gaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanBetofficePusulabetKlasbahisseoMeritkingBetwildjojobetcasibomcasibomEscort esenyurt kızları
Արցախ ԳիտաՆյութ

Սլավա Սարգսյան․ «Որտեղի՞ց են վերցված 67 մզկիթները»

23.01.2021

Վերջերս, գտնվելով Շուշիում, Ադրբեջանի նախագահ և այդ երկրի գլխավոր զեղծարար Ի. Ալիևը, ում ցուցումով նախկինում էլ պարբերաբար սուտ լուրեր են տարածվել, որ հայերն իբր թե ոչնչացրել են ադրբեջանական մշակույթի հուշարձանները, կանգ առնելով տեղի մզկիթներից մեկի մոտ, ի լուր աշխարհի հրապարակավ մեկ անգամ ևս հոխորտաց, որ հայերն ավերել-ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այդ ստահոդ և իրականության հետ բացարձակապես կապ չունեցող լուրը տեղ է գտել նաև ադրբեջանցիների կեղծ քարոզչությունը խրախուսող կամ այդ քարզչության ջրաղացին պարբերաբար ջուր լցնող այլ հրապարակումներում: Նկատի ունենալով վերոհիշյալը, ստիպված ենք պատասխանել իրականությունը գլխիվայր շուռ տվող ստախոսին՝ հիմք ընդունելով միայն ու միայն իրական և ստույգ փաստերը: Այսպես, բուն Լեռնային Ղարաբաղի կամ նախկին ինքնավար մարզի տարածքում, որ իր մեջ էր ներառում թվով հինգ շրջան՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանները, մզկիթներ և մեդրեսեներ կան միմիայն Շուշի քաղաքում (14) և մոտակա Մալիբեկլու գյուղում (1), թվով 15 հատ: Այդ փաստը արձանագրված է Ադրբեջանի հանրապետության կառավարության դեռևս 1988թ. ապրիլի 27-ի թիվ 145 որոշմամբ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Ինչ վերաբերում է բուն լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների մզկիթներին, ապա դրանց թվաքանակը հասնում է 12-ի, որոնք բաշխվում են հետևյալ կերպ. Քաշաթաղի (Լաչինի) շրջան-1, Քաշունիքի (Կուբաթլու)շրջան -2, Կովսականի (Զանգելան)շրջան -1, Ջաբրայիլի շրջան-1, Ֆիզուլու շրջան-2, Ակնայի (Աղդամ) շրջան-6, որոնցից մեկը իջևանատուն՝ փոխակերպված մզկիթի: Ուշադրություն դարձնենք՝ առանց մի որևէ կրակոցի, պարոն Ալիևին հանձնված Քարվաճառի (Քյալբաջար) շուրջ 2000 քառ. կմ տարածքում, մզկիթ ընդհանրապես գոյություն չունի: Եվ դա այն դեպքում, երբ այդ շրջանում առկա են շուրջ երեք տասնյակ վանքեր ու եկեղեցիներ: Այսպիսով, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ առկա են թվով 27 մզկիթներ: Հարց է ծագում: Որտեղի՞ց են վերցված վերը նշված այդ 67 մզկիթները: Իսկ եթե նույնիսկ այդ 27-ին ավելացնենք մզկիթ համարվող և Ադրբեջանի կառավարության հիշյալ որոշմամբ գրանցված ու պետական պահպանության տակ առնված Նախիջևանի հանրապետության տարածքի թվով 24 մզկիթները, կստացվի ընդամենը 51 մզկիթ: Միգուցե՞ պարոն Ալիևը նկատի է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքից դուրս գտնվող շրջանների մզկիթները: Բոլոր դեպքերում՝ սուտը մնում է սուտ: Խաբելով կամ դիմելով մանիպուլյացիաների, փաստորեն պետական բարձր մակարդակով փորձ է արվում ապակողնորոշել միջազգային հանրությանը՝ արդարացնելով ինչպես նախկինում, այնպես էլ վերջերս իրենց կողմից կատարված ու կատարվելիք վանդալիզմը հայկական պատմա-մշակութային հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է մզկիթների պահպանությանը, պետք է նշել, որ դրանք այդ առումով շատ ավելի վատ վիճակում չեն, քան հայկական եկեղեցիները: Իսկ կիսաքանդ կամ վնասված մզկիթների մասին հստակ կարող ենք ասել, որ դրանք ներկայիս պատերազմի հետ որևէ առնչություն չունեն և նախորդ պատերազմի արդյունք են: Այդ ընթացքում քանդվել ու վնասվել են նաև հայկական բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր և այլն: Արցախի համրապետությունում անկախ ազգային պատկանելիությունից, հայկական հուշարձանների հետ միասին հաշվառվել ու վկայագրվել-պասպորտավորվել են նաև մահմեդական հուշարձանները, այդ թվում մզկիթները, քյումբազ-դամբարաններն ու գերեզմանոցները: Պետությունն իր հնարավորությունների սահմաններում իրականացրել է նաև դրանց մաքրման-բարեկարգման աշխատանքները, իսկ Շուշիի Վերին Մզկիթը վերականգնվել է: Այո, Արցախն իր ունեցած սուղ հնարավորությունների սահմաններում աշխատանքներ է կատարել մահմեդական հուշարձանների պահպանությունը բարելավելու ուղղությամբ՝ վերականգնելով Շուշիի վերը նշված մզկիթը, իսկ դուք պարոն ագրեսոր, ձեր վանդալների միջոցով գիտակցաբար պայթեցրել ու քարուքանդ եք արել այդ քաղաքում գտնվող հայոց երկու եկեղեցիները: Այո’, հայատյացության, ազգային խտրականության քաղաքականությունը ձեր շինծու Ադրբեջան կոչված հանրապետությունում երբևէ նորություն չի էլ եղել: Այդպես է եղել նաև նախկինում, օրինակ, խորհրդային ժամանակներում, երբ փորձելով վերացնել հայկական հետքը, հայկական մշակութային մի շարք հուշարձաններից քերվել-վերացվել են հայատառ արձանագրությունները, պետական պահպանության տակ առնված հուշարձանների ցանկերից գիտակցաբար դուրս թողնվել այն ամենը, ինչ հայկական է: Օրինակ, նշված՝ 1988թ. ապրիլի 27-ի թիվ 145 որոշմամբ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, Լեռնային Ղարաբաղում պետական պահպանության տակ է առնված ընդամենը 282 հուշարձան՝ Ասկերանի շրջանում՝ 10 (1018-ի փոխարեն), Հադրութի շրջանում՝ 44 (368-ի փոխարեն), Մարտակերտի շրջանում՝ 29(1647-ի փոխարեն), Մարտունու շրջանում՝ 16 (281-ի փոխարեն), Շուշիի շրջանում՝ 183 (576-ի փոխարեն), որոնցից հայկական է դիտվում ընդամենը 10 հուշարձան: Դեռ ավելին հայկական վանական համալիրներն ու միջնադարյան եկեղեցիները ներկայացված են որպես «Ալբանական տաճարներ»: Ի գիտություն զեղծարարների կամ ադրբեջանական կեղծ քարոզչության ջրաղացին ջուր լցնողների, հարկ ենք համարում տեղեկացնել, որ իրականում, նշված շրջաններում սահմանված կարգով հաշվառված-վկայագրված ու գրանցված են թվով 3890 հուշարձաններ, որոնց թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Խտրականությունը տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզին հարակից մյուս շրջանների ցանկերում, որտեղ հայկական հուշարձաններ ընդհանրապես գոյություն չունեն: Եվ դա այն դեպքում, երբ միայն Քարվաճառի ու Լաչին-Քաշաթաղի շրջաններում դրանց թվաքանակը հասնում է 741-ի, որոնց թվում 53 վանք ու եկեղեցի: Այսքանից հետո արժե՞ մեկ անգամ ևս հիշեցնել պարոն Ալիևին, թե ինչու՞ Արցախի ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և նպատակ չունի մեկ անգամ ևս ընկնել ցեխի մեջ:
Սլավա Սարգսյան
Հուշարձանագետ

Սկզբնաղբյուրը՝ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ
Ստորև՝ հոդվածի եռալեզու տարբերակը

****

Recently, while in Shoushi, the President of Azerbaijan, the country’s chief forger I. Aliev, on whose instructions false rumors have been spread in the past that Armenians allegedly destroyed Azerbaijani cultural monuments by stopping at one of the local mosques, once publicly boasted that Armenians had destroyed 64 of 67 mosques in Nagorno-Karabakh. The news, which has absolutely nothing to do with reality, has also appeared in other publications that encourage the false propaganda of the Azerbaijanis.In view of the above, we have to answer the liar who turns the reality upside down, based only on the real facts. Thus, in the territory of Nagorno Karabakh itself or the former autonomous region, which included five regions: Hadrout, Martouni, Askeran, Martakert, Shoushi, there are mosques and madrasas only in the city of Shoushi (14) and in the nearby village of Malibeklu (1). 15 pieces. This fact was registered in 1988 by the Government of the Republic of Azerbaijan. In the list of cultural monuments of “protected history” approved by the decision No. 145 of April 27, 1988. As for the mosques in the vicinity of Nagorno-Karabakh, their number reaches 12, which are distributed as follows: Kashatagh (Lachin) region-1, Kashunik (Kubatlu) region-2, Kovsakan (Zangelan) region -1, Jabrail region-1, Fizuli region-2, Akna (Aghdam) region -6, one of which is a converted mosque. Let us pay attention, without a single shot, about 2000 square meters of Karvachar (Kyalbajar) handed over to Mr. Aliev. km area, there is no mosque at all. And this is in the case when there are about thirty monasteries and churches in that region. Thus, in total, there are 27 mosques around Nagorno Karabakh.A question arises. Where did the above-mentioned 67 mosques come from? And even if we add to those 27 the number of mosques in the territory of the Republic of Nakhichevan, which are considered mosques and registered by the above-mentioned decision of the Government of Azerbaijan and taken under state protection, we will get only 51 mosques. Maybe Mr. Aliev also meant the mosques of the regions outside the territory of the Nagorno Karabakh Republic? In any case, the lie remains a lie. By deceiving or manipulating, in fact, an attempt is made at a high state level to mislead the international community, justifying the vandalism of Armenian historical and cultural monuments, both in the past and recently. As for the preservation of mosques, it should be noted that they are not in a much worse condition than Armenian churches. As for the half-destroyed or damaged mosques, we can clearly say that they have nothing to do with the current war, they are the result of the previous war.During that time, many Armenian monuments, churches, monasteries, etc. were destroyed and damaged, regardless of nationality in the Artsakh Republic, along with Armenian monuments, Muslim monuments were registered and certified, including mosques, mausoleums and cemeteries. The state did its best to clean and improve them, and the Upper Mosque in Shoushi was restored.Yes, Artsakh has done its best to improve the protection of Muslim monuments by restoring the above-mentioned mosque in Shushi, and you, Mr. Aggressor, have deliberately blown up and demolished the two Armenian churches in that city through your vandals. Yes, the policy of anti-Armenianism and ethnic discrimination has never been new in your fictitious republic.This has been the case in the past, for example, in Soviet times, when in an attempt to eliminate the Armenian trace, Armenian inscriptions were erased from a number of Armenian cultural monuments, everything that is Armenian was deliberately excluded from the list of state-protected monuments. For example, mentioned in 1988. In the list of cultural monuments of “history under state protection” approved by the decision No. 145 of April 27, 1988, only 282 monuments are under state protection in Nagorno Karabakh: 10 in Askeran region (instead of 1018), 44 in Hadrout region (instead of 368 ), In Martakert region — 29 (instead of 1647), in Martouni region — 16 (instead of 281), in Shoushi region — 183 (instead of 576), of which only 10 monuments are considered Armenian. Moreover, Armenian monastic complexes and medieval churches are presented as “Albanian temples”. For the information of the falsifiers or those who fill the mill of the Azerbaijani false propaganda, we consider it necessary to inform that in fact, 3890 monuments, including 241 monasteries and churches, are registered and certified in the mentioned regions. Discrimination is also on the list of other regions adjacent to the former Nagorno-Karabakh Autonomous Region, where there are no Armenian monuments at all.And this is in the case when only in Qarvachar and Lachin-Qashatagh regions their number reaches 741, including 53 monasteries and churches. After all this, is it worth reminding Mr. Aliev once again why the people of Artsakh do not want to live in Azerbaijan, do not intend to fall into the mud once? Monument Expert, Slava Sargsyan

