maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbet girişholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalmatadorbet girişjojobet girişbetofficegaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinopluslunabet girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismarsbahis güncel girişcasinomaxi güncel girişmobilbahis güncel girişbetebet güncel girişmarsbahis güncel girişbetebet güncel girişcasibom güncel girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingtempobetodeonbetkalebetbahiscasinonakitbahis girişonwinmarsbahisonwin girişsekabet güncel girişcasinomaxi güncel girişsekabet girişmarsbahis girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmobilbahis güncel girişbetebetkalebetkalebetbetebet güncel girişbahsegel güncel girişnakitbahis güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişsekabet güncel girişngsbahisbahigojojobetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisoccired loginbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio güncelmarsbahis girişmatbetjojobetmeritkingjojobetonwin güncel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişmarsbahis girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet onwinmatadorbetbetciojojobet girişholiganbet girişmarsbahisimajbetholiganbetmatbetsekabetsekabetonwinsahabetgrandpashabetmatadorbetmeritkingcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetbaywin girişbaywinEscortmeritkingmeritking girişmeritking twittercasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
ԳրաԴաշտ Գրիգոր Գրիգորյան

Փողոցում գիրք կարդացող տղան

02.07.2022

Երբ տղան դուրս է եկել տնից՝ արևոտ առավոտ է եղել․ տաք ու առանց քամի, գարուն է բացվել, օդում հույս ու թրթիռ է բուրել, կանաչը փողոցների գորշության վահանն է դարձել, փողոցային շները հերթական հոգեմաշ գիշերն են լուսացրել և հպարտ քայլվածքով աղբաման են փնտրել։ Շտապելով ու աճապարելով՝ երիտասարդը հասցրել է ամեն բան՝ սափրվել, վերնաշապիկը տաբատի մեջ դրել, փողկապն ագուցել՝ ուղղել, անցաքարտ-հեռախոս-դրամապանակ խցկել է գրպաններն ու սուրացել շենքից դուրս։ Գիրքը վերցնել չի մոռացել, հաճախ անցաքարտը կամ հեռախոսը, կամ դրամապանակը, կամ էլ բոլորը միասին մոռացել է, բայց Գիրքը վերցնել երբե՛ք չի մոռացել։ Դրել է արմունկի տակ և, երջանիկ ժպիտը շուրթերին, դանդաղ քայլվածքով գնացել է դեպի մետրոյի կայարան։ Այսօր լավ օր է, նույնիսկ ժետոն վաճառողն ուրախ է թվում և չի թաքցնում իր գոհունակ ժպիտը՝ մտածել է գրքասերն ու մետրոյի գազարագույն ժետոնները կիսաքրտնած բռի մեջ սկսել է խաղացնել։ Ոտքը դրել է շարժասանդուղքին, համբերատար սպասել է հաղորդավարուհու՝ «Հարգելի՛ ուղևորներ, շարժասանդուղքից օգտվելիս խնդրում ենք լինել ուշադիր, կանգնել աջ կողմում․․․» բազմիցս լսած հայտարարության ավարտին, ձեռնափերի մեջ է առել հաստափոր Գիրքը, բացել է և սկսել կարդալ։ 

Ընթերցելով քայլել է, անցել մարդկանց բազմության միջով և աչքի տակով նկատել, որ այսօր, առավել քան երբևէ, բազմությունը խեթ հայացքներ է ուղղել դեպի իր ոչ նշանակալից անձը և անթաքույց խորշել նրանից։ Երիտասարդը չի նեղվել, գլուխը չի բարձրացրել, հայացքը Գրքից չի կտրել, սակայն հարազատ կեցվածքը չփոխելու հետ մեկտեղ՝ ուշադրությունը կենտրոնացրել է շրջապատի անհասկանալի փոփոխական վերաբերմունքին։ Սովորականի պես մտել է վերջին վագոնը, նստել մեջտեղի նստարանին, ոտքը գցել ոտքին, Գիրքը հարմարեցրել աջ ազդրին։ Սակայն ամբողջությամբ Գրքի բովանդակության մեջ խորանալ չի հաջողվել, անհանգիստ մտքերը, ասես հողի տակից սողացող անշտապ անձրևորդեր, շեղել են նրա ուշադրությունը։ Նստարանին մենակ է նստած եղել։ Վագոնի թե՛ աջ և թե՛ ձախ կողմերում բավական շատ մարդ է հավաքված եղել, սակայն երիտասարդը շարունակել է մենակ նստած մնալ իր մտերմիկ նստարանին։ Դիմացի նստարանին ևս ոչ ոք չի համարձակվել նստել։ Մարդկանց անպարկեշտ, իսկ ոմանց զզվանք արտահայտող հայացքները շարունակել են ճնշել երիտասարդին, և նրան ոչինչ չի մնացել, քան փակել հաստափոր Գիրքն ու նայել մարդկանց ուղղությամբ։ Դիմացի նստարանի ձախ կողմում երկու տարեց մարդ գլուխներն իրենց բջջայինների ուղղությամբ են կախած եղել, սակայն տակից հետևել են գրքասեր տղային։ Իսկ նստարանի աջ հատվածում կանգնած ուսանողների փոքրիկ խումբը, չթաքցնելով ատելությունից ծնունդ առած դիմախաղը, աչքերը պլշել է տղայի վրա։ Մի աղջիկ մեջքով է կանգնած եղել․ երիտասարդին ամենահարազատը հենց նա է թվացել։ 

«Հանրապետության հրապարակ․ հաջորդ կայարանը՝ Զորավար Անդրանիկ»․ մեքենավարուհու հայտարարությունը լսելով՝ երիտասարդը հապճեպ ոտքի է կանգնել, Գիրքը կրկին դրել արմունկի տակ և դուրս պրծել վագոնից։ Շարժասանդուղքին կանգնած գրքասերը որոշակի խաղաղություն է զգացել, հանգստացրել ու հանդարտեցրել է տագնապ առաջացնող մտքերի խելահեղ հոսքն ու բացել հաստափոր Գիրքը։ Անվրդով քայլվածքով բարձրացել է կայարանի աստիճաններով և ևս մեկ անգամ կարդացել վագոնում ընթերցած, բայց ոչ ամբողջական ընկալած պարբերությունը։ Անցել է փողոցը, մոտեցել Կառավարության շենքին, դեմքին գոհունակ ու բավարար տեսք հաղորդել և երբ արդեն պատրաստվել է թերթելու Գրքի հերթական էջը՝ երկու շագանակագույն-բերետավոր ոստիկաններից մեկը նրան խնդրել է կանգնել։

-Ավա՛գ լեյտենանտ Մերուժան Արծրունյան,- ներկայացել է ոստիկանը։- Խնդրում եմ անմիջապես փակել Գիրքն ու այն զգուշորեն, առանց կտրուկ ու արկածախնդիր շարժումների տալ ինձ։

Տղան անակնկալի է եկել՝ զարմանալով, որ նույնիսկ իրենից չեն փորձել պարզել ինքնությունը։

-Երիտասա՛րդ, երրորդ անգամ է՛լ չեմ կրկնելու։ Խնդրում եմ փակել Գիրքը և այն տալ ինձ, — բարկացել է ավագ լեյտենանտ Արծրունյանը։

-Խնդրե՛մ,- ոստիկանի պահանջը կատարել է երիտասարդը՝ այդպես էլ չկարողանալով հասկանալ՝ ինչն ինչոց է։

-Շնորհակալությո՛ւն,- չի զլացել ասել ոստիկանը՝ անչափ զգուշորեն վերցնելով Գիրքը։- Մայո՛ր, պարզեք երիտասարդի ինքնությունը, փաստաթղթեր պահանջեք, ակտը լրացրեք, մինչև ես կմոտենամ,- ավագ լեյտենանտը դիմել է կողքին կանգնած անփորձ գործընկերոջն ու բջջայինի մեջ ինչ-որ հեռախոսահամար փնտրելով՝ փոքր-ինչ հեռացել է գրքասերից։

-Երիտասա՛րդ, անձը հաստատող փաստաթուղթ ունե՞ս,- պաշտոնական սկսել է մայորը՝ մտնելով իր պարտականությունների մեջ։

— Իհարկե՛,- փաստաթուղթը ոստիկանին է փոխանցել գրքասերն ու շշուկով հարցրել․- Մայո՛ր, իսկ ի՞նչ եմ ես արել, ինչո՞ւ եք ինձ կանգնեցրել․ էդ երբվանի՞ց է փողոցում Գիրք կարդալը հանցանք համարվում։

-Ո՞նց, չե՞ս լսել։ Անցյալ ամիս քեզ նման մի տղա Պարոնյան փողոցի վրա Գիրք կարդալիս ա եղել, աջ ու ձախ չի նայել, ինքնամոռաց խորասուզվել ա իր Գրքի մեջ ու, չնկատելով ընդառաջ եկող հղի կնոջը՝ վրաերթի ա ենթարկել նրան։ Պատկերացնո՞ւմ ես, խփել-գցել ա ասֆալտին, հետո չի էլ կանգնել, արագ փախել ա դեպքի վայրից։ Էդ հղիին միանգամից տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները ոչ մի բան չեն կարողացել անել, նրան փրկել չի հաջողվել։ Էս դեպքից հետո ներքին հրաման ստացանք՝ շատ ուշադիր լինել փողոցում Գիրք կարդացողների նկատմամբ,— անկաշկանդ պատասխանել է շագանակագույն-բերետավորը։

