bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Քրիստոնեությունը, գրականությունը և գրողը

20.08.2019

Սկզբում որոշեցինք հանդիպման վայրը: Թումոյի այգի: Հետո` հանդիպման նպատակը: Զրույց գրողի հետ: Մինչ զրույցի թեման ընտրելը` որոշեցինք սուրճի տեսակը: Մոտակա առևտրային տաղավարում մի ժպտերես աղջնակ սուրճ պատրաստեց մեզ համար: Դավիթը հետաքրքվեց՝ ի՞նչն է նրան անհանգստացնում մեր քաղաքում, ինչի՞ մասին կուզեր բարձրաձայնել: Դժգոհեց քաղաքային տրանսպորտից: Սա մեկ թեմա: Շատերի սրտի միջով անցնող: Պարզեցինք նաև, որ սիրում է կարդալ: Աշխատանքի վայրում՝  ձեռքի տակ, Խրիմյան Հայրիկի «Պապիկ և թոռնիկ» գիրքն էր: Ակնարկեցի, որ հիմա զրուցում է կրոնագետ  Դավիթ Սամվելյանի հետ: Պարզվեց՝ աղջիկն էլ նույն ոլորտում  մասնագիտանալու նպատակ ունի: Ավելի ուշ պարզվեց նաև, որ մեր զրուցակիցը ճանաչում  և  չի ճանաչում  գրող Դավիթ Սամվելյանին: Այլ կերպ ասած՝ «Ռոդենի ձմեռը» գրքին ծանոթ էր, բայց չգիտեր՝ ով է հեղինակը:

Երթուղայինների ողբալի վիճակի մասին մենք, իհարկե, զրուցեցինք: Այդ մասին կկարդաք մի օր, մի տեղ:  Հիմա, այստեղ զրույցը կրոնի ու գրականության մասին է: Սույն թեման  դարձյալ տաղավարի աղջնակի «թելադրանքն է»:

-Դու աստվածաբան ես, բայց ծխու՞մ ես:

-Բայց ես հոգևորական չեմ: Աստվածաբանությունը աշխարհիկ գիտություն է, որն ուսումնասիրում է կրոնը, ավելի շատ՝ քրիստոնեությունը, բայց դրան զուգահեռ կրոնագիտություն տերմինն է օգտագործվում, որը չի սահմանափակվում միայն քրիստոնեությամբ:

 -Մասնագիտական պրպտումների արդյունքում ի՞նչ ես պարզել՝ Աստված կա՞, թե՞ չկա:

-Այդ հարցի ամենալավ պատասխանը տալիս է Պողոս առաքայլը, ասում է, որ հավատքը անձնական փորձառության վրա է հիմնվում:Անպայման չէ աստվածաբան լինես, որ հավատդ զորանա, ու որոշես՝ Աստված կա: Հավատը նախ զգացողություն է, որն անգամ չպետք է քննարկվի. ուղղակի որպեսզի հոգևոր տրավմա չտանես, գոնե պետք է իմանաս՝ով է Քրիստոսը, հասկանաս, որն է Աստծո գաղափարը քրիստոնեության մեջ: Եթե  հեթանոս ես (չնայած՝ ինձ համար ծիծաղելի է 21-րդ դարում հեթանոս լինելը), գոնե պետք է ճանաչես աստվածներին ու նրանց  գործառույթը, չես կարող մեկ Աստծո պաշտել, ասենք՝ Վահագնին կամ Զևսին: Եթե հեթանոս ես, ընդունիր ամբողջ պանթեոնը:

-Բայց մարդիկ՝ թեիստ, թե աթեիստ,  դժվար իրավիճակում Աստծու անունն են տալիս:

-Դա ենթագիտակցաբար է, մարդու գենետիկ հիշողության մեջ է:

-Բայց որտեղի՞ց է եկել այդ գենը, ո՞ր կետից է սկսվում կապն Աստծո հետ:

-Այն պահից, երբ մարդն սկսել է հավատալ  Աստծուն,  վերերկրային՝ իրենից ուժեղ երևույթի: Ջուր խմելիս էլ մարդը վերև է նայում. այդպիսի օրինակներ կան, որ կապվում են Վերևի հետ: Աթեիստը, չեմ կարծում, թե Ատծո անունը կտա: Աթեիզմն էլ երբեմն ձևական բնույթ ունի, առանձնալու կերպ է:

-Մենք մտածում ենք, որ Ադամից և Եվայից հետո մարդիկ քիչ-քիչ հեռացել են Աստծուց, այն Աստծուց,  որի հետ կենդանի շփման հնարավորութուն են ունեցել: Հետո հակառակ տենդե՞ցն է սկսվել. ճշմարիտ Աստծուն մոռացած մարդիկ սկսել են հավատալ, որոնել կամ հորինե՞լ Աստծուն:

-Ես իմ մոտեցումն ունեմ Ադամի և Եվայի ավանդազրույցին: Եբրայերեն  Ադամ նշանակում է մարդ, Եվա՝ կյանք: Ասվում է՝ Աստված ստեղծեց մարդուն և նրան պարգևեց կյանք: Աստվածաշունչը մեկ շերտով չես կարող ուսումնասիրել,  եթե փորձես տառացի, համատեքստից կտրված հասականալ, այնքա՜ն հակասություններ կգտնես:

-Աստվածաբանությունը չի՞ խանգարում գրականությանը:

-Միանշանակ՝ ոչ:

-Բայց քո գործերում տեղ-տեղ նկատվում է աստվածաբանը:
-Կան գործեր, որ կարող են սխալ ընկալվել, բայց ես ազատ մարդ եմ ու իմ մոտեցումն ունեմ: Խոսքը կրոնական հարցերի մասին է:  Ինչ-որ դոգմատիկ շեղումներ չեմ անում, որ հետո ինձ «ինկվիզիցիայի» ենթարկեն, բայց օրինակ՝ «Սեր իմ, որ գրկումս ես…» բանաստեղծութան համար որոշ մարդիկ ինձ մեղադրեցին «Հայր մերը» աղավաղելու մեջ: Բայց ես մեղավոր չեմ, որ իմ գրածի մեջ ինչ-որ մեկը «Հայր մերն» է տեսել, երբ ես այդ ռեթիմն են օգտագործել ընդամենը:

-Գրեթե բոլոր գրողները այս կամ այն կերպ օգտվում են Աստվածաշնչից:

-Որովհետև «Աստվածաշունչը» այն կատարելությունն է, որ հիմք է դարձել հետագա ստեղծագործողների համար: Դրանում տարբեր ժանրեր կան՝ պատմավեպի, լեգենդի, բանաստեղծության, առակների, նամականու: Ինչո՞ւ չօգտվես՝ ռիմթ լինի, թե ժանրային առանձնահատկություն: Միայն անհանգ կամ սպիտակ  բանաստեղծությո՞ւն պետք է գրես: Կամ իրանական պոեզիայի նման մի միտքը դարձնես աֆորիզմ, քառատես, մասնատես, տարբեր տողերի բաժանես ու ասես՝ սա ժամանակակից պոեզիա է:

-Ի՞նչ ես կարծում, մեր ժողովուրդը հավատացյա՞լ է:

-Ժամանակին  «95 տոկոս առաքելականները և մնացածը» վերտառությամբ հոդված էի գրել: Շատերն իրենց համարում են քրիստոնյա, բայց  եկեղեցուն մոտ ծառերին  թաշկինակ են կապում, մոմ են թափում, վախենում են իրենց դիմացով  անցնող կատվից, հայելու ջարդվելուց, աչքի հուլունք կամ կարմիր թևնոց են կրում… Մանավանդ խորհրդային շրջանն անցած մարդիկ քիչ են տեղեկացված եղել: Եթե իրենց հարցնես՝ Քրիստոսն ո՞վ է, շատերն ամենավերջին աղանդավորական պատասխանը կտան: Ուղղակի մարդիկ հաճախում են եկեղեցի, մոմ են վառում, աղոթում: Հավատք ունեն, բայց ինչպես քիչ առաջ ասում էի, ճիշտ ուղղու վրա դնելու կարիք կա: Ա՛յ այդ թերի պատկերացումներից, երբեմն մարդկանց սոցիալական դժվար պայմաններից օգտվում են որոշ աղանդներ ու ոմանց ներքաշում իրենց շարքերը՝  հոգևոր տրավմայի հասցնելով նրանց:

-Ինչպե՞ս ես վերաբերվում պատկերապաշտությանը:

-Հայ առաքելական եկեղեցում պատկերապաշտութուն չկա, պատկերահարգ ենք: Պատկերապաշտությունը կանոնացվել է 7-րդ Տիեզերական ժողովում (787 թ.), այն պայմանով, որ պաշտամունքի առարկա է ոչ թե պատկերի նյութը՝ փայտն ու ներկերը, այլ՝ պատկերվածը։

 -Սրբապատկերը կարո՞ղ է զորության ունենալ:

-Ես չեմ հավատում, որ սրբապատկերը կարող է զորություն ունենալ: Ուղղակի հավատացյալի համար ավելի հեշտ է վիզուալ մի բան տեսնել, դրան ուղղել աղոթքը, քան թե աներևույթ Աստծո հետ հաղորդակցվել՝ երկնքին նայելով կամ աչքերը փակ: Սա մարդկային է, բայց կրոնական  տեսանկյունից՝  խոցելի: 8-րդ դարում տարածվեց պատկերապաշտությունը, հետո պատկերամերժությունը: Մեր եկեղեցին միջին դիրք է ընդունել. ո՛չ մերժում է, ո՛չ պաշտում: Պատկերը կարող է  միջնորդ դառնալ՝ մարդու կրոնական պատկերացումներն ավելի շոշափելի դարձնելու համար, բայց  պաշտել չի կարելի, դա կարող է ընդհուպ կռապաշտության հասնել: Ռուսական եկեղեցիներում սրբապատկներ կան, որ «լաց են լինում», արցունք է գնում նկարից: Գուցե մի գիտնական ուսումնասիրի ու պարզի, որ տարիների ընթացքում նյութ է առաջացել դրա մեջ, դուրս է գալիս: Կամ ասում են՝ եկեղեցին վառվեց, խորանը՝ոչ:  Դժվարանում եմ ասել, գուցե ինչ-որ բաներ կատարվում են, բայց դա էլ չի կարող առիթ դառնալ՝ պաշտելու նյութը: Դու արդեն չես տարբերվի հեթանոսից: 

-Հայը պետք է քրիտոնյա՞ լինի:

-Քրիստոնյա լինելու համար, բնականաբար, պարտադիր չէ հայ լինելը, բայց լավ է, որ հայը քրիստոնյա է լինում, որովհետև ազգային գիտակցության ու վերազգային բարոյականության սինթեզից լավ բաներ են ծնվում: Որոշ բաներ կան՝ լինի ադաթային, թե ներքին սովորութային, որ նույնականացնում են հայկականության հետ ու շպրտում երեսներիս, իբր, տեսե՛ք, սա չէ՞ ձեր անցյալը։ Բայց պարզից էլ պարզ է, որ շատ բաներ մենք մեզ վրա վերցրել ու կրում ենք ուրիշի ազդեցության տակ ապրելու ընթացքում։ Լավը տվել ենք, վատը՝ վերցրել։ Երբեմն թվում է՝ երկրագնդի վրա նոր ձևավորված ազգ ենք: Մեզ դրսից բաներ են թելադրում, երբեմն «նուրբ» են հրամցնում, ու ուզում ենք ձերբազատվել հայկականությունից: Այնինչ մենք այնքան լավ բաներ ենք ժառանգել ու հիմա դրանցից ձերբազատվում ենք, դրսից թելադրվածն ենք ուզում կրել: Իսկ դրա պատճառն այն է, որ դատարկ ենք: Լիքը մարդը քիչ բան է վերցնում իր վրա, մանավանդ՝ վատ բաներ: Իսկ ներքին ու ազգային բարոյականություն ունենալը, դա պահելն ու զարգացնելը դժվար է, պիտի ուժեղ ու գիտակից լինել: Վերացրեք բոլոր ազգային տոները, բոլոր բարոյական նորմերը, կրոնական զգացողությունները, հավատը, դուրս շպրտեք Աստծուն ձեր ներսից, կյանքից։ Հետաքրքիր է՝ ո՞ւր է տանելու դա, ո՞ւր պիտի հասնեք։

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի


No Comments

Leave a Reply