maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կինո Սերգեյ Գալստյան

Սերգեյ Գալստյան․Այց ռեժիսորի արվեստանոց

01.07.2020

Հատված «Փա­րա­ջա­նով. հան­դի­պում­ներ և ոչ միայն» անտիպ գրքից, 12-րդ գլուխ, 15 հունվարի, 1988թ։ Գրող, կինոգետ, ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Սերգեյ Գալստյանի՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված գիրքը տպագրության է պատրաստում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։

****

Արդեն գիտեի, որ հունվարի 15-ին Երևանի ժողովրդական ստեղծագործության թանգարանում բացվելու է Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը։ Սա լինելու էր թբիլիսյան ցուցադրության կրկնությունը, թեև ազդարարված էր, որ լինելու է ընդլայնված, լրացված նոր աշխատանքներով. չէ՞ որ անցել էր արդեն ուղիղ երեք տարի։

Բայց թե՛ աշխատանքային, թե՛ ստեղծագործական անելիքներս պահանջում էին, որ ճիշտ այդ օրերին լինեի Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը. այնտեղ պետք է կազմակերպվեր սեմինար, որի անմիջական կազմակերպիչն ու ղեկավարը ես էի…

Երեք օրից հետո մեկ օրով գալիս եմ Երևան և ուղիղ գնում եմ ժողարվեստի թանգարան։

– Հայաստանի մշակութային կյանքում սա բացառիկ երևույթ է, սենսացիա,– ասում է ընկերս՝ Վարդանովը, որը, ֆոտոխցիկը ձեռքին, նկարում էր հետաքրքիր պահեր։

Ահա կոլաժները, որոնք ստեղծվել էին կալանավայրում և հետո՝ արդեն ազատության մեջ։ Կարծես դրանք նրա չգրած կինոսցենարները լինեն՝ ինքնատիպ, գրավիչ… Սրահում շատ են այցելուները, շրջապատել են Փարաջանովին։ 

Տարօրինակ մի զգացողություն ապրեցի. ասես նա միայն այդտեղ չէ, նա ամենուր է՝ ցուցասրահի բոլոր անկյուններում… Այնքան շատ է նրա ներկայությունը…

Մոտենում եմ նրանց։ Ինձ նկատելով՝ Սերգեյ Իոսիֆովիչն ասում է.

– Սերգո՛, եկա՞ր, սպասում էի. չկորչես, գնալու ենք Միշայի տուն. ուզում եմ, որ դու էլ գաս…

– Միշելն ինձ ասել է։ Երեկոյան 7-ին կգամ, միասին կբարձրանանք։

Սերգեյ Գալստյանը, հեղ․՝ Արա Բաղդասարյան

Շարունակում եմ դիտել ցուցադրությունը։ Դեռ հեռվից ուշադրությունս գրավում է կանացի շքեղ գլխարկների հավաքածուն։ Միմյանց չկրկնող, ինչ-որ արտակարգ ձև ու տեսք ունեցող գլխարկներ։ Տակակագրված է. «Նատո Վաչնաձեի չխաղացած դերերի հիշատակին»։ Այո, այս գլխարկները՝ իրենց ձևով ու բովանդակությամբ, իրոք, անգնահատելի հիշատակներ են («էկրանի թագուհի»՝ Նատո Վաչնաձեի երկրպագուներընրան այդպես էին մեծարել թե՛ Վրաստանում, թե՛ Ռուսաստանում)։

Լուռ նայում եմ գլխարկներին ու մտածում. տեսնես այցելուները գիտե՞ն, որ «էկրանի թագուհուն» դեռևս 20-ական թվականներին հայտնաբերել է Համո Բեկնազարյանը և առաջինն ինքն է նրան նկարահանել իր «Հայրասպանը» ֆիլմում։

Դեռ հեռվից ինձ գրավում է մի ցնցող աշխատանք… Մոտենում եմ կախարդված, դանդաղ քայլերով՝ պահը երկար վայելելու համար… Այո՞, հենց այն աշխատանքն է, որ նա նվիրել է Տարկովսկու հիշատակին (այդ մասին, որ նա ստեղծել է մի զարմանալի աշխատանք, լսել էի Ռուբեն Գևորգյանցից)։ Երկար-երկար նայում եմ. անհնար էր հեռանալ… «Պիետա» (Ողբ) այդպես է կոչվում այդ աշխատանքը… 

…Վարդանովի շենքը գտնվում էր Նորքի II զանգվածում. 11-րդ հարկում էր նրա բնակարանը։ Հենց մտնում ենք ներս, Փարաջանովն իրեն գցում է պատշգամբ։ Այստեղից նա սիրում էր դիտել քաղաքի պանորաման, մայրաքաղաքի արդյունաբերական թաղամասը՝ Արարատի ֆոնին։ Սակայն այսօր՝ հունվար ամսին, այս աղջամուղջում նշմարվում էին լոկ շենքերի ու փողոցների լույսերը…

Միշելն ու Սվետլանան գիտեն հյուր ընդունել։ Իսկ Փարաջանովն էլ գիտեր՝ ում, երբ և ինչ նվիրել. գրպանների անկյուններում միշտ ունենում էր ինչ-որ բաներ. երեխաները նվերներով վազում են իրենց սենյակը…

– Զավեն Սարգսյանը (թանգարանի տնօրենը) ասաց, որ մտադիր են ցուցահանդեսը պահել մոտ մեկ ամիս,– խոսեց Միշելը,–  այդքան մարդ երբեք ոչ մի տեղ չի հավաքվում։ Այսօր երրորդ օրն է, և այցելուների հոսքը չի պակասում..

Լուսանկարի աղբյուրը՝ janarmenia.com

– Հենց խաղաղվի, անպայման նկարիր գլխարկների հավաքածուն։ Խնդրել եմ Ալիկի (Թոփչյան) կնոջը՝ մեր գեղեցկուհի դերասանուհուն, որ ցուցադրի գլխարկները։ Գուցե կապվես նրա հետ։ Նրա ցուցադրությունը կհարստացնի քո աշխատանքը։

Հետո դարձավ ինձ.

– Սերգո՛, Համո Սահյանը ужин-ի մասին ո՞նց էր գրել…

– Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի…

– Տիկի՛ն Սվետլանա, իրիկնահացդ շատ համով է:

Հետո դարձավ Միշելին,– Գիտե՞ս, Տարկովսկին խփնվել էր Զանգեզուրի բնաշխարհից, մեր պոետի հետ շփվելուց։ «Նա այդ բնության իսկական ծնունդն էր. մարդ ու բնություն՝ մեկ ամբողջություն, երկուսն էլ՝ վեհ»,– անընդհատ կրկնում էր: Սերգո՛, էն բանաստեղծությունը կարդա, թող Միխան էլ լսի…

– Բայց մի քառատող.

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ.

Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,

Ինչքան չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

– Ես շատ սիրեցի այս բանաստեղծությունը, Սերգո՛, դու ինձ խոստացել էիր ճարել ռուսերեն ժողովածուն…

– Ճարել եմ, ճարել. վաղը կփոխանցեմ Միշելին ու նոր կգնամ Ծաղկաձոր։

– Սերգեյ Իոսիֆովիչ, կարծես Ձեր մասին գրած լինի. Դուք այդպես չե՞ք կարծում,– ասում է Վարդանովը։

– Ես արդեն Սերգոյին այդ մասին ասել եմ. Համոյի պոեզիայում ես տեսա նաև ինձ, շշմելո՜ւ է… Ուզում եմ խմել մեր պոետի կենացը, հո դեմ չե՞ք… Հա, Միշա, հիշեցի. քո նամակներից մեկում (կալանավայր ուղարկած) գրել էիր, որ Տարկովսկին իր «Հայելին» նկարել է իմ և Ֆելինիի ազդեցությամբ…

– Նախ ես չեմ ասել դա,– նրան արագ ընդհատում է Միշելը։– Ես գրել էի այսպես. չեմ դիտել ո՛չ «Ամարկորդը» և ո՛չ էլ «Հայելին»։ Ասում են՝«Հայելին» արված է Ֆելինիի և Փարաջանովի ազդեցությամբ։ Հենց այսպես, բառացի ասաց ինձ ընկերս. նա աշխատում է Կոնչալովսկու հետ՝ որպես երկրորդ ռեժիսոր։ Այսքանը։ Իսկ ընկերս Իգոր Պետրովն էր։ Նրանք միասին նկարում էին «Ռոմանս սիրահարների մասին» ֆիլմը։ Ես դա գրեցի, որովհետև գրել էիք ինձ, երևի շատերին էիք գրել. «Դիտե՞լ եք «Հայելին»… Տարկովսկի, միայն Տարկովսկի, մնացածը «ֆուֆլո» է»։ Ինչո՞ւ այդքան կատեգորիկ, Սերգեյ Իոսիֆովիչ, չէ՞ որ դուք հավանում եք նաև ուրիշ ռեժիսորների ֆիլմեր… Հետո ես դիտեցի երկու ֆիլմն էլ. իրոք, բարդ աշխատանքներ են և… մնացի ընկերոջս կարծիքին։

– Իսկ դու ի՞նչ կասես, Սերգո՛։

– Ես էլ այդ կարծիքին եմ։ Ձեր «Խոստովանության» սցենարի ազդեցությունը անհերքելի է։ Լավ է, որ Ֆելինին նամակ է գրել Ձեզ, խոստովանել, որ «Ամարկորդը» նկարել է ձեր սցենարի ազդեցությամբ։ Իսկ Տարկովսկին, օրինակ, չի գրել… Իսկ ինչ վերաբերում է՝ «մնացածը «ֆուֆլո» են» խոսքին, ապա ուզում եմ հիշեցնել Ձեզ, որ Ձեր շատ հարցազրույցներում Դուք տալիս եք ռեժիսորների անուններ, ֆիլմերի անուններ, որոնցով հիացած եք. օրինակ՝  Թենգիզ Աբուլաձեի «Ապաշխարանքը» համարել եք սովետական կինոյի մեծ նվաճում, իսկական սխրանք, որ Աբդրաշիտովի «Պլյումբում» ֆիլմն այնքան եք հավանել, որ դիտել եք չորս անգամ։ Վերջապես, ամեն տեղ անընդհատ հիացած խոսում եք Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենի» կինոնկարի մասին, կամ՝ գիտեմ, որ շատ բարձր եք գնահատում Ռոմա Բալայանի ֆիլմերը… Բա սրանք ի՞նչ են, «ֆուֆլո՞»…Ա՛յ, Դուք ասում եք, որ Տարկովսկին իր գրեթե բոլոր ֆիլմերում արտահայտել է հայրենաբաղձության թեման, բայց ինքը լքել է հայրենիքը։ Զարմացել եք, չէ՞… Ավստրիացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն, որի պոեզիան զգալի ազդեցություն է ունեցել XX դարի փիլիսոփայական մտքի վրա, անհատի ազատության վերաբերյալ մի այսպիսի միտք է արտահայտել. «Ազատ է այն մարդը, որն ընդունակ է ամեն օր լինել նոր. նա, ով կարողանում է հերքել ինքն իրեն»։ Իսկ Տարկովսկի՞ն…

– Իսկ Տարկովսկին մեծ է, հանճարեղ,– ընդհատում է Փարաջանովը։– Ճիշտ է, «Հայելին» չես համեմատի նրա աշխարհահռչակ «Անդրեյ Ռուբլյովի» հետ։ Բայց դուք փորձեք թափանցել ֆիլմի արտասովոր պոետիկայի խորքերը… Տարկովսկու համար այս ֆիլմը միջոց է՝ հասնելու ինչ-որ ճշմարտության. սա ֆիլմ է հիշողության, խղճի, մարդու պատասխանատվության մասին… Այս ֆիլմով Տարկովսկին կրկնել է հոր՝ Արսենի Տարկովսկու ճակատագիրը. հոր նման նա էլ կյանքում չի շփվել իր ավագ որդու հետ… Նողկալի՞ է, այո՛, բայց այսպես է ապրել…Դժվար ըմբռնելի ֆիլմ է. այն պարզապես պահանջում է հանդիսատեսի ակտիվությունը. մենք պարտավոր ենք ակտիվորեն մասնակցել իրադարձություններին, ըմբռնել ցուցադրությունը. առանց մեր ակտիվության՝ ֆիլմը չի կայանա… Ահա, այսպիսի ֆիլմեր էլ կան. «Հայելին»՝ մեզ օրինակ…

Դրվագ Տարկովսկու «Հայելի» ֆիլմից, լուսանկարի աղբյուրը՝ spbdnevnik.ru

Չգիտեմ՝ ինչ հիշեցի, ինչու հիշեցի. գուցե թեման փոխելու համա՞ր. հանկարծ դիմեցի Փարաջանովին.

– Սերգեյ Իոսիֆովիչ, անցյալ տարի եղա Ստեփան Անդրանիկյանի տանը. մուլտիպլիկացիոն իր նոր ֆիլմերից դրվագներ ընտրելու համար։ Զրուցում էինք նաև գեղարվեստական կինոյի բնագավառում նրա կատարած աշխատանքների մասին։ Չեմ հիշում՝ որ պահին ասաց.

– Ուզո՞ւմ ես Սերգեյի մասին պատմեմ մի դեպք, որը ոչոք չգիտի, կամ քչերը գիտեն…

Ստյոպայի խորամանկ ժպիտը, նրա խոսքի ինտոնացիան գայթակղեցին ինձ։

Լուսանկարի աղբյուրը՝ wikipedia.org

–Ուրեմն. Հաղպատում էինք, թե Սանահինում, լավ չեմ հիշում,– Ստյոպան սկսեց պատմել։– Մի օր էլ սպասում ենք Սերգեյին, չկա, փնտրում ենք, չկա… Գևորգ Հայրյանը գալու էր (նա շաբաթը մեկ գալիս էր, հետաքրքրվում էր՝ ինչպե՞ս են ընթանում նկարահանումները, ի՞նչ խնդիրներ կան): Որ տեսներ Սերգեյը չկա, կատաղելու էր։ Սպասում ենք.  լավ է, այդ շաբաթ Հայրյանը չեկավ։ Ես ու Սուրեն Շահբազյանը որոշում ենք գնալ Թբիլիսի։ Այնտեղ չէր էլ գնացել։ Թռչում ենք Կիև, գնում ենք ուղիղ Սերգեյի տուն, չկա, չի երևացել… Որոշում ենք Սուրենի տանը սպասել։

– Լավ, թույլ տուր ես շարունակեմ։ Գալիս ենք Կիև. հարևանուհիս ասում է՝ Սուրենը որոնում է Ձեզ… Զանգահարում եմ Սուրենին։ Հևասպառ գալիս են մոտս։ Հիմա ես եմ պատմում իմ անհետանալու պատճառը։ Շատ էի հոգնել, ուզում էի մի քիչ հանգստանալ…

Մի քիչ քրտնել էր ճակատը. ձեռքի ափով սրբում է (ասա՝ ինչո՞ւ այդպես, սեղանի վրա լիքը անձեռոցիկ կա). չէ՛, դա իր սովորությունն է՝ իրեն այդպես է դուր գալիս։

Փարաջանովը շարունակում է.

– Մանավանդ, երբ գալիս էր Հայրյանը, ուժերս սպառվում էին. նա շտապեցնում էր, ես էլ ասում էի՝ այդպես անհնար է. հենց տեղում շատ բան է փոխվում, նոր մտահղացումներն ինձ ավելի են դուր գալիս… Եվ վեճը պատրաստ էր։ Մի խոսքով՝ փախա… Գնացի Կիև՝ ուղիղ Զոյա Նեդբայի մոտ, կարոտել էի շան աղջկան…

– Այն աղջիկը, որ նկարահանվել էր «Կիևյան որմնանկարներո՞ւմ»,– միջամտում է Միշելը։

– Հենց նա։ Գնում ենք Լվով. այնտեղ ես էլ, նա էլ լավ ընկերներ ունեինք… Քեֆ, ուրախություն, շրջագայություն…Վերադարձել ենք Կիև, որ պատրաստվենք գնալ Թիֆլիս՝ նշելու մեր ամուսնությունը։

Տղաները շշմել էին։ Սուրենը լավ էր ճանաչում Զոյային. ասում է՝ դե որ այդպես է, հավաքվեք, գնացինք…

Կիևից զանգահարել էի վրացի ընկերներիս, որ ինձ դիմավորեն զուռնաչիներով։ Եվ հիմա մոտենում ենք Կոտե Մեսխի 7-ին…

Այ, այստեղ  սկսվում է կղեինոբան…

– Ստյոպան պատմում էր, որ Զոյան հագնված է եղել ժամանակակից ոճով՝ կարճ փեշ, շքեղ վերնաշապիկ՝ վզի կտրվածքը բաց, տեսքը՝ ցնցող,– հիշեցնում եմ Փարաջանովին։

– Շատ ճիշտ է նկարագրել Ստյոպան. նկարիչ է, չէ՞… Ուրեմն. դեմս են ելնում Սիրանը (մայրս), Աննան (քույրս) և ողջ հարևանությունը…

Մերոնք սկզբից չհասկացան և երբ զգացին կամ հարսանիքի հոտ առան, մայր ու աղջիկ գլխիս սև հարսանիք սարքեցին։

– Վա՛յ մե դեդա, էս վինարիս… էս քալիա թու քաջի,– գոռում էր քույրս (Վա՛յ, մամա ջան, այս ո՞վ է, կի՞ն է, թե՝ սատանա)։

Տուն ենք մտնում. մայրս գոռում է վրաս.

– Կին էիր ուզո՞ւմ, գնա, Սվետլանային բեր. ես նրան իմ աղջիկներից լավ կպահեմ. նրա հետ եմ ուզում ապրել իմ վերջին օրերը… Սրան տա՛ր, ռա՛դ արա…

Խեղճ Զոյան, բառերը չհասկանալով, սակայն իրավիճակից կռահելով ամեն ինչ, պատշգամբի մի անկյունում կուչ եկած, կանչեց ինձ.

– Խնդրում եմ, գնացքով ինձ ետ ուղարկիր, շատ եմ խնդրում։ Երբ կավարտես ֆիլմը, ուղիղ արի ինձ մոտ…

Ահա նման բաներ՝ իմ երրորդ ամուսնությունից։

Արդեն կեսգիշերին մոտ էր։ Միշելը տաքսի պատվիրեց։ Փարաջանովին ուղեկցեցի «Անի» հյուրանոց, իսկ ես շարունակեցի դեպի տուն…

Սերգեյ Փարաջանովի թանգարան, լուսանկարի աղբյուրը՝ wikipedia.org

Հ. Գ. Վերադարձա Ծաղկաձորից և լսեցի հաճելի լուր. Կարեն Դեմիրճյանի հրահանգով որոշում էր ընդունվել Երևանում կառուցել Փարաջանովի համար տուն և թանգարան։ Կառավարության կողմից հատկացվել էր 40 հազար ռուբլի՝ ցուցահանդեսից որոշ աշխատանքներ գնելու՝ ապագա թանգարանի համար։

Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ afisha.ru

No Comments

Leave a Reply