-Մայո՛ր, ձե՞ռ ես առնում։ Ինչպե՞ս կարա տենց բան լինի։

-Դե, հղիի դեպքը շատ զգացմունքային էր, հանրային հնչեղությունը բավական մեծ էր։ Իսկ իշխանավորները, գիտե՛ս, սենց պահերին շատ արագ են արձագանքում։ Բայց ամեն ինչ ավելի լրջացավ օրեր առաջ՝ վերջին միտինգներից մեկի ժամանակ․ մի հայտնի բանաստեղծ բեմ ա բարձրանում, իշխանավորներին տեղը-տեղին «շշում» ա, իր խռպոտ ձայնով ասմունքում ա, վերջում էլ գրպանից մի Գիրք հանում ու ձեռքը վերև պարզած՝գոռում ա․ «Սա մեր զենքն է, իրենք չագուչ էին թափ տալիս մեզ վրա, իսկ մենք Գիրք կթափահարենք․ չագուչի դեմ լավագույն ու միակ հակազենքը հե՛նց Գիրքն է։ Եկեք վաղը ամեն մեկս մի-մի Գիրք վերցնենք ու, որպես անհնազանդություն, 5-10 րոպե լուռ կարդանք՝ հենց միտինգի ժամանակ․․․»։ Պատկերացնո՞ւմ ես, մյուս օրը տասը հազար մարդ, հավաքի ամենաթեժ պահին, Գիրք ա կարդում՝ շատ լուռ, իսկ հետո ձեռքերը պարզում ա վերև՝ Գիրքն ափերի մեջ պահած։ Սա արդեն չներվեց։ Դե, ախր ո՞նց ներվեր, դրանք բոլոր չափերը անցան․ Գիրք կարդացողը կառավարության համար դարձավ «հանցագործ», իսկ հենց Գիրքը՝ «հանցանքի ծանրագույն գործիք»։ Ընենց որ, քո բանը բուրդ ա, եղբա՛յր,- վերջում աչքով է արել անփորձ ոստիկանը։

Գրքասեր երիտասարդը չի հավատացել լսածներին․ ուշադիր զննել է ոստիկաններին, կողքերն է նայել՝ փորձելով հասկանալ․ արդյոք սա ինչ-որ մեկի չար կատակ չի՞ եղել։

«Չգիտեմ, հաստ Գիրք է,- ավագ լեյտենանտ Արծրունյանն է բարձրաձայն խոսելիս եղել բջջայինով։ -Ի՞նչ անեմ Գրքի հետ․․․ Վերնագի՞րը։ «Պապ թագավոր»։ — Գրքի վերնագիրն է նշել ոստիկանն ու համբերատար սպասել հեռախոսի մյուս ծայրում որոշում կայացնողի «դատավճռին»։ Պատասխանը լսելուց հետո անջատել է բջջայինն ու մոտեցել գրքասերին։

-Երիտասա՛րդ, չիմացության պատճառով այս անգամ քեզ բաց ենք թողնում։ Հուսամ՝ է՛լ չի կրկնվի, թե չէ ստիպված կլինես մեզ հետ բաժին գալ և օրենքի ողջ խստությամբ պատասխան տալ քո հանցավոր գործողությունների համար։

-Լա՛վ, պարո՛ն լեյտենանտ, շա՛տ լավ, է՛լ չի կրկնվի, խոսք եմ տալիս։ Մենակ թե Գիրքս հետ տվեք,- մեղմ ձայնով խնդրել է գրքասերը։ 

-Գի՞րքը։ Սա ոչ միայն կմնա մեզ մոտ, այլև հենց տեղում կոչնչացվի,- ասել է ոստիկանն ու «Պապ թագավորը» շպրտել ասֆալտին։ Ծոցագրպանից փոքրիկ շիշ է հանել, միջի հեղուկը լցրել գետնին գցած գրքի վրա և կրակայրիչով այրել այն, որն անմիջապես հայտնվել է բոցալեզվակների մեջ։

-Ո՛չ, աաաաա՜․․․- չի կարողացել իրեն տիրապետել գրքասեր տղան և բղավելով՝ քայլ է արել դեպի վառվող Գիրքը։ 

Մայորն անմիջապես հետևից բռնել է տղայի ձեռքերը, սեղմել դեպի իրեն՝ փոքր-ինչ առաջ ճկելով երիտասարդի բարակ իրանը։ Տղային հենց դեմուդեմ կանգնած է եղել հեգնորեն ժպտացող ավագ լեյտենանտը, որի ոտքերի տակ մխացել է հաստափոր Գիրքը։ Փողոցում ընթերցող երիտասարդը չի հանդարտվել, իրեն տիրապետել չի հաջողվել, նույնիսկ չի էլ փորձել․ նա շարունակել է բղավել ամբողջ ուժով, ում ձայնը, ջարդելով ժամանակի ու տարածության բոլոր արգելքները, փշրելով տիեզերքի անսահմանության ծիրերը, կտրել-անցել է տասնամյակնե՜ր, դարե՜ր, և նրա աչքերի առջև մխացող Գրքի ծխի միջից հայտնվել է Մուշեղ սպարապետն ու իր լայն ձեռնափով ուժգին ապտակներ է հասցրել ավագ լեյտենանտ Մերուժան Արծրունյանին։ Որքան ուժեղ է բղավել գրքասեր երիտասարդը, այնքան ավելի ահարկու են թվացել Մուշեղ սպարապետի ապտակները․․․

Այդ օրվանից հետո Գիրք կարդացող տղան խելակորույս թափառում է մայրաքաղաքի փողոցներում, պարբերաբար կանգ առնում այս կամ այն մարդու մոտ և ուժեղ բղավում նրա ուղղությամբ։

Գրիգոր Գրիգորյան

No Comments

Leave a Reply