****
Недавно, находясь в Шуши, президент Азербайджана, главный фальсификатор страны, И. Алиев, по чьему указанию в прошлом распространялись ложные слухи о том, что армяне якобы разрушили азербайджанские памятники культуры, остановившись в одной из местных мечетей, публично заявил , что армяне разрушили 64 из 67 мечетей в Нагорном Карабахе. Новость, не имеющая абсолютно ничего общего с реальностью, появилась и в других публикациях, поощряющих лживую пропаганду азербайджанцев.Ввиду вышеизложенного, мы должны ответить лжецу, переворачивающему реальность с ног на голову, основываясь только на реальных фактах. Так, на территории самого Нагорного Карабаха или бывшей автономной области, в которую входило пять регионов: Гадрут, Мартуни, Аскеран, Мартакерт, Шуши, мечети и медресе есть только в городе Шуши (14) и в близлежащем селе Малибеклу (1). всего-15 шт.Этот факт был зарегистрирован в 1988 году Правительством Азербайджанской Республики. В списке памятников культуры «охраняемой истории», утвержденном постановлением № 145 от 27 апреля 1988 года. Что касается мечетей в окрестностях Нагорного Карабаха, то их количество достигает 12, которые распределяются следующим образом: Кашатагский (Лачинский) район-1, Кашуникский (Кубатлу) район-2, Ковсаканский (Зангеланский) район -1, Джабраильский район-1, Физулинский район-2, Акна (Агдамский) район -6, одна из которых является переоборудованной мечетью.Обратим внимание, без единого выстрела, около 2000 квадратных метров Карвачара (Кьялбаджара) переданы господину Алиеву. мечетей нет вообще. И это в том случае, когда в этом районе около тридцати монастырей и церквей. Таким образом, всего вокруг Нагорного Карабаха 27 мечетей. Возникает вопрос. Откуда взялись упомянутые выше 67 мечетей? И даже если к этим 27 добавить количество мечетей на территории Республики Нахичевань, которые считаются мечетями, зарегистрированными вышеупомянутым постановлением правительства Азербайджана и взятыми под государственную охрану, мы получим только 51 мечеть.Может быть, господин Алиев имел в виду мечети регионов за пределами Нагорно-Карабахской Республики? В любом случае ложь остается ложью. Фактически, обманом или манипуляциями на высоком государственном уровне делается попытка ввести в заблуждение международное сообщество, оправдывая вандализм армянских памятников истории и культуры, как в прошлом, так и в последнее время. Что касается сохранности мечетей, следует отметить, что их состояние ни чем не хуже состояния армянских церквей.Что касается полуразрушенных или поврежденных мечетей, то можно однозначно сказать, что они не имеют никакого отношения к нынешней войне, они — результат предыдущей войны. За это время в Республике Арцах были разрушены и повреждены многие армянские памятники, церкви, монастыри и т. д., Независимо от национальности, наряду с армянскими памятниками, были зарегистрированы и сертифицированы мусульманские памятники, в том числе мечети, гробницы и кладбища.Государство постаралось их очистить и улучшить, а Верхнюю мечеть в Шуши отреставрировали. Да, Арцах сделал все возможное, чтобы улучшить защиту мусульманских памятников, восстановив вышеупомянутую мечеть в Шуши, и вы, господин Агрессор, сознательно взорвали и разрушили две армянские церкви в этом городе, посредством своих вандалов.Да, политика антиармянства и этнической дискриминации никогда не была новой в вашей фиктивной республике. Так было и в прошлом, например, в советские времена, когда в попытке устранить армянский след были стерты армянские надписи с ряда памятников армянской культуры, все армянское сознательно исключалось из списка памятников, охраняемых государством.Например, упомянутый в 1988 году. В списке памятников культуры «истории, находящихся под охраной государства», утвержденном постановлением № 145 от 27 апреля 1988 года, в Нагорном Карабахе под государственной охраной находится только 282 памятника: 10 в Аскеранском районе (вместо 1018), 44 в Гадрутском районе (вместо 368). ), В Мартакертском районе — 29 (вместо 1647), в Мартунинском районе — 16 (вместо 281), в Шушинском районе — 183 (вместо 576), из которых только 10 памятников считаются армянскими.Более того, армянские монастырские комплексы и средневековые церкви представлены как «албанские храмы». Для сведения фальсификаторов, считаем необходимым сообщить, что на самом деле в указанных регионах зарегистрировано и сертифицировано 3890 памятников, в том числе 241 монастырей и церковей. Дискриминация также входит в список других регионов, прилегающих к бывшей Нагорно-Карабахской автономной области, где вообще нет армянских памятников.И это в том случае, когда только в Карвачарском и Лачинско-Кашатагском районах их количество достигает 741, в том числе 53 монастыря и церкви. Стоит ли после всего этого напоминать господину Алиеву еще раз, почему арцахцы не хотят жить в Азербайджане, не собираются снова влипнуть в грязь?
Эксперт по памятникам, Слава Саргсян

