bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
Ազդագիր Արմինե Սարգսյան

Օրբելյանի վերադարձը

12.02.2020

ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը կրկին զբաղեցնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը: Օրբելյան-Ղարիբյան հայտնի հակամարտությունն ու դատը երկար ձգվեցին, գործը հասավ Վերաքննիչ, ու մաեստրոյի հայցը բավարարվեց:

Թատրոնը տուժեց տնօրենի պարտադիր պարապուրդի պատճառով, հովանովորներ կորցրեց, հյուրախաղեր ու ծրագրեր հետաձգվեցին կամ չեղարկվեցին: Թատրոնը նորից լիաթոք կշնչի, ինչպես վստահեցնում է Օրբելյանը: Ստեղծագործական եռուզեռ է սպասվում: Հարց է՝ այդ ընթացքում պետությունը բարի աչքով կնայի՞ օպերային թատրոնին՝ ներկայացումներին փոքր-ինչ աջակցելու, շենքի տանիքի ու օդափոխության խնդիրները լուծելու առումով: Կամ ….  նախարարութուն-Օրբելյան հարաբերություններն այս անգամ ի՞նչ հարթության վրա են լինելու:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը ընդգծեց, որ իր վերադարձը միանշանակ չի ընդունվել նաև թատրոնի կոլեկտիվի կողմից, մեկն ուրախացել է, մյուսը տխրել, ինչը բնական է: Բոլոր դեպքերում, դատը շահած Օրբելյանը հայտարում է, որ ինքը վերադարձել է,  և  այս ամենը շատ հետաքրքիր է:

Ընթացիկ ու նոր ներկայացումներ, ծրագրեր, նոր բանակցություններ… Դեռ առիթ կլինի այս ամենին անդրադառնալու: Ավելին՝ այս տարվա օգոստոսին անցկացվելու է թատրոնի նոր տնօրենի մրցույթը. Օրբելյանի հետ 2017-ին կնքած աշխատանքային պայմանագիրն ավարտվում է:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply