Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում նաև, որ Վարպետի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ քանդակագործը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում:
![](http://ardi.am/wp-content/uploads/2019/12/Без-названия-1.jpg)
Դեռևս 2000-ականների սկզբին Արտո Չաքմաքչյանին խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում: Երևանի ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:
Արձանի ձուլման և տեղադրման ծախսերը կհոգա ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարությունը:
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ avproduction.am
No Comments