը՝ առանց որևէ բացառության՝ համալրելով նաև հիվանդանոցի գրադարանային ֆոնդը՝ մեր ծրագրից հետո այնտեղ տեղափոխվող տղաների համար ևս գրքեր թողնելով: Տղաները բազմաժանր գրականություն են նախընտրում, և նրանց հիվանդանոցային առօրյան վստահորեն ունի գրական գույների կարիք։


Տպավորություններն ինչպիսի՞ն են զինվորների հետ հանդիպումից։

— Տղաների հետ շփումը և՛ գերզգայական, հուզական ֆոն է առաջացնում, և՛ հզորություն, կամք է փոխանցում: Կարևոր է, որ տղաներն ուրախ են մեզ տեսնել: Նրանք զրուցում են, պատմում, մակագրություն խնդրում: Շատերը օրեր անց հետադարձ կապով գրքի տպավորություններն են կիսում:


— Ուշագրավ դեպք, զրույց կպատմե՞ք մեր ընթերցողին։


— Հիշարժան ու փոքրիկ պատմությունները շատ են: Փորձում եմ դրանք գրի առնել՝ հետո հենց իրենց հիշեցնելու համար: Ձեզ երևի պատմեմ մի տղայի մասին, որ հրատարակչության մասին լսելուն պես ասաց, որ երբ լավանա, հետ գնա ու կռվի մինչև հաղթանակ, այդուհետ վերադառնալու է ու ինքն էլ սկսի գրքեր հրատարակել: «Պետք ա շատ լինեն գրքերը, գիրքը լավ բան ա»,- ասում էր նա: Սա կարծես հաղթանակի ու նաև ապագայի հանդեպ հավատ լիներ, որ մեզ էլ փոխանցվեց: Մեր տղաները շատ ամուր են՝ անգամ բուժվելիս:

Զրուցեց Տաթև Խաչատրյանը


No Comments

Leave a Reply