maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Սա հուզականության մի պահ է, որը չունի հստակ րոպեներ»

13.03.2021

«Ադամամութ»-ը երիտասարդ գրող Հայկ Սիրունյանի  առաջին ժողովածուն է։ Ընդգրկում է բանաստեղծություններ և երեք էսսե։ Հրատարակվել է «էդիթ Պրինտ» հրատարակչության «Արդի» մատենաշարով։ Հայկի հետ զրուցել ենք գրքի շնորհանդեսից հետո, որը տեղի ունեցավ գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին։ Գիրքը տպագրության պետք է հանձնվեր 2020-ի սեպտեմբերի վերջին․․․  Ընթերցողի սեղանին դրվեց 2021-ի տարեսկզբին։

— Հայկ, ժողովածուն ինչպե՞ս ես կազմել: Նկատի ունեմ՝ գործերը ո՞նց ես ընտրել. ըստ ժամանակագրությա՞ն, թեմաների՞… թե՞, թե…

-Այս ժողովածուով շոշափելիորեն թրջվեցին սրունքներս գրական ավազանում. սա իմ առաջին լոքն է՝ առափից դեպի անկշիռ ջուրը: Գործերն առանձնացված են ըստ շարքերի՝ քնարական «նախշերով», անձնական մոտիվներով բանաստեղծություններ և էսսեներ, որոնցում նկատելի է իմ նախնական ձեռագիրը, որը հետո ինչքան էլ փոխվի, իր երիզը կպահպանի իմ հետագա գործերում: 

— Տպագրվեց 2020-ի արհավիրքից հետո. կա՞ն գործեր, որ ըստ ամենայնի՝ հենց այդ ընթացքում են ծնվել:

-Խոշոր մղձավանջից բառացիորեն երկու օր առաջ գիրքը պետք է հանձնվեր տպագրության, բայց անորոշության սպառնալիքից ճնշված՝  հետաձգվել էր հրատարակումը: Այո՛, կա մի բանաստեղծություն, որը գրել եմ 2020-ի նոյեմբերին՝ հայաստանյան կուրացնող մառախուղի ժամանակ. «ծորակից կաթող ջրե գնդակների պես…»:

— Ո՞վ է ընթերցողդ:

-Երբեմն պատկերացնում եմ, թե ինչպես է մի աղջիկ մետրոյին սպասելիս, խոնավ պատերին հենված, կարդում ինձ, կամ հարազատներս, ընկերներս ինչպես են արձագանքում՝ իմ որևէ նոր գործ կարդալիս, կամ ինչ է զգում անծանոթը, երբ թերթում է ինձ: Այս ամենի երևակայումից նույնիսկ հրճվում եմ և հաճախ գրում՝ հենց այս անծանոթին սփոփելու համար:

— Իբրև ընթերցող՝ կողքի հայացքով ինչպե՞ս կգնահատես գիրքդ:

-Կվիճեի գրքում հայտնված որոշ գործերի հետ: Մի քանիսի հետ դաշինքի կգայի, մի քանիսով ինձ կճանաչեի արդեն որերորդ անգամ ու մի քանիսից էլ կշփոթեի ինձ՝ էլի որերորդ անգամ: Ես միտումնավոր չեմ փոփոխել որոշ վաղ շրջանի ստեղծագործություններ, որ չավիրեմ դրանք՝ համեմատաբար հասուն մտքով:

— Ինչո՞ւ «Ադամամութ»: Հանգստի՞ ժամն է, դադարի՞, առանձնացմա՞ն, օրը սկսելո՞ւ, արարմա՞ն:

-Սա հուզականության մի պահ է, որը չունի հստակ րոպեներ: Այդ հատվածում ավելի հեշտ է երազել, կտրվել կենցաղական ջղաձգումներից ու… գրողը կգրի, նկարիչը կնկարի, իսկ մեկն էլ, թե պատահմամբ արթուն է, հորանջելով կանրջի… Սա և՛ սկիզբ է, և՛ վերջ, սա օրվա մեջտեղն է՝ արանքը, սա օրվա առասպելական մենամարտն է. թնդանում է գիշերը իր ողջ բարկությամբ և զոռում դեպի թափանցիկը, դեպի լույսը: Եվ ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց, անհնար է ենթադրել մեզ՝ մարտավկաներիս… 

— Պոեզիայի ձայնը լսելի՞ է այս քաղաքական աղմուկ-աղաղակի մեջ:

-Ես հավատում եմ պոեզիայի կարող ուժին: Ես նրա ձայնը, նրա հրահանգը լսում եմ ամենուր, նույնիսկ ամենաանտաղ ու քնարազուրկ խժդժուկներում:

— Կարելի՞ է ասել, որ գրելը «ժառանգություն» ես ստացել հայրիկիցդ՝ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանից:

-Միանշանակ: Նա ինձ սնուցել է պոետական ինքնությամբ. մի հատկանիշ, առանց որի շնչահեղձ կլինեի փոշիներում:

— Ի՞նչ էր ասում նա պոեզիայիդ մասին:

-Նա հասցրեց կարդալ միայն իմ 6-7 տարեկանում գրված բանաստեղծությունը, որը, իհարկե, զավեշտական է թվում, բայց… երջանիկ ժամանակներ էին. նա երջանկացած պատմում էր ամենուր, ես ցույց էի տալիս բոլորին ու գոհունակ համբույրներ կորզում մեծերից: Հպարտանում էր: Բանաստեղծության անունն էր «Տունդ շինվի, գնդակ»:

— Ի՞նչ կասեր գրքիդ համար, որը նրան ես նվիրել:

-Կլցներ հորեղբորս գինուց, կմեկներ ինձ բաժակն ու կասեր. «Ցնծա՛, տղա՛ս»:

— Ընթերցողի հետ երկխոսությունը հաջողվա՞ծ ես համարում:

-Վերջերս գլխի ընկա, որ ամենաբարդ բաներից է դիմացինին հասկանալն ու բացատրել-բացատրվելը: Իսկ թղթից այն կողմ մեկն է, ով մորմոքի, սփոփանքի, էսթետիկ բերկրանքի անսովոր կարիք ունի, և նա ճիշտ է. լքի էլ «զրույցը», շարունակի էլ՝ նա ճիշտ է:

— Ինչպե՞ս ես ապրում՝ կեսկատակ-կեսլո՞ւրջ: Քո իսկ տողերից է հարցս:

-Գուցե զարմանալի թվա, բայց՝ այո: Թողնում եմ երբեմն ինձ հրեն հարավային քամու հոսանքները. քամին գիտի՝ ում ուր արժի նետել:

— Սերը, պոեզիան, գեղեցիկը պաշտպանության կարիք ունե՞ն:

-Ես պատրաստ եմ դոնկիխոտաբար մարտնչել մերօրյա հողմաղացների դեմ՝ հանուն այդ երեքի, հանուն այդ եռամիասնության, հանուն այդ աստվածային զուգադիպությունների:

— «Շախմատային արքայի պես
գլխահակ ու ավարտուն
Նոյեմբերը կախեց սպիտակ

վարագույրը մեգի,
Իսկ իմ հոգին մխում է աշնան խաշամներում
Իբրև վերջին ուղերձ՝
Պարտված անցյալի կանաչ օրերից…»:

Հայկ, ի՞նչ ես կարծում՝ այսուհետ ինչպիսի՞ն է լինելու պոեզիան: Համամի՞տ ես գրականագետ Սերժ Սրապիոնյանի դիտարկմանը, որ ժամանակը երբեմն պարտադրում է պոետին թե՛ տրամադրությունը, թե՛ տրամաբանությունը:

-Անկասկա՛ծ: Այս վերոբերյալ տողերն էլ վկա: Շատ են գրականագետները, բայց Սերժ Սրապիոնյանը մարդ է, որը մեկնում է պոեզիան, վերգետնյա խոսքը, ընկալում է մեղեդին, գուշակում է բանաստեղծն ու բանաստեղծությունը: Սա եզակի իրողություն է, և ես ունեցա բախտավորությունը՝ այս պատկառելի մարդու կողմից «գուշակվելու» և իր բացառիկ կարծիքին արժանանալու: Զգում եմ իր ոսկե ներգործությունը:

— «Գուցե… գուցե կյանքը հաղթեց կրկին»: Կյանքի հաղթելու բանաձևը, ի վերջո, ո՞րն է:

— Սաստիկ հարց էր, որի պատասխանը թե կարողանայի տալ, ապրելն անիմաստ կլիներ: Եվ փա՛ռք Աստծո, անկարող եմ ակնարկից վեր մի բան ասել դրա շուրջ: Այդ երևակայական պատրանքը, օրերի թերթումը, շունչ-արտաշունչը, որ խտացել է մեկ բառի մեջ, անվերծանելի է: Կացնատված ծառը հանկարծ ազդվում է գարնան ամոթանքից ու բարա՜կ շիվեր ձգում դուրս. սա ի՞նչ է, եթե ոչ՝ հաղթանակի բանաձև:

— Հաջորդ գիրքը ե՞րբ կլինի: Կա՞ ուրվագիծը:

— Նոր գործեր, իհարկե, կան, ստեղծվում են անընդհատ, մշակման փուլում են և ոչ հեռու ապագայում կգտնեն ընթերցողներին: Այս առիթով ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը, որի ճկուն մտածողության, առաքինի վարմունքի պտուղը քաղողներից մեկն եմ: Ի դեպ, հայ ընթերցողի (դեռևս հայ ընթերցողի) համար պատրաստել ենք մի անակնկալ, որի մասին ավելի ծավալուն կխոսենք մոտ օրերս, բայց շտապեմ ասել, որ սենսացիոն պրոեկտ է սպասվում:

Հեղինակի մասին 

Հայկ Սիրունյանը ծնվել է 1999-ին։ Ապրում է Երևանում, սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում։ Հրապարակախոսական և վերլուծական հոդված-էսսեներով հանդես է գալիս «Ազգ» շաբաթաթերթում։

Բանաստեղծություն գրքից

Տղերքը սարերով երկինք էին ելնում.
Դա է կարճ ճամփան ձգվող առ Աստված:
Գնում էին հանգիստ, բարձրանում լուռ՝
Բարկություն ու հերս կրծքի տակ պահած:

Ու ելան կարճ կածանով դեպի Տեր.
Ամեն մի քայլը — լեռան սրտի զարկ,
Ամեն մի հոգոց- ցած ընկնող մի խիճ.
Ելան նրանք հանդարտ ու պոկվեցին հողից:

Գնացին, որ խնկեն բարձրերը պաղած,
Մի շշուկ հասցնեն մեզնից դեպի Վեր,
Եվ օծված ծխի հետ էլ ամպ դառած
Ձուլվեն երկնքին, ձգվեն դեպի Տեր:

Տղերքը սարերով երկինք էին ելնում.
Դա է կարճ ճամփան ձգվող առ Աստված:

Լուսանկարների շարք
Հեղինակի արխիվից

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply