maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetjojobet girişJojobetjojobet güncel girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escorthacklinkmarsbahisinterbahismarsbahisgüvenilir slot sitelericasibomgates of olympushttps://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzajojobetjojobetgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobetsahabet girişcasibom girişmatbetbetparkonwin girişmatbetholiganbet girişjojobetcasibompusulabetmarsbahiscasibomcasibomcasibombetebetsahabetcasibomsahabetjojobetdeneme bonusujojobet girişjojobet girişhacklinkextrabet giriş1216jojobetjojobetpusulabetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişjojobetOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleriPusulabetcasibomjojobet girişjojobet girişdeneme bonusujojobetelitcasinopubg mobile uccasibommarsbahisceltabetmarsbahis girişmarsbahismarsbahiscasibomcasibom
ՄարզաԴիտակ

«Սահմանապահ» Խորանաշատին նվիրված միջոցառումները

12.05.2022

Սահմանապահ Տավուշի մարզ, գյուղ Չինարի: Այստեղ՝ հայ-ադրբեջանական սահմանագծին, բացի ամուր կանգնած հայորդիներից, կա ևս մեկը՝ Ոգեղեն սահմանապահը, որ Խորանաշատ է կոչվում: Ճիշտ 800 տարի առաջ՝ 1222 թվականին, ավարտվել է Խորանաշատ վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Ճիշտ 8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին: Այս գիտական, հոգևոր, մշակութային հզոր կառույցի 800-ամյակին նվիրված՝ թե՛ Երևանում, թե՛ Չինարիում ողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ՝ գիտական, հոգևոր և մշակութային: 

Այսպես՝ մայիսի 10-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի նմուշներ: Ցուցադրությունը գործելու է մինչև մայիսի 29-ը:

Մայիսի 28-ից հոբելյանական ծրագիրը կշարունակվի Չինարի գյուղում: Այդ օրը՝ 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: Երեկոյան՝ 19:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը:

Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ մայիսի 29-ին: 11:00-ին կրկին մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Երեկոն կրկին կամփոփենք համերգային ծրագրով. 19:00-ին ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:

No Comments

Leave a Reply