maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibomholiganbetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Անի Անտոնյան Արցախ

Սա առաջին քայլն էր արցախցի արտադրողների համար դեպի նոր շուկա

06.04.2024

Ապրիլի 7-ին, ժամը 12։00-18։00-ին, Tumanyan’s Art (Մոսկովյան 6/7) սրճարանի բացօթյա տարածքում կանցկացվի «Վըսկէ ծերքեր» փառատոնը, որի ընթացքում նախատեսվում են ավելի քան 50 արցախցու ձեռագործ աշխատանքների և արտադրանքի ցուցահանդես-վաճառք, վարպետաց դասեր, անակնկալ նվերներ և հյուրասիրություն։  

Փառատոնի կազմակերպիչ, «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ և շարունակական է լինելու։ 

«Սա առաջին քայլն էր արցախցի արտադրողների համար դեպի նոր շուկա։ Մրցակցությունն այստեղ բավականին մեծ է, իսկ կայանալն ու արտադրանքդ իրացնելը՝ դժվար։  Առաջին փառատոնի շնորհիվ ստեղծագործ արցախահայերը հայտնվեցին լրագրողական համայնքի ուշադրության կենտրոնում, անհատները, որոնք ներկա էին փառատոնին, սկսեցին պատվերներ անել»,- նշեց Մարիամը։ 

Armenian Business Corner կազմակերպության առաջարկով՝ արցախահայերը շուտով հնարավորություն կունենան նաև իրենց արտադրանքը ներկայացնել արտասահմանյան գնորդներին shopinarmenia.am կայքի միջոցով։ 

«Վըսկէ ծերքեր» փառատոնում այս անգամ փոփոխություններ են եղել․ պահպանելով արտադրանքի որակի չափանիշը՝ այդուհանդերձ, մասնակիցների ընտրության հարցում նախապատվությունը տրվել է այն արտադրողներին, որոնք նախորդ անգամ չեն մասնակցել միջոցառմանը, չունեն եկամտի այլ աղբյուր։

Կազմակերպչի խոսքով՝ արցախյան մշակույթ ասելով՝ Հայաստանում ապրող մարդիկ առաջինը ժենգյալով հացն ու փախլավան են պատկերացնում։ Իրենք ցանկանում են կոտրել այդ կարծրատիպը։

Փառատոնը նաև առիթ է, որ Արցախի ու Հայաստանի հայերն իրար լավ ճանաչեն, Արցախի մշակույթը պահպանվի ու տարածվի։

Արցախի մայրիկների աջակցման կենտրոնը բռնագաղթից հետո իր գործունեությունը շարունակում է ֆեյսբուքյան «Արցախի մայրիկների ակումբ» խմբի շրջանակում։ Նպատակն է միավորել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս բնակություն հաստատած արցախցի կանանց։ «Ճիշտ է՝ ժամանակի հետ հոգեբանական խնդիրները մղվեցին երկրորդ պլան, բայց սոցիալականը դեռ վառ արտահայտված է։ Մայրերը զբաղվածության լուրջ խնդիր ունեն, ցածր աշխատավարձը բավարար չէ նվազագույն կենսապահովման համար։ Հույս ունենք, որ փառատոնի մեկնարկով կկարողանանք մեր թիրախային լսարանի՝ երեխաների համար մի քանի ծրագիր կյանքի կոչել։ Սկսելու ենք կրթությունից ու զբաղվածության ապահովումից»,- ամփոփեց Մարիամ Աբրահամյանը։ 

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև սահմանափակ քանակով եզակի արտադրանքներ՝ Աստղաշենի աստղակերպ բրածոներից պատրաստված զարդեր, Արցախի խոտաբույսերից թեյեր և  այլն։ 

Անի Անտոնյան