bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinobodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasino
Արցախ Թանգարան Կարինե Ռաֆայելյան

«Շուշի քաղաքի թանգարաններ»-ի ցավագին հետքով

16.02.2021

Ardi.am-ը, մտահոգ 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու հսկողության տակ մնացած մշակութային արժեքների ճակատագրով, կապվել է  «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի հետ: Մեր ստացած տեղեկությունները բնավ էլ մխիթարական չեն, և այդուհանդերձ, փորձենք իրազեկել նաև հանրությանն այն արհավիրքի մասին, որը պատուհասել է արցախյան թանգարաններին և դրանց մեծարժեք հավաքածուներին:

«Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ստեղծվել էր 2013 թվականին: Այն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտալուսավորչական, գիտազանգվածային և մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն էր, որի հիմնական նպատակն ու առարկան թանգարանային արժեքների, ցուցանմուշների հավաքագրումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրությունը և ցուցադրությունն էր:

ՊՈԱԿ-ն ուներ իր ստորաբաժանումները, որոնք կներկայացնենք ստորև:

Կերպարվեստի պետական թանգարան

Թանգարանը բացվել էր 2013թ.՝ պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ:

Թանգարանի հավաքածուն կազմված էր բացառապես նվիրատվություններից, ուներ կերպարվեստի ստեղծագործությունների հարուստ հավաքածու: Թանգարանի շենքը կառուցվել էր Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները:

Թանգարանի հավաքածուն ուներ նվիրատուների հարուստ ցուցակ և լայն աշխարհագրություն. Արցախ, Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն: Մեծ արժեք էին ներկայացնում հատկապես թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մ. Սարյան, Գառզու, Է. Շահին, Ժանսեմ, Հ. Հակոբյան, Դ. Բուռլյուկ, Ա. Շևչենկո, Ա. Սաֆոխին, Դ. Պլավինսկի և այլք):   2019 թ. կերպարվեստի թանգարանին կից բացվել էր «Քանդակի միջազգային պուրակը»`թանգարան բաց երկնքի տակ, որտեղ ցուցադրվում էին աշխարհի տարբեր երկրների 37 քանդակագործների 62 քանդակ: Դրանք ստեղծվել էին անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան 5 միջազգային սիմպոզիումների շրջանակներում:

Շուշիի պատմության թանգարան

Թանգարանը գործում էր 1992 թվականից, 19-րդ դարի կեսերին կառուցված առանձնատանը, որը խորհրդային տարիներին եղել է ծննդատուն, այնուհետև՝ արևելյան գորգերի թանգարան:

Թանգարանի հավաքածուն ներկայացնում էր հայոց հինավուրց բերդաքաղաքի հասարակական կենցաղը, հոգևոր մշակույթն ու պատմությունը՝ նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Թանգարանի ցուցասրահներից մեկում վերականգնված էր 19-րդ դարի շուշեցի մեծահարուստի` Թադևոս Թամիրյանի բնակարանի ներհարդարանքը:

Գրիգորի  Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան

Թանգարանի ստեղծման նախաձեռնությունը պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցինն էր:

Պրոֆեսորն այդ նպատակով Արցախին էր նվիրել հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների իր անձնական հավաքածուն: Այն ընդգրկում էր 480 ցուցանմուշ աշխարհի 47 երկրից:

Թանգարանը  հիմնադրվել էր 2014  թվականին,   տեղակայված  էր  նախկինում  «Կանաչ դեղատուն»  կոչվող շենքում: Թանգարանը նաև կրթական և  հետազոտական  կենտրոն  էր:

Շուշիի պատկերասրահ

Պատկերասրահը հիմնադրվել էր 1994 թվականին: Պատկերասրահի շենքը 19-րդ դարի կեսերին կառուցված առանձնատուն էր: Հավաքածուն  կազմված էր կերպարվեստի աշխատանքներից:

Այժմ բանակցություններ են տարվում՝ ռուս խաղաղապահների միջոցով թանգարանային արժեքները վերադարձնելու ուղղությամբ:

Մեր այն հարցին, թե ինչ արձագանքի արժանացավ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումից հետո ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի նամակը՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Օզուլեին, Լուսինե Գասպարյանը պատասխանեց.

-ԱՀ ԿԳՄՍ նախարարի նամակը մնացել է անպատասխան, աշխարհն այս հարցում նույնպես խուլ է ու համր: Եվ ես որևէ ակնկալիք չունեմ:

Ղազանչեցոցի ռմբակուծումից հետո Գրիգորի  Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի ցուցնմուշները ՊՈԱԿ-ի տնօրենի նախաձեռնությամբ հավաքվել և տեղափոխվել էին կերպարվեստի թանգարանի ռմբապաստարան, որտեղ ապահով էր դրանք պահպանելը: Իսկ թե ինչու չէին տարհանվել, տիկին Գասպարյանն այսպես է մեկնաբանում.

— Մեզանից ոչ ոք այդ օրերին չէր պատկերացնում, որ Շուշին կհանձնվի…

— Հնարավոր համարո՞ւմ եք աշխարհի առաջադեմ հանրության կողմից քայլերի ձեռնարկումը արցախյան մշակութային արժեքների փրկության ուղղությամբ,- հարցրինք Լ. Գասպարյանին:

— Եթե մարդկային կյանքերն են վտանգի տակ և դատապարտված անորոշության, իսկ աշխարհը լուռ է, ի՞նչ մշակութային արժեքների փրկության մասին է խոսքը,- պատասխանեց նա:

Իհարկե, ստեղծված իրավիճակում այնքան էլ տրամաբանական չէր հարցնել ծրագրերի մասին, բայց այդուհանդերձ, կան նախանշվող քայլեր, որ պիտի արվեն՝ թանգարանային անչափելի կորուստները վերականգնելու ուղղությամբ:

Լ. Գասպարյանը պատմեց, որ առաջիկայում ծրագրում են  Ստեփանակերտում նոր թանգարաններ բացել: Այդ հարցում դարձյալ մեծ աջակցություն է ցուցաբերում Շուշիի թանգարանների հիմնադիրը՝ պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը:

Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները տրամադրել է Լ. Գասպարյանը

No Comments

Leave a Reply