****

في الآونة الأخيرة، أثناء وجود الرئيس الأذربيجاني، أي المزور الأكبر في هذا البلد ألهام عالييف في شوشي، انتشرت شائعات كاذبة بناء على تعليماته (كما في الماضي) بأن الأرمن دمروا المعالم الثقافية الأذربيجانية. جاء هذا التصريح خلال التوقف عند أحد المساجد المحلية، وتباهى عالييف مرة اخرى بشكل علني للعالم بأن الأرمن دمروا 67 مسجداً في ناغورنو كاراباخ. 64. هذه الأخبار، التي لا علاقة لها بالواقع على الإطلاق، ظهرت أيضاً في منشورات عديدة تشجع الدعاية الكاذبة للأذربيجانيين أو تسقي بانتظام طاحونة تلك الدعاية. في ضوء ما سبق، علينا أن نجيب الكاذب الذي يقلب الواقع رأساً على عقب، بناءً على الحقائق الحقيقية فقط. وهكذا، في إقليم ناغورنو كاراباخ نفسها أو منطقة الحكم الذاتي السابقة، والتي تضمنت خمس مقاطعات: هادروت ومارتوني وأسكران ومارتاكيرت وشوشي، توجد مساجد ومدارس دينية فقط في بلدة شوشي (14) وفي قرية ماليبيكلو المجاورة (1)، أي بمجموع 15. تم تسجيل هذه الحقيقة في عام 1988 من قبل حكومة جمهورية أذربيجان ضمن قائمة المعالم الثقافية لـ “التاريخ المحمي” المصدق عليها بالقرار الحكومي رقم 145 تاريخ 27 أبريل 2006. أما المساجد في محيط إقليم ناغورني كاراباخ فيبلغ عددها 12 مساجد موزعة على النحو التالي: منطقة كاشاتاغ (لاتشين) -1، منطقة كاشونيغ (كوباتلو) -2، منطقة كوفساكان (زانكيلان) -1، منطقة جبريل -1، منطقة فيزولي -2، منطقة أكنا (أغدام) -6، أحدها مأوى تم تحويله الى مسجد. دعونا ننتبه، ففي منطقة كارفاتجار (كيلبجار) حوالي 2000 متر مربع، التي تم تسليها لعالييف بدون طلقة واحدة،لا يوجد مسجد على الإطلاق. بل هناك أي بمنطقة كارفاتجار (كيلبجار)، حوالي ثلاثين ديراً وكنيسة. وهكذا، في المجموع، هناك 27 مسجداً في إقليم ناغورنو كاراباخ. يُطرح السؤال. من أين أتت الـ 67 مسجد المذكورة أعلاه؟ وحتى إذا أضفنا إلى هذه 27 عدداً من المساجد في إقليم جمهورية ناخيتشيفان، والتي تعتبر مساجد مسجلة بموجب القرار المذكور أعلاه الصادر عن حكومة أذربيجان والتي تم اتخاذها تحت حماية الدولة، فسنحصل على 51 مسجداً فقط.بتصريحه هذا ربما قصد عالييف مساجد المناطق خارج أراضي جمهورية ناغورنو كاراباخ أيضاً ؟ على أي حال، تبقى الكذبة كذبة. من خلال الخداع أو التلاعب، في الواقع، يتم إجراء محاولة على مستوى الدولة لتضليل المجتمع الدولي، وتبرير تخريب الآثار التاريخية والثقافية الأرمنية، في الماضي وحديثاً. أما بالنسبة للحفاظ على المساجد، فنلاحظ أنها ليست في وضع أسوأ من حالة الكنائس الأرمنية. أما المساجد نصف المدمرة أو المتضررة، فيمكننا القول بوضوح أنها لا علاقة لها بالحرب الحالية، بل إنها نتيجة الحرب السابقة. فخلال ذلك الوقت، تم تدمير العديد من الآثار والكنائس والأديرة الأرمينية أيضاً.