maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Արցախ ԳրաԴաշտ

Ոչ մի քայլ հետ կամ «Ջաբրայիլի Արծիվը»

26.09.2021


«Ոչ մի քայլ հետ»,- սա էր Արցախյան երկրորդ պատերազմի անմահացած հերոս, փոխգնդապետ Դավիթ Նազարյանի վարած մարտի սկզբունքը։ Դավիթի, ում «կյանքը լեռներում էր, սիրտը՝ զինվորինը, հոգին՝ մայր հայրենիքինը»։

Դավիթ Նազարյանը ծնվել է 1985-ին, Երևանում։ 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարը։ Զինվորները գիտեին, որ նա ոչ թե սոսկ հրամանատար էր, այլ նվիրյալ․․․ միշտ զորքի կողքին է եղել, վտանգի ժամանակ՝ առջևում։

Դավիթի քույրը՝ Մարիաննա Շահինյանը, պատմում է, որ պատերազմի օրերին զանգ են ստացել, մայրը հարցրել է Դավիթին՝ արդյոք հայրն ու քույրն աչքի առաջ չե՞ն գալիս, տղան պատասխանել է՝ չէ, մամ ջան, կներես, բայց աչքիս առաջ միայն զինվորներս են։

9-րդ պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակի անձնակազմի 241 զինածառայողներից 38-ը անմահացել են, շատերը վիրավորում են ստացել։

Գումարտակի և նրա հրամանատարի մարտական սխրանքները կարծես թե ստվերում են մնում․․․ Մարիաննան ստանձնում է եղբոր և զինակից ընկերների պատմությունը սերունդներին թողնելու պարտավորությունը։ Մեկ տարվա համառ աշխատանքի արդյունքում ծնվում է «Ջաբրայիլի Արծիվը» գիրքը՝ բաղկացած երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»։

Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Նազարյանին։ Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը: «Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ, 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ:



Երկհատորյակը լույս է ընծայվել «Էդիթ պրինտ» հրատարակչության հետ համագործակցության արդյունքում։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ «Դաբլ թրի Հիլթոն» հյուրանոցի դահլիճում։ Նույն օրը ներկայացվեց նաև գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը։ Ներկա էին անմահացած տղաների ծնողները, մարտական ընկերները՝ սպաներ Հարություն Սիրունյանը, Հմայակ Կիրակոսյանը և ուրիշներ:

Մարիաննան ասաց, որ գիրքը գրելիս առաջնորդվել է հետևյալ մտքով, եթե տղերքի գլխին կրակե երկաթներ են թափվել, ուրեմն, խաղաղ պայմաններում, իր առջև չի կարող լինել ոչ մի խոչընդոտ։ Իրականում, հեշտ չի եղել, երկրորդ աշխատանքի է անցել, հանդիպել է զինվորների, սպաների հետ, տվյալներ է հավաքել, այցի է գնացել եղբոր ընտանիքին, սատարել նրանց։ Դավիթի մայրն իր հերթին քաջալերել է Մարիաննային, որ սկսած գործը հաջողությամբ ավարտի։ Ասում է՝ նպատակ ունեինք․ տղաները պետք է վերածնվեին․ նոր ծնունդ առնեին պատմության էջերում։ Ուզում է, որ եղբոր հնչեցրած «խոցե՜լ» հրամանը պատգամ լինի ու պարտավորություն, որ հայ ազգի լինի խոցող, ոչ խոցվող․․․

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Արա Սարգսյանը չի ծառայել Դավիթ Նազարյանի հետ, բայց ուսումնասիրել է  փաստական տվյալները։ «Այն ճանապարհը, որ անցել է Դավիթ Նազարյանը, սկսվում և ավարտվում է ՀՀ գրեթե բոլոր սահմաններով։ Որտեղ էլ նա ծառայել է, աչքի է ընկել քաջությամբ, բանիմացությամբ, իմաստուն մտքով ու սպային վայել բարոյական արժանիքներով։ Մինչև իր վերջին շունչը Դավիթ Նազարյանը հավատարիմ է մնացել սպայի պատվին, ոչ մի քայլ հետ սկզբունքով, մինչև վերջ մնալով զինվորի կողքին՝ նա այդպես էլ կնքել է իր մահկանացուն»,- ասաց Արա Սարգսյանը։ Այնուհետև նա խոսքն ուղղեց Դավիթի զինակից ընկերներին․ «Ձեզ համար պատերազմը չի ավարտվել ու չի ավարտվի այնքան, որքան դուք կաք, ու ձեզ համար տղերքի հիշատակը կմնա այնքան, ինչքան դուք կաք։ Ես ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում, դուք այն մարդիկ են, որոնք խաղաղություն են պարտադրելու հակառակորդին, գոնե դուք լավ գիտեք, որ մենք դեռ անելիք ունենք․․․»։

Հավելենք, որ «Ջաբրայիլի Արծիվը» կարելի է ձեռք բերել երևանյան գրախանութներից և «Էդիթ պրինտ» հրատարակչությունից։ Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ վիրավորում ստացած զինվորներին։

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply