maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ազդագիր

«Երևանյան հեռանկարներ»․ ելույթ կունենան Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին

21.10.2022

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ քսան տարի է Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վերածվում են մեծ տոնահանդեսի: Փառատոնի աշնանային համերգաշրջանն այս անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտներ Շառլ Դյութուային և Նիկոլայ Լուգանսկուն։ Համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:

Լուգանսկու կատարողական արվեստը հագեցած է զգացմունքայնությամբ և նրբագեղությամբ, նա համարվում է ռուսական և ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ: Ամենաբծախնդիր երաժշտական քննադատները  հատկապես բարձր են գնահատում Լուգանսկու՝ Պրոկոֆևի, Շոպենի, Դեբյուսիի և Ռախմանինովի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնաբանությունները, որոնց ձայնագրությունների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների (Diapason d’Or, Editor’s Choice):

Լուգանսկին համագործակցել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Յուրի Տեմիրկանովը, Քենթ Նագանոն, Ջանանդրեա  Նոզեդան, Ստեֆան Դենևը, Վլադիմիր Յուրովսկին և այլք: Ելույթներ է ունեցել Berliner Philharmoniker, Deutsches Symphonie-Orchester Berlin, London Symphony Orchestra, Netherlands Philharmonic Orchestra, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Orchestre Philharmonique de Radio France, Helsinki Philharmonic Orchestra, Swedish Radio Symphony Orchestra, Orquestra Nacional de España և այլ հայտնի նվագախմբերի հետ:

Նա հանդես է գալիս այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են  Aspen, Tanglewood, Ravinia, Verbier և այլն: Համագործակցում է Վադիմ Ռեպինի, Ալեքսանդր Կնյազևի, Միշա Մայսկու և Լեոնիդաս Կավակոսի հետ:

Դիրիժոր Շառլ Դյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno  (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն, Japan Record Academy Award:  2014 թ. նրան շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award  հեղինակավոր մրցանակը: 2017-ին Դյութուան արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնցից է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի ոսկե մեդալը:

Տակավին 20 տարեկան Շառլ  Դյութուային նկատում է Հերբերտ ֆոն Կարայանը  և հրավիրում ղեկավարելու Vienna State Opera թատրոնը: Այնուհետև, որպես հրավիրյալ դիրիժոր, նա ղեկավարել է նաև Լոնդոնի Covent Garden, Նյու Յորքի Metropolitan Opera, Բեռլինի Deutsche Oper, Rome Opera, Բուենոս Այրեսի Teatro Colon և այլ օպերային թատրոնները, եղել է London Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ներկայումս Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորն է:

25 տարի անընդմեջ Շառլ Դյութուան եղել է Montreal Symphony Orchestra-ի, 1991-2001 թթ.՝ Orchestre National de France-ի գեղարվեստական ղեկավարը: 1996 թ. նշանակվել է Տոկիոյի NHK Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Այժմ այդ նվագախմբի Պատվավոր գեղարվեստական ղեկավարն է:

No Comments

Leave a Reply