ՕրԸնթաց Ազդագիր

Օնեգինը՝ ռուսական թատրոնի բեմում. պլաստիկա և շարժում

06.12.2019

 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում: Դեկտեմբրի 6-ին և 7-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին»  ներկայացումը՝ նոր ընթերցմամբ: 

Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:   

Ա.Ս. Պուշկինի Եվգենի Օնեգինը  բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում: 

Ռուսական թատրոնի Օնեգին ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը:

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը:   

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:


No Comments

Leave a Reply