في جمهورية أرتساخ، بغض النظر عن التنوع الديني، إلى جانب الآثار الأرمنية، تم تسجيل الآثار الإسلامية واعتمادها، بما في ذلك المساجد والأضرحة والمقابر. بذلت جمهورية أرتساخ قصارى جهدها لتنظيفها وتحسينها، وأعيد ترميم المسجد العلوي في شوشي. نعم ، لقد بذلت جمهورية أرتساخ قصارى جهدها لتحسين حماية الآثار الإسلامية من خلال ترميم المسجد المذكور أعلاه في شوشي، وأنت، عالييف المعتدي، قمت بتفجير وهدم الكنيستين الأرمينيتين في تلك المدينة من خلال المخربين. نعم، لم تكن سياسة مناهضة الأرمن والتمييز العرقي جديدة على الإطلاق في جمهوريتكم الوهمية. كان هذا هو الحل في الماضي، على سبيل المثال، في العهد السوفيتي، عندما تم محو النقوش الأرمينية من عدد من المعالم الثقافية الأرمنية في محاولة للقضاء على الآثار الأرمنية، تم استبعاد كل ما هو أرمني عمداً من قائمة الآثار المحمية من قبل دولتكم.على سبيل المثال، في قائمة “المعالم الثقافية التاريخية تحت حماية الدولة” التي تمت الموافقة عليها بموجب القرار الحكومي رقم 145 الصادر في 27 أبريل / نيسان عام 1988، لا يوجد سوى 282 أثراً تحت حماية الدولة في إقليم ناغورنو كاراباخ: 10 في منطقة أسكيران (بدلاً من 1018)، و 44 في منطقة هادروت (بدلاً من 368)، في منطقة مارتاكيرت — 29 (بدلاً من 1647)، في منطقة مارتوني — 16 (بدلاً من 281) ، في منطقة شوشي — 183 (بدلاً من 576)، منها 10 آثار فقط تُعتبر أرمنية. علاوة على ذلك، يتم تقديم المجمعات الرهبانية الأرمينية وكنائس العصور الوسطى على أنها “معابد ألبانية”.لمعلومات المزورين وأولئك الذين يملؤون طاحونة الدعاية الكاذبة الأذربيجانية، نعتبر أنه من الضروري الإبلاغ عن أنه في الواقع، تم تسجيل 3890 نصب تذكاري، بما في ذلك 241 ديراً وكنيسة، في المناطق المذكورة. يوجد تمييز وتزوير أيضًا على قائمة المناطق الأخرى المجاورة لإقليم ناغورنو كاراباخ السابق التي كانت تتمتع بالحكم الذاتي، حيث بحسب الأكاذيب لا توجد آثار أرمنية على الإطلاق. ففي الحقيقة يصل عدد الآثار الأرمنية في منطقتي كارفاتجار (كيلبجار)، وكاشتاغ (لاتشين) إلى 741، بما في ذلك 53 ديراً وكنيسة. بعد كل هذا ، هل يجدر تذكير لألهام عالييف مرة أخرى لماذا لا يريد شعب أرتساخ العيش في أذربيجان، ولا ينوون السقوط في الوحل مرة واحدة؟ خبير الآثار، سلافا سركسيان

No Comments

Leave a Reply