maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Հրատապ

Սփյուռքահայերը՝ երկինքնության խաչմերուկում

01.08.2020

Կորցրած հայրենիքի, սփյուռքում հայի ինքնության և մշակույթի պահպանման, հայ-թուրքական երկխոսության, Հայաստան-սփյուռք հաղորդակցության խնդիրների մասին է ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանի և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի Diasporalogue գիրքը։ Այն վերջերս թարգմանվել է նաև անգլերեն։
Ardi.am-ի զրուցակիցը Տիգրան Եկավյանն է։

— Տիգրա՛ն, ի՞նչպես ծնվեց  բանավեճի ձևաչափով գրքի գաղափարը։ Ի՞նչ արձագանք ունեցավ։  

— Ես և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը Երևանում կայացած հանդիպման ժամանակ որոշեցինք  գիրք գրել՝ երկխոսության տեսքով։ Ավետիքյանն այն մարդն է, որի՝ Ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապրող հայերի առաջին սերնդի մասին պատմող վավերագրական ֆիլմը երիտասարդներիս ծանոթացրել է պատմական փաստերի հետ։ Թեև մենք տարբեր մոտեցումներ ունենք, տարբեր հորիզոններից ենք եկել, բայց երկուսս էլ կարևորում ենք մշակույթի փոխանցումը։ Պետք է հաշվի առնել, որ մեզնից առաջ եղել են մարդիկ, որոնք իսկապես մեծ ժառանգություն են թողել թե՛ ֆրանսահայ,  թե՛ առհասարակ սփյուռքահայ մշակույթի և գրականության մեջ։ Նրանցից են փարիզյան դպրոցի գրողներ Շահան Շահնուրը, Նշան Պեշիկթաշլյանը, Նիկողոս Սարաֆյանը, ինչու չէ՝ մերօրյա գրողներն ու մտավորականները՝ Գրիգոր Պըլտյանը, Մարկ Նշանյանը և այլք: Սա իսկական գանձարան է, որը պահպանել է պետք։ 2017 թվականին, երբ Diasporalogue-ը ներկայացվեց Ֆրանսիայում, նկատեցինք, որ բովանդակային առումով  այն հանրության համար նորություն էր։ Սակայն ընթերցողները հիմնականում տարեց մարդիկ էին։ Իսկ մեր գլխավոր նպատակն էր ասելիքը հասցնել ավելի երիտասարդ լսարանին․ ցավոք, երիտասարդներն այսօր գրքասեր չեն,  այլ գործիքներ են նախընտրում։ Գիրքը թույլ տվեց նաև ստեղծել հայկական և ոչ հայկական մի միջավայր, քանի որ ֆրանսիացիների համար այնքան էլ հեշտ չէ հասկանալ՝ ինչ է նշանակում կրել երկմշակույթ, ունենալ երկինքնություն։

— Գրքում գեղեցիկ ակնարկ կա՝ մարդն իրեն բացահայտում է, երբ սկսում է իր մասին պատմականորեն մտածել։ Այս առումով՝ Դուք բավական հարուստ կենսագրություն ունեք․ «…. ապրում եք Հալեպի, Դամասկոսի, Ստամբուլի, Փարիզի, Լիսաբոնի և հայկական աշխարհի միջև ձգվող սփյուռքում»։ Ե՞րբ սկսեցիք այդ պատմական ճամփորդությունը դեպի Ձեր ներսը, ի՞նչ բացահայտումներ արեցիք։ 

Ես ծնվել եմ Ֆրանսիայում՝ ի տարբերություն Սերժ Ավետիքյանի, որը 15 տարեկանում է եկել այստեղ և գրեթե զրոյից սկսել ֆրանսերեն սովորել։ Ֆրանսիական մշակույթին ինտեգրվելու նրա ամեն քայլը պայքար է եղել։ Ես հակառակ ճամփորդությունն եմ կատարել՝ դեպի Հայաստան, դեպի հայեցի դաստիարակություն։ Ինձ համար դա շատ կարևոր էր, հոսանքին հակառակ մի բան կար մեջս, որը դրդում էր հայերեն սովորել, սովորել հայ լինել։  Ինչ վերաբերում է ինքնությանը, ապա այդ հարցում այսօր մենք ներքին կռիվ չունենք։ Շատերն ասում են, որ հնարավոր չէ հարյուր տոկոսով լինել միաժամանակ հայ և ֆրանսիացի։ Մենք փաստում ենք, որ հնարավո՛ր է։ Ավելին՝ լինելով սփյուռքահայ՝ կարծում եմ, որ հայկական աշխարհը չի սահմանափակվում միայն Հայաստանով, և մենք՝ ֆրանսահայերս, դերակատարություն և անելիք պետք է ունենանք նաև մյուս սփյուռքահայ համայնքներում։ Ամեն ոք պետք է ունենա այս համահայկական գիտակցությունը։ Երբ ապրում ես սփյուռքում, հայ լինելդ միայն ժառանգություն չպիտի լինի, այլև ընտրություն։ Հակառակ դեպքում՝ շատ հեշտ է ձուլվել։ Ցավոք, գրեթե բոլոր ազգականներս այսօր ձուլված են, հայկականության հետ կապ չունեն։ Եվ հավանաբար դա էր պատճառը, որ Հայոց ցեղասպանության պատմությունը որոշիչ եղավ ինձ համար և վերադարձրեց իմ հայ արմատներին։

