bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Անի Անտոնյան ԳիտաՆյութ ՄարզաԴիտակ

Ստեղծվել է շուրջ 200 հուշարձանների շտեմարան

05.07.2021


Հուշարձանների եռաչափ մոդելավորումն աշխարհում լայնորեն կիրառվող մեթոդ է, ֆիքսման ու հավաստման ժամանակակից տեսակ։ Հայաստանում կատարվող աշխատանքների մասին զրուցել ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի հետ։ 

— Հայաստանում քանի՞ հուշարձան է հետազոտվել ու մոդելավորվել, ի՞նչ առաջնահերթությամբ՝ օրինակ, ըստ պատմական շրջանի, վթարայնության աստիճանի և այն։ Ինչպե՞ս է հանրայնացվելու հավաքված տեղեկությունը։ 

— Երևանի պետական համալսարանի հնագիտության լաբորատորիայի արշավախմբի հետ՝ ղեկավար Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում հետազոտել ու թվայնացրել էինք մեգալիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Զուգահեռ՝ իմ ատենախոսության թեմայի շրջանակում կատարում էի բրոնզ-երկաթ ժամանակաշրջանների աշտարակատիպ կառույցների թվայնացման աշխատանք։ Իսկ արդեն Արցախում՝ ամրոցները ուսումնասիրող արշավախմբի կազմում (արշավախմբի ղեկավար՝ Գագիկ Սարգսյան) կարողացանք թվայնացնել ու մոդելավորել Քարվաճառի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների հիսունից ավելի ամրոց․ ընդհանուր՝ մոտ 200 հուշարձան Հայաստանում և Արցախում։ Արդեն հաջողությամբ կիրառված այս մեթոդներով որոշեցի կազմել մի առանձին շրջանի կամ պատմամշակութային ընդհանրություն ունեցող գոտու տեղեկությունների թվային շտեմարանը՝ եռաչափ մոդելներով, որտեղ իրար կողքի կդրվեն տարբեր ժամանակաշրջանների հուշարձաններ՝ իրենց տեսակներով և ենթատեսակներով։ Այս գաղափարը հավանեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, և փորձնական աշխատանքների համար ընտրվեց Արարատի մարզը։ Նախորդ ամռան վերջին և աշնան սկզբին՝ նոր կորոնավիրուսի համավարակի ժամանակ, սկսեցինք դաշտային աշխատանքները։ Աշխատանքային խումբը՝ հնագետ Գ․Սարգսյանի, ՊՄՊ ծառայության Արարատի մարզի պետ Տ․ Կարապետյանի և պետի տեղակալ Ա․Դալլաքյանի մասնակցությամբ, շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ այցելել ավելի քան երեք տասնյակ հուշարձանի տարածք, որոնց ելակետային օդալուսանկարներից պատրաստեցինք դրանց մոդելները։ Շտեմարանն արդեն ավարտական փուլում է, նախատեսված է հուշարձանների պահապանների, ուսումնասիրողների, զբոսաշրջիկների և հուշարձանների վերականգնմամբ հետաքրքրվողների համար։ 

— Թուրքիային և Ադրբեջանին սահմանակից Արարատի մարզում օդալուսանկարահանման հետ կապված խնդիրներ չեղա՞ն։

— Իրականում պարզվեց՝ բավականին բարդ մարզ էինք ընտրել։ Նախ, հուշարձանների զգալի մասը գտնվում էր նախկին կամ պատմական բնակավայրերի տարածքներում, Խոսրովի արգելավայրի մերձակայքում և պետական սահմանին բավական մոտ։ Վերջին երկուսի դեպքում առանձին թույլտվություն էր պետք։ Խոսքս ավելի պատկերավոր դարձնելու համար ասեմ, որ մարզի հուշարձանների մի մասը գտնվում է հարթ վայրում՝ Արարատյան դաշտում, մյուսը՝ նախալեռնայինում՝ Ուրծի լեռնաշղթայի և Գեղամա լեռների լանջերին, իսկ մնացածն անտառապատ գոտում՝ Խոսրովում։ Եղանակային պայմանները վատն էին, կեսօրից հետո Արարատյան դաշտում աշխատել հնարավոր չէր, իսկ շատ տեղանքներում ճանապարհները բացակայում էին։ Բայց և այնպես, մինչև պատերազմի սկսվելը կարողացանք մարզում բրոնզից մինչև խորհրդային ժամանակաշրջաններին վերաբերող և պետական ցանկում ներառված հուշարձանների մի մասը թվայնացնել ու մոդելավորել։ Ինչ վերաբերում է թվայնացված և մոդելավորված հուշարձանների վիճակին, դրանք տարբեր են։ Օրինակ՝ պատմական Ուրծ բնակավայրում մոդելավորվել են և՛ վերականգնված համալիրը՝ Տափի բերդն իր եկեղեցիով, և՛ ավերված եկեղեցիներ։ 

