ՕրԸնթաց Ազդագիր

«Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում

20.08.2019

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նախագծով և սցենարով, «Վարդանանց ասպետներ» կրթօջախի տնօրինության, մանկավարժների ու աշակերների ուժերով սեպտեմբեր ամսին կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում: Ներկայացման մեջ կօգտագործվեն տուն-թանգարանում պահպանվող հուշային ցուցանմուշներ, լուսանկարների կրկնօրինակներ, տեսանյութեր: Երաժշտական ձևավորման համար կօգտագործվեն Ավետ Տերտերյանի և Լուսինե Գրիգորյանի ստեղծագործությունները:

Սա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որը, սակայն, ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին: Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, և խթանել այն առավել խորությամբ ընկալելու հակումն ունեցողների մղումը:   

ardi.am

No Comments

Leave a Reply