— Ձեր պապը՝ Վարդան  Եկավյանը, 1915 թվականին բռնագաղթվել է Անատոլիայի Արաբկիր քաղաքից և հաստատվել Հալեպում։  Ընտանիքում Ցեղասպանության հիշողությունը ինչ-որ կերպ ազդե՞լ է Ձեր գաղափարական ձևավորման, դաստիարակության վրա։ Երբ գրքում խոսվում է հայ և թուրք ժողովուրդների միջև «հաշտեցման» եղանակով երկխոսություն հաստատելու մասին, Դուք դեմ եք արտահայտվում՝ պնդելով, որ «…. հաշտվում են, երբ պայմանները հավասար են լինում»։ Ո՞րն է, ըստ Ձեզ, այս հարցի լավագույն լուծումը։  

— Երկխոսությունը հաղթել է ի սկզբանե, Ցեղասպանության հարցում ինձ համար ամենակարևորը հատուցումն է։ Մենք մինչ այսօր թուրքերին համոզում ենք, որ  ցեղասպանություն տեղի է ունեցել։ Դրա մասին գիտեն բոլորը։ Ընդունման վրա կենտրոնանալը ճիշտ չէ, մենք այլ անելիք ունենք։ Օրինակ՝ Թուրքիայում այսօր մեծ թվով մարդիկ հայտնաբերում են իրենց հայկական արմատները․ նրանք, ովքեր ընդունում են իրենց ինքնությունը, հայկական պետության, հայոց եկեղեցու, հայ համայնքային կազմակերպությունների աջակցության կարիքն ունեն։ Մենք  թրքացած հազարավոր հայորդիներով չենք հետաքրքրվում, շատ ժամանակ ենք վատնում անհեթեթ պայքարների վրա՝ քվեարկություններ, բանաձևերի ընդունում, և մոռանում ենք, որ հայկական հարցն առաջին հերթին պետք է լուծվի հենց Արևմտյան Հայաստանի հայկական համայնքի միջոցով։

Դաստիարակության առումով՝ կարող եմ ասել, որ Թուրքիայում ես ինձ զգում եմ, ինչպես տանը։ Ստամբուլում ինձ ամեն ինչ հարազատ է, մանավանդ՝ երբ զբոսնում եմ դարերի պատմություն ունեցող տարածքներով, որտեղ հայեր են ապրել։ Եվ հետո, ես լրագրող եմ, «Յառաջ» օրաթերթում աշխատելու ընթացքում շփվել եմ Ստամբուլից Ֆրանսիա եկած բազմաթիվ մտավորականների հետ։ Ստամբուլն ինձ համար մի կենտրոն է, որտեղից սկսվել է իմ լրագրողական կապը «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերի, «Ակօս» շաբաթաթերթի հետ։

— Հաճա՞խ եք լինում Հայաստանում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ունի մեր երկիրն առաջարկելու աշխարհին և սփյուռքահայությանը։ Գրքում Ձեր մտահոգությունն եք հայտնել, որ Հայաստան-սփյուռք կամուրջն ամուր չէ, կապը քիչ է, Հայաստանը սփյուռքին հավասար գործընկերոջ պես չի վերաբերվում։