— Խոսենք վթարային հուշարձաններից։ Մե՞ծ է դրանց թիվը, բավարարու՞մ է պետական ֆինանսավորումը դրանց նվազագույն  պահպանման ու ամրակայման համար։ 

— Կարևոր և ցավոտ թեմա է։ Այո՛,  դրանք շատ են և առանձին հոգատարության կարիք ունեն։ Հուշարձանները չվնասել գրեթե անհնար է՝ հաշվի առնելով  քաղաքաշինության, ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսական աշխատանքների հետևանքները։ Քիչ չեն նաև գանձագողության դեպքերը։ Խնդիրն այն է, որ վթարային հուշարձանների քարտեզ, որպես այդպիսին, չկա։ Պետք է հստակ հասկանալ ու սահմանել՝ ո՛ր հուշարձանն է վթարային։ Այն, որը փլուզման եզրի՞ն է, թե՞ մյուսը, որն օրվա մեջ սանտիմետր առ սանտիմետր քայքայվում է։ Պետք է տարբեր մոտեցումներ ունենալ հնագիտական և ճարտարապետական  հուշարձաններին։ Կարծում եմ, խիստ անհրաժեշտ է վթարային հուշարձանները դասակարգել՝ ըստ վիճակի, և քարտեզագրել, դրանց համար առանձնացնել հատուկ գոտիներ, որտեղ, օրինակ, կարգելվի շինարարական և տրանսպորտային ծանր տեխնիկայի օգտագործումը։ Իսկ ամրակայման և վերականգնման մասով կարող եմ ասել, որ մեր արած թվայնացումները և եռաչափ մոդելները կարող են օգտակար լինել։ Այդ նյութերի հիման վրա հնարավոր է համակարգչային ծրագրերով կատարել հուշարձանների վերակազմություններ։

— Բրոնզ-երկաթ ժամանակաշրջանների աշտարակատիպ կառույցների վերաբերյալ ի՞նչ բացահայտումներ եք արել։ Որպես մոդելավորմամբ զբաղվող փորձառու մասնագետ՝ ունե՞ք միջազգային համագործակցության առաջարկներ։ 

— Սա մի փուլ էր իմ աշխատանքներում, որը մոտենում է ավարտին։ Աշտարակները հետաքրքիր ու դեռևս լիովին չբացահայտված հուշարձաններ են․ որքան մոտենում ենք դրանց, այնքան հեռանում ենք դրանց բուն նպատակն ու գործառույթները հասկանալուց։ Մինչև իմ ուսումնասիրությունները՝ այս հուշարձանների մասին հիմնական տեղեկությունները ցաքուցրիվ էին, ուղեգրական և ճանապարհորդական բնույթի, կամ հուշարձանները վկայագրողների սակավախոս նյութերից էին՝ միմյանցից տարբերվող անուններով ու նկարագրություններով։ Երբ սկսեցի ուսումնասիրել Արագածի հարավային լանջերը, տեղեկություն կար մոտ 60-70 աշտարակի մասին։ Դաշտում ստուգելուց, տեղայնացնելուց և քարտեզագրելուց հետո դրանց թիվը հասավ մոտ 200-ի։ 

Համագործակցության առաջարկներ կան, առաջիկայում այդ մասին կխոսենք։

Զրուցեց Անի Անտոնյանը

No Comments

Leave a Reply