bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom
Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Պատերազմը ցույց տվեց այն բոլոր բացերը, որ ունեինք

05.04.2021

Համավարակը, պատերազմն ու արվեստը։ Նկարիչ, դիզայներ Լևոն Ֆլջյանի հետ մեր զրույցն այս թեմաների շուրջ է։

— 2020 թվականը  մեկնարկեց համավարակի գույժով։  Ի՞նչ ազդեցություն ունեցան նոր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ու մեկուսացումն արվեստի վրա։

— Կդժվարանամ ընդհանուր ինչ-որ բան ասել։ Իմ դեպքում  դադար չի եղել։ Ստեղծագործելու պրոցեսը նաև առանձնանալու ժեստ է. այդ առումով՝ ոչինչ  չի փոխվել։ Դեռ ավելին՝ թեմաներ են առաջ եկել, որոնց ավելի խորությամբ պետք է մոտենալ։  Նաև թեմաներին անդրադառնալու կերպն է փոխվել։ Դա կարող եմ արձանագրել որպես հիմնական փոփոխություն։

— Ունե՞ք թեմատիկ նկարներ, որ պատկերում են համավարակն ու դրան հաջորդ արհավիրքը՝ պատերազմը։

— Պատերազմին չեմ անդրադարձել։ Ժամանակ էր պետք հասկանալու համար՝ ինչ է տեղի ունենում։ Սա հիբրիդային պատերազմ էր, ոչ սովորական փորձառություն՝ մեզ համար, համաշխարհային առումով՝ նույնպես։ Շատ բաներ կան վերլուծելու։ Ստեղծագործության մեջ արտացոլելու համար, կարող եմ ասել, դեռ շուտ է, ու հարց է՝ պե՞տք է անդրադառնալ, թե՞ ոչ։

Going to war, 2017թ․

— Նպատակահարմար չէ՞ որպես արվեստի նյութ կամ արվեստի լեզվով մատուցելը։

— Արվեստը նպատակահարմար ձևակերպման հետ չի հարաբերվում, այն գիտություն չէ, որ երևութները վելուծի և որպես նյութ մատուցի:
Արվեստի շերտերն ավելի խորն են ու տարատեսակ, շատ դեպքերում՝ ոչ միանշանակ։ Համենայնդեպս, ինքս պատրաստ չեմ վերածելու ձևի կամ արվեստի նյութի. ինչպես ասացի՝ դեռ չենք էլ հասկացել, թե ինչի հետ գործ ունենք։

— Իսկ համավարա՞կը։

— Համավարակի թեմայով  շարք ունեմ՝ «Pandemix» անվամբ։ Ցուցադրվել է ՆՓԱԿ-ում, սեպտեմբերին՝ պատերազմից օրեր առաջ։ Համավարակով պայմանավորված արգելքներից հետո դա առաջին ցուցահանդեսն էր, որ տեղի ունեցավ կենդանի ձևաչափով՝ հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ։ Պատերազմը սկսվեց, ու մեծ դադար եղավ։ Թեև ցուցահանդեսը չփակվեց, բավական երկար տևեց՝ մինչև  2021-ի հունվարի վերջը։

Շարքը բաղկացած է տասը կտավից։ Թեման համավարակի շրջանի վախերն էին,  մտահոգությունները, արտադրության կանգը, կառավարական հակասական հայտարարությունները, սահմանափակումներն ու արգելքները։ Ինչո՞ւ՝ pandemix, ոչ թե՝ pandemia, որովհետև փորձել եմ մատնանշել միքսը, երբ խառնվում են արժեքավորն ու անարժեքը։ Ու ամբողջ աշխարհում է այդպես։ Մի նոր երևույթի հետ ենք առերեսվել, որ պատերազմի պես՝ կարիք ունի հասկանալի դառնալու։ Արժեքային համակարգը նորովի ընկալելու հարց կա այստեղ։ 

Sasuntsi, 2017

— Ի՞նչ ազդեցություն ունի արվեստն իրականության վրա և ի՞նչ ազդեցություն կարող  է ունենալ հիմա՝ մեր երկրի համար այս ծանրագույն ժամանակահատվածում։

— Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց ազդեցություն միանշանակ կունենա․ արվեստի ու իրականության փոխազդեցությունը միշտ առկա է։ Նոր պատերազմ ու պատերազմը տանուլ տալու իրողությունն ունենք, ու այդ ամենը պետք է վերլուծեն բոլորը,  այդ թվում՝ արվեստագետները։ Չեմ ուզում ասել՝ հատկապես արվեստագետները։ Ծանր իրավիճակներում միշտ ասում են՝ ո՞ւր են արվեստագետները, ինչո՞ւ չեն արձագանքում։ Այնինչ, անկախության շրջանից սկսած, անտեսվում է արվեստագետի դիրքն ու դիրքորոշումը։ Երբ այնպիսի իրավիճակում ենք հայտնվում, որ  կարիք կա նոր մտքի, նոր մոտեցման, նոր լուծումների,  հիշում են արվեստագետին։