— Խնդիրն այն է, որ 1988 թվականից ի վեր՝ սփյուռքը չի զարգացել, ամբողջ պոտենցիալը կենտրոնացել է Հայաստանում։ Սփյուռքի նախարարությունը  չկարողացավ նպաստել, որ երկու կողմերն իրար ճանաչեն։ Բայց ես հավատում եմ Հայաստանում այսօր ձևավորված քաղաքացիական հասարակությանը․ կան լավ երիտասարդներ, որոնք իրենց ստեղծագործություններով գրավիչ են սփյուռքում։ Սա կարող է նոր սիներգիաներ ստեղծել։ Առաջին հերթին հենց Հայաստանը պետք է քայլ անի հայոց զարգացումն ապահովելու համար․ «հայապահպանում» բառը չեմ սիրում, քանի որ դա հնարավոր չէ։ Մենք պետք է միասին համաշխարհային ստանդարտներով ծրագրեր իրականացնենք ու տարածենք, օգտագործենք մեր համալսարանական մեծ ցանցը, հիմնենք նոր մշակութային կենտրոններ, շարունակենք Ֆրանսիայում դպրոցներ բացել և փոխանցել երկլեզու մշակույթ։

Մեր սխալն ի սկզբանե նրանում էր, որ վարժվել ենք մուրացկանությանը, մեր հիշողության ու Ցեղասպանության փաստի նկատմամբ պահանջատիրությանը և մոռացել ենք հայի կերպարի գլխավոր զենքը։ Հայն իր հսկայական աշխարհով, մտածելակերպով կարող է մյուս ազգերին, ինչպես, օրինակ, հրեաներին, հասկանալ, լինել միջնորդ։ Նույնիսկ հիմա, երբ Ֆրանսիան կրոնական ճգնաժամի մեջ է, հայերը  կարող են դերակատարություն ունենալ։  

Հայաստանի հետ իմ կապը բարեկամական է, կինս հայ է։ Բացի դրանից, այցելելու առիթ է նաև լրագրողական գործունեությունս։ Ֆրանկոֆոնիայի  գագաթաժողովը մեկն է Ֆրանսիան Հայաստանում ներկայացնելու հնարավորություններից։ Հայ լրագրողների հետ համագործակցելու հարցում շատ անելիք կա, պետք է Հայաստանում ֆրանսախոս լրագրողներ պատրաստել։ Ֆրանսախոսության տարածման գործում Le courier d’Erevan թերթի իմ ընկերները մեծ աշխատանք են տանում։ 

— Գրքի կարևոր ուղերձներից մեկը սերնդեսերունդ մշակույթի փոխանցումն է։ Խառն ամուսնությունները, ֆրանսերեն թարգմանված հայ գրականության սակավությունը, ձուլումը, լեզվի մոռացությունը և այլ գործոններ ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել։ 

— Ինձ համար լեզուն միայն զգացմունքային բան չէ, այլ իրական գործիք՝ միմյանց հետ կապ պահելու։ Խոսքս ոչ միայն Հայաստանի և սփյուռքի, այլև սփյուռքի տարբեր համայնքների միջև կապի մասին է։ Պետք է զարգացնել, ճոխացնել հայոց լեզուն, ստեղծել նոր ցանցեր։ Պետք է ճանաչել միմյանց գրականությունը՝ մամուլի, դպրոցների, այլ մշակութային կառույցների միջոցով։ Առանց լեզվին տիրապետելու՝ մնում ես կղզիացած, իրականությունից կտրված։ Ես հիանում եմ Շահան Շահնուրով, որի գրքերը տեղ են գտել ֆրանսիական և հայկական հասարակության մեջ։ Այսօր, ցավոք, ինձ համար գոյություն չունի սփյուռքահայ մտավորական, որն իր տեղն ու դերը կունենա թե՛ Հայաստանում, թե՛ իր երկրում։ Սա մեծ մարտահրավեր է։ 

Գիրքն ավարտվում է Հայաստանի և սփյուռքի կապի խորացման հարցում Թավշյա հեղափոխությունից նոր ակնկալիքներով։ Տեսնու՞մ եք որևէ դրական տեղաշարժ։

— Հեղափոխությունն առիթ եղավ, որ առաջին անգամ Հայաստանը սփյուռքում ներկայանա ոչ՝ որպես ողբերգական, այլ երջանիկ ու աշխույժ մի երկիր։ Սկիզբը շատ ոգևորիչ էր, մենք արդեն իսկ նոր գործընթացի մեջ ենք։ Թե՛ նախկինում, թե՛ հիմա հիմնական խնդիրը հայրենադարձությունն է։ Մենք պետք է երկկողմանի կապ հաստատենք, բայց ոչ՝ պարտադիր հայրենադարձության միջոցով։ Հայաստանն ու սփյուռքն իրարից կախյալ են, և պետք է գտնել այլ տարբերակներ։

Անի Անտոնյան
Զրույցը Սերժ Ավետիքյանի հետ՝ այստեղ:

No Comments

Leave a Reply