maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Երաժշտություն

Շառլը նստել էր բոլոր գնացքները՝ երազանքի, կրքի, սիրո, պատերազմի․․․

22.05.2021

«Ամեն անգամ ուրիշի կյանքն ապրում եմ, ինչպես սեփականը»,- ասում էր բազմաթիվ երգերի հեղինակ,  շանսոնիե  Շառլ Ազնավուրը։ Թերևս, դա է պատճառը, որ աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ Շառլ է հնչում, ակամա ուզում ես պարել, քայլել անցյալի ու ներկայի արահետներով, վերանալ։ 

Ահա մի քանի հուշ մեծ երգչի հետ ծանոթության և նրա արվեստի մասին։ 

Բեմից դուրս երգելը բացառվում էր

2014 թվականին ընկերոջս՝ քաղաքական գործիչ Դիդիեր Փարաքյանի հրավերով Մարսելի  նրա տանն էի՝ այնտեղ, որտեղ նկարահանվել է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։ Հրավիրված էր նաև Ազնավուրը։ 

Տունը «Մայրիկ» ֆիլմից

Հագին փոքրիկ օձիքով շապիկ էր՝ մեկ-երկու կոճակով․ չէր փորձում տպավորիչ երևալ։ Այնքան էինք լսել ու կարդացել նրա մասին, որ լիովին հաստատվեց մեր իմացածը։ Գիտեինք, որ Սեն Ռեմի կոմունայում մեծ կալվածք ունի, ձիթապտղի ու խաղողի այգիներ։ Իր գլխավորությամբ այնտեղ գինի էին պատրաստում։ Երկար խոսեցինք ու եկանք այն եզրահանգման, որ գինին շատ «սեքսուալ» խմիչք է։  Մի լավ գինու շիշ էր ձեռքն առել՝  ուսումնասիրելու համար, ես էլ նրբանկատորեն ասացի, որ շատ կանայք կնախանձեին շշի նկատմամբ իր վերաբերմունքին։ Քմծիծաղ տվեց, աչքերը փայլեցին, բայց ոչինչ չասաց։

Հայրենիքի մասին չէինք խոսում․ մեզ թվաց, որ այդքան  հայերով նույն սեղանի շուրջ հավաքված լինելով՝ հայկական հարց լուծելու անհրաժեշտություն այլևս չկա։ Իրեն ծխելիս չտեսա, բայց սիգարով մի քանի հոգու ակնարկեց, որ քիչ ծուխ հանեն, թե չէ հարևանները հրշեջ կկանչեն։ 

Դիդիեր Փարաքյանը՝ Ազնավուրի հետ

Այդ ժամանակ Ազնավուրը 90-ն անց էր, բայց պայծառ դատողություն ուներ։ Անընդհատ կատակներ էր անում՝  նուրբ կատակներ, որոնք միայն ֆրանսերեն խոսողն ու հասկացողը կըմբռնեն։ Երգելը բացառված էր, բեմից դուրս երգել չէր սիրում։  

Պոլ Թորոմանյան, գործարար

Ազնավուրի երաժշտությունը պատմում է հայի մասին

Ամբողջ գիտակցական կյանքս  մեծացել եմ Շառլի երգերով։ Ընտանիքում բոլորս սիրում էինք նրան, ամեն կարևոր առիթի պարտադիր լսում նրա երգերը։ Ազնավուրի երաժշտության մեջ ես գտնում եմ  իմ ամենանուրբ զգացմունքները։  

Մի քանի անգամ եմ հանդիպել նրան։ Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ  դեպի ինձ շրջվեց, բարևեց, իսկ ես պահը ֆիքսեցի։ Աշխարհն ինձ էին տվել, այնքան ոգևորված էի։ Ամաչեցի մոտենալ ու միասին լուսանկար խնդրել։ Չպիտի՛ ամաչեի։  

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

«Քեզ համար, Ազնավուր» համերգի ժամանակ բեմի դիմացի աստիճաններին էի․ հուզված լուսանկարում էի, երգում, լալիս։ Հիշում եմ ամեն ակնթարթը։ 

Երբ Փարիզում հարցնում ու իմանում էին, որ հայ եմ, սկսում էին քթի տակ Շառլ երգել։  Սրճարաններում նրա ձայնն էր։  Այնքան հպարտանալու էր   այդ ամենը։ 

Լիլիան Գալստյան, լուսանկարիչ

Իմ բոլոր խենթերին, որոնք սիրում են Շառլին

Նա կանաչաչյա ծերուկ էր, որն ապրում էր Ֆրանսիայի մի փափուկ անկյունում, խմում գինի, երգում բեմի ու կարոտի մասին։ Համենայնդեպս, ես նրան այդպես էի ճանաչում մինչև ձեզ հանդիպելը։ 

Հետո հասկացա՝ ինչպես է հնչում հավերժական գարնան մասին վինիլե ջազը։ Ինչպես է ցավից հետո սկսվում թռիչքը՝ անհոգ ու առանց պարտականության, դատարկ բաժակների ու ծխախոտի քուլաների խաղաղ հաջորդականությամբ։ 

Սովորեցի, որ կյանքն առանց սիրո ձանձրալի օրերի շարան է, առանց կանգառների ճամփորդություն՝ ամեն բացվող նոր օրվա գունատ արևածագով։ Որ առանց դիմացինի սրտի միայնությունը վախեցնող է։ Որ ձեռքերը խաբել չգիտեն․ նրանք ունակ են շոշափելու մաշկի բույրը, գծերը, նույնիսկ՝  շուրթերի շշունջը։ Որ երբ մեռնում է մի երջանկությունը, նորը կարող է գալ միայն քո թույլտվությամբ։ Որ պետք է սովորել վեր կենալ այն սեղանից, որից սրբել են սերը։ Հեռանալ անձայն, բայց հպարտ։

Տեսա, թե որքան տխուր է Վենետիկը, երբ մեռնում է սերը, ու ինչ անշուք են թանգարաններն ու եկեղեցիները հիասթափված աչքերի առաջ։ Իմացա, որ, այո՛, հնարավոր է խաղալ կրակի հետ մինչև դրա հանգելը։ Որ կան մարդիկ, որոնք կեսգիշերին թարթիչներ ու կեղծամ են կրում, երազկոտ են, պատրաստ մեռնելու՝ թողնելով չարացած մարդկանց ու նրանց փոքրիկ գաղափարները։ Որ հնարավոր է չունենալ երգչի տաղանդ, բայց մատների եզրերին չգրված բառերով խենթացնել կնոջը։ Որ հայելուց այն կողմ տեսնելու միակ ճանապարհը ճամփորդելն է։ 

Այս ամենը ձեզ պատմել էր Շառլը, իսկ դուք պատմեցիք ինձ։ Նա իմաստուն էր, նստել էր բոլոր գնացքները՝ երազանքի, կրքի, սիրո, պատերազմի։

Մենք էլ մի օր կհայտնվենք տոմսարկղի առաջ, բայց տարբեր գնացքներում։ Իսկ նա կշարունակի երգել մեզ համար՝ կյանքի ու կարոտի մասին։ 

Անի Անտոնյան, լրագրող

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Պատրաստեց Անի Անտոնյանը

No Comments

Leave a Reply