Դա էլ զուտ ռեֆլեքսորեն է։ Քաղաքական այրերը նոր լուծումներ չեն առաջարկում, ասում են արդեն լսվածը. ցիկլը կրկնվում է։  Հասարակությունը գիտակցում է, որ չկա նոր քայլեր ձեռնարկելու միտում, հստակ ռազմավարություն, որի դրական-բացասական կողմերը կարելի է քննարկել։ Հեռանկարային ռազմավարություն, համենայնդեպս ես, չեմ տեսնում ոչ մի ոլորտում։ Ասում են՝ ո՞ւր են արվեստագետները, բայց իրականում, ամեն մարդ բարեխղճորեն ու հետևականորեն պետք է կատարի իր գործը, դա է հաջողության հասնելու գրավականը։

Kid in center, 2017

— Մենք այսօր մեծ ցավով խոսում ենք Արցախի զավթված տարածքների պատմամշակութային ժառանգությունը կորցնելու մասին, իսկ գնահատում, պահպանում, հանրայնացնո՞ւմ ենք այն, ինչ ունենք՝ սկսած պատմամշակութային կոթողներից, վերջացրած նոր ստեղծվող արվեստով։

— Եթե այդ հարցը հնչեցնում եք, ուրեմն խնդիր կա։ Կարծում եմ՝ չի գնահատվում։ Մենք հետևողական չենք, չեն պահպանվում, չենք արձանագրում ու արժևորում այն, ինչ ունենք։ Դա միայն դրսի հետ հարաբերվելու խնդիր չէ, ավելի շատ՝  ներսի խնդիր է։  Եթե չես գնահատում անցած մշակութային ճանապարհը, ինչպե՞ս կարող ես արժևորել ներկայիս իրողությունը. կարող եմ ասել՝ տեղյակ էլ չեն՝ ինչ է տեղի ունենում։ Խոսքը պետական մոտեցման մասին է, ոչ թե  անհատների կամ ձեռներեցների։ Նաև դա է պատճառների մեկը, որ մենք պարտվողի զգացողություն ունենք։ Պատերազմը ցույց տվեց այն բոլոր բացերը, որ ունեինք  և գուցե տեսնում էինք, բայց պատերազմն այդ ամենը շոշափելի դաշտ տեղափոխեց:

— Տեխնոլոգիա և արվեստ։ Կարո՞ղ ենք ասել, որ  նորարարությունը արվեստում նաև թվային տեխնոլոգիաների կիրառմամբ է պայմանավորված։  Որքան գիտեմ՝ ունեք նման աշխատանքներ։

— Ժամանակի ընթացքում մոտեցումը, մեթոդները փոխվում են, և այդ ամբողջը անդրադառնում է ստեղծագործական պրոցեսի վրա։ Դրանք գործիքներ են, որ արվեստագետը օգտագործում է։ Արվեստ և գիտություն փոխազդեցությունը միշտ եղել է։

Gorki, 2012,

Ես անդրադարձել եմ այդ հարաբերությանը «Պիկսել», «Պիկսել 2», «Պիկսել 3» (2012-2014) պրոյեկտների շարքերով, որտեղ թվային տեխնոլոգիայի և արվեստի ըմբռնման հարցն է քննարկվում։ Առցանց հարթակում  շփվելով՝ մարդիկ հեռանում են իրարից, հեռակա զգացողություններն են  առաջին պլան գալիս։ Սոցիալական մեդիաներում մարդկային հարաբերությունները շոշափելի չեն, ու մարդիկ շատ ազատ, երբեմն նաև ագրեսիվ են արտահայտվում։ Կախված դուր գալ-չգալուց՝ կա՛մ հաճոյախոսում են իրար, կա՛մ քննադատում։ Սոցցանցը դառնում է էմոցիաների դուրս մղման հարթակ։
«Պիկսել»-ը հենց այդ փոխհարաբերության մասին է։ Պիկսելը թվային լուսանկարի ամենափոքր մասնիկն է։ Մի քանի պիկսելների համադրությունը քեզ տալիս է աղոտ պատկերացում նկարի մասին։ Դու խնդիր ունես ընդհանուր նկարից հեռու կանգելու, որ բոլոր պիկսելները հավաքվեն, ու տեսնես պատկերը։ Բայց եթե շատ հեռանաս, պատկերը դարձյալ կլղոզվի։ Պետք է գտնես հարաբերվելու հեռավորությունը՝ դիստանցիան։

— Նախագծեր, ծրագրեր։

— Կան շարքեր, գաղափարներ։ Կա նաև ցանկություն այս կամ հաջորդ տարի ցուցահանդեսով ներկայանալու, երբ ավարտին կհասցնեմ ընթացքի մեջ եղող նախագծերը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply