maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Կարինե Ռաֆայելյան

Շուշի՝ հրեշտակների քաղաք

17.10.2020

Արցախի մշակութային «մայրաքաղաք» Շուշին գնդակոծությունների թիրախում է: Այն իր էներգետիկայով ու բյուրեղացած հոգևոր մատերիայով երկրային ըմբռնումների սահմանը վաղուց բացառած տարածք է: Այստեղ ոչ թե ներդրվում կամ ստեղծվում է մշակույթ, այլ մշակույթն իր բնահատուկ գոյության իրողությունն է ի հայտ բերում՝ տարատեսակ դրսևորումներով: 

Վեց տարի է, ինչ արվեստի և մշակույթի ոլորտում գործում է «artPR» ընկերությունը: Այն զբաղվում է արվեստի գովազդով, նախագծում, կազմակերպում մշակութային տարբեր միջոցառումներ: 

Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունը մեծ համագործակցություն է ծավալել Արցախի հետ: Բոլոր նախագծերը, որոնք իրականացվել են Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում, ներկայացվել են նաև Արցախում՝ ոչ միայն Ստեփանակերտում կամ Շուշիում, այլև արցախյան բազմաթիվ գյուղերում և քաղաքներում: Վերջին միջոցառումներից մեկը եղել է այսօր թշնամու վայրենի կրքերի կիզակետում հայտնված հերոսական Հադրութում: «Արցախը բաց է մշակույթի առաջ: Այնտեղ արվեստասերների մի շատ հետաքրքիր խավ կա, որոնք անհամբեր սպասում են մշակութային նախագծերի»,- ասում է «artPR»-ի հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանը: 

2019-ի նոյեմբերին ընկերությունն իրականացրել է գյումրեցի նկարչուհի Ժակլին Սարգսյանի անհատական ցուցահանդեսը Շուշիում: Դրանից մեկ տարի առաջ էր «artPR»-ի հրավերով նկարչուհին առաջին անգամ եղել Արցախում և շատ տպավորվել իր տեսածով: Զգացողությունները հանձնել էր կտավին ու բերել դրանք՝ ներկայացնելու արցախցի արվեստասերներին: 

Ցուցահանդեսը բացվել էր Շուշիի կերպարվեստի թանգարանում: Առաջին այցը Շուշի, բնականաբար, նույնպես տպավորիչ էր նկարչուհու համար: Ինչպես վկայում է Գայանե Դավթյանը, Շուշի այցելող մարդիկ քաղաքն ընկալում են որպես հրեշտակների քաղաք: Այս զգացողության հենքով՝ «artPR»-ը որոշել էր, որ պետք է ստեղծվի հրեշտակների թեմաներով գեղարվեստական գործերի շարք: Ժակլին Սարգսյանը նկարել էր 20-30 սանտիմետրանոց 40-50 կտավ, որոնց թեմատիկան վերցված էր եկեղեցու պատկերներից, քանդակներից, եկեղեցական այլևայլ մասունքներից: Պատրաստվում էին նոյեմբերի սկզբին մեծ ու շքեղ մի ցուցահանդես կազմակերպել և աշխատանքները նվիրել Շուշիին: Ցավոք, այս նախաձեռնությունն այժմ հետաձգված է անորոշ ժամանակով, բայց ոչ՝ չեղարկված, ինչպես հավաստիացնում է Գայանե Դավթյանը: 

Սա միակ հետաձգված նախագիծը չէ, որ պիտի իրականացվեր Շուշիում: Անցյալ տարի «artPR»-ը կազմակերպել էր ցուցահանդես, որին մասնակցել էին չորս տասնյակ ժամանակակից արվեստագետներ: Ցուցահանդեսից հետո արվեստագետներն իրենց աշխատանքները նվիրել էին Արցախին: «Ացախում, իհարկե, կան շատ հետաքրքիր թանգարաններ, մշակութային այլ օջախներ: Բայց ժամանակակից արվեստն Արցախում քիչ է ներկայացված: Մենք որոշեցինք այս բացը լրացնել՝ կազմակերպելով ամենամյա նվիրատվություն»,- պատմում է«artPR»-ի տնօրենը: 

Անցյալ տարվա նվիրատվությունը՝ մեծածավալ կտավներ, քանդակներ, բաշխվել են չորս ուղղությամբ՝ Արցախի նախագահական պալատ, Ազգային ժողովի շենք, Արցախի կառավարության շենք, Շուշիի կերպարվեստի թանգարան: Այս նախաձեռնությունը ոգևորել էր արվեստագետներին, որոշվել էր երկրորդ անգամ նման ցուցահանդես-նվիրատվություն կազմակերպել այս տարվա հոկտեմբեր ամսին: Բայց… Նախ չարաբաստիկ կորոնավիրուսը, հիմա էլ մեր մոլագար հարևանների սանձազերծած պատերազմը կասեցրին շատ կարևոր ծրագրեր: Ինչպես տեղեկանում ենք Գայանե Դավթյանից, արդեն հավաքված, պատրաստ են այն գործերը, որոնք պետք է նվիրաբերվեն Արցախին, ընդամենը պետք է սպասել բարենպաստ պայմանանների:  

«artPR»-ի արցախյան նախագծերի շարքում Գայանե Դավթյանն առանձնացնում է Հասմիկ Պապյանի մենահամերգի կազմակերպումը Շուշիում, իր կազմած «Շուշի» պատկերագրքի շնորհանդեսը, որում ընդգրկված են 1992-ից մինչև մեր օրերը Շուշին պատկերող լուսանկարներ՝ ժամանակակից լավագույն լուսանկարիչների մատուցմամբ:

Վստահ ենք, որ այս ծանր օրերից հետո ավերակներից կրկին կհառնի Շուշին, որ Հասմիկ Պապյանը կրկին կերգի հրեշտակների քաղաքում, որ կստեղծվեն նորօրյա գեղանկարներ ու լուսանկարները, որոնք կերևակեն այդ վերհառնումի իրապատում առասպելը: 

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները «artPR»-ի արխիվից

No Comments

Leave a Reply